17:17 11.05.2022
Հայաստանը շատ մեծ արդյունքներ չի գրանցել անկախ դատական համակարգ ունենալու գործում և դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում։ «Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ինստիտուցիոնալ կայացման առումով մենք շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, որովհետև անկախ […]
17:12 11.05.2022
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույց՝ դատական պաշտպանության ծառայությունների ձեռքբերման համար: «Իրավաբանական համայնքի հարգելի ներկայացուցիչներ Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով կառավարության որդեգրած թափանցիկ ու հաշվետու քաղաքականությանը, կարևորելով արդար մրցակցությունը, հրավիրում է ներգրավվելու դատական ատյաններում Հայաստանի Հանրապետության և արդարադատության նախարարության շահերի պաշտպանությանը։ Կառավարության, նախարարության և այլ պետական մարմինների կողմից ընդունված ակտերի վիճարկման, հանրային ծառայության անցման կամ դադարեցման, […]
17:59 10.05.2022
Սիրիայի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Նորա Արիսյանի երդման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Perio News-ը տեղեկացնում է, որ երդման արարողությունից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել նրան: Նախագահը, երկու երկիրների հարաբերությունների առնչությամբ իր մոտեցումներն է փոխանցել դեսպան Արիսյանին: Երդման […]
17:55 10.05.2022
N զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում մայիսի 10-ին անցկացվել են շտաբային մարզումներ: Ճշգրտվել են ստորաբաժանումներին առաջադրված խնդիրները, փոխգործակցության կարգը, քննարկվել մարտական հերթապահության կազմակերպման, սպառազինության և թիկունքային ապահովման, ինչպես նաև զինվորական կարգապահության ամրապնդման հարցեր։
17:51 10.05.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այսօր մեկնարկեցին նոր գործընկերություն՝ վերահաստատելով իրենց հանձնառությունն աջակցելու Հայաստանին հասնելու Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, Ճապոնիայի կառավարությունը 900.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու Հայաստանում […]
17:46 10.05.2022
Մայիսի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բարբյուսի փողոցի 30 շենքի մի բնակարան գող է մտել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել են, որ ժամը 20։40-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր առաջին հարկի բնակարանի պատշգամբի դուռը, սակայն նկատելով տանտիրոջը՝ փախել էր: Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ Արաբկիրի քրեական հետախույզները […]
17:43 10.05.2022
Մայիսի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որը վարում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։ Օրակարգում ընդգրկված էին ՔՏՀԱ տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գ․ Շախբազյանը շնորհակալություն է հայտնել Արտյուշ Գրիգորյանին՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնում քառամյա արդյունավետ աշխատանքի համար և ՔՏՀԱ […]
17:40 10.05.2022
Մայիսի 1-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 2-ի սահմաններում քրեական հետախույզները Արտենի գյուղից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Երևանի Խանջյան փողոցի 59-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ սպիտակ փոշենման զանգված, որը, ըստ 59-ամյա տղամարդու, ապրիլի 29-ին Կենտրոն վարչական տարածքում մի անծանոթ զբոսաշրջիկ էր տվել: Ըստ […]
17:32 10.05.2022
Մայիսի 10-ին՝ ժամը 07։50-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներին ներգրավված է 32 փրկարար ծառայող, թվով […]
17:26 10.05.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը կալանքի տակ է գտնվում Ռուսթավի բանտում, առաջարկվելու է բժշկական հետազոտություն և, անհրաժեշտության դեպքում, բուժում անցնել Թբիլիսիի կլինիկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 10-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն: «Բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիին բանտում նշանակվել է դեղորայքային բուժում, բայց նա ընտրողաբար է ընդունում դեղամիջոցները, […]
17:14 10.05.2022
N զորամասի ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման և դաշտային վարժվածության կատարելագործման նպատակով մայիսի 10-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Իրականացվել են ականների տեղադրման ու քողարկման, ինչպես նաև տեղադրված ականների հայտնաբերման ու ոչնչացման գործողություններ։
17:07 10.05.2022
2021 թվականին և 2022թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է հիպոթեկային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: «2021 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է 22.7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2020 թվականին նույն ցուցանիշը կազմել է 13․3 մլրդ դրամ, 2019 թվականի նույն ժամանակաշրջանում` […]
17:00 10.05.2022
ՀՀ Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այլազգի մարմնավաճառ կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ մի շարք անձինք ստեղծել են կայուն հանցավոր խումբ: Վերջինիս անդամները հիմնականում առցանց եղանակներով հավաքագրել են ՌԴ, Բելառուսի քաղաքացի մարմնավաճառներ և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով անընդմեջ ապահովել հաճախորդներով, ինչպես նաև […]
16:50 10.05.2022
Եվրամիությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցերի կայուն լուծմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Անդրեա Վիկտորինի խոսքերով՝ ԵՄ-ն պատրաստ է ավելին անել այդ հարցում, սակայն ամեն դեպքում որոշումները […]
16:42 10.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է Սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը՝ համակցված (հիբրիդային) ձևաչափով: Առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի 2022 թ. հուլիսին. այն նախատեսված է միայն մշակութային խմբակների […]
16:35 10.05.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»:
16:28 10.05.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
16:24 10.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
16:20 10.05.2022
Մայիսի 2-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 369 դեպք, որից 123-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 45 հրդեհի, 2 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 47 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 146 կենցաղային կանչ. տուժել է 70 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]
16:06 10.05.2022
Մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:
17:57 09.05.2022
VBet ՀՊԼ 32-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը, փոխանցում է armsport.am-ը: 17-րդ րոպեին Խոսե Կարաբալյոն գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին։ Առաջին կեսի վերջնամասում Ուգո Ֆիրմինոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում տեղի չունեցավ։ «Փյունիկը» այս խաղից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է 70 միավորով և 5 միավորով […]
17:55 09.05.2022
Բրիտանական հանրահայտ Guardian պարբերականն անդրադարձել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին՝ ներկայացնելով և վերլուծելով դրա սյուժեն։ Նշվում է, որ ֆիլմը նկարահանվել է Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա, իսկ ռեժիսորը Հենրիկ Մալյանն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիր Փիթեր Բրեդշոուն հայտնել է, որ ֆիլմը ցուցադրվելու է Klassiki սթրիմինգային ծառայության հարթակում: Հոդվածագիրը նշում է, որ ֆիլմում ընդգծվում է […]
17:40 09.05.2022
Ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 47-ամյա Գևորգ Խաչատրյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Չարենցավանի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
17:28 09.05.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ Մայիսի 9-ը առանձնահատուկ օր է համաշխարհային պատմության էջերում, և անգնահատելի է հայ ժողովրդի ներդրումը մարդկության մեծագույն չարիքներից մեկի` ֆաշիզմի դեմ պայքարում։ Պատերազմի ավարտից տասնամյակներ անց այս […]
17:00 09.05.2022
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը՝ Մյունխենի «Բավարիան» նոր առաջարկ է արել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը պատշաճ տպավորություն չի թողել խաղացողի վրա։ Ավելին, 33-ամյա ֆուտբոլիստը հիասթափվել է, երբ լսել է պայմանները։ Հաղորդվում է, որ «Բավարիան» Լևանդովսկուն առաջարկել է երկարաձգել պայմանագիրը ընդամենը մեկ մրցաշրջանով։ Ընթացիկ մրցաշրջանում գերմանական գրանդի կազմում հարձակվողը մասնակցել է Բունդեսլիգայի 33 հանդիպման […]
16:45 09.05.2022
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երևան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա մայիսի 10-11-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «mehrnews»-ը: Հանձնաժողովը կքննարկի մի քանի թեմաներ, ներառյալ առևտուրը և հաշվանցումը, ներդրումները, տարանցումը և տրանսպորտը, էլեկտրաէներգիան, նավթը և գազը, բանկային գործը եւ ֆինանսները, ստանդարտները, զբոսաշրջությունը, առողջապահությունը և դրանց […]
16:36 09.05.2022
Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների մեծ մասը ենթարկվել է վանդալիզմի կամ ոչնչացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Արցախում մայիսի 9-ին նշում են Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը: 24 արցախցիներ դարձան Խորհրդային […]