TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

N զորամասում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն

17:00 08.08.2022

N զորամասում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն: Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Երդման արարողությանը ներկա էին նաև նորակոչիկների ծնողներն ու հարազատները: «Հպարտ եմ, որ որդիս ծառայում է Հայոց բանակում, և վստահ, որ հայրենի հողի ամուր պաշտպան եմ դաստիարակել»,- նշել է նորակոչիկներից […]

̰
Գեղարքունիքի մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցությունն ընթացել է հագեցած օրակարգով

16:52 08.08.2022

Օգոստոսի 8-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն ընթացավ հագեցած օրակարգով Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ և առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ հարցեր, որոնք բխում էին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների բովանդակությունից։ Մարզպետարանի համապատասխան ստորաբաժումների ղեկավարները զեկուցեցին մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանիչ գոտիներում քաղաքաշինական գործունեության մշտադիտարկման եւ օրինախախտումների դեմ ձեռնարկված […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենին

16:46 08.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արմեն Գյոզալյանին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ի դեմս հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի՝ «Armenia Fund»-ի գործադիր տնօրեն Ազատուհի Կարաօղլանյանի, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Վերջերս «Armenia Fund»-ի ջանքերով ԱՄՆ-ում բարեգործական միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում իրականացված […]

̰
Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ բարձրահարկ շենքի ավտոկայանատեղիում կասկածելի ճամպրուկ կա

16:34 08.08.2022

Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 67/2 շենքի 2-րդ հարկի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ։ Ըստ shamshyan.com-ի՝ տեխզննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։ Գտնվել է ճամպրուկ, որի մեջ եղել են ոսկեջրած իրեր, և չի […]

̰
Մեկնարկել է Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադան

16:18 08.08.2022

Աղվերանում մեկնարկել է Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի (7 երկրներ) աշակերտական խմբեր (50 պատանի)։ Այն կտևի մինչև օգոստոսի 11-ը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համահայկական օլիմպիադան 2003 թվականից պետական ծրագրի շրջանակում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառում է, որը խրախուսում է արտերկրում բնակվող հայ երեխաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և […]

̰
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում

16:12 08.08.2022

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է` 1) դիմում` ուղղված տնօրենին, 2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը, 3) լուսանկար՝ 3×4 չափսի: […]

̰
42-ամյա տղամարդու՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

16:07 08.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 42-ամյա տղամարդու ջրահեղձ լինելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից 2022թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14։40-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի մոտակայքում գտնվող լողափում քաղաքացին մտել է Սևանա լիճը լողալու և անհետացել է։ Ահազանգի հիման […]

̰
Մեկնարկել է թրաֆիքինգի զոհերի իրավագիտակցության բարձրացման և իրավունքների պաշտպանությանն ուղղված իրազեկման արշավը

17:00 30.07.2022

Հուլիսի 29-ից մեկնարկել է թրաֆիքինգի զոհերի իրավագիտակցության բարձրացման և իրավունքների պաշտպանությանն ուղղված իրազեկման հերթական արշավը, որը նպատակ ունի հանրության շրջանում բարձրացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հետ կապված երևույթների կանխարգելման և դրանից բխող խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմների իրազեկման մակարդակը։ «Կապույտ սիրտ» տեղեկատվական արշավի շրջանակում երեկ տեղի է ունեցել թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել […]

̰
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 576 մլն մարդ, մահերի թիվը 6 միլիոնից ավելի է

16:39 30.07.2022

Ամբողջ աշխարհում ավելի քան երկու տարվա համավարակի ընթացքում Covid-19-ից մահացել է 6 միլիոն 398 հազար 154 մարդ, գրանցվել է վարակման ավելի քան 576 միլիոն դեպք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի ներկայացրած տվյալները՝ հուլիսի 30-ի դրությամբ: Ըստ Հոփքինսի համալսարանի տվյալների՝ մինչ օրս ՔՈՎԻԴ-19-ի ամենաշատ դեպքերը գրանցվել են Ամերիկայի […]

̰
Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել նախագահի 2024 թ. ընտրություններում. Սպիտակ տան խոսնակ

16:16 30.07.2022

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել նաև երկրի նախագահի 2024 թ.-ին կայանալիք ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն՝ այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը: Խոսնակը չի մեկնաբանել «Նյու Յորք Թայմս»-ի, ինչպես նաև՝ ամերիկյան այլ լրատվամիջոցների հարցումների՝ լրագրողի կողմից մեջբերված արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահ Ջո Բայդենի վարկանիշն ընկել […]

̰
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և «Արմենիա» հրուշակեղենի խանութ

15:39 30.07.2022

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Մոնրեալի «Արարատ» հայկական ամառային ճամբար և շփվել այնտեղ հանգստացող հայ պատանիների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանադայի արտգործնախարարն այդ մասին հայտնել է Թվիթերի իր էջում կատարած գրառման և հրապարակած լուսանկարների միջոցով: Մելանի Ժոլին շնորհակալություն է հայտնել Սուրբ Հակոբ հայկական դպրոցին հայ երիտասարդների համար նման միջավայր ստեղծելու համար և երեխաներին՝ […]

̰
Ստեփանակերտում իրականացվել են հատուկ միջոցառումներ

15:18 30.07.2022

Արցախի ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, երեկ հուլիսի 29-ին, Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում, ինչպես նաև մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացվել են հատուկ միջոցառումներ, որի նպատակն է կանխել ու նվազագույնի հասցնել բոլոր տեսակի հանցագործությունները, տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից: «Վերլուծությունը ցույց է տվել, որ այսօրինակ միջոցառումների շնորհիվ, Հանրապետության տարածքում զգալիորեն նվազել են իրավախախտումներն ու […]

̰
Արտակարգ իրավիճակների նախարարությունը Խոսրովի անտառում ուսումնավարժություն է անցկացրել

14:48 30.07.2022

Կառավարում, հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքների իրականացում, հոգեբանական և բժշկական ապահովում. Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Խոսրովի անտառ պետական արգելոցի» տարածքում անցկացրել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Աշխատանքներին ներգրավվել է 26 միավոր հատուկ տեխնիկա, 106 փրկարար, 71 կամավոր, նաև անօդաչու թռչող սարքեր և պաշտպանության նախարարության ավիացիայի մեկ ուղղաթիռ: Գործողություններն իրականացվել […]

̰
Բարեկամ վրաց ժողովրդի հետ սգում ենք ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. Վրաստանում ՀՀ դեսպանություն

14:11 30.07.2022

«Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։ Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին` ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- այս մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

̰ ̰
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորին

13:33 30.07.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Վերջերս լրացավ Հայաստանի և Մարոկկոյի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը բարձր է գնահատում այս տարիների ընթացքում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը: Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Այնթապ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարից

13:14 30.07.2022

Հուլիսի 30-ին, ժամը 09։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Գ. Կ.) […]

̰
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում

13:06 30.07.2022

Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում՝ նպատակ ունենալով ստուգել զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, տեղեկացնում են ՀՀ […]

̰
Նշվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության օրը

19:30 29.07.2022

1993 թ. հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախա­րարի հրա­մանով կազմավորվել է ՀՀ Զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վար­չու­թյունը, որը 2019 թ. վե­րանվանվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչու­թյան։ Վարչությունը կազմավորվել է Արցախյան առաջին պատերազմի դժվա­րին օրերին՝ իր տեղն ու դերն ունենալով Հայոց բանակի կա­յաց­ման ու զարգացման գործում։ Այսօր էլ ԶՈւ ԲՀԱ վարչությունը շարունակում է իրականացնել իր […]

̰
Պետք է ակտիվորեն քննարկենք ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը. ՀՀ ԱԽ քարտուղար

19:24 29.07.2022

Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք ինչպես առաջ ընթանալ: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

19:17 29.07.2022

Հուլիսի 29-ին՝ ժամը 15։20-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանա­պարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1966 թ.) և «Opel» (վարորդ՝ […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է «Նորավան» և «Շինուհայր» ենթակայաններում ընթացող շինարարական աշխատանքներին

19:10 29.07.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետ Բագրատ Մուրադյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր ճարտարագետ Լևոն Ադամյանի հետ միասին այցելեցին Սյունիքի մարզ։ Այցի նպատակը «Նորավան» ենթակայանի շինարարական աշխատանքներին ծանոթանալն էր։ Ենթակայանի աշխատանքներն իրականացվում են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» […]

̰
Գնել Սանոսյանը հանդիպել է հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ

19:00 29.07.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։ Նախարարը հանձնարարել է կապալառուներին մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքները, ապահովել իրականացված աշխատանքի բարձր որակ։ Նախարարն ընդգծել է կապիտալ ծախսերի կատարման խիստ անհրաժեշտությունը և պահանջել է կապալառուներից գործադրել բոլոր ջանքերն ապահովելու համար պլանավորված կատարողականները։ Նախարարն անդրադարձել է նաև ճանապարհների […]

̰
Ապագա քննիչներին հանձնվել են դիպլոմներ

18:53 29.07.2022

2022 թվականի հուլիսի 29-ին արդարադատության ակադեմիայում կայացել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված առաջին խմբի ունկնդիրների դիպլոմների հանձնման արարողություն: 22 շրջանավարտների դիպլոմները հանձնել և շնորհավորանքի խոսք է հղել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: «ՀՀ քննչական կոմիտեն ևս շնորհավորում է շրջանավարտներին և հաջողություններ ցանկանում քննիչի՝ առանցքային պատասխանատվություն ունեցող […]

̰
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

18:44 29.07.2022

N զորամիավորման զորամասերում հուլիսի 29-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Հերթափոխում ընդգրկված անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

̰
ԱԻՆ-ը Խոսրովի անտառում ուսումնավարժություն է անցկացրել

18:36 29.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» տարածքում հուլիսի 29-ին անցկացրել է «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Սցենարի համաձայն՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աշխատակիցը նկարահանող տեսախցիկի միջոցով նկատել է, որ արգելոցի Խաչաձոր տեղամասի Աղսու պահաբաժնում հրդեհ է բռնկվել: Մարման աշխատանքները չի հաջողվում լիարժեք […]

̰
Հայաստանը քայլեր է ձեռնարկում թրաֆիքինգի դեմ պայքարում 1-ին խմբի երկրների ցանկում ընդգրկվելու ուղղությամբ. Երանուհի Թումանյանց

18:27 29.07.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման և կանխարգելման տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին, ինչպես նաև ընդգծել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրազեկման ու կանխարգելման տեղեկատվական արշավի մեկնարկի կարևորությունը: Փոխնախարարը, մասնավորապես, ներկայացրել է վերջին տասնամյակներում […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարությունների միջև

18:18 29.07.2022

Հուլիսի 29-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, եգիպտականը՝ ԱԳ նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Իհաբ Նասրը։ Կողմերն արձանագրեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա հարաբերությունների և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված հայ և եգիպտացի ժողովուրդների պատմական, մշակութային և քաղաքակրթական […]

̰
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում

18:10 29.07.2022

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 28-ին այցելել է N զորամիավորում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ զորամիավորման հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին և ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների […]

̰
SHANTNEWS

18:00 29.07.2022

̰
BACK_TO_TOP