TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Քննարկում՝ էներգետիկ ոլորտի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի նախագծերի շուրջ

18:23 18.05.2022

Մայիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում էներգետիկ ոլորտը ներկայացնող շահագրգիռ կառույցների մասնակցությամբ տեղի է ունեցել ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի շուրջ քննարկում։ Նախագծերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունները, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել էին մի շարք առաջարկներ ու դիտողություններ։ Հանդիպմանը ՔՏՀԱ տեսչական մարմնից մասնակցում էին Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության […]

̰
«Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող». աշակերտները ներկայացրել են նախագծային աշխատանքներ

18:17 18.05.2022

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր կայացել է «Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» մեդիագրագիտության ուսումնական նախագծերի ծրագրի ամփոփիչ փուլը, որն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն էր խթանել մեդիագրագիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները և սովորեցնել իրականացնել ուսումնական նախագծեր: Ծրագրի մասնակից աշակերտներն […]

̰
Հայտնի է Լիտվայի նախագահի Հայաստան պաշտոնական այցի օրակարգը

18:11 18.05.2022

Մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 20-ին նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Լիտվայի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար […]

̰
Հայտնի են միասնական քննությունների օրերը

18:06 18.05.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի միասնական քննությունների օրերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 7.06.2022 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», 10.06.2022 թ. – «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն»), 14.06.2022 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն», 17.06.2022 […]

̰
SHANTNEWS

18:00 18.05.2022

̰
Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում մի շարք հանդիպումներ է ունեցել

17:57 18.05.2022

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ։ Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնումն ու խորացումը։ Էվա Կոպաչը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման նպատակով ՀՀ կառավարության կողմից անցկացվող բարեփոխումները և աջակցություն հայտնել դրանց։ Արարատ Միրզոյանը նշել է, որ ընթացիկ […]

̰
Ազգային ժողովում հյուրընկալվել է Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը

17:54 18.05.2022

Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է ունեցել հայ և իտալացի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանական համագործակցությանը, պատգամավորների ու գործադիրի ներկայացուցիչների փոխայցերի կարևորությանը: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող […]

̰
Զինծառայողները անցկացրել են ցուցադրական պարապմունք

17:43 18.05.2022

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 18-ին անցկացրել են ցուցադրական պարապմունք։ Զինծառայողները ցուցադրել են հատուկ հնարքների, ինչպես նաև մարտավարական բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման հմտություններ։

̰
«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

17:38 18.05.2022

Մայիսի 18-ին՝ ժամը 15։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ

17:33 18.05.2022

Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերը իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական բանկի կողմից 2015 թ. ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում: «Ծրագրի ժամկետը սահմանվել է մինչև 2021 թ. մայիս ամիսը, իսկ 2018 թ. փոփոխությամբ այն երկարաձգվել է մինչև 2024 թ.մայիսի 31-ը»,- այս մասին ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը մայիսի […]

̰
Անցկացվել են կրակային պատրաստության տեսական պարապմունքներ

17:26 18.05.2022

Մայիսի 18-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության տեսական պարապմունքներ։ Զինծառայողները ծանոթացել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների մարտավարական-տեխնիկական բնութագրերին և կիրառման առանձնահատկություններին։

̰
ԱԻՆ-ը և Եվրամիությունը համագործակցում են բնակչության պաշտպանության ոլորտում

17:20 18.05.2022

Այսօր՝ մայիսի 18-ին, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ընդունել է Կիպրոսի Եվրոպական համալսարանի, Մոնտենեգրոյի ներքին գործերի նախարարության՝ Փրկարարության և պաշտպանության վարչության, Կիպրոսի բնակչության պաշտպանության ծառայության, Հելլենական հրշեջ ծառայության ներկայացուցիչներին: Ա. Գասպարյանը հանդես է եկել ողջույնի խոսքերով՝ մաղթել աշխատանքային խմբին արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակչության պաշտպանության ոլորտում ԱԻՆ համագործակցությունը Եվրամիության հետ: […]

̰
Արարատ Միրզոյանը Բրյուսելում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:14 18.05.2022

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ է զետեղել Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ: Հիշեցնենք, որ խաչքար-կոթողը վերջերս վանդալիզմի էր ենթարկվել, ապա քաղաքային իշխանությունների ջանքերով ժամեր անց վերականգնվել էր։

̰
Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ռաֆիկ Արամյանը

17:08 18.05.2022

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության մայիսի 18-ի նիստում ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հրաչիկի Արամյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից՝ ներկայացնելով Մաթեմատիկայի ինստիտուտի զարգացման իր տեսլականը՝ Ռաֆիկ Արամյանը նշել է, որ պետք է խրախուսել միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը, ձևավորել ձեռնարկությունների հետ համագործակցության […]

̰
SHANTNEWS

18:00 17.05.2022

̰
ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» մրցույթի հաղթողները

17:58 17.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ կազմակերպված «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով, խրախուսական նվերներով և առաջնության տոմսերով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մրցույթը նախատեսված էր 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար: Մրցույթի նպատակն էր նպաստել բռնցքամարտ […]

̰
N զորամասում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները

17:55 17.05.2022

ՀՀ ԶՈւ և ՌԴ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ընդգրկված N զորամասում մայիսի 17-ին ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները։ Քննարկվել են առաջադրված խնդիրների կատարման ընթացքում ի հայտ եկած թերությունները, առաջիկա անելիքներն ու զինվորական ծառայությանն առնչվող մի շարք այլ հարցեր։ Խորհրդակցության ավարտին խրախուսվել են ծառայության մեջ առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ։

̰
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են

17:52 17.05.2022

Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են, դեպքի վայրում աշխատում են ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Մայիսի 6-16-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին […]

̰

17:50 17.05.2022

Սույն թվականի մայիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:03-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 17-ին, ժամը 13:03-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.93⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Խաշտառակ գյուղից 3 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

17:48 17.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Միգրացիոն ծառայության պետը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության փոխտնօրենի հետ

17:43 17.05.2022

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորք կատարած այցի շրջանակում հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրենի` կառավարման և բարեփոխումների գծով տեղակալ Էմի Փոփի հետ։ Կողմերը կարևորել են երկկողմ կայուն համագործակցությունը։ Ա․ Ղազարյանը հատկապես բարձր է գնահատել ՄՄԿ-ի բազմաշերտ գործունեությունը, տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները, աջակցությունը Հայաստանի կառավարությանը միգրացիայի կառավարման ոլորտում բարեփոխումներին: Միգրացիոն ծառայության […]

̰
ՍԴ նախագահն ընդունել է Սերբիայի դեսպանին

17:37 17.05.2022

Մայիսի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով նորանշանակ դեսպանի քաղաքավարական այցը Սահմանադրական դատարան՝ Արման Դիլանյանը նշել է, որ հայ-սերբական բարեկաման հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-սերբական երկկողմ […]

̰
Մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» կրթամշակութային ծրագիրը հանրապետության դպրոցականների համար

17:31 17.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանը և հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը: Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում այսօր տեղի է ունեցել ծրագրին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել […]

̰
Լրացումներ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում

17:26 17.05.2022

Աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով պետական մարմիններին հնարավորություն կտրվի դադարեցնել լրագրողների հավատարմագրումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում: […]

̰
Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն

17:20 17.05.2022

N զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ։ Ըստ զորավարժության սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական գործողություններ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հիմնական խմբավորումներն ու սպառազինությունը, բարելավել դիրքերը։ Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում կատարելագործվել է ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը, ստուգվել են հրամանատարների՝ մարտի նախապատրաստման և վարման, կրակի կառավարման հմտությունները։

̰
Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

17:14 17.05.2022

Արցախի Հանրապետության ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Սեյրան Հայրապետյանի նախագահությամբ մայիսի 17-ին հրավիրել է հերթական նիստ։ Օրակարգում ընդգրկված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հեղինակի առաջարկությամբ հետ է վերադարձվել։ Առաջին ընթերցմամբ ընդունված «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից արժանացել է հավանության, և երկրորդ ընթերցմամբ այն ներկայացվելու է ԱԺ հերթական նիստի […]

̰
Սևանի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

17:09 17.05.2022

Մայիսի 17-ին՝ ժամը 15։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, […]

̰
Հերթական ձերբակալությունը քաղաքական ընդդիմության հավաքի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով. ՔԿ

17:04 17.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից […]

̰
Վարչապետն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրենին

16:58 17.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբին վան Պույենբրոքին, «ՌԵՆՇԻՆ» քաղաքաշինական ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և ընկերության տնօրեն Լևոն Կասպարովին: Հանդիպմանը վարչապետին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը, որն արժանացել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությանը: Մանրամասն ներկայացվել են նախագծի առավելությունները, բիզնեսի համար ստեղծվելիք պայմաններն ու հնարավորությունները: […]

̰
Զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

16:57 17.05.2022

N զորամասի ականանետային ստորաբաժանումների զինծառայողների հետ մայիսի 17-ին անցկացվել են գործնական պարապմունքներ: Զինծառայողները կատարել են ականանետներից կրակի վարման վարժություններ, կատարելագործել նշանակետերի հետախուզման և կրակի կառավարման հմտությունները:

̰
BACK_TO_TOP