13:20 26.02.2022
Շաբաթ առավոտյան ուկրաինացի ազգայնականները «Գրադ» հրթիռային կայաններով հարվածել են Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերին, բնակիչների շրջանում կան զոհեր։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Փետրվարի 26-ին, ժամը 10:30-ին, ուկրաինացի ազգայնականները «Գրադ» բազմակի հրթիռային համակարգերով հարված են հասցրել Ստարոբելսկ քաղաքի բնակելի թաղամասերին, ինչի հետևանքով քաղաքում հրդեհ է բռնկվել, ավերվել են բնակելի շենքեր, […]
13:10 26.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
19:30 25.02.2022
Փետրվարի 24-25-ը ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈւ ԳՇ ֆինանսական վարչության սպաների և զորամասերի ֆինանսական ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ:
19:27 25.02.2022
Փետրվարի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի […]
19:25 25.02.2022
Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է մի շարք ճանապարհահատվածներ, որոնք ներառված են ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվող օբյեկտների ցանկում։ Մասնավորապես, դիտարկվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 103+900 և կմ 104+300 հատվածներում […]
19:17 25.02.2022
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և […]
19:11 25.02.2022
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը` ընդունված Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ընթացքում։ Երևան, 2022թ. փետրվարի 24 «Եվրոպական խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022թ. փետրվարի 24-ին Երևանում անցկացրին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի (ԽԳԿ) երկրորդ նիստը՝ կարևորելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման ամուր հանձնառությունը. Սա […]
18:58 25.02.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում է եղել նաև GIZ Հայաստանի գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ներկայացրել Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերն ու խնդիրները, բարեփոխումների […]
18:58 25.02.2022
Փետրվարի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևի միջև կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում ամփոփվել են նախօրեին Երևանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովի արդյունքները։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, համաժողովի մասնակից ռուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ […]
18:52 25.02.2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա կոնֆերանս-քննարկում ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:
18:40 25.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին։ Շնորհավորելով ՄԱԶԾ ներկայացուցչին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանում իրականացվող նպատակային աջակցության և կարողությունների զարգացման ծրագրերը և ընդգծել, որ դրանք նպաստել են Հայաստանի ժողովրդավարական և սոցիալական զարգացմանը: Համբարձում Մաթևոսյանի խոսքերով՝ Հայաստանը, չնայած 2020 թվականի 44-օրյա պատերազմից […]
18:33 25.02.2022
Փետրվարի 25-ին N զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, անձնակազմը համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս է եկել մշտական տեղակայման վայրերից, նախորոշված շրջաններում զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Զինծառայողները բացազատել են ռազմական տեխնիկան և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները:
18:26 25.02.2022
ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանն այսօր դառնում է 80 տարեկան: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են երգչուհուն՝ նրան շնորհավորելու հոբելյանի առթիվ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ պատիվ կունենամ շնորհավորելու և ծաղիկներ նվիրելու Ձեզ պես լեգենդար երգչուհուն։ Մենք մեծացել ենք Ձեր երգերով։ Ամեն տեղ հնչում […]
18:21 25.02.2022
Պարեկային ծառայությունը ուղևորվում է Գեղարքունիքի մարզ։ Տարեվերջին մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն։ Իսկ մինչ այդ՝ փետրվարի 28-ից ապրիլի 1-ը, այն անձինք, որոնք կցանկանան ծառայել պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանումում, կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։ Մարզում պարեկային ծառայության լիարժեք ու արդյունավետ գործելու համար անհրաժեշտ են հանուն օրենքի ու օրինականության ծառայելու ձգտում ունեցող, պարեկի չափորոշիչներին համապատասխանող կադրեր։ […]
18:16 25.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
17:57 25.02.2022
Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով փետրվարի 23-25-ը զինված ուժերի զորամասերից մեկում անցկացվել են հակաօդային պաշտպանության բազմաստիճան մարզումներ: Ըստ առաջադրված խնդիրների` ստուգվել են զինծառայողների գործառութային պարտականությունների իմացությունը, մարտական հաշվարկների աշխատանքը հակառակորդի օդային հարվածների հետմղման, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ժամանակ:
17:49 25.02.2022
N զորամասում փետրվարի 25-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
17:43 25.02.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի շրջանակում համագործակցությունը կրթության, […]
17:32 25.02.2022
ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դեմ անձնական պատժամիջոցների շուրջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է գերմանական n-tv հեռուստաալիքը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խոսքը ակտիվների սառեցման մասին է։ Եվրամիության արտգործնախարարները պաշտոնական որոշում կկայացնեն ուրբաթ օրը։ N-tv-ն պնդում է, որ «ԵՄ-ն արդեն համաձայնության է […]
17:25 25.02.2022
Այսօր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին՝ նոր պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով։ Հակոբ Արշակյանը նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանը օժտված է մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով, որում շուտով կհամոզվի նաև աշխատակազմը: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ […]
17:12 25.02.2022
Հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում կայանալու են «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերը, որոնց մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարին 45 երկրի պատանի մարզիկներ կմասնակցեն, իսկ Հայաստանը ներկայացուցիչներ կունենա շուրջ 10 մարզաձևում՝ բռնցքամարտ, կուրաշ, սամբո, լողափնյա վոլեյբոլ, աթլետիկա, սեղանի թենիս, լող, նետաձգություն, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն: Դեռևս հարցականի տակ […]
18:30 24.02.2022
Զինծառայողների պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով փետրվարի 22-ից 24-ը N զորամիավորումում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում անձնակազմին տեղեկատվություն է ներկայացվել ներքին ծառայության կազմակերպման և առանձնահատկությունների վերաբերյալ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները:
18:28 24.02.2022
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը, որը վարել են կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանն ընդգծել է, որ արժեքային, գաղափարական, մշակութային նմանությունները […]
18:28 24.02.2022
Փետրվարի 25-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Կարբի համայնքում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքի շչակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:
18:25 24.02.2022
Անցած տարվա ապրիլի 5-ին Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում բնակարանային գողություն էին արել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատշգամբի պատուհանը, մտել ներս ու գողացել կենցաղային իրեր։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին այս տարվա փետրվարի 16-ին։ Բաժին բերման […]
18:24 24.02.2022
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների և առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ շարունակում է աշխատանքային շրջայցերը համայնքային բուժհաստատություններ: Հերթական այցի ընթացքում քաղաքապետի տեղակալը ծանոթացել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կարմիր Բլուր», «Նուբարաշեն», «Սարի Թաղ» և «Նորագավիթ» պոլիկլինիկաների շենքային պայմաններին և ծառայություններին, լսել քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները: Գևորգ Սիմոնյանը նշել է, որ որպես առաջնային բուժական օղակի […]
18:23 24.02.2022
Փետրվարի 24-ին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանն ու Մարինա Կալյուրանդը մամուլի ասուլիսում ամփոփել են Երևանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի աշխատանքները, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Արման Եղոյանը տեղեկացրել է, որ քննարկվել են Հայաստանում բարեփոխումների, տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ հարցեր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական […]
18:18 24.02.2022
Երևանում ավարտվել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի ազատ ոճային երիտասարդ ըմբիշները: Մրցաշարին 65 ըմբիշ է մասնակցել, որից 9-ը՝ Վրաստանից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Հելբերտ Սահակյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Լուկա Յանեզաշվիլին (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 […]