TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

SHANTNEWS

18:00 13.07.2022

̰
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է. սպասվում են կարևոր հանդիպումներ

17:56 13.07.2022

Կարճատև այցով Հայաստանում է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հրապարակել է Երևանում արված լուսանկար՝ կից գրելով. «Վերադարձ շատ շոգ Երևան՝ կարճատև այցով։ Սպասում ենք կարևոր հանդիպումների»: Թե ինչ հանդիպումներ են սպասվում՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի մանրամասնել: Back in a very hot Yerevan for […]

̰ ̰
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ

17:39 13.07.2022

Հուլիսի 14-ին` ժամը 13:30-ին, 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Օրակարգը` այստեղ:

̰
ԱԻ նախարարի առաջին տեղակալն այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն

17:28 13.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը հուլիսի 13-ին այցելել է ԱԻՆ ՔՊՎ Լուսակերտի ուսումնական կենտրոն: Նա շրջել է տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ: Նախարարի առաջին տեղակալին ներկայացվել է սակրավորական մեքենայի լրակազմը, կազմակերպվել է տեխնիկայի և գործիքների պրակտիկ ցուցադրություն: Ա. Գրիգորյանը հետևել է նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների […]

̰
Գնել Սանոսյանը մասնակցել է Շենգավիթի «Գազաբալոնների ճնշաչափման կայանի» բացմանը

17:22 13.07.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Երևանի Շենգավիթ համայնքի Շիրակի 11 հասցեում գտնվող «Գազաբալոնների ճնշաչափման կայանի» բացմանը։ Նախարարը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել սարքավորումներին և ճնշափորձարկման պրոցեսին։ Նախարարը տեղում ընկերության տնօրենին է հանձնել համապատասխան լիցենզիան, որի հիման վրա այսուհետ ընկերությունը կարող է իրականացնել գազաբալոնային համակարգերով կահավորված տրանսպորտային միջոցների գազաբալոնի պարբերական […]

̰
Սյունիքի մարզում բախվել են պարսկական համարանիշերով ավտոմեքենաներն ու բեռնատարը

17:17 13.07.2022

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Լեհվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են պարսկական համարանիշերով «MACK» մակնիշի, «NASIM» մակնիշի և «GAZ 53» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ բախման հետևանքով MACK-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

17:10 13.07.2022

Հուլիսի 13-ին՝ ժամը 15։27-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […]

̰
Հռիփսիմե Գրիգորյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ

17:07 13.07.2022

«Հայաստանի Ազգային ժողովի և Շվեդիայի Ռիկստագի միջև համագործակցության խորացման հարցում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը: Այս առումով կարևորում եմ հատկապես վերջին տարիներին կայացած արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում հայ և շվեդ պատգամավորների համագործակցության ակտիվացումը». նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը հուլիսի 13-ին ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ […]

̰
SHANTNEWS

18:00 12.07.2022

̰
Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այրվում է շինանյութերի պահեստը

17:58 12.07.2022

Հուլիսի 12-ին՝ ժամը 15։55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է շինանյութերի պահեստը։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել […]

̰
Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

17:55 12.07.2022

Հուլիսի 12-ին N զորամասում անցկացվել են հատուկ նշանակության ստորաբաժանումների կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Զինծառայողները տարբեր զինատեսակներից իրականացրել են վարժանքներ՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն։

̰
Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել են «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը

17:51 12.07.2022

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել են «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ ծրագրի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում (Մատենադարան) հուլիսի 12-14-ը կանցկացվի «Մշակութային ժառանգության պահպանության կազմակերպումը և մշակութային արժեքների վերականգնումը Ֆրանսիայում» վերապատրաստման դասընթացը, որի առաջին բաղադրիչի մեկնարկը տրվել […]

̰
3 մլն եվրո արժողությամբ եռամյա ծրագիր՝ միտված մշակութային ոլորտի առաջընթացին. կնքվել է հուշագիր

17:46 12.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտի զարգացման «Կատապուլտ» ստեղծարար ակսելերատոր ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառման բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ […]

̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում ոստիկանության տարածքային բաժիններում

17:43 12.07.2022

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանքը՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Մասնավորապես, Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և «Կարաբին» հրացանի կամավոր հանձնման դեպքեր։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման […]

̰
Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանը կքննարկի աշնանը

17:40 12.07.2022

«Սա չափազանց կարևոր նախաձեռնություն է, և մենք՝ որպես քաղաքական ուժ, լինելու ենք այս բարեփոխումների կողքին, պաշտպանելու ենք դրանք, քանի որ համարում ենք, որ դրանք ուղղակի կենսական կարևոր են մեր երկրի և պետականության համար»,- ասել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը՝ ելույթ ունենալով «Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Ինչպես […]

̰
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

17:37 12.07.2022

Հուլիսի 12-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ։ Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։

̰
Առքուվաճառքի առցանց հարթակների օգտագործմամբ ապրանքներ վաճառողներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքերն ավելացել են. դատախազությունն զգուշացնում է

17:33 12.07.2022

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ 2022թ. ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդագրությունների, քրեական վարույթների ուսումնասիրությունը վկայում է, որ կտրուկ աճել են համացանցային առքուվաճառքի հարթակներում (օրինակ` «List.am») ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս բնույթի հանցագործությունները կատարվում են հիմնականում երկու սցենարով: Մի դեպքում ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առքուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո […]

̰
ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

17:27 12.07.2022

ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը․ «Հիմք ընդունելով Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
Շվեյցարիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

17:20 12.07.2022

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ռոզենկրանցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքի ՌԴ 102 ռազմաբազայի տարածքում

17:16 12.07.2022

Հուլիսի 12-ին՝ ժամը 15։55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի ՌԴ 102 ռազմաբազայի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
Ինչպե՞ս դիմակայել շոգին. խորհուրդներ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից

17:12 12.07.2022

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շոգին դիմակայելու համար մի քանի խորհուրդ է ներկայացրել. «Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար. ✅ խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 12:00-ից 17:00-ը հնարավորության սահմաններում մի՛ մնացեք դրսում, ✅ պաշտպանվե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին

17:06 12.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին: Վարչապետը նշել է, որ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ունի հարուստ օրակարգ, իսկ «Ռոսատոմ»-ն ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության հիմնական գործընկերն է: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել կորպորացիայի դերը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման գործում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ևս արդյունավետ կլինի: […]

̰
Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում կքննարկեն ուկրաինական հացահատիկի հարցը

16:52 12.07.2022

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ հուլիսի 12-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի զինվորական պատվիրակությունների միջև՝ ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկի անվտանգ առաքումն ապահովելու շուրջ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրք նախարարը ասել է, որ կողմերի բանակցությունները զարգանում են դրական ուղղությամբ։ Նախարարը հիշեցրել է, […]

̰
2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների վերաբերյալ ԱՍՀ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել

16:46 12.07.2022

2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել. «Ի պատասխան 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի։ Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում՝ այս պահին հաշմանդամություն […]

̰
Ցանկացած բարեփոխում զգուշությամբ և մտածված պետք է իրականացվի, որպեսզի ոստիկանական համակարգը չենթարկվի ցնցումների. Արա Ֆիդանյան

16:40 12.07.2022

Ոստիկանությունը հանդիսանալու է նախարարությանը ենթակա մարմին, որը բաղկացած է լինելու ոստիկանապետի ուղիղ ենթակայության տակ գործող հիմնական, մասնագիտական, կառուցվածքային և աջակցող ստորաբաժանումներից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը,  ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հուլիսի 12-ին հրավիրված «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ՝ ներկայացնելով կառույցի հիմնական, […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Գրիգոր Հասրաթյան փողոցում տեղի ունեցած ավտովթարից

16:34 12.07.2022

Հուլիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում բախվել են «Daewoo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․) […]

̰
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

16:26 12.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Վարչապետը շնորհավորել է դեսպան Արիսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման: «Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունն ու պատմական կապերը: Մենք հետևում ենք զարգացումներին և մաղթում, որպեսզի բարեկամ Սիրիան օր […]

̰
Բազումի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի

16:21 12.07.2022

Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա երիտասարդի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցած տարվա նոյեմբերի 3-ին: Մեղադրանքը` գողություններ, նաև` սուտ մատնություն: Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով Նոյեմբերյանի գործընկերների հետ, հուլիսի 8-ին նրան հայտնաբերեցին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակա անտառում, բերեցին բաժին ու ներկայացրին վարույթն իրականացնող մարմնին: 2019 թվականի աշնանը, մեկ այլ անձի հետ, նա մուտք էր […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թաքցված կասկածելի զանգվածը

16:14 12.07.2022

Հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացուհուն: Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է հագուստում թաքցված «Լիրիկա» և «էքստազի» տեսակի թմրամիջոցներին նմանվող 7 դեղահաբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:

̰
BACK_TO_TOP