TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+30.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Անցկացվել են կապավորների վարժանքներ

17:17 10.02.2022

N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ փետրվարի 10-ին անցկացվել են վարժանքներ: Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

̰
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

17:12 10.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Արագածի, Թալինի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սիսիանի տարածաշրջանի՝ Գորայքից դեպի Ծղուկ […]

̰
Զորամասերում անցկացվել են «Անվտանգության օր» համալիր գործնական պարապմունքներ

17:07 10.02.2022

Երևանի կայազորի զորամասերում փետրվարի 7-10-ն անցկացվել են «Անվտանգության օր» համալիր գործնական պարապմունքներ։ ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները զինծառայողներին ևս մեկ անգամ ներկայացրել են զինվորական ծառայության անվտանգության պահպանման կանոնները, դեպքերի և պատահարների կանխման համար անհրաժեշտ միջոցառումները։

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդունել է ԱՄԷ Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության պատվիրակությանը

16:54 10.02.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ ալ Յամմահիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին։ Հանդիպման ընթացքում Աննա Ժամակոչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին, Սոցիալական […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

16:49 10.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հայաստանը և Ուկրաինան կհամագործակցեն բարձրագույն կրթության ոլորտում

16:30 10.02.2022

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է կրթության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և երկուստեք […]

̰
Էրեբունու ոստիկաններն ապօրինի պահվող զենք ու թմրանյութ են հայտնաբերել

16:21 10.02.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ էին ստացել, որ Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացնում: Փետրվարի 10-ին՝ ժամը 4-ի սահմաններում, քրեական հետախույզները նշված փողոցում նկատել էին բեռնատարը, մոտեցել էին, որպեսզի ստուգեն, բայց վարորդն ու ուղևորը մեքենայով դիմել էին փախուստի: Ոստիկանները հետապնդել էին: Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ, երբ […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունն Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության վերաբերյալ

16:14 10.02.2022

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել։ «44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 […]

̰
SHANTNEWS

20:00 09.02.2022

̰
Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը

18:30 09.02.2022

Զինված ուժերում մեկնարկել է 2022 թվականի ուսումնական տարին։ Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ հակատանկային զորամասերից մեկում փետրվարի 9-ին անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Հրամանատարությունը շնորհավորել է անձնակազմին, մաղթել հաջողություններ նոր ուսումնական փուլում, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել ուսուցման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը։

̰
Իսպանիայի թագավորը վարակվել է կորոնավիրուսով

18:27 09.02.2022

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Վեցերորդը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել թագավորական պալատը: Նշվում է, որ 54-ամյա թագավորը թեստ է տվել այն բանից հետո, ինչ նախորդ գիշեր նրա մոտ ի հայտ են եկել թեթև ախտանիշներ: Միապետը առաջիկա յոթ օրերի ընթացքում մնալու է մեկուսացած, չեղարկվել է այս ընթացքում նրա մասնակցությունը տարբեր միջոցառումների: Թագավորական […]

̰
Դատապարտյալին բերված սառնարանից հայտնաբերվել է հինգ տասնյակից ավելի բջջային հեռախոս

18:19 09.02.2022

Փետրվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ. Մ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Ղ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 55 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 մարտկոց և 3 USB լար: Փաստի առթիվ նախապատրաստվում են […]

̰
Արցախի նախագահը մի խումբ ազատամարտիկների պետական պարգևներ է հանձնել

18:12 09.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն և պետական պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների՝ 44-օրյա պատերազմում ցուցաբերած արիության և խիզախության համար: Նախագահը, ազատամարտիկներին հանձնելով շքանշաններն ու մեդալները, շնորհակալություն է հայտնել նրանց անձնվեր ծառայության համար, որը հայրենիքի պաշտպաններն այսօր էլ շարունակում են ինչպես մարտական դիրքում, այնպես էլ քաղաքացիական կյանքում:

̰
Պաշտպանության նախարարը հետևել է նոր կառուցվող զորամասի շինարարական աշխատանքների ընթացքին

18:06 09.02.2022

Հանրապետության հարավային սահմանագոտի կատարած աշխատանքային այցի երրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մի շարք զորամասերում, որտեղ հետևել է մարտավարամասնագիտական գործնական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև նոր կառուցվող զորամասի շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Սուրեն Պապիկյանը կարևորել է, որ խստորեն պահպանվեն լայնածավալ շինարարական […]

̰
Անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ

17:56 09.02.2022

Փետրվարի 7-9-ը N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ՝ դաշտային պայմաններում։ Պարապմունքների ընթացքում կատարելագործվել են զինծառայողների մասնագիտական ունակությունները, ձմեռային պայմաններում քողարկման և գործողությունների ներդաշնակման հմտությունները։

̰
Իրականացվել է մարտական հերթափոխ

17:50 09.02.2022

N զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 9-ին անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Ստուգվել են զինծառայողներին կցագրված զենք-զինամթերքը, հանդերձանքը, փաստաթղթերի առկայությունը: Հրամանատարությունը հրահանգավորել է անձնակազմին մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

̰
Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պատվիրակությանը

17:38 09.02.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին, հաջողություններ է մաղթել տիկին Վայգանդին հայաստանյան առաքելության ընթացքում։ Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ առկա համագործակցությունը, Հայաստանում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ծրագրերը և ընդգծել, որ առկա են բոլոր […]

̰
ԱԱՏՄ-ի «Թեժ գիծ» ծառայությունը 2021 թվականին ստացել է 4411 զանգ

17:33 09.02.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունը 2021 թվականին ստացել է 4411 զանգ՝ 1.8 անգամ ավելի (76,4%) 2020-ի համեմատ (2500 զանգ)։ Զանգերի թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել ինչպես Քովիդ-19-ի առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորություններով։ Տարվա ընթացքում ամենամեծ թվով զանգերը գրանցվել են սեպտեմբեր ամսին՝ 803 զանգ։ Հաշվետու […]

̰
Ազգային ժողովն ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

17:26 09.02.2022

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նա ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարված հիմնական փոփոխությունները: «Նախագիծն անցել է հանրային լայն քննարկում, տեղի են ունեցել […]

̰
ՍԱՏՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

17:20 09.02.2022

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում՝ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ավստրիական զարգացման գործակալության միջև: Այս հուշագրի ստորագրմամբ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսը հաստատել են ընդհանուր նպատակը՝ ամրապնդել տեսչական […]

̰
Արագածոտնի տարածաշրջանի Ծաղկահովիտից դեպի Հնաբերդ ճանապարհահատվածում բուք է

17:14 09.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Արագածոտնի տարածաշրջանի՝ Ծաղկահովիտից դեպի Հնաբերդ ճանապարհահատվածում բուք է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]

̰

17:08 09.02.2022

Այսօր՝ փետրվարի 9-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառք է կազմակերպվել, որն իրականացվել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանի օժանդակությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին հիմնականում ցմահ դատապարտյալների ձեռքի բազմաբնույթ աշխատանքները և նրանց կողմից հեղինակած գրքերը: […]

̰
SHANTNEWS

20:00 08.02.2022

̰
Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների բացահայտումները

17:58 08.02.2022

Օրերս ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր հանցագործությունների բացահայտման և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Սիսիանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ իր հողամասում կանեփ է աճեցնում։ Փետրվարի 1-ին կատարված զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 320 գրամից ավելի քաշով։ Ոստիկանության Սիսիանի բաժնի […]

̰
Անցկացվել են հրամանատարական հավաքներ

17:55 08.02.2022

Հրամանատարների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով փետրվարի 7-8-ը N զորամասում անցկացվել են հավաքներ։ Հավաքների մասնակիցները քննարկել են ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացման հարցեր, ներկայացրել առաջադրված պայմանական խնդիրների լուծման առաջարկներ։

̰
ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

17:48 08.02.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գոռ Ավետիսյանին։ Փետրվարի 7-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Ստեփան Մաչյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Գոռ Ավետիսյանը։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին […]

̰
Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ տեսանյութը

17:45 08.02.2022

Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն այսուհետև իր աշխատանքները կկազմակերպի վերանորոգված և նոր գույքով հագեցած վարչական շենքում: Մինչ վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողությունը, Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել է «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

17:40 08.02.2022

Փետրվարի 3-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի 32-ամյա բնակիչը հունվարի 30-ին «Սևան ազգային պարկ»-ի Արտանիշի մասնաճյուղի 5-րդ պահաբաժնում ապօրինի հատել է 5 թեղի և փայտանյութը «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով տեղափոխել տուն: Փայտանյութը հայտնաբերվել է։ Պարզվել է նաև, որ հունվարի 29-ին նույն գյուղի մեկ այլ բնակիչ «Սևան ազգային պարկ»-ի […]

̰
Վիճաբանություն՝ դանակահարության ելքով. Արցախի ՔԿ-ի մանրամասները

17:32 08.02.2022

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի տարածքում 1991թ. ծնված Դ. Խ.-ի, 1990թ. ծնված Օ.Ս.-ի, 1996թ. ծնված Դ. Պ.-ի և 1987թ. ծնված Մ.Պ.-ի միջև առաջացած վիճաբանության, Դ.Խ.-ի կողմից Դ. Պ.-ին դանակով հարվածելու և վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դեպքի […]

̰
Վաղարշապատի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:26 08.02.2022

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտել են Վաղարշապատի բաժնի ոստիկանները։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գեղակերտ գյուղի 59-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում, և օգտագործում: Փետրվարի 4-ին նշված տան զննությամբ հայտնաբերվել է 6 փաթեթ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգված՝ ընդհանուր 23 գրամից ավելի, իսկ […]

̰
BACK_TO_TOP