14:11 25.06.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 27.06-01.07.2022թ. Երևան քաղաքի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: Նախապես ներողություն ենք խնդրում պատճառված հնարավոր անհարմարությունների համար»:
14:00 25.06.2022
Կիևը Գերմանիայից 1 միլիարդ եվրոյի չափով դրամաշնորհ կստանա «առաջնահերթ ծախսերի» համար, հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։ «Ուկրաինան Գերմանիայից 1 միլիարդ եվրոյի չափով դրամաշնորհ կստանա՝ պետական առաջնահերթ ծախսերը ֆինանսավորելու համար: Երեկ ես համաձայնագիր եմ ստորագրել Գերմանիայի կառավարության հետ՝ դրամաշնորհային ֆինանսավորում ստանալու վերաբերյալ»,- գրել է Մարչենկոն իր ֆեյսբուքյան էջում։
13:50 25.06.2022
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հունիսի 24-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի շրջանների միջև կապերի զարգացման […]
13:21 25.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնակցել է Գյումրիի համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով մարզադպրոցի ողջ անձնակազմին՝ ի դեմս տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանի, վստահություն է հայտնել, որ նոր պայմանները կդրդեն աշխատել ավելի եռանդուն, նպատակամղված և խանդավառ․ «Այսօր շատ հիշարժան օր է։ Գյումրիի՝ մեծ […]
13:12 25.06.2022
Հունիսի 25-ին, ժամը 10:49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղից դեպի Նորավանք վանական համալիրի խաչմերուկ տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 109-րդ կմ-ին «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան […]
19:30 24.06.2022
ԶՈՒ հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության N զորամասի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ: Ստորաբաժանումները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու բերել մարտական վիճակի։ Ուսումնամարտական առաջադրանքների կատարման ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, նշանակետերի արտապատկերման, բաշխման մասնագիտական հմտությունները և թիրախների պայմանական խոցման կարողությունները:
19:28 24.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Սարեր» մշակութային ՀԿ-ն անցկացնում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը, տեղեկացնում են նախարարությունից: «Հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակներում, Լոռու մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում կմիավորվեն ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի […]
19:27 24.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի «Օկտավա» երաժշտաթերապևտների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «Ձեռք ձեռքի տված» ներառական ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, նախագիծը մեկնարկել է ապրիլ ամսից և իրականացվում է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում, «Source Foundation Supporting Children with disabilities» և «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող […]
19:17 24.06.2022
Էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է արվել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությանը, մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսության արդիականացման միջոցառումներին, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման, արտահանման դիվերսիֆիկացման հնարավորություններին։
19:16 24.06.2022
Մինսկում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և ԱՀ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի միջև: Քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի […]
19:14 24.06.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարին: Հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ներկայացուցիչներ Էնթոնի Բարսամյանը և Արփի Վարդանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի առջև առկա մարտահրավերների հաղթահարման խնդիրներին: Հանդիման մասնակիցները քննարկել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի և […]
19:07 24.06.2022
«Մատչելիություն և քաղաքական ներառում» ծրագրի շրջանակում հունիսի 24-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով-IFES (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: «Մատչելիություն և քաղաքական ներառում» բաղադրիչը՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (SEPPA) ծրագրի մի մասն է, որն իրականացվում է ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից ԱՄՆ-ի ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: Ինչպես […]
19:00 24.06.2022
Պաշտոնական այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 24-ին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային: Պատվո մատյանում գրառմանը հաջորդել է Ալեն Սիմոնյան-Վոլֆգանգ Սոբոտկա առանձնազրույցը, որից հետո՝ ընդլայնված հանդիպումը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ավստրիացի գործընկերոջը հրավերի համար և շնորհավորել Հայաստանի ու Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Կողմերը […]
18:53 24.06.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջանիտա Աբևիկրեմա Լիյանագեն (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Դեսպան Ջանիտա Աբևիկրեմա Լիյանագեն ընդգծել է, որ առավելագույն ջանք կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, կապերի ակտիվացման […]
18:46 24.06.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին: Արտակ Բեգլարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունն ու պետական ծրագրերը հետպատերազմյան վերականգնման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հումանիտար տարբեր խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հունիսի 25-ին կայանալիք Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի […]
18:40 24.06.2022
2022թ. հունիսի 23-24-ին Երևանում կայացել է համակարգչային միջադեպերի արձագանքման հարցերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի (ՀԱՊԿ ԽՀԿ) XIII նիստը, որին մասնակցել են համապատասխան ազգային լիազոր մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունները, տեղեկացնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից: Պայմանագրի 30-ամյակի և ՀԱՊԿ 20-ամյակի տարում Խորհրդի նիստը բացել և մասնակիցներին ողջույնի խոսքով է դիմել ՀՀ ԱԱԾ տեղեկատվական […]
18:32 24.06.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու այգիների բուսասանիտարական վիճակին և հողօգտագործողների կողմից իրականացվող աշխատանքներին: Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է մարզի տարբեր համայնքներում դեղձի, խաղողի, ծիրանի մշակությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններում բույսերի հիվանդությունների դեմ պայքարի մեխանիզմներին: Գեորգի Ավետիսյանը լսել է նաև մարզի […]
18:24 24.06.2022
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում: Ելույթում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, 2021 թ. սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որտեղ, ի թիվս այլ ամրագրումների, ասվում էր, մեջբերում եմ. 6.1. Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ունեն հստակ ամրագրված պարտավորություններ՝ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից հետո անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին […]
18:18 24.06.2022
ՀՀ քննչական կոմիտեում անցկացվել է հերթական սեմինար-դասընթացը՝ «Ապացույցները և ապացուցումը՝ ըստ նոր քրեական դատավարության օրենսգրքի. գաղտնի քննչական գործողությունները և դրանց առանձնահատկությունները» թեմայով: Դասընթացը վարելու համար հրավիրվել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Մելքոնյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաև ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի համահեղինակներից մեկը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի […]
18:12 24.06.2022
Հունիսի 24-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինության հաստիքային միջոցներն ու հանդերձանքը։ Զորամասի հրամանատարությունը հենակետերի ավագներին ցուցումներ է տվել ծառայության կազմակերպման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
17:55 24.06.2022
N զորամասի զինծառայողների հետ հունիսի 24-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Կրակային տարբեր վարժաձևերի կատարման ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման հմտությունները։
17:46 24.06.2022
Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար»: Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, […]
17:41 24.06.2022
ԵԽԽՎ հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Պատգամավորն իր ելույթում ասել է. «Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող Ինչպես ընդունված է ասել, լավագույն պաշտպանությունը հարձակումն է, և, ցավոք, մինչ այս պահը փորձելով հանգստություն պահպանել այս նստաշրջանում, այժմ մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են հարձակվել մեզ վրա, և […]
17:37 24.06.2022
ՀՀ այլընտրանքային խնամքի հաստատություններում խնամվող և հատուկ դպրոցների ավելի քան 120 սանի մասնակցությամբ՝ այսօր մեկնարկել է «Ես կարող եմ» համապետական սպորտային փառատոնը։ Եռօրյա միջոցառման շրջանակում մասնակիցները մրցակցում են բոչիա, սեղանի թենիս, էստաֆետային խաղեր, մինի ֆուտբոլ, ռաֆտինգ մարզաձևերում։ Իր ելույթում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունը՝ բարձր է գնահատել գործընկեր կառույցների […]
17:23 24.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամներին: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը ողջունել ու կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք արդյունավետ հարթակ են ներառականության գործընթացին վերաբերող խնդիրները և դրանց լուծման ուղիները քննարկելու համար: Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը ողջունել է կառավարության՝ ներառականության գործընթացն […]
17:17 24.06.2022
Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Հունիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի մեծ դահլիճում (հասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 2-րդ հարկ) տեղի կունենա Կենտրոնի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հրավիրում ենք շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին մասնակցելու […]
17:11 24.06.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
17:07 24.06.2022
Հունիսի 24-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի […]