16:08 12.07.2022
Հուլիսի 12-ին՝ ժամը 11:28-ին, Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի տարածքում հրդեհ է բռնկվել և նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 11:27-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր։ Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո, ինչպես նաև բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով, […]
17:59 11.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Ժորժ Կեպենեկյանին: Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը Հայրենիք և բարձր գնահատել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:
17:56 11.07.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում մեկնարկել է սեմինարների շարք՝ «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։ Կարողությունների զարգացման նպատակով անցկացվող սեմինարներին կմասնակցեն Տեսչական մարմնի գլխամասի և մարզային ստորաբաժանումների աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության տեսուչները։ 11-օրյա դասընթացները կզուգակցվեն իրավաբանական խորհրդատվություններով։ Սեմինարը կվարի ընտրված փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը։ «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» […]
17:53 11.07.2022
Հուլիսի 11-ին՝ ժամը 16։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի […]
17:48 11.07.2022
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառման նպատակն էր քոլեջների ներկայացուցիչների և շահակիցների հետ քննարկել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների զարգացման գործում։ Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, […]
17:43 11.07.2022
Հուլիսի 11-ին՝ ժամը 16։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի […]
17:37 11.07.2022
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում հուլիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև […]
17:29 11.07.2022
Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցներն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին, որոնք կիրառելու են քննության գործնական փուլի ընթացքում: Նրանց ներկայացվել են լաբորատոր սարքավորումների տեխնիկական բոլոր հնարավորությունները, քննասենյակները: Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ տեսական և գործնական: Հուլիսի 12-ին տեղի կունենա գործնական փուլը, որն ունի փորձարարական բնույթ և անցկացվելու է չորս՝ […]
17:23 11.07.2022
Հուլիսի 11-ին, ժամը 16։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի […]
17:20 11.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ: Ներկայացվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներով առաջիկա 6 ամսվա անելիքները, այդ թվում՝ Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման ընթացքը: Զեկուցվել է, որ տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվում է Պարեկային ծառայության կառավարման օպերատիվ կենտրոնի ներդրման շարունակականության ապահովում: Հաջորդիվ պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձևավորվեն Կոտայքի, […]
17:17 11.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
17:12 11.07.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 4-10-ը: «Սևանա լճի մակարդակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.7մ (10.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 28 սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 4-10-ն […]
17:06 11.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Վինսենտ Բիրուտային և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Ռուանդա համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում և ակնկալիք հայտնել, որ այն կխթանի նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը: Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ շփումները՝ վերջինիս Հայաստան այցի, ինչպես նաև […]
17:00 11.07.2022
Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ռուանդայի արտաքին գործերի նախարար Վինսենտ Բիրուտայի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում Է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքէջը: «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված […]
16:55 11.07.2022
2022 թվականի հուլիսի 8-ին ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Անտառամուտ բնակավայրում տեղի ունեցած նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոնի բացման միջոցառմանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ Եվրոպական միության, ՀՀ ԿԳՄՍ ու ՀՀ տարածքային […]
16:51 11.07.2022
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված աշխատաժողով, որով մեկնարկել է նաև ռազմավարության մշակմանն ուղղված հետագա աշխատանքային քննարկումների և հանդիպումների շարքը: Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյին և թիմին՝ արդարադատության նախարարության հետ […]
16:40 11.07.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Արմեն Մուրադյանին: Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ԵՊԲՀ ռեկտորին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը […]
16:34 11.07.2022
Ոստիկանության Սևանի բաժնում մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Տուժողները հայտնում էին, որ Ծովագյուղում իրենց մեքենաներից գողացել են գազաբալոն և մարտկոց։ Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների օրեր տևած միջոցառումների շնորհիվ գողությունները բացահայտվեցին։ Կասկածանքով բերման ենթարկված 37-ամյա տղամարդը խոստովանեց, որ գողություններն ինքն է արել։ Պարզվեց նաև, որ նա գողոնն իրացրել էր Երևանի ավտոպահեստամասերի շուկաներից մեկում։ […]
16:26 11.07.2022
Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի […]
16:14 11.07.2022
Հուլիսի 10-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հերթական շրջայց կատարելիս, տեղամասերից մեկի քողարկող պատի փշալարերի վրա նկատել են կասկածելի պոլիէթիլենային շիշ: Վերջիններս ահազանգել են ներնետման դեպքի մասին, ինչի հետևանքով պահպանության ապահովման բաժնի ծառայողները, անմիջապես իրականացնելով համապատասխան գործողություններ, հիմնարկի արտաքին տարածքից բռնել են «Արթիկ» ՔԿՀ-ի նախկին դատապարտյալին, […]
16:04 11.07.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս […]
17:00 09.07.2022
Ոստիկանության Բազումի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հարակից անտառում հայտնաբերվել, ձերբակալվել և Բազումի բաժին է տեղափոխվել 23-ամյա Արտյոմ Գ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 3-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 333-րդ (Սուտ մատնությունը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական […]
16:55 09.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին Արգենտինայի Անկախության օրվա առթիվ: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի ժողովրդին Արգենտինայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ 30 տարվա ընթացքում Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական կապերը զարգացել և ամրապնդվել են՝ հիմնված […]
16:49 09.07.2022
Հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստան են ժամանելու 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ: Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային ընդառաջ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի […]
16:40 09.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, Nouvelle d’Armenie պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին։ Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նախագահական նստավայրի դռները միշտ բաց են ֆրանսահայ գործչի առաջ։ Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և նշել, որ մշտապես ուրախ է այցելել Հայաստան։ Հանդիպման ընթացքում քննարկվել […]
16:33 09.07.2022
Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արին Բերդի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
16:22 09.07.2022
Ոստիկանության Անիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Սանկտ Պետերբուրգ-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո օդանավակայանում հայտնաբերվել և Անիի բաժին է ներկայացվել 22-ամյա Շոթա Ս.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. […]
16:16 09.07.2022
Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ, տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: Ճանապարհների գծանշումը կատարվում է լուսանդրադարձիչ նյութերի կիրառմամբ, ինչը գիշերային ժամերին ավելի տեսանելի է դարձնում գծանշումը։ Ճանապարհների նշագծումն իրականացվում է հատուկ տեխնիկայի կիրառմամբ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից։ «Վարորդներին խնդրում ենք երթևեկելիս լինել ուշադիր, չխոչընդոտել […]