17:20 08.04.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում մասնակցել է «Ընթերցանության մարաթոն 2022»-ին: ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ իրականացվող ամենամյա այս ծրագիրը ընթերցանության խրախուսմանն ու տարածմանն ուղղված հաջողված նախագծերից է: Քաղաքապետն ու դեսպանը հատվածներ են ընթերցել հայազգի մեծանուն գրող Փիթեր Բալաքյանի՝ Հայոց Մեծ եղեռնին նվիրված «Ճակատագրի սև շունը» վեպից: […]
17:14 08.04.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել իրազեկման սեմինար՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ։ Սեմինարը վարել է տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։ Մասնակցել են տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը և […]
17:07 08.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և մարտահրավերների շուրջ: Քննարկում է ծավալվել հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ, նշվել, որ այն կարևոր հարթակ […]
18:30 07.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։
18:26 07.04.2022
ՀՀ ՊՆ վարչական համալիրում և N զորամասի հրաձգարանում մարտի 9-ից ապրիլի 6-ը, կին զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել են սեղանի թենիսի, լողի և հրաձգության առաջնություններ։ Մրցումների հաղթողներին ապրիլի 7-ին պատվոգրեր և առաջնության մեդալներն է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
18:23 07.04.2022
Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները, տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական […]
18:21 07.04.2022
Մայրության ու գեղեցկության օրվա և Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ ապրիլի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ, տեր Մովսես վարդապետ Սարգսյանը ներկայացրել է օրվա խորհուրդը, կատարել ՀՀ ԶՈՒ կին զինծառայողների օրհնության կարգ։
18:18 07.04.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ շնորհավորել է տուն-ինտերնատի կանանց Մայրության և գեղեցկության տոնը: Պաշտպանը շրջել է տուն-ինտերնատի և կացարանի սենյակներով, նվիրել ծաղիկներ բնակիչներին, խոսել նրանց հետ և ծանոթացել առկա խնդիրներին և հաստատության պայմաններին: Հանդիպումը շարունակվել է մտերմիկ միջավայրում՝ ջերմ զրույցների […]
18:14 07.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է հանրապետության տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց: Շնորհավորելով տոնի առթիվ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Այսօր իսկապես յուրահատուկ օր է մեզ համար, քանի որ համընկել է մեր եկեղեցու ամենակարևոր տոներից մեկի հետ: Ներկայիս արագ փոփոխվող դարաշրջանում մեզ համար շատ կարևոր է, […]
17:58 07.04.2022
ՀՀ կառավարությունն ապրիլի 7-ի նիստում հաստատել է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության 2022-2023 ուսումնական տարվա անվճար տեղերը: 2927 անվճար տեղ` բակալավրի համար 2022-2023 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ ընդունելության համար հատկացվել է 2927 տեղ, որից 1943-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին: ԿԳՄՍՆ […]
17:42 07.04.2022
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Լայն հանրության համար այն բաց է ապրիլի 7-ից: Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված՝ 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ, տարազային համալիրներ: Ցուցահանդեսը դեռևս անցած տարվանից կազմակերպվող […]
17:38 07.04.2022
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժոզեպ Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ կիսվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմամբ, որում նա նշել է, որ արդյունավետ երեկո են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի […]
17:26 07.04.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, ՀՀ վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ իր, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։ Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 875,473.6 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի […]
17:14 07.04.2022
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Բուհական համակարգում անգլերեն լեզվով դասապրոցեսի կազմակերպման գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը, ԿԳՄՍՆ աշխատակիցներ, բուհերի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Բրիտանական խորհրդի հայաստանյան […]
17:11 07.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
17:04 07.04.2022
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Առանձնակի կարևորելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանի Էներգաարդյունավետության, քաղաքային լուսավորության և կոշտ թափոնների կառավարման ծրագրերի իրականացումը Երևանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորությանը, որը հանդիսանում է այս դրամաշնորհի նախաձեռնողը և ամենամեծ դոնոր երկիրը: Հիմք […]
16:44 07.04.2022
Կառավարության ապրիլի 7-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, որոշմամբ սահմանված է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության […]
16:32 07.04.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, ՀՀ վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ իր, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ Սիրելի հայրենակիցներ Նախ, թույլ տվեք նիստին ներկա և ընդհանրապես […]
16:26 07.04.2022
Մայրության և գեղեցկության օրվա առթիվ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ և միջոցներով, տեսչական մարմնի աշխատակիցները ղեկավարի գլխավորությամբ անակնկալ այց են կատարել Նորքի տուն-ինտերնատ։ Տեսչական մարմի ղեկավարը օրվա առթիվ շնորհավորել է տուն-ինտերնատի կին բնակիչներին՝ մաղթել քաջ առողջություն և ամուր կամք: «Հայ ընտանիքում մայրերն իրենց կարևոր տեղն ունեն։ Անկախ նրանից օրը տոնական է, թե՞ […]
16:20 07.04.2022
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Մհեր Գ․-ն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Մհեր Գ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ shamshyan.com-ը […]
16:14 07.04.2022
Ապրիլի 6-ին «Սպորտի միջազգային օրվա» առթիվ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Սպորտ և կայուն զարգացում» խորագրով թեմատիկ ասուլիս-քննարկում, որի նպատակն էր բարձրաձայնել սպորտի և առողջ ապրելակերպի կարևորության մասին, ներկայացնել դաշտի հիմնախնդիրներն ու վերջիններիս լուծման համար ոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի միջև ստեղծել համագործակցության յուրահատուկ հարթակ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ […]
18:29 06.04.2022
Կոտայքի մարզպետարանում իրազեկման սեմինար է կայացել մարզպետարանի ենթակայությամբ գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների և աշխատողների համար։ Սեմինարը վարել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նելլի Աբրահամյանը։ Նկատի ունենալով մարզի բժշկական կազմակերպություններում ԱԱՏՄ ստուգայցերի ընթացքում արձանագրված սանիտարական նորմերի խախտումները, և հիմք ընդունելով […]
18:27 06.04.2022
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է ՀՀ և ՉԺՀ միջպետական համագործակցության հարուստ պատմական հիմքը՝ նշելով, որ վերջին 30 տարիների ընթացքում երկու երկրների համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է՝ արձանագրելով բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ քաղաքական, […]
18:24 06.04.2022
Ապրիլի 6-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և ներքին գործերի նախարարության ձևավորվման ընթացքով: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները: Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքները: […]