17:25 15.07.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
17:20 15.07.2022
Հուլիսի 15-ին՝ ժամը 16։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1000 հակ անասնակեր:
17:14 15.07.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան առնչությամբ։ «Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Պարզաբանումներ եմ պահանջել դատախազությունից և արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ […]
17:07 15.07.2022
Հուլիսի 15-ին N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, հրամանատարությունն ստուգել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
18:30 14.07.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 7-13-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հուլիսի 8-ին, 11-13-ը, Արաբկիրում՝ հուլիսի 9-13-ը, Նոր Նորքում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 10-ին և 11-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ […]
18:26 14.07.2022
Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել գնաճի արագացում: Մի շարք երկրներում և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում գները շարունակում են աճել: Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հուլիսի 14-ին հրավիրված հանձնաժողովի արտահերթ նիստում: […]
18:24 14.07.2022
N զորամասի կազմավորման տարեդարձի առթիվ հուլիսի 14-ին անցկացվել է հանդիսավոր արարողություն։ Հրամանատարությունը անձնակազմին ներկայացրել է զորամասի կազմավորման պատմությունը, մարտական ուղին, խրախուսել մարտական և մասնագիտական բարձր պատրաստությամբ, բարեխիղճ ծառայությամբ և կարգապահությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների։
18:20 14.07.2022
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև հուլիսի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված կինոյի ոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հայկական կողմից հուշագիրը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը, իսկ հնդկական կողմից՝ Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ […]
18:16 14.07.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ու մասնագետների ուղեկցությամբ այցելել է ՀՀ Լոռու մարզ և ծանոթացել մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։ ՏՄ ղեկավարը ծանոթացել է մարզում, մասնավորապես՝ Վանաձոր համայնքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու հիմնանորոգման ու արդիականացման, Աղայան փողոցի ասֆալտապատման, Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման […]
18:10 14.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կոմիտեի գործունեությանը, կառուցվածքին, բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, թռիչքային անվտանգության ապահովմանը, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստմանը և այլ հարցերի: Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված ու առաջիկայում […]
18:07 14.07.2022
Հուլիսի 14-ին N զորամասում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։
17:59 14.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն ընդգծել է տարբեր մակարդակներում հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման փաստը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած պաշտոնական փոխայցերը և ակտիվ շփումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը Գերմանիայի երկրամասերի հետ, որը լրացնում և հարստացնում է միջպետական […]
17:58 14.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» […]
17:55 14.07.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հուլիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Ալխաս Ղազարյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Առաջինից երկրորդ ընթերցում […]
17:48 14.07.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Հարությունյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի […]
17:38 14.07.2022
Հուլիսի 13-ին Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին, տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Կիպրոսի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած Կիպրոսում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների, ինչպես նաև գերագույն հանձնակատարների հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողության ընթացքում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսն իր խոսքում նշել է, որ այս տարի լրանում է Կիպրոսի […]
17:33 14.07.2022
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մայիս-հունիս ամիսներին Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Համադանում, Կամպանյայում, Վենիսում (ԱՄՆ) մասնակցել է 5 միջազգային փառատոների (7 ներկայացում)՝ ստանալով ավելի քան 10 մրցանակ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված թատրոնի միջազգային համագործակցությանը, արտասահմանյան հյուրախաղերի արդյունքում ձեռք բերած հաջողություններին և առաջիկա […]
17:20 14.07.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Էդվարդ ԱՍՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի […]
17:14 14.07.2022
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ՇՄՆ կազմում գտնվող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին է նվիրաբերել գույք, որն էականորեն կբարելավի կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացումը։ Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։ ՊՈԱԿ-ին հանձնված գույքը ներառում է դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ, որոնք կհեշտացնեն […]
17:07 14.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ նախօրեին Երևանում կատարված սպանության փորձի և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ ՀՀ […]
17:00 14.07.2022
Հուլիսի 12-ին՝ ժամը 19։05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում 50-ամյա մի կին տվել էր հաղորդում, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, մեջը` փող, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ և այլն: Հանցագործության մասին տեղեկացվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ […]
16:52 14.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Նախարարի տեղակալ Ժաննա […]
16:47 14.07.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով՝ կառավարությունը որոշում է ընդունել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին: ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանի զեկուցմամբ՝ առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՏԿԵՆ-ին հատկացնել 11,809,378,358 ՀՀ դրամ, որից 2,6 մլրդ ՀՀ դրամը կուղղվի 2 […]
16:43 14.07.2022
Ապօրինի ծառահատման վերաբերյալ ահազանգը ոստիկանության Վայքի բաժնում ստացվել էր մայիսի 4-ին: Արտավանի անտառպետությունում հայտնաբերվել էին հատված չորս կաղնի և մեկ հացենի: Հարուցվել էր քրեական գործ: Վայքի համայնքային ոստիկանները բաժնի այլ ծառայությունների և մարզային քննչական վարչության գործընկերների հետ իրականացրին բազմաբնույթ միջոցառումներ և պարզեցին, որ հանցագործությունը կատարել է Արենի գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել է […]
16:23 14.07.2022
Տարվա այս ժամանակահատվածում հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին բավականին ակտիվ են լեռնահովտային քամիները, որոնց շնորհիվ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է` մեղմելով ցերեկային ժամերին առաջացած սաստիկ շոգը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ վերջին 5 օրերին հատկապես Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, այդ թվում նաև Երևանում այս քամիները […]
16:19 14.07.2022
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Շնորհավորելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Օմանի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության զարգացման և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և առկա […]
16:08 14.07.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, մտքեր են փոխանակվել նաև առաջացած արդի մարտահրավերների ու դրանց հակազդման հնարավորությունների շուրջ:
18:30 13.07.2022
Հայ-նիդեռլանդական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումների շրջանակում հուլիսի 14-ից սեպտեմբերի 14-ը Հայաստանի պատմության թանգարանում կկայանա հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրության վարպետ, «Գեղարվեստական տպագրության երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի առաջին մրցանակակիր Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրությունը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանի հետ կազմակերպել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]