19:14 10.06.2022
Ազգային ժողովի կողմից հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունվարի 1-ից նախաքննության երկու մարմին ունենալու օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ նախաքննություն կիրականացնեն միայն Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները, իսկ Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Փոփոխությունը կկատարվի փուլային սկզբունքով. Պետական եկամուտների կոմիտեի քննչական […]
19:08 10.06.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ տարածքում մաքսային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգմանը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացմանը:
19:06 10.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Բժշկություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բնութագրերի սահմանմանն առնչվող հարցեր: Որակավորումների ոլորտային շրջանակները հիմք են հանդիսանալու բարձրագույն ուսումնական հաստատությունների համար՝ վերանայելու և արդիականացնելու իրենց կրթական ծրագրերը՝ հիմնվելով ուսումնառության վերջնարդյունքների վրա։ Որակավորումների ազգային […]
19:00 10.06.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 10-ին Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ընդունել է համակարգի մի խումբ աշխատակիցների՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի գլխավորությամբ, և շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ: «Սոցիալական աշխատողը մեր օրերում ոչ միայն իր մասնագիտական պարտականություններն է կատարում, այլև՝ հանրային ու արժեքային նշանակության աշխատանք: Շնորհավորում եմ և բեղուն աշխատանքային գործունեություն […]
18:56 10.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 60-ամյակին նվիրված համերգ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկայացվել է միջազգային լայն ճանաչում գտած «Լույսի մեսսա» ստեղծագործությունը: Մինչ համերգի մեկնարկը, կոմպոզիտորի հոբելյանի կապակցությամբ հնչել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. «Սիրելի՛ մաեստրո, […]
18:53 10.06.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանը և հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին: «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառումը տեղի կունենա 2022 թ. […]
18:46 10.06.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պետական մարմինների այլ պաշտոնատար անձինք։ Փոխվարչապետը ողջունել է Խորհրդի նիստի […]
18:35 10.06.2022
Հունիսի 10-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ նեղ, այնուհետև ընդլայնված կազմով: Նիստի օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առանձին որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: Ընդլայնված կազմով նիստին ՀՀ ԱԳ նախարարը […]
18:27 10.06.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով հյուրին` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված գործակցությունը, նշելով, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն: Մասնավորապես, Հրաչյա Սարգսյանը կարևորել է գործակցության հաստատումը երթևեկության կառավարման, աղբի վերամշակման, կանաչապատման ու մշակույթի […]
18:20 10.06.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է մարզի առողջապահական կազմակերպությունների հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են աշխատանքային կարգապահության, դեղորայքային ապահովվածության, ինֆեկցիոն հիվանդությունների հնարավոր բռնկումների, ՀՀ ԱՆ նոր հրամանների և առողջապահական չափորոշիչների ներդրման, դեղատոմսերի և անաշխատունակության թերթիկների էլեկտրոնային գրանցման և այլ խնդիրներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն […]
18:14 10.06.2022
Հունիսի 10-ին N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հերթափոխ: Անցկացվել է անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին ծառայության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
17:56 10.06.2022
Հունիսի 10-ին՝ ժամը 16։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
17:52 10.06.2022
Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահների հրավերով հունիսի 6-9-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մարիա Կարապետյանը և Բաբկեն Թունյանն աշխատանքային այցով եղել են Շվեյցարիայի Համադաշնությունում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել […]
17:39 10.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարականի շրջանակներում կազմակերպվում են վերապատրաստման դասընթաց-սեմինարներ՝ կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում ու տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով: Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից կազմակերպված հիշյալ սեմինար-դասընթացներին […]
17:28 10.06.2022
Պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության շրջանակներում հունիսի 8-ին և 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են խորհրդակցություններ՝ ՊՆ իրավաբանական վարչության և Գերմանիայի ռազմական իրավաբանների փորձագիտական խմբի մասնակցությամբ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և իրավական խորհրդակցությունների անցկացման հնարավորությունները, ինչպես նաև բարեվարքության ամրապնդման, ռազմաիրավական պատրաստության, զինվորական օրենսդրության կատարելագործման, զինծառայողների իրավունքների պաշտպանության […]
17:22 10.06.2022
Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը Պրահա կատարած այցի շրջանակում հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի հետ: Քննարկվել են ռազմագերիների վերադարձին, Հայաստանի սուվերեն տարածք նախորդ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի ներխուժմանը, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը վերաբերող […]
17:14 10.06.2022
Տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակի վարման ունակությունների և թիրախների խոցման հմտությունների ստուգման նպատակով հունիսի 10-ին, N զորամիավորման հրաձգարաններից մեկում, զորամասերի վարչակազմերի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
17:07 10.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա է գտնվել հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը: Արարողությունը մեկնարկել է Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավի Հայաստան ժամանմամբ՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավին դիմավորել են արարողությամբ՝ ջրային կամարով։ Միջոցառմանը ներկան են եղել նաև Քաղաքացիական […]
18:30 09.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը հունիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 60-ամյակի շրջանակում կներկայացնի միջազգային լայն ճանաչում գտած «Լույսի մեսսա» մեծակտավ ստեղծագործությունը: Համերգին ելույթներով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական […]
18:27 09.06.2022
Հունիսի 1-ին Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա. Ա.-ի անհայտ կորելու մասին: Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում: Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ա. Ա.-ն […]
18:24 09.06.2022
Կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարական կազմի՝ նպատակային որոշումների կայացման և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման կարողությունները ստուգելու նպատակով հունիսի 9-ին N զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Ներգրավված ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, հստակեցվել են շտաբերի գործողությունների հաջորդականությունն ու առաջնային խնդիրները։
18:22 09.06.2022
Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյանն ավարտում է կարիերան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կարապետյանը գրել է սոցցանցերի իր էջերում: «20 տարի լինելով սպորտում՝ որոշում եմ կայացրել ավարտել կարիերաս: Սառույցն իմ տունն էր, այն պահից, ինչ հիշում եմ ինձ: Գեղասահքն ինձ շատ հնարավորություններ է ընձեռել, և պատիվ եմ ունեցել Հայաստանը ներկայացնել և լինել […]
18:14 09.06.2022
Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Պատասխանատուներն ու շինարարներն ամփոփում են կատարված աշխատանքը և նկատում՝ որակապես անվտանգ ճանապարհ ունենալու համար առաջին իսկ օրից կազմվել է հստակ ժամանակացույց, նախագծողների հաշվարկներով ու հիմնավորմամբ էլ ընտրվել ճանապարհահատվածի վերականգնման տեխնոլոգիան»: Մանրամասները՝ տեսանյութում:
18:11 09.06.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 30-հունիսի 5-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում հունիսի 1-ին և 5-ին, Հրազդանում՝ մայիսի 30-ից հունիսի 1-ը և հունիսի 4-ին, Վանաձորում՝ մայիսի 30-ին, 31-ին, հունիսի 3-5-ը, Ալավերդիում՝ հունիսի 5-ին»։
18:06 09.06.2022
Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նման պաշտոնում տեսնել մեր հայրենակցին: Կողմերը քննարկել են համահայկական և համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ: Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի՝ ընտրված […]
17:56 09.06.2022
ՀՀ կառավարության՝ այսօր կայացած նիստում հավանության է արժանացել հավաքականի թիմերի մարզիչների վարձատրության կարգում փոփոխություն կատարելու նախագիծը: Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ պայմանավորված մարզիչների վարձատրման իրավահարաբերությունների կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նոր իրավակարգավորմամբ վարձատրություն կստանան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի այն գլխավոր և ավագ մարզիչները, որոնք ՀՀ հավաքականների ուսումնամարզական […]
17:45 09.06.2022
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին՝ ուղեկցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Հանդիպման սկզբում պրն. Դիլանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ՍԴ-ի և […]