18:04 24.02.2022
Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 21-ին անհայտ անձինք կոտրել էին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը, հետո նաև հանգանակության արկղը և գողացել փող: Սա այն դեպքն է, երբ վնասի չափն էական չէ: Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օպերատիվ-հետախուզական: Օրեր առաջ Նաիրիի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ գողությունը կատարել են Եղվարդ քաղաքի երկու երիտասարդ բնակիչներ: Փետրվարի 18-ի […]
17:58 24.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]
17:55 24.02.2022
Անձնակազմի մարտունակության բարձրացման և դիմացկունության ամրապնդման նպատակով ԶՈւ զորամասերում անցկացվել են ֆիզիկական պատրաստության վարժանքներ: Զինծառայողները հանձնել են տարբեր վարժաձևերի ստուգարքներ, ցուցաբերել ֆիզիկական բարձր պատրաստվածություն և հաջողությամբ կատարել ստուգարքային առաջադրանքները։
17:51 24.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, 2021թ. հանդիսանալով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) աշխատակից, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, ստեղծել է հիշյալ ընկերության գործընկեր կազմակերպությունների պաշտոնական էլեկտրոնային […]
17:43 24.02.2022
Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Արարատի մարզի Ձորակ գյուղի մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք: Հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, փետրվարի 22-ին խուզարկություն է կատարվում ձորակցի տղամարդու տանը: Օպերատիվ տվյալը հաստատվում է: Հայտնաբերվում են «ՌԳԴ» տիպի երեք նռնակ, մեկը՝ պայթուցիչով, թմբուկավոր ատրճանակ` 7 փամփուշտով, մեկնարկային մեկ […]
17:43 24.02.2022
Անկարան մերժում և անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Ռուսաստանի գործողությունները նշանակում են ոչ միայն օրակարգից մինսկյան համաձայնագրերի հեռացում, այլև միջազգային իրավունքի կոպիտ խախտում, լուրջ սպառնալիք են տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Թուրքիան Ռուսաստանին կոչ է […]
17:40 24.02.2022
Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերին Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ա․ Մազմանյանը, Ա․ Մեյմարյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։ Նախարար Հակոբ Սիմիդյանը, ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և արձանագրել, որ շրջակա միջավայրի […]
17:35 24.02.2022
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների մասնակցությամբ փետրվարի 24-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ: Ըստ պարապմունքների սցենարի՝ ստորաբաժանման անձնակազմը ներթափանցել է պայմանական հակառակորդի նախապես ընտրված և ուսումնասիրված օբյեկտ, չեզոքացրել կենդանի ուժն ու առգրավել անհրաժեշտ փաստաթղթերը: Խաղարկվել են նաև պայմանական հակառակորդի տարածքից վիրավոր զինծառայողների տարհանման գործողություններ:
17:23 24.02.2022
Փետրվարի 22-ին 1-02 ծառայություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ գողացել են իր «Զիլ» բեռնատարի մարտկոցը: Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակչի ահազանգը փոխանցվում է ոստիկանության Տավուշի բաժին: Դեպքի վայր է մեկնում բաժնի օպերատիվ խումբը: Տուժած քաղաքացին ոստիկաններին հայտնում է, որ գողությունը կատարվել է փետրվարի 7-22-ն ընկած ժամանակահատվածում, երբ իր մեքենան կայանված է եղել գյուղամիջյան ճանապարհին: […]
17:19 24.02.2022
Զինծառայողների մարզական առօրյան ակտիվացնելու և լավագույն մարզիկներին ի հայտ բերելու նպատակով զինված ուժերում պարբերաբար անցկացվում են տարբեր մարզաձևերի մրցաշարեր և առաջնություններ։ Օրեր առաջ մեկնարկած շախմատի թիմային առաջնության շրջանակում փետրվարի 23-ին մրցել են Երևանի փնջում ընդգրկված զորամասերի զինծառայողները:
17:16 24.02.2022
Փետրվարի 21-ին ՊԾ Երևանի գնդի ծառայողները Աբովյան փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք կասկածանքով բերման ենթարկեցին մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի 24-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով մարիխուանայի նմանվող զանգված: 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ բուսական զանգվածը մարիխուանա է, պահում էր իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
17:07 24.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այսօր տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստում քննարկվել են Եվրասիական տարածքում տարբեր ոլորտներում […]
16:56 24.02.2022
Երևանում կայացել է հայ-ռուսական գործարար համաժողով, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Համաժողովին հաջորդել են հայ և ռուս գործարարների B2B հանդիպումները, որոնք անց են կացվել 3 թեմաներով՝ ✅ Էներգետիկա, ենթակառուցվածքների զարգացում, ✅ Կոմունալ և գյուղտեխնիկա, հասարակական տրանսպորտ, ✅ Բարձր տեխնոլոգիաներ և ՏՏ ոլորտ։
16:51 24.02.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի և Արմավիրի մարզային վարչության ենթակա տարածքային մյուս ստորաբաժանումների ծառայողները Արմավիր քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառումների արդյունքում հայտնաբերվեցին տարբեր տեսակի ատրճանակներ, մահակներ, դանակներ և այլն: Բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք. հայտնաբերվեցին ու առգրավվեցին մարիխուանայի և հաշիշի նմանվող զանգվածներ։ Բացի դրանից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 11 արձանագրություն։ Նմանօրինակ […]
16:42 24.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 17-23-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ փետրվարի 21-ին և 23-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»:
16:37 24.02.2022
Փետրվարի 24-ին Սուրբ Վարդանանց զորավարների տոնի առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Սրբազան արարողությանը ներկա էին հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Պատարագիչն էր […]
16:27 24.02.2022
Հայաստանի ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն առաջին ֆորումը։ Այն կրում է «ճկուն և որակյալ բարձրագույն կրթության որակի ապահովման միտումներն ու մարտահրավերները COVID-19 համավարակից հետո» խորագիրը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆորումը կազմակերպվել է ՀՖՀՀ-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ), […]
16:14 24.02.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է փետրվարի 21-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած ԵԱՏՄ անդամ պետություններում միկրոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։ Միջոցառմանը, որը նախագահում էին Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Պյոտր Պարխոմչիկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության գծով նախարար Արտակ Քամալյանը, մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, […]
16:07 24.02.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մոտ ապագայում հանդես գալ հեռուստաուղերձով։ Այս մասին հինգշաբթի հայտնել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշում է գործակալությունը, «Մակրոնը ծրագրում է շուտով դիմել ժողովրդին»։ Ավելի վաղ նա իր նստավայրում անցկացրել էր պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ նվիրված Ուկրաինայի իրավիճակին։
18:30 23.02.2022
N զորամիավորման զորամասերում փետրվարի 23-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին ներկայացրել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների կիրառման և առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։
18:28 23.02.2022
Փետրվարի 21-ի կեսգիշերին պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Բագրատունյաց պողոտայից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին Արարատ քաղաքի 43-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։ Նա «Ֆոլքսվագենի» բեռնախցիկից ոստիկաններին ներկայացրեց մարիխուանայի նմանվող 8 գրամից ավելի զանգվածով տարա։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
18:24 23.02.2022
Փետրվարի 22-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։ Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց, որ այն նաև ամուր հիմք […]
18:22 23.02.2022
N զորամիավորումում փետրվարի 23-ին հայտարարվել է ուսումնական տագնապ: Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս են եկել մշտական տեղակայման վայրից, երթով շարժվել նախորոշված շրջաններ և զբաղեցրել նպաստավոր դիրքեր՝ հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները։
18:20 23.02.2022
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Արմավիրի ոստիկանները։ Փետրվարի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Նորապատ գյուղից, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Գյումրի քաղաքի երկու բնակչի, որոնցից մեկը՝ 27, մյուսը՝ 26 տարեկան: 27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 5 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված: 3 փաթեթ նմանատիպ զանգված […]
18:20 23.02.2022
Ճամբարակի քրեական հետախույզները գողության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ: Սովորական գողություն չէր: Դեռևս անցած տարվա աշնանը Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 23-րդ կմ հատվածից գողացել էին մետաղե արգելապատնեշներ: Էականը գողոնի արժեքը չէր. արգելապատնեշները բացառապես անվտանգության համար են, որպեսզի ինչ-ինչ պատճառներով ճանապարհից շեղված մեքենան չընկնի ձորը: Օպերատիվ […]
18:12 23.02.2022
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 23-ի նիստում: Հեղինակը նշել է, որ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակարան վարձակալելու դիմաց կառավարության սահմանած կարգով […]
18:08 23.02.2022
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը փետրվարի 23-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարքարանը: Քըլըչի հետ հանդիպմանը ներկա է եղել ԱԳ նախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Այշե Ուզերը: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ Սերդար Քըլըչը գոհունակություն է հայտնել […]
18:04 23.02.2022
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը փետրվարի 23-ին ընդունել է «Փախստական կանանց միավորում» հասարակական կազմակերպության անդամներին: «Փախստական կանանց միավորում» հասարակական կազմակերպությունը միավորում է 1988-1990թթ․Ադրբեջանի ԽՍՀ տարբեր բնակավայրերից փախստական դարձած և Արցախում ապաստանած անձանց։ Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները Պաշտպանին են ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները, փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարած աշխատանքներն ու առկա խնդիրները, որոնք մասնավորապես կապված են […]