TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

̰
Քննարկվել է «Մաքսային կարգավորման մասին» նոր օրենքը՝ կից փաթեթով

17:00 14.06.2022

2014 թ. ԵԱՏՄ-ին անդամակցության նախաշեմին հրատապ ընթացակարգով ընդունվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքը: Փորձը ցույց է տվել, որ այս ոլորտում առկա են խնդրահարույց դրվագներ: Դրանից հետո ընդունվել է Մաքսային միության նոր Մաքսային օրենսգիրքը, որով վերանայվել են ազգային օրենսդրության կարգավորման ենթակա հարցերի շրջանակները և տրվել նոր իրավասություններ: Այս ամենի իրացումն ապահովելու նպատակով մշակվել է «Մաքսային կարգավորման […]

̰
Անցկացվել է մարտավարական զորավարժություն

16:56 14.06.2022

Հունիսի 14-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ըստ զորավարժության սցենարի, գնահատվել է մարտավարական իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ մարտի նախապատրաստման, պլանավորման և ղեկավարման ուղղությամբ։ Ստուգվել են հրամանատարների՝ մարտական իրավիճակում որոշումների կայացման, ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության կազմակերպման կարողությունները։

̰
Գործադիրը փոփոխություն է առաջարկում Դատական օրենսգրքում

16:52 14.06.2022

Ներպետական ատյանների վեճի սպառումից ու ներպետական դատական ակտի կայացումից մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական ակտի կայացում անցնում է տևական ժամանակ: Այս հանգամանքով է պայմանավորված ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճռի պայմանի նախատեսումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, Հայաստանի կառավարությունը փոփոխություններ ու լրացում է […]

̰
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ

16:48 14.06.2022

Հունիսի 14-ին՝ ժամը 14։53-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի հարակից անասնագոմում նկատվում է օձ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Վարչապետի այցի շրջանակում Դոհայում բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» ցուցադրությունը

16:42 14.06.2022

Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է Կատարի ազգային գրադարան, որտեղ բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Գրադարանում վարչապետին դիմավորել է գրադարանի նախագահ, պետական նախարար Համադ բին Աբդուլազիզ ալ-Քավարին: Վերջինիս ուղեկցությամբ վարչապետը ծանոթացել ցուցադրությանը ներկայացված ցուցանմուշներին, այնուհետև շրջայց կատարել գրադարանում, գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում: Ցուցադրությանը […]

̰
Նախագահ Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նորանշանակ դեսպանը

16:37 14.06.2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը: «Ինձ համար մեծ պատիվ է Սիրիայի Արաբական Հանրապետությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում: Առավելագույն ջանք կներդնեմ երկկողմ հարաբերությունների զարգացման համար՝ ի շահ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների»,- ասել է նորանշանակ դեսպանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նորա […]

̰
Մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

16:31 14.06.2022

Հունիսի 14-ին «Բաղրամյան» զորավարժարանում, N զորամասի ստորաբաժանումների ներգրավմամբ, մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Սահմանված ժամկետներում անձնակազմը, ըստ ուղղությունների, զբաղեցրել է նախորոշված շրջանները, սպառազինությունը և ռազմական տեխնիկան բերել մարտական վիճակի։ Զորավարժության սցենարի համաձայն՝ ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է գործողությունների հաջորդականությունը:

̰ ̰
ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության աշխատանքային խումբն այցելել է զորամասեր

16:20 14.06.2022

Հունիսի 13-ին և 14-ին ՀՀ Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է N զորամիավորման զորամասեր: Ստուգվել են զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Զորամասերի սպաներին ցուցաբերվել է մեթոդագործնական օգնություն, տրվել են ցուցումներ հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ։

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպումը

16:14 14.06.2022

Հունիսի 14-ին պաշտոնական այցով Սոֆիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկայի հետ, որը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Արարատ Միրզոյանը և Թեոդորա Գենչովսկան բարձր են գնահատել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-բուլղարական միջպետական հարաբերությունների առկա մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով առավել ակտիվացնելու երկու երկրների միջև երկկողմ […]

̰
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը

16:07 14.06.2022

Հունիսի 14-ին՝ ժամը 09։53-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ZIL-130» մակնիշի բեռնատարը (վարորդ` Ղ. Կ.)։

̰
SHANTNEWS

18:00 13.06.2022

̰
Հայաստանի և Կատարի միջև ստորագրվել է կրթության, բարձրագույն կրթության ու գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր

17:59 13.06.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում այսօր Կատարի Պետություն է մեկնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին քննարկել են տնտեսության, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, առևտրաշրջանառության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդին

17:58 13.06.2022

Պաշտոնական այցով Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ներդրումային գործակալության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը խոսել է այս ուղղություններով ՀՀ կառավարության առաջնահերթությունների […]

̰
Շահումյանի շրջանի ճակատագիրն Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակի հեռանկարի վառ օրինակ է. Արցախի ՄԻՊ

17:55 13.06.2022

30 տարի առաջ Ադրբեջանի բռնաճնշումների, հարձակումների և հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 20 000 բնակչությունը մատնվեց տեղահանության և հայրենազրկման, ավելի քան 700 անձ սպանվեց և անհայտ կորավ, պատմական հայկական բնակավայրեր հայաթափվեցին ու ենթարկվեցին թալանի ու կողոպուտի, շրջանի հայկական հոգևոր-մշակութային արժեքները ենթարկվեցին վանդալիզմի և ոչնչացման։ «Հայերի տները բաժանել էին, և ադրբեջանցի «նոր տերերն» իրենց […]

̰
Հայաստանն ու Իրանը քննարկում են համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր

17:52 13.06.2022

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտության և տեխնոլոգիաների նախարարի միջազգային հարցերով տեղակալ, Միջազգային գիտական համագործակցության կենտրոնի ղեկավար դոկտոր Վահիդ Հադադի Ասլի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների և տեխնոլոգիաների փոխանակմանը, ինչպես նաև գիտատեխնոլոգիական պարկերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձ են կատարել Իրանի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

17:48 13.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
̰
Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Երևանում է՝ մասնակցելու Գիտության և բիզնեսի օրերին

17:43 13.06.2022

Հունիսի 13-17-ը Երևանում անցկացվող Գիտության և բիզնեսի օրերի շրջանակում Երևանում գտնվող Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն և հանդիպել գիտական հանրության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, նախարարությունների, ուսումնական հաստատությունների և […]

̰
Վարչապետն այցելել է Qatar Foundation հիմնադրամ և Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն

17:39 13.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում այցելել է Qatar Foundation հիմնադրամ: Կառավարության ղեկավարին է ներկայացվել հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես, կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը: Հիմնադրամի ղեկավարները պատասխանել են նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հարցերին: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի գիտության և տեխնոլոգիաների կենտրոն: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը Վայոց ձորի մարզում ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողություն է իրականացրել

17:38 13.06.2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում վերահսկողություն է իրականացնել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ: Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Վայոց ձորի տարածքային բաժնի մասնագետները «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ համատեղ 2022 թվականի մայիսի 25- 27-ը և հունիսի 8-10-ը ներառյալ մշտադիտարկել են Վայոց ձորի մարզով անցնող Մ-2, Երևան – Երասխ – Գորիս […]

̰
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել

17:34 13.06.2022

Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հունիսի 13-ին գումարել է նիստ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը՝ խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հունիսի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 14-ին գումարվող ԱԺ հերթական […]

̰
Քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

17:30 13.06.2022

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թ. իրականացրել է 94 հաշվեքննություն, որից 72-ը՝ ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի առաջին մասի շրջանակում, 19-ը գործունեության երկրորդ ծրագրի՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ հաստատված հաշվեքննությունների շրջանակում, իսկ 3-ը՝ ծրագրի երրորդ մասի՝ միջազգային պայմանագրերով նախատեսված համատեղ միջոցառումների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: ՀՊ-ի 2021 թ. գործունեության ծրագրի երկրորդ […]

̰
Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, գործը դատարանում է. ՔԿ

17:23 13.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը, 2016-2021թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված […]

̰ ̰
Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի՝ այս տարվա 1-ին խմբաքանակը

17:16 13.06.2022

Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 15. 577 հատ Ամառային իշխանի և 150. 000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցեցին Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ […]

̰
Էջմիածին քաղաքում տեղի ունեցած դանակահարություն գործը դատարանում է. ՔԿ

17:14 13.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2022թ. հունվարի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում տեղի է ունեցել վիճաբանություն, […]

̰ ̰ ̰
BACK_TO_TOP