18:30 13.07.2022
Հայ-նիդեռլանդական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումների շրջանակում հուլիսի 14-ից սեպտեմբերի 14-ը Հայաստանի պատմության թանգարանում կկայանա հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրության վարպետ, «Գեղարվեստական տպագրության երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի առաջին մրցանակակիր Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրությունը։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանի հետ կազմակերպել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատան և Նիդերլանդների «Մոնդրիան» հիմնադրամի աջակցությամբ:
Ցուցադրության բացմանն ընդառաջ՝ այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը:
Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և համագործակցության համար՝ նշելով, որ այս միջոցառումը, ի թիվս մի շարք այլ ծրագրերի, շատ ոգևորիչ է 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման համատեքստում:
«Անհնար է անտեսել մշակութային կապերի կարևորությունը երկու երկրների միջև: Մշակույթն այն կարևոր կամուրջն է, որ կապում է մարդկանց բոլոր ժամանակներում: Առաջիկայում նախատեսվում են մշակութային այլ համագործակցություններ ևս»,- ասել է դեսպանը՝ հիշեցնելով, որ այս պահին Նիդեռլանդներում ընթանում է Հայաստանին նվիրված ցուցադրություն Պատմության թանգարանի հավաքածուից:
Լրացնելով դեսպանի խոսքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն ընդգծել է. «Մշակույթն այն կարևոր կամուրջն է, որը մտերմացում է տարբեր ժողովուրդներին և հնարավորություն է տալիս ճանաչելու մեկը մյուսին, ներշնչվելու մեկը մյուսով և ստեղծելու արվեստի նոր դրսևորում»:
Ս. Սահակյանը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և կարևորել միջոցառումը լայն հանրությանն աշխարհաճանաչ արվեստագետներին ճանաչելի դարձնելու տեսանկյունից՝ նպաստելով ստեղծարար ոլորտի զարգացմանը:
Նա ցուցադրությունն արժևորել է նաև ԿԳՄՍ նախարարության մեկ այլ դիրքորոշման տեսանկյունից ևս. մշակութային միջոցառումներում կրթական բաղադրիչի առկայությունը մշակութային քաղաքականության առանցքային մաս է: Այս ցուցադրության շրջանակում հայ երիտասարդ ստեղծագործողները հնարավորության կունենան անմիջականորեն հաղորդակցվելու արվեստագետի հետ՝ ձեռք բերելով փորձառություն և գիտելիք:
Հայաստանի պատմության թանգարանն ունի հին բարեկամական և գործընկերային հարաբերություններ Նիդեռլանդների թանգարանների հետ: Հոլանդացի արվեստագետի ցուցադրության կազմակերպումը ՀՊԹ-ում խորհրդանշական է:
Ըստ ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանի՝ թանգարանի հյուրընկալ հարկի ներքո երկու ցուցասրահները սիրով տրամադրվել են Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» անհատական ցուցադրության համար: Նա իրազեկել է, որ բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ ժամը 17:00-ին:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը ներկայացրել է ցուցադրության կազմակերպման ընթացքը գաղափարից մինչև իրագործում՝ գնահատելով կողմերի անխոչընդոտ աջակցությունը և համագործակցությունը:
«Ռեմինիսցենցիա» ցուցադրության շրջանակում առաջիկայում Հայաստան կժամանի հեղինակը՝ Հերման Նորդերմեերը:
13:15 12.08.2025
Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել երկու երկրների միջև փոխշահավետ և ռազմավարական ուղղվածություն ունեցող գործընկերության ընդլայնման շուրջՕգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նախորդ շաբաթ Վաշինգտոնում նախագահ Թրամփի ներգրավվածությամբ կայացած քննարկումների արդյունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովման համար: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի կողմից այդ տեսլականը կիսելու և […] ...
13:09 12.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 12-17-ըԵրևանում օգոստոսի 12-ին երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 12-ի երեկոյան, 13-ին գիշերը և երեկոյան, 14-ին և 16-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...
12:53 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացված արդյունավետ աշխատանքի և արձանագրված առաջընթացի համար, ինչպես նաև մաղթել հաջողություն […] ...
12:45 12.08.2025
«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվովMLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։ ...
12:34 12.08.2025
Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներիցԳլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...
12:27 12.08.2025
Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համարՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...