TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Խուլիգանություն Աբովյան գյուղում. համայնքային ոստիկանների բացահայտումը

17:16 10.08.2022

Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Աբովյան գյուղի Խանջյան փողոցի խանութներից մեկում վիճաբանություն է եղել, ինչից հետո հնչել են կրակոցներ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 5-ին Աբովյան գյուղի մի բնակիչ վիճաբանել է 70-ամյա համագյուղացու հետ։ Վիճաբանությունից հետո 70-ամյա տղամարդը գնացել է վիճաբանության մյուս մասնակցի տան մոտ և հրացանից կրակոցներ արձակել։ Փաստի առթիվ Արարատի […]

̰
Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել էր ԱԺ-ում

17:10 10.08.2022

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 10-ին ընդունել է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուստամ Բաքոյանը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետ […]

̰
Տ․ Ներսես աբեղա Հարությունյանը ծառայության է կոչվել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունում

17:04 10.08.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ սույն թվականի օգոստոսի 9-ից Հոգեշնորհ Տ․ Ներսես աբեղա Հարությունյանը ծառայության է կոչվել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունում՝ որպես Միլանի (Իտալիա) հոգևոր հովիվ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

̰
SHANTNEWS

18:00 09.08.2022

̰
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

17:56 09.08.2022

N զորամասում օգոստոսի 9-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Շարային ստուգատեսում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

̰
N զորամասի պահպանության գոտում անցկացվել են ճշգրտման և տեղազննման աշխատանքներ

17:49 09.08.2022

N զորամասի պահպանության գոտում օգոստոսի 9-ին անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։ Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրներն ու տեղաբաշխման կարգը, հստակեցվել է ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման հմտությունները։

̰
Եվրոպայում ԱԷԿ-երի աշխատանքը կդադարեցվի տապի պատճառով. «Մետեո» կենտրոն

17:40 09.08.2022

Եվրոպայում ատոմային Էլեկտրայանների աշխատանքն ընդհատման սպառնալիքի տակ կհայտնվի անոմալ տապի նոր ալիքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր Telegram-ալիքում հայտնել է եղանակի կանխատեսման «Մետեո» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շուվալովը: «Սկսած օգոստոսի 10-ից՝ Լոնդոնում, Փարիզում խելահեղ շոգ է լինելու. ցերեկը՝ 30-35 աստիճան ջերմություն, Ֆրանսիայի հարավում՝ մինչև 38 աստիճան: Տապն այստեղ կպահպանվի առնվազն մինչև հաջորդ շաբաթվա […]

̰
Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

17:32 09.08.2022

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ իր պատասխանատու գործում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Բրազիլիայի նորանշանակ դեսպանը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը` երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և […]

̰
«Պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները». Վահրամ Դումանյան

17:20 09.08.2022

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրաքյան Քուրդիստանի մշակույթի նախարարությունից: Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունն այս օրերին այցելել […]

̰
Թողարկվել է վտանգավոր սննդամթերք. մածունի և թթվասերի արտադրական գործունեությունը կասեցվել է

17:12 09.08.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, փորձարկման արդյունքներով՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել […]

̰
Գեղարքունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը

17:05 09.08.2022

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը. Լանջաղբյուր, Գեղարքունիք, Ծովազարդ, Հայրավանք, Ծովազարդ, Հայրավանք, Փոքր Մասրիկ, Նորակերտ ✅10.08.2022թ., 🕛 ժամը 10։00, 11։00 Ծաղկաշեն, Ծովազարդ, Հայրավանք, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Կարմիրգյուղ, Ն.Գետաշեն, ք.Գավառ ✅11.08.2022թ., 🕛 ժամը 10։00 Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սոթք, Ծովինար ✅12.08.2022թ., 🕛 ժամը 10։00

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահին

16:58 09.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին: Նախագահի ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Մեր ժողովուրդների միջև առկա ընդհանուր արժեքները, փոխադարձ հարգանքը և վստահությունն ամուր հիմք են բարեկամական հարաբերությունների խորացման համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սինգապուրի […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Բելառուսի դեսպանին

16:47 09.08.2022

2022թ. օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսեյ Բաբկովը, ինչպես նաև իր առաքելությունն ավարտած՝ պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Բաբկովին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ […]

̰
Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

16:40 09.08.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լևոն Մինասյանին 2022 թվականի օգոստոսի 16-ից ազատել պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ:

̰
Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կատարված ավազակությունը բացահայտվել է

16:32 09.08.2022

Օգոստոսի 6-ի ուշ երեկոյան 1-02 զանգած քաղաքացին հայտնեց, որ Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում աշխատակցին վախեցրել և գումար են վերցրել: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվեց Կենտրոնական բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր: Խանութի վաճառողուհին տվեց հաղորդում, որ անհայտ անձը, սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել է գումար, այնուհետև դրամարկղից հափշտակել է, նախնական տվյալներով, 520 հազար դրամ […]

̰
Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից

16:26 09.08.2022

Զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքում ազգային պարկի աշխատակազմի կողմից իրականացվել են մաքրման աշխատանքներ. տարածքը մաքրվել է աղբից, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Սիրելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում ենք բնության գիրկ այցելելիս չմոռանալ խիստ սրտացավ և հոգատար վերաբերմունքի մասին՝ հանդեպ մեր շրջակա միջավայրի և […]

̰
ԱՄՆ-ն կրկին ընդգծել է ԼՂ հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով լուծելու կարևորությունը

16:20 09.08.2022

Միացյալ Նահանգներն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օսթրիանը՝ արձանագրելով, որ այդ մարտերի հետևանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ: «Մենք մոտիկից հետևում ենք իրադրությանն ու կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել […]

̰ ̰
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներին է ներկայացրել դատարանների նորանշանակ նախագահներին

16:06 09.08.2022

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներին է ներկայացրել դատարանների նորանշանակ նախագահներին: ՀՀ նախագահի` օգոստոսի 8-ի հրամանագրերով՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, իսկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ […]

̰
SHANTNEWS

18:00 08.08.2022

̰
«Վեոլիա Ջուր»-ը ջրամատակարարման ու ջրահեռացման սակագնի վերանայման հայտ կներկայացնի

17:58 08.08.2022

«Վեոլիա Ջուր»-ը լրատվամիջոցներին հայտնել է, որ մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով: «Արմենպրես»-ի փոխանցմաբ՝ ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդման, սակագնի ճշգրտումն իրականացվել է համաձայն Լիցենզիայի պայմանների N3 հավելվածով սահմանված գործոնների և մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման […]

̰
̰
ԱԱՏՄ ղեկավարն աշխատանքային այց է կատարել արևմտյան տարածքային կենտրոն

17:54 08.08.2022

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոն։ Տեսչական մարմնի ղեկավարը տարածքային կենտրոնի անձնակազմին է ներկայացրել կենտրոնի նորանշանակ ղեկավար Գնել Սարգսյանին։ Շնորհավորելով նշանակման առթիվ՝ Հակոբ Ավագյանը հաջողություններ է մաղթել Գնել Սարգսյանին՝ հետագա գործունեության մեջ։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տեսչական մարմնի ղեկավարին և զեկուցել ընթացիկ […]

̰
6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից

17:46 08.08.2022

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել 29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր (667 ուսանողներ, որից 168-ը՝ առկա, 499-ը՝ […]

̰
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հյուրընկալել է Լոս Անջելեսի քաղաքապետի երիտասարդ դեսպաններին

17:40 08.08.2022

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է «Լոս Անջելեսի քաղաքապետի երիտասարդ դեսպաններ» ծրագրի շրջանակում Երևանում գտնվող ուսանողներին, տեղեկացնում են քաղաքապետարանից: Ծրագիրն իրականացվում է Լոս Անջելեսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Տարբեր մասնագիտություններ ընտրած օտարազգի երիտասարդների համար Հայաստան այցը հնարավորություն է` ծանոթանալու երկրի պատմությանը, մշակույթին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի գործունեությանը։ Ողջունելով հյուրերին՝ Լևոն Հովհաննիսյանը […]

̰ ̰
Ֆինլանդիան մասնագետներ կուղարկի Մեծ Բրիտանիա Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման համար

17:28 08.08.2022

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունն իր մասնագետներին կուղարկի Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ծրագրին մասնակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ֆիննական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Ֆինլանդիան շուրջ 20 զինծառայողներ կուղարկի Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ծրագրին մասնակցելու համար: Ուսուցման ծրագիրը կղեկավարի Մեծ Բրիտանիան, որն աջակցության համար դիմել Է գործընկեր երկրներին: Մեծ […]

̰
̰
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում. տուժածներ չկան

17:16 08.08.2022

Օգոստոսի 8-ին, ժամը 15։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում՝ «Լիդեր» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել են վարորդի խցիկը՝ մասամբ, բեռնախցիկի ծածկը՝ 5 քմ և 3 […]

̰
Փրկարարները Ենոքավան գյուղի հանգստյան գոտու հարակից անտառում հայտնաբերել են մոլորված 19 քաղաքացու

17:06 08.08.2022

Օգոստոսի 8-ին, ժամը 13։08-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու հարակից անտառում հայտնաբերել են մոլորված 19 քաղաքացու […]

̰
BACK_TO_TOP