TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+18.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Անցկացվել են ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքներ

17:59 02.05.2022

Մայիսի 2-ին հակաօդային պաշտպանության զորամասերում անցկացվել են ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքներ։ Զինծառայողներն իրականացրել են սպառազինության և ռազմական տեխնիկայի խնամքի, տեխզննման և հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքներ։

̰
Սևանա լճի մակարդակը ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

17:57 02.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմն ապրիլի 25-ից մայիսի 1-ը: «Սևանա լճի մակարդակը ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել` 1900.51մ (01.05.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է […]

̰
Անցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը

17:55 02.05.2022

Ապրիլի 18-21-ը N զորամասում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը, որին մասնակցել են զորամիավորումների և ռազմաուսումնական հաստատությունների հավաքական թիմերը: Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են առաջնության մեդալներով և պատվոգրերով։ Լավագույն մարզիկ զինծառայողները կընդգրկվեն զինված ուժերի հավաքականում, որը կմասնակցի հուլիս ամսին Ղազախստանում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի Ռազմամարզական խաղերին։

̰
Առուվաճառքի կեղծ գործարքներ հեռախոսի միջոցով. խորհուրդներ խարդախության զոհ չդառնալու համար

17:53 02.05.2022

Ապրիլի 28-ին ոստիկանություն դիմած մի ընկերության տնօրեն հայտնում էր, որ սուպերմարկետի մենեջեր ներկայացած անձը իր հետ հեռախոսով պայմանավորվել էր 3500000 դրամի համակարգչային վիդեոքարտեր գնելու վերաբերյալ: Համաձայնության էին եկել, սարքավորումները փոխանցել էր գնորդի ուղարկած անձին, որից հետո մենեջերի հետ կապ հաստատել չէր կարողացել: Ներկայացված խարդախության դասական օրինակը արձանագրվել է ոստիկանության Մաշտոցի բաժնում։ Պարզունակ այս մեխանիզմը, որից […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3812 խախտում

17:49 02.05.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 26-ից մայիսի 2-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3812 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 32 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական նիստ

17:44 02.05.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական նիստը։ Քննարկվել են ծրագրային մի շարք հայտերի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետներին […]

̰
Քննարկումներ ներառական ծրագրերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ

17:40 02.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Ընտրական համակարգի միջազգային հաստատության («ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-IFES) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ տնօրեն Ժերոմ Լեյրոյի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկայացվել են նշյալ կազմակերպության առաքելությունն ու իրականացված աշխատանքները, որոնց նպատակն է քաղաքացիական հասարակության ձևավորումը: Ծրագրերն իրականացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ՝ […]

̰
Արաբկիրի ոստիկանները բացահայտել են անօրինական թմրաշրջանառության հերթական դեպքը. կան ձերբակալվածներ

17:36 02.05.2022

Ապրիլի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, Ազատության պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 3 երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ, մասնավորապես՝ ընդհանուր մոտ 4 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ, 1 փաթեթ՝ սպիտակ փոշենման զանգվածով ու այրված հետքերով կաթուցիչ։ Երիտասարդները […]

̰
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել

17:30 02.05.2022

Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մայիսի 2-ին գումարել է նիստ: Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը, խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 3-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի […]

̰
Հայաստանյան պատվիրակությունը այց է իրականացրել Վրաստանի քրեակատարողական համակարգ

17:24 02.05.2022

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի շրջանակում ապրիլի 26-29 Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության պատվիրակությունը ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանի և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանի մասնակցությամբ ճանաչողական այց է իրականացրել Վրաստանի […]

̰
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության բաժիններում

17:20 02.05.2022

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 37-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները։ […]

̰
Հարևանին դանակահարած տղամարդը ձերբակալվել է. Կապանի ոստիկանների բացահայտումը

17:14 02.05.2022

Ապրիլի 30-ին՝ առավոտյան ժամը 7-ին մոտ, «Կապան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Կապանի բաժին. կրծքավանդակի թափանցող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Կապանի բնակիչ, 39-ամյա տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն տուժած տղամարդուց որևէ բան ճշտել չհաջողվեց. ըստ բժշկի` ի վիճակի չէր բացատրություն տալու: Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվեց, որ գործողությունները ծավալվել էին նույն շենքի բնակիչ-հարևանների միջև: […]

̰

17:10 02.05.2022

Սույն թվականի մայիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:50-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 12:50-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 […]

̰
Ծիլքար բնակավայրում շչակ է գործարկվելու

17:10 02.05.2022

Մայիսի 3-ին՝ ժամը 11:30-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

̰
Գործարկվելու է Գեղարոտ բնակավայրի շչակը

16:57 02.05.2022

Մայիսի 3-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Գեղարոտ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

̰
̰
Վարչապետն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Ռենե Լևոնյանին

16:40 02.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին: Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին […]

̰
Ֆինանսների նախարարը հյուրընկալել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին

16:34 02.05.2022

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի ուսանողներին: Ուսանողները շրջայց են կատարել ՀՀ ֆինանսների նախարարության շենքում, ծանոթացել են նախարարության գործունեությանը, լիազորությունների շրջանակին, աշխատանքի սկզբունքներին եւ ուղղություններին: Նախարար Խաչատրյանն ապագա տնտեսագետներին է ներկայացրել բյուջեի եկամուտների ձեւավորման եւ միջոցների բաշխման հիմնական ուղիներն ու սկզբունքները, խոսել նախարարության հիմնական գործառույթներից, ինչպես նաեւ […]

̰
Լոռու մարզի բնակիչը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

16:29 02.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի բնակչի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, Լոռու մարզի Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի 39-ամյա բնակիչն Ալավերդի-Բագրատաշեն […]

̰
Դրական թեստ ունեցողների 93%-ը պատվաստված չէ. ԱՆ

16:16 02.05.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ դրական թեստ ունեցողների 93%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների 87.5%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 100%-ը պատվաստված չէ:

̰
Չավուշօղլուն Ուրուգվայում իր վարքն արդարացրել է՝ «անպարկեշտ» որակելով պատմական արդարությանն առերեսվելու կոչ հնչեցնող հայ ցուցարարների գործողությունը

16:09 02.05.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլjութ Չավուշօղլուն արդարացրել է Ուրուգվայում իր պահվածքը, երբ Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող հայ ցուցարարներին ցույց էր տվել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sabah թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն իր պահվածքի համար մեղադրել է պատմական արդարությանն առերեսվելու կոչ հնչեցնող ցուցարարներին՝ նրանց գործողությունները որակելով «անպարկեշտ»: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ […]

̰
Աբելյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

00:06 02.05.2022

Մայիսի 1-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]

̰

23:56 01.05.2022

Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը […]

̰
Աբելյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

23:11 01.05.2022

Մայիսի 1-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]

̰
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

22:56 01.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

̰
Հրդեհ Աբելյան փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

22:35 01.05.2022

Մայիսի 1-ին, ժամը 21։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]

̰
ՄԱԿ-ը հայտարարել է Ուկրաինայի նավահանգիստներում 4,5 մլն տոննա հացահատիկի մասին, որը հնարավոր չէ արտահանել

21:45 01.05.2022

Ներկայումս Ուկրաինայի նավահանգիստներում գտնվող գրեթե 4,5 մլն տոննա հացահատիկ չի կարող արտահանվել երկրից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գերմանական մասնաճյուղի տնօրեն Մարտին Ֆրիկը։ «Այժմ գրեթե 4,5 մլն տոննա հացահատիկ գտնվում է Ուկրաինայի նավահանգիստներում և նավերում և չի կարող օգտագործվել»,- ասել է նա։ Խնդիրն, ըստ Ֆրիկի, այն է, որ նավահանգստի ելքերը և ծովային […]

̰
Մահացել է Կուբայի նախկին ԱԳ նախարար Ալարկոն դե Կեսադան

20:20 01.05.2022

Հավանայում մահացել է կուբացի քաղաքական գործիչ, նախկին արտգործնախարար (1992-1993) և Ազգային ժողովի նախագահ (1993-2013) Ռիկարդո Ալարկոն դե Կեսադան։ «Ռիկարդո Ալարկոն դե Կեսադան՝ մեծ հայրենասերն ու Կուբայի հեղափոխության փայլուն դիվանագետը, մահացել է երեկ երեկոյան՝ Հավանայում: Ամբողջ Կուբան ապրում է նրա հեռանալը», – գրել է նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսը Twitter-ի իր բլոգում: Ալարկոն ՄԱԿ-ում Կուբան է […]

̰
Անչելոտին խոսել է Մբապեի՝ Ռեալ տեղափոխության հնարավորության մասին

19:40 01.05.2022

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխությանը Մադրիդ, փոխանցում է armsport.am-ը: «Արդյո՞ք Մբապեի տեղափոխությունը մեզ համար առաջնահերթություն է։ Կարծում եմ՝ այս ակումբի ապագան արդեն գրված է նախագահի՝ Ֆլորենտինո Պերեսի ձեռագրով»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում RMC-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբը» նախնական համաձայնություն է ձեռք […]

̰
Երևանի կենդանաբանական այգին մայիսի 1-ին բացում է հերթական տարեշրջանը

19:25 01.05.2022

Երևանի կենդանաբանական այգին, ավանդույթի համաձայն, մայիսի 1-ին բացում է հերթական տարեշրջանը: Թե ինչպես է այգին պատրաստվել, ինչ փոփոխություններ հասցրել անել, Երևանի քաղաքապետն անձամբ է ծանոթացել: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
BACK_TO_TOP