16:44 14.02.2022
Փետրվարի 14-ին Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական կարողությունները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: […]
16:32 14.02.2022
«Մոդեռնա» ընկերության արտադրության Սպայկվաքս (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այս փաստն ընդունվել է նաև պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինների կողմից (ՄԲ, […]
16:25 14.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գոշ» լճի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 12-ին` ժամը 06:00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը իր «ՈւԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի արդյունքում […]
16:19 14.02.2022
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին […]
17:00 12.02.2022
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների և վետերանների խորհրդի համատեղ միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին Կողբացու փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 65-ամյա Անահիտ Կ.-ին, որը հունվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
16:51 12.02.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, զրույցի մասին ՌԴ ԱԳՆ զեկույցում նշվում է, որ այն տեղի է ունեցել ամերիկյան նախաձեռնությամբ: «Նախարարը (Լավրով) ընդգծել է, […]
16:45 12.02.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի հետ։ Նախարարը երախտագիտություն է հայտնել ԳԱԱ նախագահին՝ Արցախի գիտական ոլորտին ցուցաբերվող նշանակալի աջակցության և այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համար։ Դավիթ Բաբայանը նաև կարևորել է ակադեմիայի դերակատարությունը հայ ժողովրդի մտավոր ներուժի համախմբման գործում՝ […]
16:30 12.02.2022
«Ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանություն»,- համոզված է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արցախում տիրող այժմյան իրավիճակին, խոսել նաև մշակութային ժառանգության պահպանման հարցում ջանքերը համատեղելու անհրաժեշտության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:11 12.02.2022
Իրավիճակի սրման դեպքում բրիտանացի զինվորականները Ուկրաինայում չեն լինի, մասնավորապես՝ փետրվարի 12-13-ին ռազմական հրահանգիչները կլքեն երկիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին: «Ուկրաինայում կային բրիտանական զորքեր, որոնք պատրաստում էին ուկրաինացի զինվորականներին, մենք պատրաստեցինք տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորների, վերջին շաբաթներին մենք տրամադրեցինք պաշտպանական հակատանկային համակարգեր, նաև որոշ հրահանգիչներ ուղարկվեցին ուկրաինացի զինվորականներին […]
15:50 12.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախօրեին Եղբայրության փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության դեպքը, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տեղեկություններով՝ 2022թ.փտրվարի 11-ին՝ ժամը 18:35-ին, շտապօգնության ենթակայանից ահազանգ է […]
15:42 12.02.2022
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ալավերդի-Հաղպատ ճանապարհի ռեստորանային համալիրներից մեկում հացկերույթի ժամանակ վիճաբանություն է եղել, որի ընթացքում մասնակիցները քաշքշել են իրար, հայհոյել, խփել ձեռքերով և ոտքերով, իսկ 27-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակել է առանձնասենյակի առաստաղին: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողների […]
15:30 12.02.2022
Փետրվարի 12-ից Նորվեգիայի կառավարությունը չեղարկում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի վաղ սահմանված գրեթե բոլոր սահմանափակումները։ Այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք վերացնում ենք գրեթե բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ մեկ մետր հեռավորության պահպանումը, պաշտպանիչ դիմակ կրելու պահանջը և մեկուսացման պահանջը», – ասել է վարչապետը։ Նրա […]
15:19 12.02.2022
Փետրվարի 11-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: «Մերսեդեսի» ուղևորը՝ 59-ամյա Մեխակ Մելքոնյանը, մահացել է, իսկ վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
15:09 12.02.2022
Շվեյցարիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել երկրի բնակիչներին զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային և այլ ոչ հրատապ ուղևորություններից։ Այս մասին հաղորդագրությունը շաբաթ օրը հրապարակվել է ԱԳՆ կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Խորհուրդ չի տրվում Ուկրաինա մեկնել զբոսաշրջային և այլ ուղևորություններով, որոնք հրատապ չեն, ընդհանուր առմամբ խորհուրդ չի տրվում այցելել այս պետության որոշ շրջաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արտաքին […]
14:52 12.02.2022
Փետրվարի 11-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 10-ի ժամը 18.00-ից փետրվարի 11-ի ժամը 11.50-ն ընկած ժամանակահատվածում անասնագոմից երկու ցուլ են գողացել: Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 44-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել և […]
14:41 12.02.2022
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ: «Շնորհավորում ենք երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ։ Այսօր Հայաստանում նշում են սիրահարների տոնը, իսկ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներն այդ կապակցությամբ փորձում են մեկ-երկու բառով բնութագրել սերը՝ մարդկանց տրված անգին ու առեղծվածային պարգևը»։
14:30 12.02.2022
Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։55-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Տարոն Մ-ի վարած Volkswagen Jetta մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Խ-ի վարած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքվ […]
14:20 12.02.2022
Փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները, այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից: «Հարգելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, ս.թ. փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները: Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝ – Արգիշտի 1, – Պարոնյան փողոց 40, – Տերյան փողոց 72, – Տերյան […]
14:12 12.02.2022
Փետրվարի 6-ին ոստիկանության Մուշի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ ժամը 17.15-ի սահմաններում Գյումրու Խորենացու փողոցի դեղատուն է մտել բժշկական դիմակով մի քաղաքացի, բռնել է իր ձեռքից, մոտեցրել դրամարկղին և այնտեղից վերցնելով 70.000 դրամ՝ հեռացել է: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին Գյումրի քաղաքի Սարգսյան և […]
14:00 12.02.2022
Փետրվարի 11-ին ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ քաղաքացիներ գտնվում են Վանաձորի Մյասնիկյան փողոցում, իրենց մոտ ու ավտոմեքնայում ապօրինի զենք-զինամթերք ունեն և պատրաստվում են վիճաբանել: Ժամը 14.25-ին նշված փողոցից, «ՎԱԶ-21010» ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 6 անձ։ 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցրվել է ատրճանակ՝ […]
13:37 12.02.2022
Փետրվարի 12-ին, ժամը 06:54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գոշ գյուղի մոտակայքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Վ., ծնված […]
13:26 12.02.2022
Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն այս տարվա մարտի 12-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի օգնական Բեզիրգեն Կարաևը։ Նախագահ կարող է ընտրվել Թուրքմենստանի այն քաղաքացին, որը ծնվել է Թուրքմենստանում, ում քառասուն տարին լրացել է, տիրապետում է պետական լեզվին, նախորդ տասնհինգ տարիներին մշտապես բնակվել և աշխատել է Թուրքմենստանում։ Թուրքմենստանի նախագահն ընտրվում է ժողովրդի […]
13:14 12.02.2022
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 203 766-ով՝ հասնելով 13 935 560-ի, հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից: Մեկ օրում հոսպիտալացվածների թիվը կազմել է 18597, ինչը 3,55%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ (19281)։ Մեկ օրում ապաքինվել է 112 658 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 11 134 291: Ռուսաստանում կորոնավիրուսի […]
19:30 11.02.2022
Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով փետրվարի 9-11-ը N զորամասում անցկացվել են տեսական պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելու միջոցառումներին և անվտանգության պահպանման կանոններին:
19:21 11.02.2022
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչև առավելագույնը՝ չորրորդը, և իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել այդ երկրի տարածքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը: Ըստ Ճապոնիայի արտաքին գերատեսչության դասակարգման՝ այս կամ այն երկրի տարածքում գտնվելու վտանգի չորրորդ մակարդակը նշանակում է […]
19:16 11.02.2022
Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետևանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել 2021թ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, […]
19:06 11.02.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը և ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 20-ին կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Այցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար […]
19:00 11.02.2022
Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և […]