TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

ԲՏԱ նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորի հետ

14:58 26.02.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի, Թուլուզ III համալսարանի նախագահ Ժան Մարկ Բրոտոյի, ինչպես նաև Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր, նախարարին կից խորհրդակցական մարմնի անդամ Միշել Դավուդյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» նախագծին, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի […]

̰
Քրեական հետախույզները նախկինում կատարված բնակարանային գողության դեպք են բացահայտել

14:50 26.02.2022

Փետրվարի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր տուն գողեր են մտել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.00-ից ժամը 18.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը կոտրելու և պատուհանը բացելու միջոցով նշված տնից գողացել են «APPLE» տեսակի 2 այփադ, բիժուտերիա և ծխախոտ: Ոստիկանության […]

̰
Մահվան ելքով վրաերթ Երևանում

14:42 26.02.2022

Այսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Օպերատիվորեն […]

̰
ՌԴ Պետդումայի նախագահը հայտնել է, որ Զելենսկին լքել է Կիևը

14:35 26.02.2022

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հապճեպ լքել է Կիևը և մեկնել Լվով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում չի եղել, իսկ այն տեսանյութերը, որոնք նա հրապարակում է սոցիալական ցանցերում, նախապես տեսագրվել են։ Նրա խոսքով՝ նման տեղեկություն են ստացել Գերագույն Ռադայի պատգամավորները, ովքեր փորձել են Կիևում հանդիպել […]

̰
ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ղեկավարության դեմ

14:29 26.02.2022

Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները անձնական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ղեկավարության դեմ: Բացի այդ, Եվրամիության ֆինանսների նախարարները նաև համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթը: Այն կազդի ֆինանսական, էներգետիկ, տրանսպորտային, տեխնոլոգիական ոլորտների, ինչպես նաև վիզային քաղաքականության վրա։ ՆԱՏՕ-ն էլ հայտարարել է դաշինքի արևելյան սահմանների ամրապնդման մասին և նշել, որ Ուկրաինայի վրա հարձակվելու՝ նախագահ Պուտինի որոշումը […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

14:19 26.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Չեխիան 8,7 մլն դոլարի զենք կուղարկի Ուկրաինա

14:04 26.02.2022

Չեխիայի Հանրապետության Նախարարների կաբինետը շաբաթ օրը որոշել է 188 միլիոն կրոնի (մոտ 8,7 միլիոն դոլար) զինամթերք ուղարկել Ուկրաինա, լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Չեխիան Ուկրաինա կուղարկի գնդացիրներ, ատրճանակներ, դիպուկահար հրացաններ և այլ զինամթերք՝ ընդհանուր 188 միլիոն կրոնի: Այդ մասին որոշումը կայացրել է հանրապետության կառավարությունը՝ շաբաթ օրը», – ասել է […]

̰
Մարտունու ոստիկանները բացահայտել են Վարդենիկում կատարված բնակարանային գողությունը

13:38 26.02.2022

Փետրվարի 23-ին ոստիկանություն զանգած Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից փող են գողացել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 22-ի ժամը 16.30-ից փետրվարի 23-ի ժամը 00.30 ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտերերի բացակայությունից, լոգարանի բաց պատուհանով մուտք էին գործել առանձնատուն և գողացել 200.000 դրամ, 10.000 ռուբլի ու […]

̰
ԱՄՆ-ն լրջորեն դիտարկում է Ռուսաստանին SWIFT համակարգից հեռացնելու հարցը. Bloomberg

13:27 26.02.2022

Միացյալ Նահանգները եվրոպական գործընկերների հետ լրջորեն դիտարկում է Ռուսաստանին միջբանկային վճարման SWIFT համակարգից հեռացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ավելի վաղ թեմայի վերաբերյալ խոսել էր ԱՄՆ նախագահ Բայդենը՝ ասելով, որ որոշ եվրոպական երկրներ այդ որոշմանը դեմ են հանդես գալիս, քանի որ մտավախություն ունեն, որ ռուս գործընկերների հետ […]

̰
Ուկրաինացի ազգայնականները «Գրադ»-ով հարվածել են Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերին. ՌԴ ՊՆ

13:20 26.02.2022

Շաբաթ առավոտյան ուկրաինացի ազգայնականները «Գրադ» հրթիռային կայաններով հարվածել են Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերին, բնակիչների շրջանում կան զոհեր։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Փետրվարի 26-ին, ժամը 10:30-ին, ուկրաինացի ազգայնականները «Գրադ» բազմակի հրթիռային համակարգերով հարված են հասցրել Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերին, ինչի հետևանքով քաղաքում հրդեհ է բռնկվել, ավերվել են բնակելի շենքեր, […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:10 26.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
SHANTNEWS

20:00 25.02.2022

̰
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

19:30 25.02.2022

Փետրվարի 24-25-ը ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈւ ԳՇ ֆինանսական վարչության սպաների և զորամասերի ֆինանսական ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ:

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին

19:27 25.02.2022

Փետրվարի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի […]

̰
ՏԿԵ նախարարը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

19:25 25.02.2022

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է մի շարք ճանապարհահատվածներ, որոնք ներառված են ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվող օբյեկտների ցանկում։ Մասնավորապես, դիտարկվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 103+900 և կմ 104+300 հատվածներում […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը

19:17 25.02.2022

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և […]

̰
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի և Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը

19:11 25.02.2022

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը` ընդունված Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ընթացքում։ Երևան, 2022թ. փետրվարի 24 «Եվրոպական խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022թ. փետրվարի 24-ին Երևանում անցկացրին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի (ԽԳԿ) երկրորդ նիստը՝ կարևորելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման ամուր հանձնառությունը. Սա […]

̰
ԲՏԱ նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության մի շարք հնարավորություններ

18:58 25.02.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում է եղել նաև GIZ Հայաստանի գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ներկայացրել Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերն ու խնդիրները, բարեփոխումների […]

̰
Ամփոփվել են հայ-ռուսական գործարար համաժողովի արդյունքները

18:58 25.02.2022

Փետրվարի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևի միջև կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվել են նախօրեին Երևանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովի արդյունքները։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, համաժողովի մասնակից ռուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կկազմակերպվի կոնֆերանս-քննարկում

18:52 25.02.2022

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա կոնֆերանս-քննարկում ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:

̰
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին

18:40 25.02.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին։ Շնորհավորելով ՄԱԶԾ ներկայացուցչին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանում իրականացվող նպատակային աջակցության և կարողությունների զարգացման ծրագրերը և ընդգծել, որ դրանք նպաստել են Հայաստանի ժողովրդավարական և սոցիալական զարգացմանը: Համբարձում Մաթևոսյանի խոսքերով՝ Հայաստանը, չնայած 2020 թվականի 44-օրյա պատերազմից […]

̰
N զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

18:33 25.02.2022

Փետրվարի 25-ին N զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, անձնակազմը համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս է եկել մշտական տեղակայման վայրերից, նախորոշված շրջաններում զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Զինծառայողները բացազատել են ռազմական տեխնիկան և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները:

̰
«Երջանկություն է զբաղվել այն գործով, որի համար կոչված ես. երգարվեստը իմ հոգու գործն է». ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը նշում է 80-ամյակը

18:26 25.02.2022

ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանն այսօր դառնում է 80 տարեկան: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են երգչուհուն՝ նրան շնորհավորելու հոբելյանի առթիվ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ պատիվ կունենամ շնորհավորելու և ծաղիկներ նվիրելու Ձեզ պես լեգենդար երգչուհուն։ Մենք մեծացել ենք Ձեր երգերով։ Ամեն տեղ հնչում […]

̰
Պարեկային ծառայության մասին հանրային քննարկումներ Գեղարքունիքում

18:21 25.02.2022

Պարեկային ծառայությունը ուղևորվում է Գեղարքունիքի մարզ։ Տարեվերջին մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն։ Իսկ մինչ այդ՝ փետրվարի 28-ից ապրիլի 1-ը, այն անձինք, որոնք կցանկանան ծառայել պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանումում, կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։ Մարզում պարեկային ծառայության լիարժեք ու արդյունավետ գործելու համար անհրաժեշտ են հանուն օրենքի ու օրինականության ծառայելու ձգտում ունեցող, պարեկի չափորոշիչներին համապատասխանող կադրեր։ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

18:16 25.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Անցկացվել են հակաօդային պաշտպանության մարզումներ

17:57 25.02.2022

Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով փետրվարի 23-25-ը զինված ուժերի զորամասերից մեկում անցկացվել են հակաօդային պաշտպանության բազմաստիճան մարզումներ: Ըստ առաջադրված խնդիրների` ստուգվել են զինծառայողների գործառութային պարտականությունների իմացությունը, մարտական հաշվարկների աշխատանքը հակառակորդի օդային հարվածների հետմղման, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ժամանակ:

̰
Իրականացվել է մարտական հերթափոխ

17:49 25.02.2022

N զորամասում փետրվարի 25-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

̰
ԿԳՄՍ Նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

17:43 25.02.2022

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի շրջանակում համագործակցությունը կրթության, […]

̰
ԵՄ-ն համաձայնություն է տվել Պուտինի և Լավրովի դեմ պատժամիջոցներին

17:32 25.02.2022

ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դեմ անձնական պատժամիջոցների շուրջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է գերմանական n-tv հեռուստաալիքը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խոսքը ակտիվների սառեցման մասին է։ Եվրամիության արտգործնախարարները պաշտոնական որոշում կկայացնեն ուրբաթ օրը։ N-tv-ն պնդում է, որ «ԵՄ-ն արդեն համաձայնության է […]

̰
ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը ծանոթացել է աշխատակազմի հետ

17:25 25.02.2022

Այսօր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին՝ նոր պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով։ Հակոբ Արշակյանը նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանը օժտված է մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով, որում շուտով կհամոզվի նաև աշխատակազմը: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ […]

̰
BACK_TO_TOP