TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով. ՔԿ

16:11 09.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում 38-ամյա տղամարդու կողմից հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի, մարմնի ընդհանուր 45 տոկոսի չափի տարածմամբ ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց […]

̰
Իտալիան կլինի առաջին արևմտյան երկիրը, որ դեսպանատունը կվերադարձնի Լվովից Կիև. ԱԳՆ

16:00 09.04.2022

Ուկրաինայում Իտալիայի դեսպանատունը, որը Կիևից տեղափոխվել էր Լվով, կվերադառնա Ուկրաինայի մայրաքաղաք Սուրբ Զատիկից հետո։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն։ «Մենք Կիևում մեր դեսպանատունը կբացենք Սուրբ Զատիկից անմիջապես հետո, մենք վերջինն էինք, որ լքեցինք Կիևը և առաջինը կվերադառնանք», – մեջբերում է նրա խոսքերը ANSA գործակալությունը։

̰
Ավստրիայի կանցլերը ժամանել է Կիև. ԶԼՄ-ներ

15:20 09.04.2022

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը շաբաթ օրը ժամանել է Ուկրաինա։ Նա բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ։ Նեհամերի ժամանման կադրերը ցուցադրվել են ավստրիական հեռուստաալիքներով։ Նեհամերը կայցելի նաև Բուչա քաղաք։ «Նախագահ Զելենսկու հրավերով իմ այցը Կիև և Բուչա պետք է ծառայի Ուկրաինայի բնակչության հետ մեր համերաշխության ցուցադրմանը», – […]

̰
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 9 քաղաքացու նկատմամբ

14:44 09.04.2022

Իրանի իշխանություններն ԱՄՆ ինը քաղաքացիների ներառել են պատժամիջոցների ցուցակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: «Այս անձինք մասնակից են Իրանի ժողովրդի և կառավարության դեմ ԱՄՆ միակողմ, անօրինակ պատժամիջոցների սահմանմանը, ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչությունների ֆինանսավորման ու աջակցության ցուցաբերմանը , ինչպես նաև նպաստում էին տարածաշրջանում Իսրայելի ռեպրեսիվ գործողություններին»,- ասվում է հայտարարության մեջ:

̰
Հնդկաստանն ու Չինաստանը կարող են դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր. Զելենսկի

14:23 09.04.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հնդկաստանը և Չինաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորների ցուցակին։ «Մենք այժմ շահագրգռված ենք անվտանգության երաշխավորներով: Մենք առաջարկում ենք Չինաստանին դառնալ անվտանգության երաշխավոր, առաջարկում ենք Թուրքիային: Կարծում եմ, որ եթե Հնդկաստանը ցանկանում է միանալ անվտանգության երաշխավորների ցանկին, իհարկե, մենք ուրախ կլինենք հրավիրել Հնդկաստանին։ Հնդկաստանը շատ հզոր պետություն է […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

14:01 09.04.2022

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին: Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն […]

̰
̰
Լարսը բաց է

13:32 09.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հայաստանի ու Կիպրոսի ԱԳ նախարարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը

13:20 09.04.2022

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն: «Ջերմ ու բարեկամական հեռախոսազրույց է անցկացվել Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակն […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:12 09.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։

̰
SHANTNEWS

20:00 08.04.2022

̰
Քննարկում հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումների թեմայով

19:30 08.04.2022

Մարտի 15-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի այն դրույթները, որոնցով սահմանափակվում է հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը: Սա արվել է մարդկանց առողջությունը պահպանելու նպատակով, բայց գործարարների խոսքերով՝ որոշակի դժվարություններ է ստեղծել իրենց համար: Այս հարցով ապրիլի 8-ին աշխատանքային […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

19:28 08.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազատ ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների մարզչական շտաբներին՝ քննարկելով մարզաձևում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Հանդիպմանը մասնակցել են ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ […]

̰
Դատարան է ուղարկվել առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու համայնքի ղեկավարի կողմից շուրջ 20 տարի ընդերքօգտագործում թույլ տալու վերաբերյալ քրեական գործը. դատախազություն

19:21 08.04.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունից ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Թալինի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում 2021թ. օգոստոսի 8-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել […]

̰
Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու դիմումների ընդունումը շարունակվում է

19:16 08.04.2022

Ոստիկանության կրթահամալիրում շարունակվում է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու դիմումների ընդունման գործընթացը։ Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը։ Խոսքը պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի ստորաբաժանումներում ծառայության անցնելու մասին է։ Նախատեսվում է այդ մարզերում պարեկային ծառայությունը գործարկել տարեվերջին։ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, 18-ից 35 տարեկան և 160 սմ-ից ոչ […]

̰
Քրեակատարողական նոր օրենսգրքի կատարելագործմանը մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները

19:11 08.04.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 8-ին, կայացել է Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի կատարելագործման խորհրդատվական խմբի առաջին նիստը: Խորհրդատվական խումբը բաղկացած է բացառապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ինչը միտված է ապահովելու արդարադատության նախարարության և վերջիններիս միջև ավելի կառուցողական երկխոսության ամրապնդմանը: Փոխնախարար Արփինե Սարգսյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության այս նոր մշակույթի ձևավորումը և […]

̰
«Ռոսիա մոլ»-ի տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

19:09 08.04.2022

Ապրիլի 8-ին՝ ժամը 14։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ […]

̰
Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետության աջակցությամբ վերակառուցվել և հիմնովին նորոգվել է

19:03 08.04.2022

Երևանի կենտրոնում` Տերյան 3ա հասցեում, 1928-1929 թթ․կառուցված պատմական շենքում բացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» վերակառուցված և հիմնանորոգված գրասենյակը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 2006 թվականից վարձակալված տարբեր տարածքներում գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերադարձել է մշտական գործունեության տարածք` ապահովված նոր միջավայրով և աշխատանքային պատշաճ պայմաններով: Շինարարական և նորոգման աշխատանքներն իրականացվել են պետական ֆինանսավորմամբ: Բացման հանդիսավոր արարողությանը […]

̰
Մեկնարկել է «Պատվաստումը հոգատարություն է» արշավը

18:55 08.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «Պատվաստումը հոգատարություն է» արշավը մեկնարկել է Կոտայքի մարզի Աբովյան բժշկական կենտրոնում, որտեղ ներկա են գտնվել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժիհան Թաուիլան և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իմունիզացիայի ծրագրի ղեկավար Սիդհարթա Դատան: COVID-19-ի դեմ պատվաստումը կենսական առաջնահերթություն է, քանի որ համավարակը շարունակում է մեծ […]

̰
Աշխատանքի տոնավաճառ Տավուշի մարզի բնակիչների համար

18:47 08.04.2022

Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում այսօր կայացել է աշխատանքի տոնավաճառ՝ Տավուշի մարզի բնակիչների համար․ միջոցառմանը ներկա են գտնվել ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Տոնավաճառը, որը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համագործակցության շրջանակում, հնարավորություն […]

̰
Շրջակա միջավայրի նախարարն աշխատանքային այցով եղել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում

18:41 08.04.2022

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում էր։ Նախարարը հանդիպում-քննարկում է անցկացրել ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ՝ ծանոթանալու իրականացվող և նախատեսվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին։ Գրասենյակի տնօրեն Արմեն Եսոյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ նախարարին են ներկայացրել ծրագրերի ընթացքը։ Նախարարը կարևորել է իրականացվող ծրագրերի անխափան և հարթ ընթացքը, քանի որ դրանցից […]

̰
ՊԱՀՀ-ում ավարտվել է «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացը

18:36 08.04.2022

Ապրիլի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ օպերատիվ օղակի սպայական կազմի համար նախատեսված «Զորամիավորումների կառավարում» վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը: Կրթական ծրագրի հիմնական նպատակներն են զարգացնել ուսումնառողների օպերատիվ մտածողությունը, օժանդակել նրանց արդյունավետ ներգրավմանը զորամիավորման մարտական և զորահա­վա­քային պատ­րաս­տու­­թյան, գործողությունների նախապատրաստման, վար­ման և կառավարման գործընթացներին, կատարելագործել սպաների գիտելիքներն օպերատիվ արվեստի […]

̰
Հետախուզվող կինը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

18:30 08.04.2022

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 8-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 71-ամյա Լուսյա Ս.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 178-րդ […]

̰
«Մեգամոլ» առևտրի կենտրոնից տարհանվել է մոտ 5000 քաղաքացի

18:24 08.04.2022

Ապրիլի 8-ին՝ ժամը 15։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների […]

̰
Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատրաստ չեն շարունակել շփումները ՌԴ-ի հետ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում

18:19 08.04.2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն շարունակել շփումները Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Սերգեյ Լավրովն այս մասին ասաց ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը և ապագային, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի հետագա ճակատագիրը, որովհետև […]

̰
ՌԴ խաղաղապահները զբաղվում են միջադեպով, կան պարզաբանման կարիք ունեցող հարցեր. Լավրովը` Փառուխի ներխուժման մասին

18:10 08.04.2022

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Արցախի Հանրապետության Փառուխ գյուղի ներխուժման դեպքին՝ նշելով, որ ՌԴ խաղաղապահները ուսումնասիրում են միջադեպի բոլոր հանգամանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսին Լավրովը հայտնել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկել է այդ հարցը: […]

̰
Զորամասում անցկացվել են գործնական պարապմունքներ

17:52 08.04.2022

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 8-ին N զորամասում անցկացվել են գործնական պարապմունքներ:

̰
Զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ

17:44 08.04.2022

N զորամասում ապրիլի 7-8-ն անցկացվել են շտաբային մարզումներ: Անձնակազմը ցուցաբերել է կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում մարտական գործողությունների վարման բարձր պատրաստություն, կայացրել ուսումնամարտական խնդիրների լուծման հստակ և նպատակային որոշումներ և հաջողությամբ կատարել առաջադրված հանձնարարականները։

̰
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

17:36 08.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Հայաստան-Չինաստան» գիտաժողովին, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և այլ հյուրեր: Գիտաժողովի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով կոնկրետ առաջարկներ մշակելն էր: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

17:28 08.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցերը ու տեսնելու, թե օրակարգային հարցերին ինչ անդրադարձ ենք ունեցել և ինչպես ենք հասցեագրել, այս պահին ինչ իրադրություն ունենք, գնահատականն ինչպիսին է, […]

̰
BACK_TO_TOP