17:32 08.02.2022
Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի տարածքում 1991թ. ծնված Դ. Խ.-ի, 1990թ. ծնված Օ.Ս.-ի, 1996թ. ծնված Դ. Պ.-ի և 1987թ. ծնված Մ.Պ.-ի միջև առաջացած վիճաբանության, Դ.Խ.-ի կողմից Դ. Պ.-ին դանակով հարվածելու և վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դեպքի […]
17:26 08.02.2022
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտել են Վաղարշապատի բաժնի ոստիկանները։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գեղակերտ գյուղի 59-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում, և օգտագործում: Փետրվարի 4-ին նշված տան զննությամբ հայտնաբերվել է 6 փաթեթ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգված՝ ընդհանուր 23 գրամից ավելի, իսկ […]
17:21 08.02.2022
Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն է հայտնել աջակցության […]
17:19 08.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աշոցքի և Մարտունիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու […]
17:14 08.02.2022
2021 թ․ ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 8185 թեժ գծով ստացված զանգերի վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել. «2021թ. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի թեժ գծի միջոցով ստացվել է 201 զանգ։ Ստացված զանգերից 120-ը վերաբերում է քաղաքաշինության բնագավառին, 59-ը՝ տրանսպորտի անվտանգության, 22-ը՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներին»։
17:07 08.02.2022
Փետրվարի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Իջևանի Մետաղագործների փողոցի 50-ամյա մի բնակչի առանձնատանը թմրամիջոց է պահում։ Տան նկուղի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից։ Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից իր անձնական օգտագործման համար: Տանտերը բերման է ենթարկվել […]
17:00 08.02.2022
Փետրվարի 8-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա. Հ.-ի կողմից դատապարտյալ Ա. Ղ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա կոշիկների ներբաններում թաքցված է եղել 7 փաթեթ, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 59,32 գրամ քաշով բուսական և 15,36 գրամ […]
16:51 08.02.2022
N զորամիավորման զորամասերում փետրվարի 8-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հրահանգավորվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման վերաբերյալ:
16:44 08.02.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ «Հավի միս» ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան: Ոլորտում գործող ընկերությունների միջև առկա է էական մրցակցություն՝ չնայած այն հանգամանքին, որ և՛ ներմուծողների, և՛ արտադրողների շրջանում առկա են առաջատար ընկերություններ: 2014-2020 թվականների ընթացքում զգալի նվազել է առավել խոշոր ներմուծման ծավալ ունեցող տնտեսավարող […]
16:37 08.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, երկօրյա այց են կատարել ՀՀ Տավուշի մարզի դպրոցներ՝ դիտարկելու հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը։ Չափորոշիչը փորձարկվում է մարզի դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Աշխատանքային խումբը եղել է Իջևանի և […]
16:30 08.02.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը փետրվարի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Փետրվարի 10-11-ը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վլադիմիր Պուտինի հրավերով, աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 10-ին Մոսկվայում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահի հետ, որի ընթացքում կքննարկվեն ղազախա-ռուսական բազմաբնույթ ռազմավարական […]
16:16 08.02.2022
Փետրվարի 8-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանը հյուրընկալել էր Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Ազգային ժողովում նրանք ծանոթացել են օրենսդիր մարմնի գործունեությանը, նիստերի դահլիճի օթյակից հետևել են հերթական նիստի աշխատանքներին, եղել են խորհրդարանի գրադարանում և թանգարանում: Աշակերտների հետ հանդիպել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […]
17:59 07.02.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը: Խորհրդակցությանը քննարկվել են այս տարվա հուլիսին Երևանում անցկացվելիք Կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու […]
17:58 07.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
17:55 07.02.2022
N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ: Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, զինծառայողներն ուսումնական հրաձգություն են իրականացրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից: Մարզումների ավարտին անձնակազմը հանձնել է ստուգարքներ:
17:50 07.02.2022
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներն ամփոփել են հունվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Գույքի կառավարման վարչության անշարժ գույքի բաժնի պետ Հովիկ Պողոսյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը և Աղետների […]
17:45 07.02.2022
N զորամասի հրաձգարանում փետրվարի 7-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Գործնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ Անձնակազմը դիպուկ կրակով խոցել է կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները և արժանացել բարձր գնահատականների:
17:39 07.02.2022
ՀՀ Զինված ուժերի 2022 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 1-4-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք: Հավաքին հրավիրված էին նաև ՀՀ զինվորական դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Փաստաբանների պալատի, ՊՆ Ռազմական ոստիկանության, ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՊՆ-ին կից հասարակական խորհրդի ներկայացուցիչներ: ՊՆ իրավաբանական […]
17:33 07.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 7-ին` ժամը 01:10-ի սահմաններում, տղամարդն իր BMW մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և տեղում մահացել, […]
17:26 07.02.2022
Հատկապես գիշերային ժամերին հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման գործում ոստիկանական կարգախմբերի շրջայցերն առանցքային նշանակություն ունեն, հնարավորություն են ընձեռում հանցագործին հենց հանցանքի վայրում բռնելու: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ փետրվարի 4-ին ՊԾ Երևանի գնդի ոստիկանները գողության հերթական դեպքը կանխեցին: Ժամը 3։30-ի սահմաններում Ազատության հրապարակում, շրջայցի ժամանակ, պարեկները նկատել էին երկու տղամարդու, որոնք բացել էին սուրճի վաճառակետի սառնարանի […]
17:20 07.02.2022
Հունվարի 31-ից փետրվարի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 403 դեպք, որից 168-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 92 հրդեհի, 6 ինքնասպանության փորձի դեպք, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 140 կենցաղային կանչ. տուժել է 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 10 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Արձանագրվել […]
17:14 07.02.2022
Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը քննարկել և հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և […]
17:06 07.02.2022
Փետրվարի 3-ին ոստիկանության Սպիտակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի սուպերմարկետի դրամարկղի մոտ վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ մոտ 100 հազար դրամ էր: Գաղտնի հափշտակությունը բացահայտվել է հաղորդումից րոպեներ անց՝ քրեական հետախույզների արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ: Անհետաձգելի միջոցառումներով նրանք պարզել են, որ տուժողի դրամապանակը […]
17:00 07.02.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:55 07.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքն անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:50 07.02.2022
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը: Իր ուղերձում դոկտոր Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից […]
16:44 07.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է hամակցված կերերի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով […]
16:36 07.02.2022
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը: Տվյալն իրացնելու նպատակով նրանք համագործակցեցին Շենգավիթի ոստիկանների հետ: Փետրվարի 4-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց չորս տղամարդ, երեքը՝ Սևան քաղաքի, մեկը` Երևանի բնակիչ: 33-ամյա սևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե խողովակ` մոխրացած հետքերով, նաև պոլիէթիլենային տոպրակով […]