«Կյանք առանց ցավի». քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները ՀՀ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

«Կյանք առանց ցավի». քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները ՀՀ-ում

17:07 13.05.2022

Պացիենտի լիարժեք ցավամոքման, պատշաճ բուժօգնության տրամադրման և ուժեղ ցավազրկողների հասանելիության ուղղությամբ օրենսդրական բոլոր կարգավորումներն առկա են: Օրենքը թույլատրում է, սակայն գործնականում խնդիրները խոչընդոտում են դրա լիարժեք իրացմանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, խնդիրների արձանագրման և լուծման ուղղություններ գտնելու համար այսօր առողջապահության նախարարությունը հանդիպում էր նախաձեռնել, որին մասնակցել են ԱՆ գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը, առողջության առաջնային պահպանման օղակի պատասխանատուներ և փորձագետներ:

Ողջունելով մասնակիցներին` առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը կարևորել է «Կյանք առանց ցավի» հանրային արշավի դերը` ոլորտում առկա բացերի վերհանման, բնակչության համար պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը բարձրացնելու գործում:

Փորձագետները նշել են, որ առողջապահության նախարարությունն ընդունել է բժշկական և իրավական բնույթի բոլոր այն հիմքերը, որոնք անհրաժեշտ են ամբողջովին և արդյունավետ կերպով ցավազրկում ապահովելու համար, սակայն, ըստ ուսումնասիրությունների, որոշ դեպքերում բուժհաստատությունները ծանր հիվանդություններ ունեցող պացիենտներին չեն տրամադրում համապատասխան տեսակի, չափի ու քանակի ցավազրկողներ, ինչը չի ապահովում անձի` ցավից զերծ մնալու իրավունքի պատշաճ կիրառումը: Միաժամանակ, ընդունված օրենսդրական կարգերն ու կլինիկական ուղեցույցները համապատասխանեցված են ԱՀԿ-ի կողմից ընդունված միջազգային չափորոշիչներին, և եթե դրանով առաջնորդվեն բուժող բժիշկները, խնդիրները կլուծվեն:
Բուժհաստատությունների ներկայացուցիչները հնչեցրել են իրենց հարցերը, ներկայացրել առաջարկներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ցավազրկողների` ըստ կարիքի նշանակման, բուժող բժիշկների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար հանդիպումներ կանցկացվեն Երևանի և մարզային բուժհիմնարկների ներկայացուցիչների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկային

19:38 20.06.2025

Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկային

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը? Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: «Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարեւոր եվրոպական գործընկերներից մեկն է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում: […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին

19:30 20.06.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին

Հունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ վերոհիշյալ խմբերի իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային […] ...

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետ

19:20 20.06.2025

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել էր Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ ...

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում

19:14 20.06.2025

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում

Հուլիսի 17-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա լեգենդար հունգարացի ըմբիշներ Իմրե Պոլակի ու Վարգա Յանոշի հիշատակին նվիրված վարկանիշային մրցաշարը: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական կայքում հրապարակվել են հավաքականների հայտացուցակները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել են Եվրոպայի չեմպիոններ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոց

19:10 20.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում այցելել է նաև նախակրթարան և հայկական դպրոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում […] ...

Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև

19:07 20.06.2025

Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև՝ իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ միջուկային էներգիայի և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Եվրոպական պատվիրակության կազմում են Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմին: Բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին գործերի և […] ...

BACK_TO_TOP