TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

17:45 07.02.2022

N զորամասի հրաձգարանում փետրվարի 7-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Գործնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ Անձնակազմը դիպուկ կրակով խոցել է կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները և արժանացել բարձր գնահատականների:

̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է սպա-իրավաբանների մասնագիտական հավաք

17:39 07.02.2022

ՀՀ Զինված ուժերի 2022 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 1-4-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք: Հավաքին հրավիրված էին նաև ՀՀ զինվորական դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Փաստաբանների պալատի, ՊՆ Ռազմական ոստիկանության, ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՊՆ-ին կից հասարակական խորհրդի ներկայացուցիչներ: ՊՆ իրավաբանական […]

̰
Մահվան ելքով ավտովթարներ Տավուշի և Արագածոտնի մարզերում. ՔԿ-ի մանրամասները

17:33 07.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 7-ին` ժամը 01:10-ի սահմաններում, տղամարդն իր BMW մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և տեղում մահացել, […]

̰
Պարեկները շրջայցի ժամանակ գողության դեպք են կանխել

17:26 07.02.2022

Հատկապես գիշերային ժամերին հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման գործում ոստիկանական կարգախմբերի շրջայցերն առանցքային նշանակություն ունեն, հնարավորություն են ընձեռում հանցագործին հենց հանցանքի վայրում բռնելու: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ փետրվարի 4-ին ՊԾ Երևանի գնդի ոստիկանները գողության հերթական դեպքը կանխեցին: Ժամը 3։30-ի սահմաններում Ազատության հրապարակում, շրջայցի ժամանակ, պարեկները նկատել էին երկու տղամարդու, որոնք բացել էին սուրճի վաճառակետի սառնարանի […]

̰
Գրանցվել է 403 դեպք, որից 168-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

17:20 07.02.2022

Հունվարի 31-ից փետրվարի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 403 դեպք, որից 168-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 92 հրդեհի, 6 ինքնասպանության փորձի դեպք, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 140 կենցաղային կանչ. տուժել է 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 10 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Արձանագրվել […]

̰
ԱԺ խորհուրդը նիստ է գումարել

17:14 07.02.2022

Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը քննարկել և հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և […]

̰
Գրպանահատը վաթսունն անց կին էր. Սպիտակի ոստիկանների բացահայտումը

17:06 07.02.2022

Փետրվարի 3-ին ոստիկանության Սպիտակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի սուպերմարկետի դրամարկղի մոտ վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ մոտ 100 հազար դրամ էր: Գաղտնի հափշտակությունը բացահայտվել է հաղորդումից րոպեներ անց՝ քրեական հետախույզների արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ: Անհետաձգելի միջոցառումներով նրանք պարզել են, որ տուժողի դրամապանակը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

17:00 07.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:55 07.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքն անվաշղթաների կիրառման դեպքում անցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

16:50 07.02.2022

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը: Իր ուղերձում դոկտոր Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից […]

̰
Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ ավազակություն կատարելու գործն ուղարկվել է դատարան. ՔԿ

16:44 07.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է hամակցված կերերի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով […]

̰
Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մեթամֆետամինի ապօրինի շրջանառության դեպք են բացահայտել

16:36 07.02.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը: Տվյալն իրացնելու նպատակով նրանք համագործակցեցին Շենգավիթի ոստիկանների հետ: Փետրվարի 4-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց չորս տղամարդ, երեքը՝ Սևան քաղաքի, մեկը` Երևանի բնակիչ: 33-ամյա սևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե խողովակ` մոխրացած հետքերով, նաև պոլիէթիլենային տոպրակով […]

̰
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները

16:30 07.02.2022

Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցի 25 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Նվեր Զ-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի և 63-ամյա Ռաֆիկ Մ-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Ռաֆիկ Մ-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Անահիտ Մ-ն մարմնական վնասվածքներով […]

̰
2021-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում ընդհանուր արդյունաբերության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 3.3%-ով

16:23 07.02.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2021-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում ընդհանուր արդյունաբերության ծավալը կազմել է 2.4 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3.3%-ով: «2021-ի ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալն ամենաբարձր աճը գրանցել է դեկտեմբեր ամսին՝ կազմելով 280.8 մլն ՀՀ դրամ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ շուրջ […]

̰
Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնք

16:16 07.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից: Երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարանով: Արայիկ Հարությունյանը մի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:07 07.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

23:46 06.02.2022

Փետրվարի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Սյունիքի մարզի Տաթև և Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սարավան-Գնդեվազ, Մայակովսկի-Ձորաղբյուր և Երևան-Սևան ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս […]

̰
Երևանում բախվել են BMW-ն ու Ford-ը, կա 3 վիրավոր

23:07 06.02.2022

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են BMW և Ford մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

22:48 06.02.2022

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ՔՈՎԻԴ-19-ի իմ թեստի արդյունքը դրական էր: Բարեբախտաբար, ես լավ եմ, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցները»,-Աքարի խոսքերն է մեջբերում Star թերթը: Ավելի վաղ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով էին վարակվել նախագահ Թայիփ Էրդողանը և նրա տիկինը:

̰
Չիլիի ԱԳ նախարարը հրաժարական է տվել միգրացիոն ճգնաժամի ֆոնին

22:19 06.02.2022

Չիլիի արտաքին գործերի նախարար Անդրես Ալլամանդը հրաժարական է տվել՝ կապված երկրում միգրացիոն ճգնաժամի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը կիրակի օրը հայտնել է գերատեսչության նոր ղեկավարի նշանակման մասին։ Նախագահ Սեբաստիան Պինյերան այսօր ընդունել է արտաքին գործերի նախարար Անդրես Ալամանդի հրաժարականը։ ԱԳՆ ղեկավարի պարտականությունները կկատարի Կարոլինա Վալդիվիա Տորեսը, ով զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։ Վերջին […]

̰
Օտտավայի քաղաքապետը խոստովանել է, որ իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը բողոքի ցույցերի հետ կապված

21:48 06.02.2022

Կանադայի մայրաքաղաքի իշխանություններն ու ոստիկանությունն այլևս չեն վերահսկում իրավիճակը՝ Օտտավայում հունվարի 29-ից անցկացվող կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերի հետ կապված։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը։ «Իրավիճակն այժմ լիովին անվերահսկելի է,- ասել է նա,-ցուցարարներն ավելի շատ են, քան ոստիկանները»: Ուոթսոնը խոստովանել է, որ ցույցի սկզբնական փուլում իրավապահները պետք է ավելի ակտիվ լինեին: […]

̰
«Սպուտնիկ լայթ»-ը գրանցվել է Հնդկաստանում

21:37 06.02.2022

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF) հայտարարել է Հնդկաստանում «Սպուտնիկ լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի գրանցման մասին։ Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

̰
Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ. Marca

21:26 06.02.2022

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում մտադիր չէ լքել ներկայիս թիմի ճամբարը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի համաձայն՝ խաղացողը մտադիր է թիմում մնալ առնվազն մինչև 2022 թվականի դեկտեմբերը՝ մինչև 2022 թվականի Աշխարհի առաջնության ավարտը։ Բացի այդ, 34-ամյա հարձակվողը ակնկալում է ֆրանսիական ակումբի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Այս մրցաշրջանում Մեսսին Լիգա 1-ում անցկացրել […]

̰
Երևանում բախվել են Ford-ն ու Mercedes-ը

21:12 06.02.2022

Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում, Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ՝ 42-ամյա Կարեն Պողոսյանի վարած ռուսական համարանիշներով Mercedes GL-350 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Աննա Գասպարյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել […]

̰
Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Կիևը պատրաստ է իր սահմանների մոտ իրադարձությունների ցանկացած զարգացման

20:32 06.02.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել չհավատալ բացասական կանխատեսումներին՝ կապված ռուսական հնարավոր ներխուժման մասին արևմտյան գործընկերների տեղեկատվության հետ, սակայն ընդգծել է, որ իշխանությունները պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։ «Մի հավատացեք ապոկալիպտիկ կանխատեսումներին, տարբեր սցենարներ են հաշվարկվում տարբեր մայրաքաղաքներում, սակայն Ուկրաինան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման»,-գրել է նա Twitter-ում։ Կիրակի օրը ավելի վաղ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

20:16 06.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Սիսիանի (Գորայքի հատված) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով […]

̰
Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերն արդեն սկսել են ժամանել Լեհաստան

20:00 06.02.2022

Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերը կտեղակայվեն Լեհաստանի հարավ-արևելյան մասում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: Օրերս Պենտագոնը սկսել է լրացուցիչ ուժեր տեղափոխել Արևելյան Եվրոպա։ Մասնավորապես, Լեհաստան կժամանի լրացուցիչ 1,7 հազար ամերիկացի զինվորական։ Նրանք արդեն սկսել են ժամանել Ժեշուվի մոտ գտնվող Յասենկա օդանավակայան։ «ԱՄՆ զորքերի կայծակնային ժամանումը Լեհաստան լավագույն պատասխանն […]

̰
ԶԼՄ-ները հայտնել են Պակիստանի վարչապետի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին

19:46 06.02.2022

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կարող է փետրվարին այցելել Ռուսաստան՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, հայտնում է Wion հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները։ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կլինի 23 տարվա մեջ առաջին վարչապետը, ով այս ամիս այց կկատարի Ռուսաստան, հայտնում են պակիստանյան դիվանագիտական ​​աղբյուրները։ Սպասվում է, որ այցի օրակարգում կլինեն երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Աֆղանստանում, ինչպես նաև պաշտպանական ոլորտում […]

̰
Այսպիսի նորամուտի մասին երազել անգամ չէի կարող․ Վահան Բիչախչյան

19:16 06.02.2022

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին՝ խոսելով նորամուտի և Լեհաստանի առաջնությունում խփած առաջին գոլի մասին, փոխանցում է armsport.am-ը: «Փորձում եմ լավագույնս հանդես գալ՝ ի պատասխան այս ջերմ ընդունելության։ Յուրաքանչյուր խաղում՝ խաղաժամանակ ստանալու դեպքում, կփորձեմ առավելագույնս օգնել թիմին, քանի որ մենք պայքարում ենք ամենաբարձր նպատակների համար։ Շատ […]

̰
Արևադարձային ցիկլոնը Մադագասկարում մարդկանց մահվան պատճառ է դարձել

18:50 06.02.2022

Առնվազն վեց մարդ է մահացել վերջին 24 ժամվա ընթացքում Մադագասկարում արևադարձային ցիկլոնի հետևանքով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի իշխանությունների ներկայացուցչին: Նրա խոսքով՝ կիրակի գիշերը հարվածած ցիկլոնի հետևանքով կղզու 48 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները և պատսպարվել հատուկ ստեղծված ապաստարաններում։ Ցիկլոնը հորդառատ անձրևներ է բերել, ինչը կղզու […]

̰
BACK_TO_TOP