TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

16:37 01.03.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանը: Նախարարն ու դեսպանը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա համագործակցությունը տարբեր ոլորտներում։ «Հայաստանը Ճապոնիայի համար անչափ կարևոր գործընկեր է»,- ընդգծել է դեսպանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեն են Ճապոնիայի դեսպանատան կողմից Հայաստանում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

16:28 01.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

16:22 01.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի դեսպան Ստեֆան Դիոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

16:06 01.03.2022

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց (Canada’s Special Envoy to the European Union and Europe), Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: […]

̰
SHANTNEWS

20:00 28.02.2022

̰
Պարգևատրվել են շախմատի թիմային առաջնության հաղթողները

17:55 28.02.2022

N զորամիավորումում ամփոփվել են օրեր առաջ մեկնարկած շախմատի թիմային առաջնության արդյունքները: Լավագույն արդյունքներ գրանցած թիմերն ու զինծառայող-մարզիկները պարգևատրվել են առաջնության գավաթներով և պատվոգրերով:

̰
Ռուսաստանը փակում է օդային տարածքը 36 երկրների համար

17:48 28.02.2022

Ռուսաստանը, ի պատասխան եվրոպական երկրների կողմից ռուսական ավիացիայի դեմ կիրառած պատժամիջոցների, որոշում է կայացրել փակել իր օդային տարածքը 36 երկրների ավիափոխադրողների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը տեղադրված է Օդային տրանսպորտի դաշնային գործակալություն («Ռոսավիացիա») պաշտոնական կայքում: «Համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող և/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, սահմանափակվում […]

̰
Ֆոտոբռնիչ սարքերը «Արևիք» ազգային պարկում կրկին ընձառյուծ են ֆիքսել

17:40 28.02.2022

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ 2022 թվականի փետրվարի 18-ին ֆոտոբռնիչ սարքերի կողմից «Արևիք» մասնաճյուղում կրկին արձանագրվել է ընձառյուծ։

̰
Անցկացվել են հրետանավորների պարապմունքներ

17:30 28.02.2022

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների անհատական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով փետրվարի 28-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել և մարտական վիճակի բերել հրետանային միջոցները։ Առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են։

̰
Փետրվարին ձյան արգելափակումից դուրս է բերվել 24 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 189 քաղաքացու. ԱԻՆ

17:24 28.02.2022

Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են փետրվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով հանդես են եկել ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Էդան Սնգրյանը, ՓԾ Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, գնդապետ Տիգրան Գիդաչյանը, ինչպես նաև մարզային […]

̰
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

17:17 28.02.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։ Տիկին Շմիդտը շնորհավորել է Պաշտպանին ընտրության ու պաշտոնի ստանձնման առթիվ՝ շեշտելով Եվրոպայի խորհրդի մարմինների հետ Քրիստիննե Գրիգորյանի նախորդիվ աշխատանքի փորձառությունը։ Պատվիրակության անդամները նշել են, որ ՄԻՊ գրասենյակն առանցքային գործընկեր է հանդիսանում ԵԽ կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համայնքների զարգացմանն ու ֆրանսիական ներդրումներ ներգրավելուն ուղղված մի շարք հարցեր

17:12 28.02.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Փոխվարչապետը ողջունել է դեսպանին, շնորհավորել հայ և ֆրանսիացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ օրեր առաջ Ադրբեջանում պահվող 8 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում անձնական ներդրման և, ընդհանրապես, Ֆրանսիայի ժողովրդին՝ 2020 թվականի 44-օրյա […]

̰
Անցկացվել է նորակոչիկների երդման արարողություն

17:07 28.02.2022

Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները։ Փետրվարի 26-ին երդման արարողություն է անցկացվել N զորամասում։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարությունը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության […]

̰
Սևանա լճի մակարդակը փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով

17:00 28.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 21-27-ը: «Սևանա լճի մակարդակը փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.38մ (27.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.711մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]

̰
Վայոց ձորի մարզում կիրականացվեն մանկական զարգացման երեք կենտրոնի վերանորոգման և կարողությունների ընդլայնման աշխատանքներ

16:47 28.02.2022

Վայոց ձորի մարզում մանկական զարգացման երեք կենտրոնի վերանորոգման և կարողությունների ընդլայնման նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավվածությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել, տեղեկացնում են նախարարությունից: Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին հեռախոսազրույց է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ հետ

16:41 28.02.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների մանրամասներն ու առկա իրավիճակը: Հանդիպման ընթացքում Աքարը հայտնել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ՝ միաժամանակ շարունակելով […]

̰
Թմրամիջոց աճեցնելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

16:35 28.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում՝ Երևանի Ռուսթավելի […]

̰
ՀՀ դպրոցականների հաջողությունները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում

16:28 28.02.2022

Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադային Հայաստանը ներկայացնող 37 մասնակիցներից 12-ն արժանացել են մեդալների՝ 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օլիմպիադան, որը կազմակերպվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, փետրվարի 15-23-ը տեղի է ունեցել Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Օլիմպիադային մասնակցել են 22 երկրների 218 թիմերի 1210 դպրոցականներ. 564-ը՝ մաթեմատիկայից, 340-ը՝ ֆիզիկայից, 306-ը՝ ինֆորմատիկայից: […]

̰
Մարտունու ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

16:22 28.02.2022

Մարտունու քրեական հետախույզները թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալներ: Փետրվարի 21-ին՝ երեկոյան ժամը 10-ի կողմերը, Ներքին Գետաշեն գյուղի դպրոցի մոտից նրանք բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ երկու երիտասարդի` «Լեքսուսով» հանդերձ: Մեքենայի զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ 22-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ […]

̰
Գնել Սանոսյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրենի հետ

16:08 28.02.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Օլաֆ Ցիմելկայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, գործընկերներ Տարածքային զարգացման հիմնադրամից և այլոք։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Կապսի […]

̰
SHANTNEWS

18:00 26.02.2022

̰
Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր պատճառել համաքաղաքացուն

17:00 26.02.2022

Փետրվարի 25-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Արարատ քաղաքի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրան դանակի նմանվող առարկայով մի քանի անգամ հարվածել է 31-ամյա համաքաղաքացին: Բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 31-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժանմունք […]

̰
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

16:30 26.02.2022

Փետրվարի 25-ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Տիկին Գեգինատը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ […]

̰
Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողություն

16:14 26.02.2022

Փետրվարի 26-ին Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը, որի հեղինակը քանդակագործ Իսահակ Ապրեյանն է: Հայ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը հոգեհանգստյան արարողություն է կատարել, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: ՀՀ Ազգային ժողովի տարածքում հուշակոթող տեղադրելու […]

̰
Բեռլինի սուպերմարկետներից մեկում գողացել են Անգելա Մերկելի դրամապանակը

15:52 26.02.2022

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը գողացել են Բեռլինում գնումներ կատարելու ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է գերմանական DPA գործակալությունը՝ հայտնելով, որ գողությունը տեղի է ունեցել Շառլոտենբուրգ շրջանի սուպերմարկետներից մեկում: Ոստիկանությունը հաստատել է, որ ստացել է կողոպուտի մասին «67-ամյա կնոջ» դիմումը՝ չնշելով կնոջ անունը: Դրամապանակում եղել են անձը հաստատող փաստաթուղթ, դեբետային քարտ, վարորդական իրավունք […]

̰
Հատուկ միջոցառում Լոռիում. հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ

15:47 26.02.2022

Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մարզի տարբեր բնակավայրերում պահում կամ կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկանության և Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները փետրվարի 24-ին խուզարկություններ են կատարել Վանաձոր, Ալավերդի, […]

̰
Խանութ-սրահից մոտ մեկուկես միլիոն դրամի հեռախոսներ էին գողացել

15:37 26.02.2022

Փետրվարի 24-ին Վայք քաղաքի ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը ոստիկանության Վայքի բաժին հաղորդում էր տվել, որ փետրվարի 23-ի ժամը 21.00-ից փետրվարի 24-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Շահումյան փողոցի իր խանութ-սրահի դուռը և գողացել տարբեր մոդելների 14 բջջային հեռախոսներ՝ պատճառելով մոտ 1 միլիոն 450 հազար դրամի վնաս: Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, […]

̰
Մենք դիմակայել ենք, հաջողությամբ հակահարված ենք հասցնում հարձակումներին. Զելենսկի

15:30 26.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ դիմակայել են և հիմա էլ հակահարված են հասցնում ՌԴ զինված ուժերին: «Մենք դիմակայել ենք և հաջողությամբ հակահարված ենք հասցնում թշնամու հարձակումներին: Մարտերը շարունակվում են մեր պետության շատ քաղաքներում և շրջաններում, բայց մենք գիտենք, որ պաշտպանում ենք երկիրը, հողը, երեխաների ապագան: Կիևը և […]

̰
Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր

15:23 26.02.2022

Փետրվարի 26-ին, ժամը 07:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկին կից ավտոտնակում ջրի խողովակը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոտնակից հեռացրել են մոտ 2 տոննա ջուր:

̰
Փրկարարներն ավտոմեքենան ձորից դուրս են բերել

15:14 26.02.2022

Փետրվարի 26-ին, ժամը 11:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mazda» (վարորդ՝ Պ. Մ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
BACK_TO_TOP