Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է երևանյան ավագ դպրոցների սաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է երևանյան ավագ դպրոցների սաներին

18:07 13.05.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է մայրաքաղաքի ավագ դպրոցների սաներին:

Նախաձեռնությունը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցինն է, իսկ հանդիպման հնարավորություն են ստացել «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» ծրագրի առավել աշխույժ մասնակիցները: Քաղաքի առջև ծառացած խնդիրներ, դրանց լուծման ուղիներ, կառավարման բնագավառում որդեգրած մոտեցումներ. պատանիներին հետաքրքրող հարցերն ընդգրկում էին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ:

Պատասխանելով աշակերտների հարցերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է քաղաքի կառավարման համակարգն ու արդեն իսկ կյանքի կոչվող այն նախաձեռնությունները, որոնք միտված են հարմարավետ միջավայրի ապահովմանը:

«Քաղաքի առջև կուտակված խնդիրներին հիմնարար լուծում տալու համար նախ հարկավոր է աշխատանքների ճիշտ պլանավորում: Ցանկացած ծրագիր, մինչ կյանքի կոչվելը, տարբեր փուլեր է անցնում՝ մրցութային փուլ, նախագծումից մինչև աշխատանքների մեկնարկ: Երևանի քաղաքապետարանն այսօր նաև երկու տասնյակից ավելի օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, որոնք հնարավորություն են տալու համայնքին ունենալ հավելյալ գործիքներ՝ արդյունավետ կառավարման համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով նման հնարավորության համար՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանն ընդգծել է, որ պետական պաշտոնյաների հետ հանդիպումները դաստիարակում են քաղաքացիական դիրքորոշում ունեցող այնպիսի քաղաքացիներ, որոնք շարունակելու են երկրի ու մայրաքաղաքի զարգացման կարևոր գործընթացը:

Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 8 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 7 человек, люди стоят, цветок и в помещении

Возможно, это изображение 15 человек, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди сидят и в помещении

Возможно, это изображение 2 человека, люди стоят, люди сидят и в помещении

Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди стоят, люди сидят и в помещении

Возможно, это изображение 1 человек, сидит и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 1 человек и сидит

Возможно, это изображение 1 человек, сидит и в помещении

Возможно, это изображение 8 человек, люди стоят и в помещении

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին

19:30 20.06.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին

Հունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ վերոհիշյալ խմբերի իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային […] ...

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետ

19:20 20.06.2025

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ ...

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում

19:14 20.06.2025

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում

Հուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված վարկանիշային մրցաշարը: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոց

19:10 20.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում […] ...

Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև

19:07 20.06.2025

Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին: Բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին գործերի և […] ...

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետ

19:00 20.06.2025

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի […] ...

BACK_TO_TOP