11:00 06.02.2022
Կանադայի Վինիպեգ քաղաքում առնվազն չորս մարդ է տուժել, երբ ավտոմեքենան մխրճվել է կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքող ցուցարարների ամբոխի մեջ, հայտնում է CTV հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Օրենսդիր ժողովի շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում քաղաքացիական հանրահավաք։ Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ ամենագնացը մեծ արագությամբ մխրճվում ամբոխի մեջ և […]
10:45 06.02.2022
Կիրակի առավոտյան Սախալին կղզու ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ այն զգացել են մի քանի բնակավայրի բնակիչներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 8.18-ին (Մոսկվայի ժամանակով 0.18-ին)՝ արևելյան ափերի մոտ: Օջախը գտնվում է 23 կիլոմետր խորության վրա։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և ավերածություններ […]
10:20 06.02.2022
Փետրվարի 6-ին, ժամը 00:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Դավիթ […]
10:11 06.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» հատվածին, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում […]
00:00 06.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին […]
17:00 05.02.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:52 05.02.2022
Ռուսաստանում մարդիկ, ովքեր շփվել են COVID-19-ով վարակվածների հետ, այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուժը կորցրած է ճանաչվել այն կետը, որով վարակվածների հետ շփված անձանց առջև պահանջ էր դրվում՝ գտնվել 7-օրյա կարանտինում։ Որոշումն ուժի մեջ կմտնի կիրակի օրը:
16:41 05.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, […]
16:31 05.02.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսօր COVID-19-ի մեր թեստի արդյունքը, որը ես և կինս հանձնել էինք թեթև ախտանշաններից հետո, եղել է դրական: Բարեբախտաբար, հիվանդությունը, ինչպես տեղեկացանք, «օմիկրոն»-ն է, ընթանում է թեթև: Մենք կշարունակենք մեր առաքելությունը: Մենք կշարունակենք աշխատել տնից: Մենք անհամբեր սպասում ենք […]
16:17 05.02.2022
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 27-ամյա վենեսուելացի կիսապաշտպան Ռենսո Սամբրանոն։ Սամբրանոն նախկինում հանդես է եկել վենեսուելական «Մոնագասում», «Դեպորտիվո Լարայում» և իսպանական «Վալյադոլիդում»: Վենեսուելացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ամերիկյան ՄԼՍ-ի ներկայացուցիչ «Պորտլենդ Թիմբերսը», որտեղ նա հանդես է եկել 2017թ.-ից: Ռենսո Սամբրանոն հանդիսանում է Վենեսուելայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 5 […]
16:05 05.02.2022
Ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 4-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Հարություն Խ.-ն, որը 2020 թ. ապրիլի 17-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: Առանց խափանման միջոցի:
15:50 05.02.2022
Միացյալ Նահանգներից առաջին զինծառայողները փետրվարի 5-ին ժամանել են Լեհաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լեհաստան հեռագրական գործակալությունը: Զինվորների ու սպաների տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել Յասենկա օդանավակայանում: Գործակալության տվյալներով՝ նախօրեին՝ փետրվարի 4-ին նույն օդանավակայանում վայրէջք էին կատարել նախնական խմբին տեղափոխող ամերիկյան ութ ինքնաթիռ: Խմբի նպատակն էր Լեհաստանում ամերիկացի զինվորականների լոգիստիկ […]
15:38 05.02.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` ամբողջ աշխարհում 58 մլն մարդ ապրում է քրոնիկ հեպատիտ «Ց»-ով: Հայաստանում առկա տվյալների վերլուծության համաձայն և մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ 2018 թվականին` «Հիվանդությունների վերլուծության հիմնադրամի» (CDA Foundation) եզրակացությամբ, հեպատիտ «Ց» վարակված բնակչությունը կազմում է 4%։ Վիրուսային հեպատիտ «Ց»-ն վարակային հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Քրոնիկ հեպատիտ «Ց» ունեցող պացիենտների […]
15:26 05.02.2022
ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ Վ. Մ.-ն հայտնել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հատվածում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու, ոտքերին կրակելու վերաբերյալ սպառնալիք հնչեցնելու և ոստիկանության բաժին տեղափոխելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ 2021թ. […]
15:12 05.02.2022
Արցախի Հանրապետության Աժ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել հայ անվանի կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացանք հայ անվանի կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր երաժիշտ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան բոթին: Նրա վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցավ: Անուրանալի ու անգնահատելի է նրա վաստակն ու ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: […]
14:46 05.02.2022
Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորշչի հաստատումն ու փորձարկումն էր Տավուշի մարզի դպրոցներում: Փետրվարի 2-ին ՀՀ կրթության, գիության, մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր, տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից: Փոխնախարարն այցելել է Խաշթառակի միջնակարգ դպրոց, Լուսաձորի հիմանական դպրոց, ծանոթացել է հանրակրթական պետական չափորոշիչի կիրառության ընթացքի հետ, […]
14:36 05.02.2022
Փետրվարի 4-ին, ժամը 05.00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոտիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 27 և 24 տարեկան երկու երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել օպերատիվ խումբ: Ըստ բժշկի տեղեկանքների՝ երիտասարդներն ի վիճակի չէին բացատրություն տալու: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Կոտայքի մարզային […]
14:20 05.02.2022
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին մեդալը նվաճեց են նորվեգ մարզիկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձմեռային խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճեց Նորվեգիայի հավաքականի կին դահուկորդ Թերեզա Յոհաուգը, ով մրցում էր սկիաթլոն 7,5 կմ + 7,5 կմ մրցաձևում: Երկրորդն այստեղ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը ներկայացնող Նատալյա Նեպրյաեան է, իսկ եռյակը եզրափակել է Ավստրալիայից Թերեզա Շտադլոբերը:
14:09 05.02.2022
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։ «Ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասվում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան գրառման մեջ:
13:55 05.02.2022
Փետրվարի 4-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Ազատության հրապարակում նկատել են երկու երիտասարդի, որոնք վնասել էին սրճարաներից մեկի մոտ տեղադրված սուրճի վաճառակետի սառնարանի դուռը և փորձում էին գողություն անել: Պարեկները նրանց, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստով նյութեր են նախապատրաստվում:
13:44 05.02.2022
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթիի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությունը, որը վերջինս փետրվարի 3-ին արել էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին նվիրված իր ելույթում Կրիշնամուրթին նշել է, որ ջարդերի դատապարտումն այսօր թույլ կտա կանխարգելել ադրբեջանական կողմի վերսկսած ագրեսիան հայերի դեմ: Նա […]
13:20 05.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
13:12 05.02.2022
Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված բետոնե մի քանի արգելապատնեշների և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ձորի եզրին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա […]
19:30 04.02.2022
Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին և զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով N զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն այցելել է ենթակա զորամասեր։ Ստուգվել են զորամասերում անձնակազմի հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը, խմբային և անհատական զրույցներ են անցկացվել նորակոչիկ զինծառայողների հետ։
19:21 04.02.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ այսօր մասնակցել է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ (UNDP) աջակցությամբ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսին։ Կարևորելով էներգաարդյունավետության բարձրացման առանցքային նշանակությունը, ինչպես նաև հանրապետության բնակարանային ֆոնդի պահպանումը և դրանով իսկ բազմաբնակարան շենքերի շահագործման […]
19:12 04.02.2022
Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, տաղանդավոր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին։ Հայ մշակույթը և երաժշտասեր հասարակությունը մեծ կորուստ ունեն. կյանքից հեռացել է ժամանակակից հայ երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներից […]