TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+26.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է

19:26 12.08.2022

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են. «Հարգելի քաղաքացիներ, մինչև երկու տարեկան երեխայի, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) խնամքի նպաստի վճարումը կսկսվի 2022 թվականի օգոստոսի 15-ից»:

̰
ՇՄ փոխնախարարը մասնակցել է «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի համաժողովին

19:12 12.08.2022

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի եզրափակիչ համաժողովին։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել շրջակա միջավայրի որակի բարելավմանը և գյուղական բնակավայրերում գետերի ջրազրկման կրճատմանը` աջակցելով թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկման ժամանակակից փորձի ներդրմանը՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ռումինիայում: Ողջունելով համաժողովի մասնակիցներին և […]

̰

19:00 12.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2022թ. մայիսի 30-ին «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքի ժամանակ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, խուլիգանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի […]

̰
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր

18:57 12.08.2022

Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչություն և հրշեջ-փրկարարական ջոկատներ: Աբովյանի ՀՓՋ-ի շենքը վերանորոգման փուլում է. նախարարը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին, մանրամասները ներկայացրել է Կոտայքի ՄՓՎ պետ Գևորգ Սեդրակյանը: Վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ԱԻՆ ՓԾ […]

̰
Պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել՝ զարգացման հաջորդ քայլն անելու համար. վարչապետը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին

18:51 12.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին՝ գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանին, թիմի ավագ Հրաչիկ Թավադյանին, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանին, Սամվել Տեր-Սահակյանին և Մանուել Պետրոսյանին: Երկրից բացակայելու հանգամանքով պայմանավորված՝ հանդիպմանը ներկա չէին շախմատիստներ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը: Շնորհավորելով հավաքականի անդամներին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ […]

̰
Մայրաքաղաքի 8 բուժհաստատություն համալրվել է ուլտրաձայնային ստացիոնար հետազոտության սարքավորումներով

18:46 12.08.2022

Համայնքային ենթակայության 8 բուժհաստատություն համալրվել է ուլտրաձայնային ստացիոնար հետազոտության սարքավորումներով, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերում» ծրագրով ձեռք է բերվել և Երևանի ենթակայության 8 բուժհաստատություններին, այդ թվում՝ «Քանաքեռ-Զեդյթուն» Ծննդատուն, «Նոր Արեշ» պոլիկլինիկա», թիվ 4, թիվ 8, թիվ 12, թիվ 17, «Նոր Արաբկիր» ԱԿ և […]

̰
Վարչապետը պարգևներ է հանձնել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին

18:42 12.08.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել և պարգևներ է հանձնել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին: «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի շախմատի հավաքականի հերթական մեծ հաջողության առիթով: Պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել՝ զարգացման հաջորդ քայլն անելու համար: Կառավարությունում հյուրընկալել եմ և պարգևներ եմ հանձնել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

̰
Պորտուգալիան և Իսպանիան խոստացել են գազափոխադրական կապակցիչներ ստեղծել Եվրոպայի մնացած մասի հետ

18:34 12.08.2022

Պորտուգալիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԵՄ-ի մյուս երկրներին գազափոխադրական ցանց ստեղծելու գործում, որպեսզի սպառողներին, որոնք էներգապաշարների անբավարարություն ունեն, հասանելի լինեն Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սինիշ քաղաքում հեղուկացված բնական գազի տերմինալի կարողությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Գերմանիան 100 տոկոսով կարող է ապավինել Պորտուգալիայի հանձնառությանը գազափոխադրական համակարգի ստեղծման գործին»,-Twitter-ում գրել է Պորտուգալիայի կառավարության ղեկավար Անտոնիու Կոշտան: Իր հերթին […]

̰
Քրեակատարողական ծառայության պետը հետևել է ՔԿ-ներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և ծանոթացել ազատազրկված անձանց հուզող խնդիրներին

18:25 12.08.2022

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ընթացող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը ծառայության ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ օգոստոսի 11-ին այցելել է «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ: Ծառայության պետը շրջայց է կատարել հիմնարկների տարածքներում, տեղում հետևել շինարարության ընթացքին, ծանոթացել շինաշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին: Քրեակատարողական հիմնարկի պետերը ներկայացրել են ազատազրկված անձանց պահման […]

̰
Հրապարակվել է հուլիսի երրորդ տասնօրյակի Ագրոօդերևութաբանական տեղեկագիրը

18:18 12.08.2022

Հրապարակվել է հուլիսի երրորդ տասնօրյակի Ագրոօդերևութաբանական տեղեկագիրը, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Տեղեկագրում կարող եք ծանոթանալ հուլիսի երրորդ տասնօրյակի հիմնական օդերևութաբանական առանձնահատկություններին, վեգետացիոն ցուցիչի արժեքին՝ ըստ արբանյակային տվյալների, գյուղատնտեսական աշխատանքների կատարման պայմաններին»: Ավելին՝ այստեղ:

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» միջազգային խաղերի և գնդակային հրաձգության ԱԱ-ի մեդալակիր մարզիկներին

18:06 12.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում և գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում մեդալներ նվաճած հայ մարզիկներին: Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են եղել նաև նրանց մարզիչներն ու ֆեդերացիաների ներկայացուցիչները: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է հայ մարզիկներին նվաճած մեդալների առթիվ և […]

̰
SHANTNEWS

18:00 12.08.2022

̰
Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

17:52 12.08.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […]

̰
«Երիտասարդության ոլորտում կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա, լավ ապագա ունենալու գործում»․ Վահրամ Դումանյան

17:43 12.08.2022

Երիտասարդության միջազգային օրը նշվել է ՀՀ ամբողջ տարածքում․ կիզակետում «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանն էր։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հանրության […]

̰
Հանդիպում ժամկետային զինծառայողների հետ

17:33 12.08.2022

Օգոստոսի 12-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողները հանդիպել են զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի հետ։ Քննարկվել են զինծառայողների միջանձնային փոխհարաբերությունների և սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավմանն ուղղված քայլերը, զինծառայողների իրավունքներին, սոցիալական երաշխիքներին ու արտոնություններին վերաբերող և բազմաբնույթ այլ հարցեր։

̰
Հայտնաբերվել են հագուստի մեջ թաքցված կասկածելի զանգվածներ

17:24 12.08.2022

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, արդյունքում վերջինիս հագուստի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,86 գրամ քաշով զանգված, ինչպես նաև սպիտակ, բյուրեղանման […]

̰
8 օրում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից Սյունիքի մարզում կշռվել է 1082 տրանսպորտային միջոց

17:19 12.08.2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչությունը և Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները համատեղ Սիսիան քաղաքի ՏՄ անշարժ հենակետում օգոստոսի 𝟒-ից 𝟏𝟏-ը ընկած ժամանակահատվածում՝ շուրջօրյա ռեժիմով կշռման են ենթարկել 𝟏𝟎𝟖𝟐 տրանսպորտային միջոց։ Կշռման գործընթացի իրականացման արդյունքում […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է «Fly Arna» ընկերության գործադիր և կոմերցիոն բաժնի տնօրեններին

17:10 12.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Fly Arna» ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսին և ընկերության կոմերցիոն բաժնի տնօրեն Կարինե Անդրեասյանին։ Նախարարը ողջունել է Հայաստանի ազգային ավիափոխադրողի մեկնարկը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպման ժամանակ Էնթոնի Փրայսը նախարարին է ներկայացրել ընկերության շուկա մուտք գործելու առաջին քայլերը, գործունեության ընթացքում ի հայտ եկած […]

̰
Հարուցվել և վարույթ է ընդունվել Ստեփանակերտում տեղի ունեցած վթարի քրգործը. ԱՀ ՔԿ

17:06 12.08.2022

Արցախի Հանրապետության ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022թ. օգոստոսի 12-ին` ժամը 08:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան փողոցի ճանապարհահատվածում 1992թ. ծնված ՌԴ քաղաքացի Ի.Ֆ.-ի վարմամբ «HAVAL H9» մակնիշի և ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի 1996թ. ծնված Է.Գ.-ի վարմամբ «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով վերջինիս ավտոմեքենայում գտնվող ուղևորներ՝ 1971թ. ծնված […]

̰
Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

18:30 11.08.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 1-6-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում օգոստոսի 1-ին, Վանաձորում՝ օգոստոսի 1-3-ը և 6-ին»։

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Մասիս համայնքում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին

18:28 11.08.2022

Հանրապետությունում հանրակրթական ուսումնական և առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների հետ միասին շրջայց է կատարել Արարատի մարզի շինհրապարակներում, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրերի իրականացման ընթացքը: Արմեն Ղուլարյանը հետևել է Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող՝ Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման […]

̰
Գնել Սանոսյանը հետևել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

18:27 11.08.2022

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հետևել է նաև Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ- /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ11+000 հատվածի, ինչպես նաև Հ-30, մոտեցում Գոշավանքին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ 3+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։ Երկու հատվածում էլ հիմնանորոգումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարեվերջին։

̰ ̰
N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

18:18 11.08.2022

N զորամիավորումում օգոստոսի 11-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-հոգեբանների, գնդերեցների և ռազմական ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ։ Հավաքի մասնակիցներին ներկայացվել են 2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում անձնակազմի զինվորական կարգապահության ամրապնդման և բարոյահոգեբանական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առաջադրվել են համապատասխան խնդիրներ հետագա միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։

̰
N զորամասում իրականացվել է զորացրման հանդիսավոր արարողություն

18:10 11.08.2022

N զորամասում օգոստոսի 10-ին կազմակերպվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր միջոցառում։ Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին պատվով ու նվիրումով հայրենիքին ծառայելու համար, հաջողություն մաղթել քաղաքացիական կյանքում և հանձնել խրախուսական պարգևներ։ Արարողության ավարտին զորացրվող զինծառայողները հանդիսավոր քայլերթով անցել են զորամասի շարահրապարակով։

̰
SHANTNEWS

18:00 11.08.2022

̰ ̰
Արթուր Մարտիրոսյանը վրաց գործընկերոջն է ներկայացրել STARMUS փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումները

17:52 11.08.2022

Օգոստոսի 10-11-ն աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի, նախարարության աշխատակազմի, ինչպես նաև Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսթավելու անվան Վրաստանի գիտության ազգային հիմնադրամի, մշակույթի, բիզնեսի և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների ու երիտասարդ գիտնականների հետ, տեղեկացնում են […]

̰ ̰ ̰
BACK_TO_TOP