17:47 16.08.2022
1992 թվականի օգոստոսին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով հանրապետության տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմավորվեց «Արծիվ» մահապարտների գումարտակը։ Հետագայում գումարտակի օրինակով ստեղծվեցին մահապարտների «Արծիվ» կամավորական ջոկատներ, որոնք տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցեցին ռազմական գործողություններին տարբեր ուղղություններում՝ աչքի ընկնելով անօրինակ սխրանքներով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, գումարտակի կազմավորման 30-ամյա հոբելյանի առթիվ, օգոստոսի 15-ին, «Արծիվ-1 մահապարտ» և «Արծիվ-Մահապարտների միություն» հասարակական […]
17:39 16.08.2022
Օգոստոսի 16-ին, ժամը 15:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:16-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
17:30 16.08.2022
Հայաստանում Մեքսիկայի դեսպանությունը (նստավայրը՝ Մոսկվա) ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի դեսպանատան թվիթերյան գրառումը: «Մեքսիկայի դեսպանությունը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին և կառավարությանը, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր նրանց, ովքեր […]
17:26 16.08.2022
Օգոստոսի 15-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն՝ «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով։ Մշակվել և կիրառվել են պայմանական հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման հնարքներ: Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտը լեռնային պայմաններում պաշտպանությունից անցել է հարձակման, վարել գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը և բարելավել առաջնագիծը: Զորավարժությունը միտված էր զինծառայողների մասնագիտական գիտելիքների […]
17:17 16.08.2022
Անձնակազմի դիմացկունության, ուժային և ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության որակները, խմբի կազմում ներդաշնակ գործելու կարողությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 16-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է մարտավարամասնագիտական պարապմունք, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Դրսևորելով բարձր պատրաստվածություն և բարոյակամային հատկանիշներ՝ զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տարածք, իրականացրել բնակավայրի հետախուզման և հատուկ նշանակության օբյեկտների հայտնաբերման գործողություններ, ստացված […]
17:14 16.08.2022
Օգոստոսի 16-ին, ժամը 17:00-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ին, ժամը 14։38-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, […]
17:11 16.08.2022
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուներին: Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի հետ կապված մի շարք հարցեր: Ծրագիրն իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու […]
16:57 16.08.2022
Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանում, տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: «2022 թվականի օգոստոսի 16-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին»,-ասվում է հաղորդագրությունում:
16:47 16.08.2022
Չեխիայի Հանրապետության Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության հրավերով օգոստոսի 1-ից 5-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի, ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանի և նույն վարչության այլ ծառայողների մասնակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունց: ՀՀ ոստիկանության պատվիրակությանը դիմավորել են Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության ներկայացուցիչները՝ […]
16:42 16.08.2022
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ հրավառության պահեստի պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի պաշտոնական կայքը: Ըստ patriarchia.ru-ի՝ վարչապետ Նիկոլ […]
16:38 16.08.2022
Ստեփանակերտի Մ․Բաղրամյան փողոցի 1-ին փակուղու բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Արդեն կատարվում են փողոցի վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ իրականացվում է 7115 քառակուսի մետր ճանապարհատվածի ասֆալտապատում։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը»։
16:25 16.08.2022
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին այրվում է հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենան, և կրակն ու ծուխը տեսանելի […]
16:22 16.08.2022
ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշմամբ՝ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը, որում մեծ դեր է վերապահված կրթության ոլորտում համընդհանուր ներառականության ապահովմանը՝ որպես կրթական քաղաքականության առաջնային ուղղություն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից: Խելամիտ հարմարեցումները նախատեսված են այն անձանց համար, որոնք ունեն հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության […]
16:10 16.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն օգոստոսի 18-28-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ, «Միասին կարող ենք» խորագրով: «Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Հայաստանյան և միջազգային ֆիլմերը, […]
16:04 16.08.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած մահաբեր պայթյունի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի թվիթերյան գրառումը: «Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրավառելիքների պահեստում տեղի ունեցած մահաբեր պայթյունի մասին լուրերով, որի հետևանքով կան նաև անհետ կորածներ և վիրավորներ: Այս վշտի պահին անկեղծ ցավակցությունս […]
17:55 15.08.2022
N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ օգոստոսի 15-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Նախորոշված տարածքներում բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել են զինծառայողների՝ կապի համակարգերի շահագործման և սպասարկման, տարբեր հաճախականություններում դրանց կիրառման հմտությունները: Առաջադրված խնդիրների կատարման ընթացքում զինծառայողներին ներկայացվել են նորագույն տեխնոլոգիաների առանձնահատկությունները։
17:50 15.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Շենգավիթ համայնքի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³: Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ […]
17:45 15.08.2022
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին: Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների […]
17:43 15.08.2022
Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի քաղաքացիներ, Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռևս խորհրդային տարիներից շահագործվող կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, ինչն ինքնին ժամանակատար ու տեխնիկապես բարդ գործընթաց է: Այդ, ինչպես նաև ճանապարհաշինական մյուս աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից Իսակովի […]
17:36 15.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով կա 17 անհետ կորած, որոնցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ, տեղում աշխատում են մեր խմբերը, կամավորների, Հայկական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ»,- մանրամասնել է Կոստանյանը: […]
17:27 15.08.2022
N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում օգոստոսի 12-ից 14-ն իրականացվել են ստուգայցեր։ Ստուգվել են հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը, իրականացված ամրաշինական աշխատանքները։ Ստուգայցերի արդյունքներով արձանագրվել է, որ հենակետերում հերթապահություն իրականացնող զինծառայողները բարձր մարտական ոգով և զգոնությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները:
17:20 15.08.2022
Օգոստոսի 15-ին ժամը 17։10-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 152 հրշեջ-փրկարար, 8 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ […]
17:14 15.08.2022
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Երեւանում տեղի ունեցած ավերիչ պայթյունից։ Մենք մեր խորին ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին: Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշել է նախարարությունը: Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն […]
17:07 15.08.2022
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցավակցական ուղերձը հրապարակվել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում: «Մտահոգված ենք Երևանում ավերիչ պայթյունով, որն առնվազն մեկ մարդու մահվան պատճառ է դարձել (խմբ. գրառումը հրապարակվել է օգոստոսի 14-ին, երբ հայտնի էր մեկ զոհի մասին): Խորապես ցավակցում ենք նրա […]
17:00 15.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին: Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի ժողովրդին Կորեայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Այս տարի լրացավ Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ուրախությամբ պետք է արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում մեզ հաջողվել է […]
16:56 15.08.2022
Արցախում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Հարգելի՛ հայրենակիցներ Ըստ եղանակային կանխատեսումների` հրդեհավտանգ իրավիճակը հանրապետության տարածքում դեռ կպահպանվի։ Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի […]
16:56 15.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով անհետ կորածների թվի նվազումը պայմանավորված է նրանով, որ ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Դա պայմանվորված է նրանով, որ ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց»,- ասել է Կոստանյանը:
16:52 15.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ Իջևան համայնքում հաշվառված 37-ամյա Սուրեն Մանուկյանը և 25-ամյա Արմեն Քամալյանը […]