TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+15.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Առաջարկվում է բարեփոխել Հողային օրենսգիրքը

16:23 12.04.2022

Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը միտված նախագիծ է քննարկվել ապրիլի 12-ին խորհրդարանում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը և Վաղարշակ Հակոբյանն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ Հողային օրենսգրքում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը՝ Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում ասել է, որ տվյալ օրենսդրական նախաձեռնությամբ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի […]

̰
Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

16:18 12.04.2022

Ինչպես տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. վերջինս մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

16:14 12.04.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիխտերին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ, կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը: Կողմերը վերահաստատել են տնտեսական համագործակցության ակտիվացման ուղղությամբ […]

̰
Շրջանառության մեջ է դրվել հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

16:07 12.04.2022

Ապրիլի 12-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլդին Բահգաթ Իբրահիմ Դիսսուկին, ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի […]

̰
SHANTNEWS

20:00 11.04.2022

̰ ̰
Ապրիլի 4-8-ը իրականացվել է 1089 ստուգայց. ԱԱՏՄ

17:57 11.04.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակել են վերահսկողական աշխատանքները՝ տնտեսավարողների մոտ դիտարկելով Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Ապրիլի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1089 ստուգայց։ Խախտումներ չեն արձանագրվել։

̰ ̰
Կամավոր հրշեջ-փրկարարների հմտությունների կատարելագործման վարժանք է անցկացվել

17:49 11.04.2022

Կոտայքի մարզի Գառնի համայնքի Արթուր Հակոբյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում «Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը և համագործակցությունը հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարման ընթացքում» թեմայով վարժանք է անցկացվել: Ըստ սցենարի՝ 3 կմ խորության վրա գրանցվել է 5,8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Գառնիում։ Նախնական տվյալներով եղել են տուժածներ: Դպրոցում իրականացվել է ազդարարում, որից հետո՝ ամբողջական տարահանում. […]

̰
̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարարի հետ

17:46 11.04.2022

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի առողջապահության և բարեկեցության, քիմիական նյութերի և պարարտանյութերի նախարար Մանսուխ Մանդավիայի հետ՝ Հնդկաստանի կառավարության խնդրանքով։ Օրակարգում եղել է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև գործակցության եզրերը` ✅դեղագործություն, ✅բժշկական սարքավորումներ, ✅կրթությունը և մասնագիտական փոխանակում:

̰ ̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

17:39 11.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
Զորամասում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

17:22 11.04.2022

Ապրիլի 11-ին N զորամասում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են զենք-զինամթերքի ու ռազմական տեխնիկայի շահագործման և պահպանման, առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։

̰
Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

17:16 11.04.2022

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ ապրիլի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված կրակային խնդիրները և անվրեպ խոցել պայմանական հակառակորդի թիրախները։  

̰
Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը. ՍԱՏՄ

16:57 11.04.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է […]

̰
Թուրքիան փաստաթուղթ չունեցող սիրիացի փախստականներին արտաքսում է Սիրիա

16:54 11.04.2022

Թուրքիայի իշխանությունները արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, որը չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ չի կարող երկարացնել փաստաթղթի վավերականության ժամկետը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է artigercek.com-ը։ Bab al-Hawa սահմանային անցակետի վիճակագրության համաձայն՝ մարտ ամսվա ընթացքում թուրքական իշխանությունների կողմից հիմնականում Իդլիբ արտաքսվել է 1321 սիրիացի փախստական։ Մարտին ավելի քան 100 սիրիացի արտաքսվել է միայն Հալեպի […]

̰
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց

16:49 11.04.2022

Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ապրիլի 11-ին գումարել է նիստ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ապրիլի 12-ին գումարվող ԱԺ […]

̰
Ինչպես սկսել բիզնես Հայաստանում. ՊԵԿ-ը պատրաստել է իրազեկման թերթիկներ և բուկլետներ

16:43 11.04.2022

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պատրաստվել են իրազեկման թերթիկներ և բուկլետներ՝ ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգի, ինչպես նաև օտարերկրացիների կողմից Հայաստանում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի վերաբերյալ: Ինչպես նշված է իրազեկման թերթիկում, օտարերկրացին ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կարող է գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն […]

̰
Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

16:36 11.04.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին` որպես Եվրոպական տարածաշրջանը ներկայացնող խորհրդի անդամ: Նիստի ընթացքում ծավալվել են աշխատանքային քննարկումներ, հատուկ ուշադրության է արժանացել երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Զարգացող երկրների ձայնը միասնական և լսելի դարձնելու նպատակով խորհրդի անդամները, նախագահ Ժոզե Մանուէլ Բարոզուի գլխավորությամբ, առաջարկել են ստեղծել […]

̰
Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

16:30 11.04.2022

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին Թբիլիսյան խճուղուց բերման է ենթարկվել 42-ամյա Արթուր Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ […]

̰
Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2021թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

16:14 11.04.2022

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը։ Հաղորդումը բաղկացած է 14 բաժիններից, որոնցում ըստ առանձին բաժինների ներկայացված են՝ • Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընդհանուր բնութագիրը և հիմնական ուղղությունները։ • Պաշտպանի քննարկմանը ներկայացված դիմումների և բողոքների վիճակագրական տվյալները։ • Անձնական (քաղաքացիական) և […]

̰
SHANTNEWS

19:59 09.04.2022

̰
Ապրիլի 7-ին և 8-ին Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարները

17:00 09.04.2022

Ապրիլի 8-ին, ժամը 15.30-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Ապրիլի 7-ին, ժամը 22.05-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Ապրիլի […]

̰
Արցախի նախագահը պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

16:56 09.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին պարենային անվտանգության հարցերի վերաբերյալ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։ Երկրի ղեկավարը նշել է, որ հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններում պարենային ապահովման խնդիրը դարձել է բոլոր կառավարությունների արտահերթ քննարկման հարցերից մեկը, և Արցախն այս առումով բացառություն լինել չի կարող։ Եվ այդ նպատակով պետք է օգտագործել Հանրապետության բոլոր տնտեսական ռեսուրսներն […]

̰
Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին ԵՄ անդամի կարգավիճակ կստանա

16:46 09.04.2022

Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին Եվրամիության անդամակցման թեկնածուի կարգավիճակ կստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով տեղակալ Օլգա Ստեֆանիշինան: Ուկրաինական ՈւՆԻԱՆ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին փոխանցել է հարցաշար, որի լրացումը անհրաժեշտ […]

̰
ՃՈ գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը գործելու է նոր հասցեում

16:40 09.04.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են. «Հարգելի´ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 11.04.2022 թ.-ից Ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը գործելու է նոր հասցեում` ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի, 2/14 շենք (ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչության շենքում)»:

̰
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ

16:31 09.04.2022

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում XE կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել Մումբայից մեկնած տղամարդու մոտ, շաբաթ օրը հայտնել են նահանգի իշխանությունները, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն: Տղամարդը աշխատանքի համար եկել է Վադոդարա և մնացել հյուրանոցում։ Երբ տղամարդու ջերմությունը բարձրացել է, մասնավոր լաբորատորիայում COVID-19-ի համար թեստ է անցել, որը դրական է եղել: Որոշ ժամանակ անց տղամարդը վերադարձել է Մումբայ:

̰
Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ

16:20 09.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նախ ներկայացրել է Հանրապետության ռազմաքաղաքական վերջին զարգացումները, ապա նշել այն հիմնական անելիքները, որոնք, ստեղծված իրավիճակի տրամաբանության համաձայն, պետք է իրականացվեն պետական կառավարման համակարգում։ «Մենք կայուն և հարատև խաղաղության կողմնակիցն ենք, սակայն մենք չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:17 09.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
BACK_TO_TOP