TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+13.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

N զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները

18:14 13.04.2022

Ապրիլի 13-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները։ Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է մարտական պատրաստության ամրապնդման, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Քննարկվել են նաև արձանագրված բացթողումները, ներկայացվել դրանց շտկման առաջարկություններ: Ամփոփելով ներկայացված զեկույցները, զորամիավորման հրամանատարը համապատասխան հրահանգներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, խրախուսել լավագույն […]

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

18:07 13.04.2022

Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։ Կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի […]

̰
Շարունակվում է ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

17:58 13.04.2022

Ապրիլի 13-ին աշխատանքային այցով Սյունիք մեկնած պատվիրակությունը հյուրընկալվել է Գորիսի Կանանց ռեսուրսային կենտրոն «ՎԻՆՆԵԹ Հայաստան» գրասենյակում։ Հանդիպման ընթացքում կենտրոնի ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրել են «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ի գործունեությունը և արդեն իրագործած ու ապագա ծրագրերի իրականացման փուլերն ու ակնկալվող արդյունավետությունը։ Կենտրոնի ղեկավար Ռուզաննա Թորոսյանն անդրադարձել է նաև փայտամշակման արհեստանոցի և խոհարարական դպրոցի բացմանը, ինչպես նաև տարեցների ցերեկային կենտրոն […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:56 13.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

17:52 13.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Գեղարքունիքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի […]

̰
Շվեյցարիան ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը

17:49 13.04.2022

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) չորեքշաբթի որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Բելառուսի դեմ։ Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի կառավարության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 200 մարդ ենթարկվել է ֆինանսական պատժամիջոցների և ճանապարհորդության սահմանափակումների։ Ի տարբերություն ԵՄ-ի՝ Շվեյցարիայի իշխանությունները տրանսպորտային հաղորդակցությունների վրա սահմանափակող միջոցներ չեն կիրառել՝ երկրի աշխարհագրական դիրքի պատճառով։

̰
Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը Գեղարքունիքի մարզում. անցկացվել են վարժանքներ

17:45 13.04.2022

«Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով վարժանքները շարունակվում են: Դրանք իրականացվում են արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի, Փամբակ-Դարանակի, Վարդենիսի թիվ 2, թիվ 3, թիվ 4 […]

̰
Տեղի կունենա «Սոմա. Կրակե օղակ» ներկայացման պրեմիերան

17:40 13.04.2022

Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» բեմադրությունը Եղիշե Չարենցի 125-ամյակի հոբելյանական ծրագրի կարևորագույն մասն է կազմում: Ներկայացման պրեմիերան կկայանա ապրիլի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ կապակցությամբ տեղի է ունեցել ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի ասուլիսը: «Կրակե օղակը» Ավետ […]

̰
ԿԳՄՍՆ-ն և ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել Փարիզի Օլիմպիական խաղերի նախապատրաստության վերաբերյալ

17:25 13.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հուշագիրը ստորագրվել է՝ ղեկավարվելով բարձրակարգ մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում ՀՀ […]

̰
Մեկնարկել են Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները

17:19 13.04.2022

Մեկնարկել են Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Սևան»ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Վարդենիկ տեղամասում ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնութ յամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից: Մաքրման ենթակա տարածք է մինչեւ 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի […]

̰
Առցանց աշխատաժողով՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում

17:06 13.04.2022

«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ, կայացել է առցանց աշխատաժողով, տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Աշխատաժողովի ընթացքում քարտեզագրվել և սահմանվել են հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտում առավել ռիսկային ենթաոլորտները։ Ծրագրի տևողությունը 3․5 տարի է։ Ֆինանսավորում է ԱՄՆ-ի աշխատանքի դեպարտամենտը։

̰
SHANTNEWS

20:00 12.04.2022

̰
Շարունակվում են Ներքին Հոռաթաղ – Ճանկաթաղ հատվածից դեպի մայրուղի տանող ավտոճանապարհի շինարարական աշխատանքները

17:59 12.04.2022

Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Մարտակերտի շրջանում շարունակվում են Ներքին Հոռաթաղ – Ճանկաթաղ հատվածից դեպի մայրուղի 27 կիլոմետրանոց նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։ Նշված հատվածը շուրջ 24 կիլոմետրով կկրճատի Մարտակերտ – Ստեփանակերտ մայրուղին։ Ավտոճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել մինչ տարեվերջ։

̰
Անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց համար կապահովվի 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն

17:55 12.04.2022

Անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց համար 24/7 ռեժիմով կապահովվի 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Տարիներ շարունակ անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց հետ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների շփումը եղել է համակարգային խնդիր այն պատճառով, որ վերջիններս չեն տիրապետել անհրաժեշտ լեզուների, և չեն իրականացվել թարգմանչական ծառայություններ, […]

̰
ԵՊՀ-ում տրվել է աշխարհի ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթի մեկնարկը

17:52 12.04.2022

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթի՝ ICPC-ի («ԱյՍիՓիՍի»)՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, աշխարհի ուժեղագույն ծրագրավորող, ամենատիտղոսակիր օլիմպիական, ICPC-ի կրկնակի չեմպիոն […]

̰
Արցախում սկսված է պետական կենսաթոշակների վճարման գործընթացը

17:48 12.04.2022

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են. «Հարգելի՛ հայրենակիցներ, հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունում սկսված է պետական կենսաթոշակների վճարման գործընթացը: Վճարումները կիրականացվեն մինչև ապրիլի 25-ը»:

̰
ԱՊՀ մասնակից պետությունները համատեղ կպայքարեն ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ

17:41 12.04.2022

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններից որևէ մեկի տարածքում հափշտակված ավտոմեքենայի հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում համապատասխան կողմի իրավասու մարմնին ծանուցվելու է այդ մասին: Ազգային ժողովն ապրիլի 12-ին քննարկել է ««Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման հարցը»: Այն […]

̰
Հրդեհ Երևանի Պարոնյան փողոցում

17:34 12.04.2022

Ապրիլի 12-ին՝ ժամը 13։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարոնյան փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում գտնվող շինարարական կազմակերպության տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի փակուղու թիվ 16/3 հասցեում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Լարսը կցորդիչով բեռնատարների համար փակ է

17:30 12.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների, բաց՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰ ̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:20 12.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։  

̰
̰
Ուժեղ քամուց ՀՀ մարզերում և Երևանում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ

17:11 12.04.2022

Ապրիլի 12-ին՝ ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ․ մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց ձորի մարզի […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Բավրայի սահմանային անցակետում

17:06 12.04.2022

Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնհորիվ ապրիլի 11-ին սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Գոռ Շ.-ն, որը ապրիլի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Խափանման […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին

17:00 12.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների շուրջ:

̰
Շարունակվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այցը Սյունիք

16:55 12.04.2022

Սյունիք այցի երկրորդ օրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ Կապանի ՄԻՊ ստորաբաժանման գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տիկին Անդրեա Վիկտորինին, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար […]

̰ ̰
Շուրջ 7 տարի առաջ կատարված սպանության համար հետախուզվողն ինքնակամ ներկայացել է իրավապահներին. ՔԿ

16:42 12.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 7 տարի առաջ կատարված սպանության դեպքը: Դեռևս 2014թ. սեպտեմբերի 18-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15։10-ին, «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ […]

̰
Քրեակատարողական ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև համագործակցության հուշագիր է կնքվել

16:36 12.04.2022

Այսօր՝ ապրիլի 12-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Քրեակատարողական ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը և ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը: Հուշագրի նպատակն է զարգացնել ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված, կրթական և աշխատանքային միջոցառումներն ու ծրագրերը, աջակցել ազատազրկված անձանց կարիքների […]

̰
Ջրամբարների լցվածությունը ապրիլի 12-ի դրությամբ

16:30 12.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը ապրիլի 12-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 22.43մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 9.60մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 7.85մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.56մլն մ³, Ապարանի ջրամբարում՝ 2.97մլն մ³-ով»:

̰
BACK_TO_TOP