TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+30.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Կոտայքի մարզում բախվել են Mitsubishi-ն ու տրակտորը, կան վիրավորներ

13:57 14.05.2022

Այսօր` մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Տոլիկ Դ-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան և 53-ամյա Սեյրան Պ-ի վարած «ՔԱՏ» մակնիշի տրակտորը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Տոլիկ Դ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 69-ամյա Սամվել Մ-ն մարմնական վնասվածքներով […]

̰
Աբու Դաբիի արքայազն շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընտրվել է ԱՄԷ նոր նախագահ

13:46 14.05.2022

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Գերագույն դաշնային խորհուրդը շաբաթ օրը երկրի նոր նախագահ է ընտրել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին։ Այս մասին հայտնում է ԱՄԷ պետական ​​WAM լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

̰
Մակրոնը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու հանգուցյալ նախագահին նվիրված հիշատակի արարողությանը

13:33 14.05.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու ԱՄԷ-ի հանգուցյալ նախագահ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանին նվիրված հիշատակի արարողությանը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է BFM հեռուստաալիքը։ Մակրոնի՝ երկրից մեկնելով պայմանավորված՝ Ֆրանսիայի վարչապետը չի կարողանա մասնակցել կիրակի օրը Վատիկանում երեք հայրենակիցների սրբադասման արարողությանը։ Կանոնակարգի համաձայն՝ նախագահն ու վարչապետը չեն կարող միաժամանակ բացակայել […]

̰
Պարեկները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

13:22 14.05.2022

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մայիսի 13-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման է ենթարկել 24-ամյա Սարգիս Հ.-ին, որը մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահին

13:12 14.05.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին: Զրուցակիցները քննարկել են և մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի և երկու երկրների համագործակցության զարգացման շուրջ:

̰
Անցկացվել են զորամիավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական հավաքներ

19:30 13.05.2022

ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովան վարչության պետ, գնդապետ Ս. Ստեփանյանի ղեկավարությամբ մայիսի 11-13-ն անցկացվել են զորամիավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական հավաքներ։ Քննարկվել են առկա սոցիալ-իրավական խնդիրների լուծմանը, զինծառայողների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը և բարոյակամային հատկանիշների ամրապնդմանն ուղղված քայլերն ու առաջիկա անելիքները։

̰
Սիրիայում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 10 զինծառայող

19:27 13.05.2022

Սիրիայում ռազմական ավտոբուսի ուղղությամբ հրթիռակոծության հետևանքով 10 զինծառայող է զոհվել, ևս 9-ը վիրավորվել է հյուսիս-արևմուտքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել է SANA պետական լրատվական գործակալությունը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Թուրքիայի սահմանին մոտ: Զինյալները ավտոբուսը թիրախավորել են հակատանկային հրթիռով, այլ մանրամասներ չեն հայտնել: Մարդու […]

̰

19:25 13.05.2022

Մայիսի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:57-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 13-ին՝ ժամը 14:57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը […]

̰
Գնել Սանոսյանը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ԺՊ Արկադի Փելեշյանին

19:23 13.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանին: Նախարարը շնորհավորել է Արկադի Փելեշյանին և հավելել, որ հարկավոր է արագորեն ներգրավվել աշխատանքային գործընթացին և ձեռնամուխ լինել համայնքային խնդիրների օր առաջ լուծմանը: Փելեշյանը շնորհակալություն հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ համատեղ ու արդյունավետ աշխատանքի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄԷ նախագահի մահվան կապակցությամբ

19:16 13.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով ստացա Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան […]

̰
Միջգերատեսչական նիստում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը

19:12 13.05.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հերթական նիստը։ Վերջինիս մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները։ Նիստի ընթացքում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 59 հայտերը, որոնք վերաբերել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանն ու […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի մահվան կապակցությամբ

19:04 13.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանի մահվան կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշվում է. «Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանն իր հայրենասիրությամբ և իմաստուն առաջնորդությամբ հետևողական […]

̰
Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

18:47 13.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 1-9-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում մայիսի 3-ին, 5-ին, 9-ին, Հրազդանում՝ մայիսի 2-ին, 8-ին, Վանաձորում՝ մայիսի 1-ին, 4-ին, 5-ին, 7-9-ը, Ալավերդիում՝ մայիսի 1-ին»։

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին և մի խումբ ֆուտբոլիստների

18:35 13.05.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին և ակումբների մի խումբ ֆուտբոլիստների։ Քննարկվել են ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանն առնչվող հարցեր։ Երկրի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել ֆուտբոլի զարգացման համար ֆեդերացիայի կողմից գործադրվող ջանքերը և հավաստիացրել` չնայած հետպատերազմական շրջանին, հատուկ սոցիալ-տնտեսական […]

̰
Ստուգվել են հրամանատարների մասնագիտական գիտելիքները

18:30 13.05.2022

N զորամիավորումում մայիսի 12-13-ն անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Ստուգվել են հրամանատարների մասնագիտական գիտելիքները, զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման հմտությունները, առաջադրված խնդիրների կատարման ունակությունները։

̰
̰
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեռնոգորիայի ԱԳՆ-ների միջև

18:14 13.05.2022

Մայիսի 12-ին Պոդգորիցայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, չեռնոգորականը՝ երկկողմ հարաբերությունների, տնտեսական և մշակութային դիվանագիտության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Չեդոմիր Ֆուշտիչը։ ՀՀ պատվիրակության կազմում էր նաև Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)։ Հանդիպման մեկնարկին ստորագրվել է Հայաստանի […]

̰
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է երևանյան ավագ դպրոցների սաներին

18:07 13.05.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է մայրաքաղաքի ավագ դպրոցների սաներին: Նախաձեռնությունը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցինն է, իսկ հանդիպման հնարավորություն են ստացել «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» ծրագրի առավել աշխույժ մասնակիցները: Քաղաքի առջև ծառացած խնդիրներ, դրանց լուծման ուղիներ, կառավարման բնագավառում որդեգրած մոտեցումներ. պատանիներին հետաքրքրող հարցերն ընդգրկում էին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Պատասխանելով աշակերտների հարցերին՝ քաղաքապետ […]

̰
SHANTNEWS

18:00 13.05.2022

̰
Մեդիագրագիտության դասընթացներ. Գյումրիում անցկացվում է «Քլիք սմարթ» երիտասարդական նախագիծը

17:56 13.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «LOFT Gyumri»-ն իրականացնում է «Քլիք սմարթ» երիտասարդական նախագիծը: Ծրագիրը բաղկացած է 5 դասընթացից, որոնք անցկացնելու են ոլորտի փորձառու մասնագետները՝ հանդիպում-քննարկումների ձևաչափով: Դասընթացներն ուղղված են մեդիագրագիտության, կիբեռգրագիտության և թվային գրագիտության բարձրացմանը Շիրակի մարզի երիտասարդների շրջանում։ Նպատակն է զարգացնել զանգվածային […]

̰
Վարչապետն ընդունել է ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինին

17:51 13.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և մեր երկիրը պատրաստ է զարգացնել ու ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սպորտի: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ ՌԴ-ն նաև սպորտի բնագավառում է համարվում գերտերություն, ուստի այս ուղղությամբ փորձի փոխանակումն ու տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ունի […]

̰
Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վթարի առիթով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:49 13.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում 2022թ. մայիսի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 2կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, հիշյալ վայրում «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենայի […]

̰
Գոմեշներին կրակելով սատկացրել էին, մորթել ու միսն իրացրել մսամթերքի շուկայում

17:43 13.05.2022

Ապրիլի 10-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ Իջևան քաղաքի «Այապի բաղ» տարածքում անհայտ անձը կրակել էր իր երկու գոմեշներին, ապա մորթել՝ տեղում թողնելով գլուխներն ու փորոտիքը։ Տուժողին պատճառվել էր մոտ մեկ միլիոն դրամի վնաս: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Իջևանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 11-ին բաժին բերման ենթարկվեցին […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ սպորտի նախարարին

17:37 13.05.2022

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը, նախագահի օգնական Մաքսիմ Կոզինը, ՌԴ սպորտի նախարարի օգնական Անտոն Բարանովը, ՌԴ սպորտի նախարարության […]

̰
Արցախի փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ անհետացած Օլգա Սանիկովային գտնելու նպատակով

17:32 13.05.2022

Մայիսի 11-ին՝ ժամը 10:50-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ հրամանատար մայոր Մհեր Ղուկասյանի ղեկավարությամբ մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետի «Վոլգա» կոչվող հատված` մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գետի տվյալ հատվածում անհետացած ՌԴ քաղաքացի, Օլգա Սանիկովային (ծնված. 1975թ, բնակվում է Ստեփանակերտ քաղաքում ) որոնելու նպատակով: Հասնելով […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 5-11-ը

17:26 13.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 5-11-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 8-ին և 11-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-11-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»:

̰
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

17:20 13.05.2022

Մայիսի 13-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը։ Անձնակազմը հրահանգավորվել է մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

̰
Մինչև նոր նախագահի ընտրությունը ԱՄԷ-ն կղեկավարի վարչապետը

17:14 13.05.2022

Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը պետության ղեկավար Խալիֆա բեն Զեյդ ալ Նահայյանի մահից հետո կկատարի երկրի նախագահի պարտականությունները մինչև նոր նախագահի ընտրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: «ԱՄԷ-ի Սահմանադրության համաձայն՝ փոխնախագահ և վարչապետ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը՝ Դուբայի կառավարիչը, երկրի […]

̰
«Կյանք առանց ցավի». քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները ՀՀ-ում

17:07 13.05.2022

Պացիենտի լիարժեք ցավամոքման, պատշաճ բուժօգնության տրամադրման և ուժեղ ցավազրկողների հասանելիության ուղղությամբ օրենսդրական բոլոր կարգավորումներն առկա են: Օրենքը թույլատրում է, սակայն գործնականում խնդիրները խոչընդոտում են դրա լիարժեք իրացմանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, խնդիրների արձանագրման և լուծման ուղղություններ գտնելու համար այսօր առողջապահության նախարարությունը հանդիպում էր նախաձեռնել, որին մասնակցել են ԱՆ գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը, Երևանի […]

̰
N զորամասում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

18:30 12.05.2022

Մայիսի 11-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ընդգրկված N զորամասում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են մարտական և զորահավաքային պատրաստությանը, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանմանն ու շահագործմանը, զորքերի ծառայությանը, զինվորական կարգապահության ամրապնդմանը, թիկունքային ապահովմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։

̰
BACK_TO_TOP