Ամբողջությամբ բացահայտվել են Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության, ինչպես նաև գողության դեպքերը. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Ամբողջությամբ բացահայտվել են Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության, ինչպես նաև գողության դեպքերը. ՔԿ

17:12 14.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում շարունակվում է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, երկու անձինք զենքի գործադրման սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացու բնակարանից հափշտակել էին, նախնական տվյալներով, 85.000-90.000 ԱՄՆ դոլար և 35.000 ՀՀ դրամ գումար ու դիմել փախուստի:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց՝ Երևան քաղաքի 22 և 29 տարեկան բնակիչների ինքնությունը, որոնք ձերբակալվել են:

Ժամերի ընթացքում քննչական խումբը, բացառապես քննչական և այլ դատաիրավական անհրաժեշտ գործողությունների ճանապարհով, պարզել է, որ ավազակային հարձակմանը նախորդող ժամանակահատվածում՝ օրեր առաջ, հիշյալ բնակարանից կատարվել է նաև գողություն:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 22-ամյա երիտասարդը, մեկ այլ ընկերոջից, որը գազի կաթսան նորոգելու համար ավելի վաղ այցելել էր Հնդկաստանի քաղաքացու բնակարան, արդեն իսկ նախապես տեղյակ լինելով, որ վերջինս բնակարանում պահում է առանձնապես խոշոր չափերով գումար, մայիսի 31-ին հիշյալ ընկերոջ հետ այցելել է տուժողի բնակարան և վերջինիս ուշադրությունը շեղելով՝ գողացել 30 000 ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև 22-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով նույն ընկերոջը, փորձել է համոզել հափշտակել հիշյալ բնակարանում առկա մնացած գումարը, ինչին վերջինս չի համաձայնել:

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար 22-ամյա երիտասարդը դիմել է իր մեկ այլ ընկերոջը՝ Երևան քաղաքի 29-ամյա բնակչին, ինչի շուրջ վերջինիս հետ նախնական համաձայնության գալով, դիմակավորված և զինված օդաճնշիչ ատրճանակով, 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, այցելել են Հնդկաստանի քաղաքացու բնակարան, որտեղ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ, տանտիրոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են տալ տանն առկա գումարը: Ստանալով մերժում, սակայն նախապես տեղյակ լինելով բնակարանում ավելի մեծ գումարի առկայության մասին, ենթադրյալ հանցագործություն կատարած հիշյալ անձինք իրենց հայտնի վայրից հայտնաբերել ու հափշտակել են շուրջ 45.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո բռնություն գործադրելով տուժողի նկատմամբ՝ գոտիով կապել են ոտքերը, բնակարանի մուտքի դռան վրա եղած բանալիով փակել բնակարանի դուռը դրսի կողմից և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, ձերբակալված 29-ամյա անձը համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և իր բնակարանից ներկայացրել 22-ամյա ընկերոջ հետ ավազակությամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սաահիլ Աջայի Նանավատից հափշտակված գումարի մի մասը՝ 42.100 ԱՄՆ դոլարը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից անհատականացվել են վերոհիշյալ հանցագործության դեպքերին մասնակցած անձանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց կտրվեն համարժեք քրեաիրավական գնահատականներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ երրորդին՝ 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանի որոշմամբ՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն

12:26 24.05.2025

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառը

12:17 24.05.2025

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։ «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնեցին ԱԽ գրասենյակից։ ...

Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետ

12:05 24.05.2025

Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետ

Հոլանդացի հանրահայտ մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ընդունելու թիմի ղեկը գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներից հետո: Այժմ ակումբը պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում […] ...

SHANTNEWS

12:00 24.05.2025

SHANTNEWS

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին

11:50 24.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը

11:42 24.05.2025

ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը

ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, […] ...

BACK_TO_TOP