TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Ուժեղ կարկտահարություն Մարտակերտի շրջանում

15:46 26.06.2022

Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել, տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։ Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս 3 տրանսպորտային միջոց։ Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած […]

̰
Հրդեհ Կապան քաղաքում

15:33 26.06.2022

Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Հրդեհ Արարատի Արևաբույր գյուղում

15:21 26.06.2022

Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
Կարեն Գիլոյանը մասնակցել է թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարի բացմանը

14:44 26.06.2022

Երևանում մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը` մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող մրցաշարի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Նա ողջունել է մրցաշարի մասնակիցներին՝ նրանց հաջող մրցախաղեր մաղթելով: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով նմանօրինակ մրցաշարերի անցկացումը, վստահություն է հայտնել, որ […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

14:03 26.06.2022

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը կնվազի 4-6, հունիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով: Երևանում […]

̰
Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային լրացուցիչ վարկ տրամադրել

13:36 26.06.2022

Լոնդոնը պատրաստ է Համաշխարհային բանկի միջոցով Կիևին տրամադրել լրացուցիչ 525 մլն դոլար վարկի երաշխիք, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի հաղորդագրության մեջ։ «Ուկրաինայի կառավարությունը մտավախություն ունի, որ մինչև աշուն ֆինանսավորումը կարող է սպառվել, եթե իրեն շտապ ֆինանսական օգնություն չտրամադրվի: Բրիտանիան «պատրաստ է տրամադրել ևս 525 միլիոն դոլարի (կամ 429 միլիոն ֆունտ ստերլինգ) երաշխիք՝ […]

̰
Մահվան ելքով վրաերթ Ստեփանակերտում

13:20 26.06.2022

Հունիսի 26-ին՝ ժամը 07:40-ին,Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 07:30-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ Ս.Վ-ն (ծնված 1991թ.), վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Ուլուբաբյան փողոցի թիվ 70 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն փողոցի 60-ամյա բնակչուհի […]

̰
ՇՄ նախարարի տեղակալը Գեղարքունիքում մասնակցել է քայլարշավ-քննարկման

13:00 26.06.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հրավերով մասնակցել է տարբերվող ձևաչափով քայլարշավ-քննարկման՝ ուղղված Սևանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալի ամբողջական իրացման հնարավորություններին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, սա մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ երկրորդ հանդիպումն էր։ Քննարկվել են Սևանա լճի հարակից հատվածների ընձեռած զբոսաշրջային հնարավորությունները և […]

̰
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

12:48 26.06.2022

Հունիսի 23-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Զորավան, Պռոշյան և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 7 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
ՀՀ ՄԻՊ-ը ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ

12:36 26.06.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ. «Հունիսի 26-ին մարդկությունը նշում է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը։ Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Անմարդկային […]

̰
Երևանում մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը

12:20 26.06.2022

Երևանում այսօր մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը՝ մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքական թիմերը։ Խաղերին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել հղումով:

̰
Մուշավան թաղամասի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

12:07 26.06.2022

Հունիսի 26-ին, ժամը 08։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի կամրջից դեպի Մուշավան թաղամաս տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Lada» մակնիշի […]

̰

11:50 26.06.2022

Կիրակի օրը Պերուի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արեկիպա քաղաքից 110 կիլոմետր հարավ։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած

11:40 26.06.2022

Հունիսի 26-ին, ժամը 08։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6 կմ-ին՝ Լեռնաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված […]

̰
Մոսկվայում հրաժեշտ են տալիս Յուրի Շատունովին

11:24 26.06.2022

Երգիչ Յուրի Շատունովին հրաժեշտի արարողությունը սկսվել է կիրակի առավոտյան Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Հարյուրավոր մարդիկ եկել են հարգելու Շատունովի հիշատակը, շատերը սպիտակ վարդերի փնջերով: Սգո սրահը պատված է սպիտակ վարդերով, արարողությունը հերթապահում են շտապօգնության մեքենաները։ «Սպիտակ վարդեր» երգը 80-ականների վերջին «Ласковый май» խմբի մենակատար Շատունովի հիթերից էր։ Շատունովը մահացել է հունիսի […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

11:12 26.06.2022

Հունիսի 26-ին, ժամը 02։25-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաք տանող ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․) դուրս է […]

̰
Կայծակի հարվածը Արագածի լանջերին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

10:58 26.06.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել. «Կայծակի հարվածը Արագածի լանջերին։ Տեսանյութը` Վիգեն Սարգսյանի»:

̰
«Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում աղբատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

10:46 26.06.2022

Հունիսի 25-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի հետնամասում աղբատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դրոյի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Հայաստանի տարածքում ավտոճանապարհները անցանելի են

10:38 26.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Արտիմետ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

10:27 26.06.2022

Հունիսի 25-ին, ժամը 23:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտիմետ գյուղի Րաֆֆու փողոցում գտնվող տնակում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հերացի փողոցում գտնվող երկհարկանի փայտե տնակում։ Հրդեհը մեկուսացվել է հունիսի 26-ին, ժամը 00:06-ին, մարվել՝ […]

̰
Վարչապետը վաղը կպատասխանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին

10:17 26.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կպատասխանի զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Սիրելի հայրենակիցներ, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ էջի եթերում կպատասխանեմ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին: ԶԼՄ-ները և հ/կ-ները մինչեւ հունիսի 27-ը՝ ժամը 12.00-ն կարող են իրենց […]

̰
Երևանի Խուդյակով փողոցում ավտոմեքենա է այրվել

10:11 26.06.2022

Հունիսի 25-ին, ժամը 22:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին, մարվել՝ 22։38-ին: Այրվել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։

̰
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

16:48 25.06.2022

ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունները ՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, շուտով կվերսկսվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք պատրաստ ենք վերսկսել բանակցությունները առաջիկա օրերին: Իրանի համար կարևորը 2015 թվականի համաձայնագրի տնտեսական […]

̰
Կարեն Թռչունյանը ԵՊՀ-ում մասնակցել է գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը

16:20 25.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ» (YSU-Krisp AI Lab) գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը և դրա շրջանակում կազմակերպված «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանսին։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Krisp» ընկերության հետ համագործակցությամբ բացված արհեստական բանականության լաբորատորիան իր տեսակով աննախադեպ է ՀՀ-ում և կարևոր խթան կհանդիսանա արհեստական […]

̰
Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

16:12 25.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Վարչապետը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ և կարևորել վերջինիս դերը հայ ժողովրդի պատմության մեջ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԱԿ-ն առաջիկայում առավել ակտիվ կշարունակի գործունեությունը Սփյուռքում և Հայրենիքում: Միքայել Խարապյանը նշել է, որ Ռամկավար […]

̰
Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

15:40 25.06.2022

Հունիսի 25-ին, ժամը 10:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 24 շենքի տանիքի թիթեղները քամու հետևանքով մասամբ պոկվել և կախվել են․ առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ապամոնտաժել են 6 թիթեղ (մոտ 30 քմ):

̰ ̰
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ազատի ջրամբարից

15:12 25.06.2022

Հունիսի 25-ին, ժամը 08:04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ջ.) դուրս են բերել […]

̰
SHANTNEWS

15:00 25.06.2022

̰
Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

14:32 25.06.2022

Հայաստան-Լիտվա առևտրային և տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Միջկառավարական գործակցության, ինչպես նաև աշնանը նախատեսված Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերի քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ արտաքին գործերի, Կրթության, […]

̰
BACK_TO_TOP