17:54 27.06.2022
Հունիսի 27-ին՝ ժամը 16։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է լիցքավորման վահանակին․ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
17:52 27.06.2022
Հունիսի 27-ին N զորամասում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են զենք-զինամթերքի ու ռազմական տեխնիկայի շահագործման և պահպանման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։
17:50 27.06.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 20-27-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5514 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 82 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 72, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 14 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 14-ը՝ […]
17:46 27.06.2022
Հայաստանի կառավարությունը` Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ այսօր մեկնարկել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակն՝ ի աջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը, Հայաստանում ԵՄ […]
17:43 27.06.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների: Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը. «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» – հուլիսի 4 «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) – հուլիսի 5 «Հայոց լեզու և հայ գրականություն» – հուլիսի 6 «Մաթեմատիկա» – հուլիսի 7 «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» – հուլիսի […]
17:36 27.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 27-ին հյուրընկալվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը: Նրանց ընդունել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, հանդիպմանը ներկա էին տնօրենի տեղակալ, գնդապետ Կարապետ Մանուկյանը և դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը: Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, քննարկել համագործակցության […]
17:26 27.06.2022
Հունիսի 27-ին N զորամասի հրաձգարանում անցկացվել են կրակային պատրաստության մարտավարական վարժանքներ։ Ստուգվել են դաշտային պայմաններում մարտավարական գործողությունների կատարման, զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։
17:18 27.06.2022
ԱԻՆ-ը հյուրընկալել էր ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի խմբին: Խմբի այցի նպատակն էր աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետական կառավարման մարմինների տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, Երկրի հեռահար զոնդավորում իրականացնող և մասնավոր հատվածի հետ տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրների քննարկումը, առաջարկությունների ներկայացումը և աղետների դեմ պայքարում տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակումը:
16:56 27.06.2022
Հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի է ունեցել «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան» նվիրված քննարկում: Քննարկմանը մասնակցում էին պետական կառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նշել, որ քննարկման առաջին մասում առաջարկում է կենտրոնանալ 44-օրյա պատերազմի ընթացքում և […]
16:48 27.06.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 20-26-ը: «Սևանա լճի մակարդակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.75մ (26.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 32 սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի […]
16:38 27.06.2022
Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։ Շնորհավորելով զորատեսակի զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական ավիացիայի դերը բանակի մարտունակության, մասնավորապես՝ օդային սահմանների պաշտպանության գործում։ Անդրադառնալով ԶՈՒ ռազմական ավիացիայի […]
16:33 27.06.2022
Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում «Հալալ» ստանդարտացման և սերտիֆիկացման […]
16:16 27.06.2022
Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում անձնագրային և վիզաների վարչությունում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են քաղաքացի-վարչական մարմին շփումը տեղափոխել նոր հարթակ, բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, վարչության գործառույթները քաղաքացիների համար դարձնել առավել թափանցիկ ու հասանելի։ Որդեգրված մոտեցումների իրականացման նպատակով հունիսի 27-ից գործարկվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքը /avv.police.am/, որի հիմնական նպատակը […]
23:59 26.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:40 26.06.2022
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է SADA CUP միջազգային մրցաշարը, ինչից հետո հայտնի են դարձել մրցաշարի լավագույնները, տեղեկացնում է armsport.am-ը: Լավագույն խաղարկող՝ Ալբերտ Թադևոսյան (Հայաստան) Լավագույն պաշտպան՝ Անդրե Սպայթ Մկրտչյան (Հայաստան) Լավագույն թեթև հարձակվող՝ Մեթյու Մադոյան (Հայաստան) Լավագույն ծանր հարձակվող՝ Օմար Իդելբի (Սիրիա) Լավագույն կենտրոնական՝ Հասան Ալիակբարի (Իրան) MVP-ն բաժին հասավ իրանցի Սինա Վահեդիին: […]
22:21 26.06.2022
Հունիսի 26-ին, ժամը 18։27-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 102-րդ կմ-ին, բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1988 թ.), «Lexsus […]
20:57 26.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
20:36 26.06.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը՝ ՏՄ էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության պետ Բագրատ Մուրադյանի, վարչության պետի տեղակալ Արսեն Դանիելյանի, Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Կամո Եդոյանի, ինչպես նաև վարչության, տարածքային բաժնի մասնագետների հետ այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից վերակառուցվող «Լիճք» ենթակայան։ Այցի նպատակը […]
20:09 26.06.2022
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Sada Cup միջազգային մրցաշարի վերջին՝ 3-րդ խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և 57-59 հաշվով պարտություն կրել, տեղեկացնում է armsport.am-ը: Մեր ընտրանու պարտության արդյունքում մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց Իրանի հավաքականը, որն այսօր ավելի վաղ 108-73 հաշվով հաղթել էր ԱՄՆ–ի թիմին: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով […]
20:00 26.06.2022
Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել ազգային երգ ու պարի փառատոն: Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից: «Հայրենապաշտ հայի անկոտրում ոգին ու միասնությունն արտացոլող երգ ու պարով այսօր Դաշտադեմի ամրոցում տեղի ունեցավ մշակութային գունեղ փառատոն՝ համեմված ազգային ուտեստների ու բարիքների հյուրասիրությամբ։ Փառատոնի առանցքում սասնա պարերն էին, իսկ ուղերձը մեկն էր՝ հայն անկոտրում է, հայն ապրում ու […]
19:38 26.06.2022
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվող շաբաթօրյակներից հերթականը Արաբկիրում էր, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Համատեղ ջանքերով Երևանն ավելի կոկիկ տեսնելու նախաձեռնությանն ինչպես միշտ միացել էին քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները և արաբկիրցիները: Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի վերահսկողությամբ աղբից մաքրվել է 15 խնդրահարույց […]
19:19 26.06.2022
Արցախի ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են, տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից: Ուժեղացված ծառայության շրջանակներում կանգնեցվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվել են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը։ […]
19:01 26.06.2022
Հունիսի 26-ին, ժամը 17։26-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ բախվել է 3 ավտոմեքենա․ կան տուժածներ։
18:30 26.06.2022
Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Հունաստանում: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ: Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
18:06 26.06.2022
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ, 26-ամյա Արման Սերգոյանի վարած УАЗ մակնիշի և 37-ամյա Անտոն Հովհաննիսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ВАЗ 21099-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ […]
17:05 26.06.2022
Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 16։04-ին։ Թիվ 10 շենքի նկուղային հատվածում այրվել է մոտ 10 քմ […]
16:36 26.06.2022
Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։26-ին, մարվել՝ 15։57-ին։ Այրվել են անասնագոմի ծածկը՝ մոտ 12 քմ, 4 փայտե հենասյուն […]
16:20 26.06.2022
Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ թիվ 10 շենքի նկուղային հատվածում այրվում են մոտ 10 քմ կուտակած թղթի թափոններ և […]
15:56 26.06.2022
Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է անասնագոմի ծածկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։26-ին։