TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Վարչապետի մոտ քննարկվել է Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը

18:54 11.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը: Պատասխանատուները, անդրադառնալով նախագծին՝ նշել են, որ նրանում ներկայացված են կրթության մինչև 2026 և 2030 թվականների զարգացման տեսլականն ու նպատակները: Մասնավորապես, նախագիծն անդրադառնում է ծառայություններին, որոնք մատուցվում են նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Փաստաթղթում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:50 11.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Լոռու մարզի Ստեփանավանի […]

̰
Բացահայտվել է սպանության փորձը․ 29-ամյա տղամարդը ձերբակալվել է

18:44 11.02.2022

Փետրվարի 10-ին՝ ժամը 17։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «արմնկային շրջանի, որովայնի առաջնային պատի և նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 36-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներին բժիշկը տեղեկացրել էր, որ տուժողն ի վիճակի չէ բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական […]

̰
Գլխավոր դատախազը ամփոփել է Գեղարքունիքի մարզի դատախազության 2021թ. գործունեությունը

18:37 11.02.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գավառում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի, իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Օրակարգում եղել է 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, քրեական վարույթների, դատարանում մեղադրանքի պաշտպանության ինչպես նաև մարզի դատախազության այլ գործառույթների կատարման արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկումը: Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը զեկուցել է […]

̰
Նոր Նորքի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

18:30 11.02.2022

Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Փետրվարի 2-ին նրանք Գյուլիքևխվյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նույն փողոցի 49-ամյա մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 4 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է։ Փետրվարի 8-ին էլ նրանք այցելել են Այգեգործների փողոցի […]

̰
Կարեն Գիլոյանը մարզական կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների

18:24 11.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով մարզական բարձր կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Կոչումները մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: 20 մարզիկ արժանացել է ՀՀ սպորտի վարպետի, իսկ 16 մարզիկ՝ այդ թվում բռնցքամարտի աշխարհի արծաթե մեդալակիր Դավիթ Չալոյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և ծանրամարտի […]

̰
Կապանի համայնքային ոստիկանները մոտ 28 խմ ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

18:12 11.02.2022

Փետրվարի 9-ին Կապանի բաժնի համայնքային ոստիկանները Կարմրաքար բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար։ Թափքում հայտնաբերվել է մոտ 28 խորանարդ մետր փայտանյութ։ Սյունիքի մարզում բնակվող 35-ամյա վարորդը ներկայացրել է բեռի օրինականությունը վկայող ժամկետանց փաստաթուղթ։ Բացի դրանից՝ պարզվել է, որ ըստ փաստաթղթի՝ թափքում պետք է լիներ 18 խորանարդ մետր փայտանյութ։ «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի […]

̰
Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը զգալիորեն ավելացել է. ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

18:06 11.02.2022

Վերջին տարիներին Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորումը զգալիորեն ավելացել է. միայն 2022 թվականին նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումն աճել է շուրջ 83 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը՝ ընդգծելով, որ 2018-2019 թվականների համեմատ ներկայում գիտության ֆինանսավորումը գրեթե կրկնապատկվել է: «Վերջին երկու […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

17:58 11.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Բացահայտվել են գողության և գողության փորձի մի շարք դեպքեր. ՔԿ

17:55 11.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, ինչպես նաև գողության փորձի մի շարք դեպքեր, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի 31-ամյա բնակիչը, նախնական համաձայնության գալով տվյալ հանցագործության համար ՀՀ Քրեական օրենսգրքով պատասխանատվության տարիքի հասած […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը փետրվարի 1-11-ը մայրաքաղաքում դիտարկել է 373 տրանսպորտային միջոց

17:49 11.02.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այսօր՝ փետրվարի 11-ին, վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում տեսչական մարմինը դիտարկել […]

̰
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

17:36 11.02.2022

Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանի հետ: Խորհրդարանի ղեկավարը կառավարության նոր անդամին բեղմնավոր աշխատանք է մաղթել: Գնահատելով Անահիտ Հակոբյանի կազմակերպչական ջիղը՝ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ նրան կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանի իրենից […]

̰
Անցկացվել է զինվորական երդման արարողություն

17:29 11.02.2022

N զորամասում փետրվարի 10-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով​ պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Հրամկազմը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտա­նգ ծառայություն, հոր­դորել խստորեն հետևել անվտանգության կանոնների պահ­պանմանը։

̰
Հայաստան է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պատվիրակությունը

17:16 11.02.2022

Հայաստան է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պատվիրակությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Այսօր Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել եմ աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Գործընկերոջս հետ շրջայց ենք կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ […]

̰
Գորիս-Սիսիան, Արագյուղ-Բուժական ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

17:11 11.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արագյուղ-Բուժական ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և […]

̰
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

17:06 11.02.2022

Փետրվարի 11-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Հրամանատարությունը ստուգել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։

̰
SHANTNEWS

20:00 10.02.2022

̰
Անցկացվել են տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ

18:31 10.02.2022

2022 թ. փետրվարի 10-ին Երևանում անցկացվել են տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օ.Վ. Խրամովի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված էին ՌԴ ԱԽ աշխատակազմի, ԱԳ նախարարության, պաշտպանության նախարարության, թվայնացման նախարարության, արդարադատության նախարարության, պահպանության դաշնային ծառայության, գլխավոր դատախազության ներկայացուցիչները: ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին […]

̰
N զորամիավորումում անցկացվել է մեթոդագործնական պարապմունք

18:30 10.02.2022

Փետրվարի 10-ին N զորամիավորումում անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով մեթոդագործնական պարապմունք՝ զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-իրավաբանների, սպա-հոգեբանների և գնդերեցների մասնակցությամբ։ Մեթոդագործնական պարապմունքի ընթացքում քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ։ Ներկայացվել են առկա բացթողումները և դրանց շտկմանն ուղղված […]

̰
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

18:29 10.02.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Վերջինիս ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը և ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում […]

̰
ԵՄ-ն պաշտոնապես ՌԴ-ին Է հանձնել եվրաանվտանգության շուրջ Լավրովի նամակի՝ իր կոլեկտիվ պատասխանը

18:26 10.02.2022

Եվրամիությունը (ԵՄ) պաշտոնապես Ռուսաստանին է հանձնել Եվրոպայի պետություններին ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հղած՝ եվրաանվտանգության շուրջ նամակի՝ իր կոլեկտիվ պատասխանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում: «Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն ընդունել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության անվտանգության և պաշտպանական քաղաքականության հարցերով տնօրեն Յոննիկե Բալֆոորտին, […]

̰
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է օրենք

18:21 10.02.2022

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է օրենք: «Հանրապետության նախագահ լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 10-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

̰
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

18:17 10.02.2022

Կառավարության այսօրվա նիստի հարցերից մեկը վերաբերել է դատավորների, դատախազների, քննչական, հակակոռուպցիոն և պետական եկամուտների կոմիտեներում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմանների սահմանմանը: Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների

18:06 10.02.2022

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։ Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեծ […]

̰
Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ռումինիայում ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ներկայացուցչությունների և ինստիտուտների խմբի հանդիպմանը

17:58 10.02.2022

Փետրվարի 3-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցել է Ռումինիայում ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ներկայացուցչությունների և ինստիտուտների խմբի (GADIF) հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և տարվա ընթացքում կազմակերպվելիք մյուս միջոցառումների առնչությամբ: Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել GADIF-ի նախագահի և փոխնախագահի ընտրությունները: GADIF-ի նախագահի պաշտոնում ընտրվել է Ռումինիայում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17:55 10.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, «Զանգեր»-Գորայք հատվածում, Վայոց ձորի […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 2-9-ը

17:50 10.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 2-9-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ փետրվարի 3-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»:

̰
Հանդիպում ճանապարհաշինության ոլորտում աշխատանքների մեծ փորձ ունեցող խորվաթական ընկերության ներկայացուցիչների հետ

17:45 10.02.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Սերժիկ Պետրոսյանը, վարչության ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այսօր հանդիպել են շինարարության, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտում աշխատանքների մեծ փորձ ունեցող խորվաթական IGH Institut ընկերության ներկայացուցիչների հետ։ IGH Institut-ի կառավարման խորհրդի նախագահ Ռոբերտ Պետրոսյանը, ներկայացնելով ընկերությունը, նշել է, որ այն ավելի քան 70 տարվա պատմություն ունի, […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

17:34 10.02.2022

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնատեխնիկական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին։ Հրամանատարաշտաբային ֆակուլտետում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ուսումնառությունը շարունակող ավագ սպայակազմին, լսել ռազմական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ նրանց պատկերացումներն ու առաջարկները, պատասխանել բարձրացված հարցերին։ Պաշտպանության նախարարը համոզմունք […]

̰
Բեռլինում կայանալիք երեք միջոցառումներին կարող են մասնակցել նաև հայ երիտասարդները. ԿԳՄՍՆ

17:30 10.02.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ գերմանական «Կոպերնիկուս Բեռլին» ասոցիացիան այս տարի հայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Բեռլինում կայանալիք հետևյալ երեք միջոցառումներին: Միջոցառումների մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով՝ Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Սոցիալական ինտեգրումը և միգրանտների մասնակցությունը հասարակության ներսում»: Տևողությունը՝ 09.03-16.03.2022: Գրանցումը՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը՝ հետևյալ հղումով: Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Երիտասարդների առաջարկները […]

̰
BACK_TO_TOP