TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

20:16 06.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Սիսիանի (Գորայքի հատված) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով […]

̰
Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերն արդեն սկսել են ժամանել Լեհաստան

20:00 06.02.2022

Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերը կտեղակայվեն Լեհաստանի հարավ-արևելյան մասում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: Օրերս Պենտագոնը սկսել է լրացուցիչ ուժեր տեղափոխել Արևելյան Եվրոպա։ Մասնավորապես, Լեհաստան կժամանի լրացուցիչ 1,7 հազար ամերիկացի զինվորական։ Նրանք արդեն սկսել են ժամանել Ժեշուվի մոտ գտնվող Յասենկա օդանավակայան։ «ԱՄՆ զորքերի կայծակնային ժամանումը Լեհաստան լավագույն պատասխանն […]

̰
ԶԼՄ-ները հայտնել են Պակիստանի վարչապետի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին

19:46 06.02.2022

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կարող է փետրվարին այցելել Ռուսաստան՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, հայտնում է Wion հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները։ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կլինի 23 տարվա մեջ առաջին վարչապետը, ով այս ամիս այց կկատարի Ռուսաստան, հայտնում են պակիստանյան դիվանագիտական ​​աղբյուրները։ Սպասվում է, որ այցի օրակարգում կլինեն երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Աֆղանստանում, ինչպես նաև պաշտպանական ոլորտում […]

̰
Այսպիսի նորամուտի մասին երազել անգամ չէի կարող․ Վահան Բիչախչյան

19:16 06.02.2022

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին՝ խոսելով նորամուտի և Լեհաստանի առաջնությունում խփած առաջին գոլի մասին, փոխանցում է armsport.am-ը: «Փորձում եմ լավագույնս հանդես գալ՝ ի պատասխան այս ջերմ ընդունելության։ Յուրաքանչյուր խաղում՝ խաղաժամանակ ստանալու դեպքում, կփորձեմ առավելագույնս օգնել թիմին, քանի որ մենք պայքարում ենք ամենաբարձր նպատակների համար։ Շատ […]

̰
Արևադարձային ցիկլոնը Մադագասկարում մարդկանց մահվան պատճառ է դարձել

18:50 06.02.2022

Առնվազն վեց մարդ է մահացել վերջին 24 ժամվա ընթացքում Մադագասկարում արևադարձային ցիկլոնի հետևանքով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի իշխանությունների ներկայացուցչին: Նրա խոսքով՝ կիրակի գիշերը հարվածած ցիկլոնի հետևանքով կղզու 48 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները և պատսպարվել հատուկ ստեղծված ապաստարաններում։ Ցիկլոնը հորդառատ անձրևներ է բերել, ինչը կղզու […]

̰
Երևանում 31-ամյա մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել. կա վիրավոր

18:26 06.02.2022

Այսօր՝ փետրվարի 6-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մկրտիչ Ղազարյանը, իր վարած Kawasaki մակնիշի մոտոցիկլետով, Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածին բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի […]

̰
Առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիրն արդեն լուծվել է

18:00 06.02.2022

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվել է. քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չի ստացել։ «Այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիրն արդեն լուծվել է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 […]

̰
Հրդեհ Արմավիր գյուղում

17:27 06.02.2022

Փետրվարի 6-ին, ժամը 14:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր գյուղի 1-ին փողոցում տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:35-ին, մարվել՝ 15:04-ին: Այրվել է չբնակեցված տնակ (մոտ 20 քմ):

̰
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

17:12 06.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին […]

̰
Իրականում Ադրբեջանի ԶՈՒ-ն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊԲ

16:36 06.02.2022

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: «Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստել է իր հավատարմությունը […]

̰
Սամվել Գասպարյանը և Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Հայաստանի չեմպիոններ

16:20 06.02.2022

Ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 6-ին, Հայաստանի չեմպիոններին որոշել են մինչև 109 և գերծանր քաշային ծանրորդները, տեղեկացնում է armsport.am-ը: Մինչև 109 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է Սամվել Գասպարյանը։ Գերծանր քաշային կարգում հավասարը չի ունեցել երիտասարդ ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ իր ետևում թողնելով Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին, ովքեր համապատասխանաբար նվաճել […]

̰
ՆԱՏՕ-ն ծրագրում է Իսպանիայի և Գերմանիայի միջև գազատար կառուցել

16:06 06.02.2022

ՆԱՏՕ-ի երկրները դիտարկում են Իսպանիայից Ֆրանսիա և Գերմանիա գազատար կառուցելու հնարավորությունը, ինչը «կթուլացնի Կենտրոնական Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից»։ Այս մասին գրում է La Vanguardia-ն՝ վկայակոչելով Իսպանիայի կառավարության աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պարբերականը պնդում է, որ Բեռլինը չափազանց հետաքրքրված է նախագծով։ Նշվում է, որ Պիրենեյան թերակղզում, մասնավորապես՝ Իսպանիայում և Պորտուգալիայում, կա հեղուկ գազի վերամշակման համար […]

̰
Ալմաթիում փետրվարի 7-ից չեղարկվում է ահաբեկչական սպառնալիքի բարձր նարնջագույն մակարդակը

15:49 06.02.2022

Ղազախստանի Ալմաթի քաղաքի իշխանությունները որոշել են փետրվարի 7-ից չեղարկել ահաբեկչական սպառնալիքի բարձր նարնջագույն մակարդակը՝ կապված քաղաքում իրավիճակի կայունացման հետ։ Այս մասին կիրակի հայտնել են օպերատիվ շտաբից։ «Ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային օպերատիվ շտաբը հայտնում է Ալմաթի քաղաքում իրավիճակի կայունացման մասին։ Շտաբի ղեկավարի որոշմամբ՝ ահաբեկչական վտանգի բարձր նարնջագույն մակարդակը չեղյալ է հայտարարվում երկրի տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։ […]

̰
Հազարավոր երևանցիներ մասնակցեցին Արթուր Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությանը

15:33 06.02.2022

Հազարավոր երևանցիներ և քաղաքի հյուրեր մասնակցեցին կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությանը։ Ներկաները երկարատև ծափահարություններով ու նրա երգերի ներքո ճանապարհեցին Արթուր Գրիգորյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությունը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում: ՀՀ ժողովրդական արտիստը երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին

15:00 06.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Նոր Զելանդիայի կառավարությանը և ժողովրդին Նոր Զելանդիայի ազգային տոնի` Վայտանգի օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև 30 տարի առաջ հաստատված […]

̰
Բրիտանիան հատուկ ջոկատայինների խումբ է ուղարկել Ուկրաինա

14:49 06.02.2022

Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել հարյուրից ավելի հատուկ ջոկատային, գրում է Mirror թերթը՝ հղում անելով իր աղբյուրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Միացյալ Թագավորության հատուկ նշանակության ջոկատներ են տեղակայվել տարածաշրջանում՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու և խորհրդատվություն տալու համար»,- ասել է աղբյուրը։ Ըստ Mirror-ի՝ Ուկրաինայում արդեն աշխատում են հատուկ օդային ծառայության, հատուկ նավային ծառայության, հատուկ հետախուզական գնդի և […]

̰
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 180 071 նոր դեպք

14:35 06.02.2022

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 180 071-ով՝ հասնելով 12 810 118-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։ Հարաբերական առումով վարակվածների թվի աճը կազմել է 1,4 տոկոս։ Մեկ օրում հոսպիտալացվել է 12749 մարդ, ինչը 29,3%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ: Առողջացածների թիվը ավելացել է […]

̰
Արագածոտնի մարզում 28-ամյա վարորդը Toyota Corolla-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. կա վիրավոր

14:20 06.02.2022

Երեկ՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Դավիթ Նալբանդյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 24-ամյա Ռաֆայել Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

14:07 06.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, փետրվարի 7-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում այսօր […]

̰
Ֆրանսիայում կոչ են արել Մակրոնին չհանդիպել Պուտինի հետ

13:33 06.02.2022

Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները ակտիվորեն քննարկում են Մոսկվայում Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին լուրերը։ Շատ օգտատերեր դատապարտել են ֆրանսիացի առաջնորդին «առաջնահերթությունների» համար։ «Նա հինգ տարի ուներ Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու համար, բայց հիմա արդեն ուշ է»,- նշել է ընթերցողներից մեկը: Մյուս օգտատերերը համաձայնել են, որ Փարիզը չպետք է միջամտի ուկրաինական ճգնաժամին։ […]

̰
Յակուտսկում կինը ողջ է մնացել ութերորդ հարկից ընկնելուց հետո

13:16 06.02.2022

Յակուտսկի բնակիչը ողջ է մնացել ութերորդ հարկից ընկնելուց հետո, քննիչները ստուգում են դեպքի հանգամանքները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սոցցանցի օգտատերերը տեղեկություն են տարածել, որ ուրբաթ օրը Յակուտսկում մի կին ընկել է ութերորդ հարկից, նա ողջ է մնացել և շտապօգնություն կանչել։ «Յակուտսկ քաղաքի քննչական վարչությունը դատավարական ստուգում է անցկացնում այն մասին, որ 1991 թվականին ծնված կինն […]

̰
Պեկին-2022. Դահուկորդ Միքայել Միքայելյանը 47-րդն է

13:00 06.02.2022

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը մեկնարկեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միքայելյանը 57-րդ համարի ներքո սկսեց պայքարը սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում: Հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ եզրագիծը հատեցին 49 մարզիկներ, 21-ը դուրս մնացին պայքարից: Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի ներկայացուցիչ […]

̰
Լոռու մարզում 32–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում

12:47 06.02.2022

Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Նորիկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նորիկ Մ.-ն և նրա ուղևոր, 19-ամյա Հեղինե […]

̰
Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն

12:35 06.02.2022

Փետրվարի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

12:17 06.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 94 նոր դեպք է գրանցվել

12:10 06.02.2022

Փետրվարի 5-ին կատարվել 229 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 94 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2944 […]

̰
Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի. ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար

11:52 06.02.2022

Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Քրիստոնեական […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2467 նոր դեպք

11:39 06.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում փետրվարի 6-ի՝ ժամը 11-ի դրությամբ: ✓ 2467 նոր դեպք ✓ 6640 թեստավորում ✓ 2280 առողջացած ✓ 5 մահվան դեպք

̰
Թուրքիայում հետաքննություն են սկսել կորոնավիրուսով վարակված Էրդողանին վիրավորելու համար

11:30 06.02.2022

Ստամբուլի դատախազությունը կիրակի հետաքննություն է սկսել սոցցանցերի օգտատերերի նկատմամբ, ովքեր վիրավորական հաղորդագրություններ են հրապարակել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, թե ինքը վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: NTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ստամբուլի թաղամասերից մեկում արդեն ձերբակալվել է մեկ մարդ։ Նա մեղադրվում է սադրիչ և վիրավորական բովանդակությամբ մեկնաբանություն հրապարակելու մեջ։ Թուրքիայում […]

̰
Փրկարարները բացել են փակ դռները

11:14 06.02.2022

Փետրվարի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Կոտայքի մարզի Հրազդան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։

̰
BACK_TO_TOP