18:30 15.06.2022
Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում անձնակազմի դաշտային վարժվածության, դիմացկունության և պատրաստության ամրապնդման նպատակով հունիսի 15-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Ստորաբաժանումներն երթով զբաղեցրել են նախորոշված շրջանները և անցել պաշտպանության։
18:27 15.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի 40-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ հիշյալ 40-ամյա տղամարդը, գիտակցելով իր կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելու իրողությունը, մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով զուգորդված սուտ մատնություն կատարելով, 28-ամյա համաքաղաքացուն մեղադրել է իր առողջությանը թեթև […]
18:23 15.06.2022
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի գործունեությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղի (խմբ. Փառուխ) շուրջ ստեղծված իրավիճակի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի աշխատանքը կնպաստի Երևանի և Բաքվի միջև վստահության բարձրացմանը և միջադեպերի կանխմանը ինչպես […]
18:19 15.06.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել տեսչական մարմնի` Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ և Գյումրու բաժին։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։
18:14 15.06.2022
Հունիսի 15-ին N զորամասի հրաձգարանում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Ներկայացվել են կրակային վարժությունների կատարման կարգը և հրաձգության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։
18:11 15.06.2022
Հունիսի 15-ին՝ ժամը 15:31-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղից Արենի գյուղ տանող հատվածում, ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ին «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան […]
18:07 15.06.2022
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը՝ հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և […]
17:57 15.06.2022
«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում հունիսի 15-ին ներգրավված հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական գործողություններ։ Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։
17:53 15.06.2022
Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանի ղեկավարությամբ համերգները տեղի կունենան Երևանում հունիսի 17-ին՝ ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում` հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Արդեն հինգ տասնամյակ է, ինչ կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանն իր երաժշտությամբ սեր է փոխանցում հանդիսատեսին: Դիրիժորական աշխարհում հայտնի լինելով իր կատարյալ վարպետությամբ՝ նա կերտել […]
17:49 15.06.2022
Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին, թեմի կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանին և Իրաքի Բասրա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետ Խաժակ Վարդանյանին: Հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Հայր Սուրբին` շնորհավորելով առաջնորդ ընտրվելու առթիվ: […]
17:43 15.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Ծովագյուղի մարզադաշտում ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը, որը կազմակերպվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ցուցադրական հանդիպմանը մասնակցել են Ֆերնանդո Իերոն, Թիմ Կեհիլը, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլք: Հանդիպմանը մասնակցել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող […]
17:40 15.06.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանին, Արմեն Թումանյանին, Կոլոս Դենիսին և Ալեքսանդր Ֆեդորցովին: Հանդիպման մեկնարկին դատավորները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի գործառույթները, ունեցած ձեռքբերումները և գործունեության ընթացքում կուտակած փորձը՝ հատկապես թվայնացման ոլորտում, ինչը կարող է լավ օրինակ ծառայել Հայաստանի դատական համակարգի էլեկտրոնայնացման գործընթացում, որի մեկնարկն արդեն տրված է: Կողմերը […]
17:34 15.06.2022
Հունիսի 15-ին ոստիկանության զորքերի վարչական շենքի տարածքում` Հավերժության պուրակում, ծառատունկ էր։ Տնկվեցին Արցախյան առաջին ազատամարտում հանուն հայրենիքի կյանքը տված ներքին զորքերի ծառայողների անվանական ծառեր։ Տնկվեց 41 ծառ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ ծառատունկին մասնակցում էին ոստիկանության զորքերի հրամանատարությունը, զոհված ոստիկանների հարազատներն ու ծառայակիցները։ Ծառատունկից հետո ներկաները եղան նաև ոստիկանության զորքերի թանգարանում, ծանոթացան մշտական ցուցադրությանը։ Հիշեցնենք, […]
17:20 15.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 15-ին ներկայացրել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ Գևորգ Սեդրակյանին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառումն անցկացվել է Կոտայքի մարզպետարանում, փրկարար ծառայության տնօրենին ուղեկցել են տեղակալներ Տիգրան Պետրոսյանը և Կարապետ Մանուկյանը, ներկա էին վարչության անձնակազմը, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, […]
17:07 15.06.2022
Իտալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարար Էրիկա Ստեֆանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տրամադրվող ծառայությունների հասանելիության ապահովմանն, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։ […]
17:58 14.06.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմայով նամականիշի մարման արարողությանը: Նամականիշի վրա պատկերված է հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան Արտեմ Պատապուտյանը, որը 2021թ. ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի: Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը […]
17:56 14.06.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առկա ներուժը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում ներդրումների իրականացմամբ հետաքրքրված լեհական կազմակերպությունների կողմից հնարավոր առաջիկա ծրագրերը: Փոխվարչապետը մասնավորապես նշել է կապիտալ շուկայի զարգացման գործում համագործակցության կարևորությունը: Հանդիպմանը անդրադարձ […]
17:55 14.06.2022
Հունիսի 14-ին N զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Պարապմունքների պլանի համաձայն՝ բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի պահպանման ու շահագործման կանոնները, ամենօրյա ծառայության ընթացքում անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունը:
17:51 14.06.2022
Բուհերի դիմորդներն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունելության միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Առարկան հայտագրել է 5.253 դիմորդ (2021 թ.՝ 3.730). նրանցից 1.290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը՝ Տավուշում, 255-ը՝ Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ […]
17:38 14.06.2022
«Հրդեհաշիջման, տարահանման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը նավթամթերքի պահեստում բռնկված հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ԱՁ նավթամթերքի պահեստում: Վարժանքն իրականացվել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Սցենարի համաձայն՝ հրդեհ է բռնկվել նավթամթերքի պահեստում: Ահազանգից անմիջապես հետո Աբովյանի թիվ […]
17:33 14.06.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 14-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Հռիփսիմե Գրիգորյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է ԱԺ հերթական նիստում, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, […]
17:20 14.06.2022
Կառավարական պատվիրակության կազմում Կատարում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բին Ալի ալ-Նուայմինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև նախօրեին ստորագրված կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել […]
17:12 14.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, երկու անձինք զենքի գործադրման սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացու բնակարանից հափշտակել էին, նախնական տվյալներով, 85.000-90.000 […]