16:31 13.06.2022
Հունիսի 13-ին՝ ժամը 14:45-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մոտ 81-րդ կմ-ին այրվում է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ.). տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, […]
16:24 13.06.2022
Առողջապահության նախարարության մասնագիտական խմբի անդամներն այցելել են Սյունիքի մարզ` պետական բյուջեի շրջանակներում վերակառուցվող Սիսիանի բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Շինարարությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ՝ աշխատանքները որակով և ժամկետներում ավարտելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
16:14 13.06.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով ընդունեցի ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան բոթը: Ռաֆայել Քոթանջյանը թատրոնի և կինոյի մեծ վարպետ էր, դերասան, որն իր անզուգական խաղի և միայն իրեն հատուկ հմայքի շնորհիվ սիրված ու ճանաչված էր ինչպես […]
16:11 13.06.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Կողմերը մտքեր են փոխանակել տեխնոլոգիական ոլորտում արդեն ձևավորված համագործակցության և իրականացվող ծրագրերի շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արհեստական բանականության ոլորտներում Լիտվայի ունեցած մեծ փորձին, այդ ուղղություններով գործակցության ընդլայնման հնարավորություններին։ […]
17:00 11.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Վարչապետն այցի շրջանակում ծանոթացել է մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի իրականացման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը նախ եղել […]
16:56 11.06.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ՓԵՆ միջազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում Հայաստանի ՓԵՆ կենտրոնի համակարգող, արձակագիր Արմեն Օհանյանն անդրադարձել է փոխհամաձայնության մշակույթի կայացման, գրի ու գրականության համաշխարհայնացման և խոսքի ազատության համար պայքարի կարևոր նշանակությանը: Վրացի անվանի բանաստեղծներ՝ Պաատա Շամուգիան, Ռաթի Ամաղոբելին, Թամթա Մելաշվիլին, Շոթա Իաթաշվիլին և ՓԵՆ Ամերիկայի տարածաշրջանային համակարգող Պոլինա Սադովսկայան […]
16:54 11.06.2022
Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Վերին Դվին համայնքում: «Վերին Դվին համայնքում ծանոթացա մասնավոր հատվածի կողմից պետական օժանդակությամբ հիմնված գյուղմթերքի պահպանման սառնարանային տնտեսության գործունեությանը: Եղա նաև համայնքում կրկին մասնավորի կողմից հիմնվող ժամանցի կենտրոնի տարածքում, որտեղ դեռևս ընթանում են շինաշխատանքներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
16:42 11.06.2022
Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս շաբաթ միացել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, տեղեկացնում են քաղաքապետարանից: Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների ու բնակիչների ուժերով մաքրվել է խնդրահարույց 3 հասցե: Սանմաքրման աշխատանքներ են տարվել նաև բազմաբնակարան շենքերի բակերում ու զբոսայգիներում: Գործընթացը տեղում վերահսկել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն […]
16:34 11.06.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: «Դուք Հայաստանի համար հուսալի գործընկեր եք, ում հետ ջերմ համագործակցություն հաստատվել է դեռևս մինչև Ձեր՝ որպես ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելը: Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների […]
16:00 11.06.2022
ՀՀ նախագահի հրամանագրով Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը, համատեղության կարգով, նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի […]
15:50 11.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
15:46 11.06.2022
Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Անկարան պատասխանի է սպասում Մոսկվայից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա նշել է, որ Անկարայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի մատակարարման հարցը: Չավուշօղլուն ընդգծել է, […]
15:28 11.06.2022
Չինական պատվիրակությունը անվտանգության ասիական Shangri La Dialogue գագաթնաժողովում լքել է դահլիճը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի ժամանակ, գրում է «Страна»-ն: Միջոցառումը տեղի է ունենում հունիսի 10-ից 12-ը՝ Սինգապուրում։ Զելենսկին մասնակցել է առցանց: Նա հայտարարել է Ասիայում և Աֆրիկայում սովի վտանգի մասին՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների դադարեցման պատճառով։ Թերթը նշում է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները ներկա չեն եղել: […]
15:21 11.06.2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանն այսօր ընդունել է Հայ-նիդերլանդական իրավաբանների ասոցացիայի (Armenian Dutch Attorneys and Jurists Association) ներկայացուցիչներին։ Ողջունելով հյուրերին՝ պարոն Ջիլավյանը կարևորել է սփյուռքահայ մասնագիտական համայնքների գործունեությունը և վերջիններիս հետ ակտիվ երկխոսության ու համագործակցության ձևավորումը։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն անդրադարձել են Պաշտպանի մանդատին՝ […]
15:12 11.06.2022
«Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Հարգելի´ քաղաքացիներ, Ի պատասխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ այն ապամոնտաժվել է»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:
14:53 11.06.2022
Արարատի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
14:48 11.06.2022
Աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող ՀՀ վարչապետը եղել է Դեղձուտ համայնքում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Այցելել եմ Արարատի մարզ: Առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ ծանոթացանք մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին, բնակիչների հետ զրուցեցինք գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին»:
14:30 11.06.2022
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկելու երկրի վերականգնման և եվրաինտեգրման հարցերը։ Այդ մասին նա շաբաթ օրը հայտնել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ուրախ եմ, որ վերադարձել եմ Կիև: Նախագահ Զելենսկու հետ միասին ես կամփոփեմ երկրի վերականգնման ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքները և կգնահատեմ այն առաջընթացը, որ Ուկրաինան […]
14:16 11.06.2022
«Մոռացեք Ֆրանսիան․ Հայաստանը գինեգործության կենտրոնն է». այսպես է վերնագրել «Եվրանյուզ» միջազգային առաջատար մեդիացանցն իր անդրադարձը՝ հռչակելով հայկական բարձրավանդակը գինեգործության հնագույն հայրենիք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Եվրանյուզ» լրատվականը պատմում է հայկական 8000-ամյա խաղողագործության ավանդույթների և 6000-ամյա գինեգործական մշակույթի մասին՝ հավելելով, որ գինու մասին մտածելիս չպետք է բաց թողնել գինեգործական ամենահին շրջաններից մեկը ՝ Հայաստանը։ Լրատվամիջոցը կարևորում […]
14:10 11.06.2022
Վայոց ձորի մարզային հիվանդանոցի և Մարտունու ԲԿ-ի կառուցման աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, շինարարական բաժնի աշխատակիցները, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների մասնագետները, կապալառու կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Մարտունու բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինհրապարակներ` […]
13:58 11.06.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերի գլխավորած պատվիրակությանը: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է դեսպանին նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հատկապես թվայնացման, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների, փոստային ծառայության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ ոլորտային մի շարք […]
13:50 11.06.2022
Հունիսի 11-ին, ժամը 10:19-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը կողաշրջվել է. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ. […]
13:30 11.06.2022
Հունիսի 9-ին և 10-ին Ռազմական ոստիկանության անձնակազմի համար ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված զինված ուժերում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննությանը: ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում կազմակերպված դասընթացը վարել են ԵԽ միջազգային փորձագետ Սաշա Յանկովիչը և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵԽ ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը:
13:20 11.06.2022
Թեհրանն ու Կարակասը 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։ Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջության ոլորտներում։ 2021 թվականի մարտի 27-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Իրանի՝ այն ժամանակվա արտգործնախարար […]
13:11 11.06.2022
Արգենտինայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը մարդու մոտ, ով վերջին շրջանում չի լքել երկիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը: Գերատեսչությունից հայտնել են, որ հիվանդը մեկուսացվել է և գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների վերահսկողության ներքո, նրա ինքնազգացողությունը նորմալ է: Ավելի վաղ Արգենտինայի առողջապահության նախարարությունը հաստատել էր կապիկի ծաղիկով վարակվելու […]
19:30 10.06.2022
N զորամիավորումում ամփոփվել են հունիսի 9-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները: Զորամիավորման հրամանատարությունն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների գործողությունները, հանձնարարականներ տվել արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ:
19:26 10.06.2022
Հունիսի 10-ին՝ ժամը 16։06-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Ունիվերմագ» կոչվող հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են Lada (վարորդ՝ […]
19:24 10.06.2022
ՀՀ նախագահի նստավայրում հունիսի 10-ին գումարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, որից ավարտին տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի հոբելյանական տարվան և ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանը նվիրված նամականիշի և առաջին օրվա ծրարի մարման արարողությունը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ նամականիշները մարել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և «ՀայՓոստ» […]