TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

18:58 04.02.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

18:54 04.02.2022

2022 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակն իրականացրել են Սահմանադրական դատարանի նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում և Սահմանադրական դատարանի հիմնադրման 26-րդ տարեդարձի առթիվ մասնակիցներին ողջույնի ուղերձով դիմեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Իր շնորհավորական ուղերձում Արման Դիլանյանը մասնավորապես նշեց, որ իր գործունեության 26 տարիների ընթացքում Բարձր […]

̰
ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Դավիթ Բեկի փողոցի ավտովերանորոգման կետում բռնկված հրդեհից

18:49 04.02.2022

Փետրվարի 4-ին՝ ժամը 15:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

18:40 04.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ «Մեղրու սար» կոչվող հատվածում և […]

̰
Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով

18:31 04.02.2022

ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին Երևանում: 1975-79 թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է […]

̰
Եղիշե Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ

18:24 04.02.2022

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ է ընտրվել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանն ընտրվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում: Կիրակոսյանի թեկնածությունն առաջարկել է խորհրդի կազմում ընդգրկված, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի, բարեփոխումների տրամաբանությունը պետք է լինի ապաքաղաքական, ոչ կուսակցական, հետևաբար լավ կլինի, […]

̰
Անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

18:18 04.02.2022

Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն այսուհետև իր աշխատանքները կկազմակերպի վերանորոգված և նոր գույքով հագեցած վարչական շենքում: Իսկ մինչ վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողությունը «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք է անցկացվել Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Վարժանքի պլանի համաձայն՝ Աշտարակ քաղաքից 7կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է […]

̰
Երևանում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները փոքր-ինչ բարելավվել են. ՀՀ դատախազություն

18:10 04.02.2022

2021թ ընթացքում հանցավորության վիճակի միտումների ուսումնասիրության շրջանակներում Երևան քաղաքի դատախազությունում արձանագրվել է, որ մայրաքաղաքում 2021թ. եղել է բնակարանային գողության 585 դեպք, որը 3-ով նվազ է 2020թ.-ի համեմատ: Դրա հետ մեկտեղ որոշակիորեն աճել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը՝ 2020թ. 22.5%-ի փոխարեն կազմելով 23.4%: Վերլուծության արդյունքները վկայում են, որ Երևան քաղաքում բնակարանային գողությունների համար մեծամասամբ նպաստավոր պայմաններ […]

̰
Զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

17:49 04.02.2022

Փետրվարի 4-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։  

̰
Մեկնարկել են Ձմեռային 24-րդ oլիմպիական խաղերը. հայ մարզիկների մրցման ժամանակացույցը

17:42 04.02.2022

Պեկինում այսօր մեկնարկել են 24-րդ Ձմեռային oլիմպիական խաղերը: Հայաստանի դրոշակակիրներն են եղել գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը: Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Պեկինի ազգային մարզադաշտում: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանը Ձմեռային oլիմպիական խաղերում, ընդհանուր առմամբ, 6 ներկայացուցիչ կունենա, որից 4-ը դահուկորդներ՝ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ի […]

̰
Թուրքիայի Վան նահանգում ձերբակալվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ

17:34 04.02.2022

Թուրքիայի Վան նահանգի Մուրադիյե շրջանում ժանդարմերիայի հրամանատարությունը կասկածելի բեռնատար է կանգնեցրել, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը։ Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, իսկ աֆղանստանցիները փոխանցվել են անօրինական ներգաղթյալների հարցերով զբաղվող կառույցներին։

̰
Նատալյա Ռոտենբերգը՝ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ

17:26 04.02.2022

Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համապատասխան հավաստագիրը Ռոտենբերգին են հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը: Կարեն Գիլոյանը նշել է՝ հայկական սպորտի և դրա զարգացման համար սա շատ կարևոր իրադարձություն է. «Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի […]

̰
Աշտարակի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

17:17 04.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշտարակի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Գողության, ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքերով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

17:08 04.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են գողության, ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքերի մի շարք հանգամանքներ: Քաղաքացին 2022թ. հունվարի 7-ին ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Վ. Ձորակ փողոցի իր տան դուռը կոտրելու միջոցով գողացել են մետաղե չհրկիզվող պահարան, […]

̰
SHANTNEWS

20:00 03.02.2022

̰
Անցկացվել են ուսումնական վարժանքներ

18:30 03.02.2022

N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները փետրվարի 3-ին անցկացրել են ուսումնական վարժանքներ։ Խաղարկվել են պայմանական մարտական իրավիճակում հակառակորդի թիկունք ներթափանցման և կարևորագույն օբյեկտների ոչնչացման, վիրավոր ծառայակիցների տարհանման գործողություններ։ Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության մակարդակն ու ներդաշնակման կարողությունները։

̰
«Հայ ազգային կոնգրեսը» բավարարել է կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու Վահագն Խաչատուրյանի դիմումը

18:28 03.02.2022

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը փետրվարի 3-ին ստացել է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ «Հայ ազգային կոնգրեսին» իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են կուսակցությունից, ՀԱԿ-ը բավարարել է դիմումատուի խնդրանքը։

̰
Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Արցախի ՔԿ

18:27 03.02.2022

2021թ. դեկտեմբերի 4-ին հաջորդաբար Արցախի քննչական կոմիտեն տեղեկություններ էր տարածել ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողների կողմից 2021թ. դեկտեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նշված վայրում անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին բացահայտ առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մարտական […]

̰
Նախատեսվում է օրենքով կարգավորել կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը

18:25 03.02.2022

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից բխող առաջիկա տարիներին մեծ թվով բնակելի և հասարակական նշանակության հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու պահանջով: Այդ շինությունների շարքում են նախադպրոցական, […]

̰
Թումանյանի բաժնի քրեական հետախույզները գողությունը բացահայտեցին թարմ հետքերով

18:20 03.02.2022

Հունվարի 29-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացել են տվյալներ, որ Օձուն գյուղի Այգեգործների փողոցի քարի չգործող արտադրամասից գողություն են անում: Կար նաև տեղեկություն, թե ինչ մակնիշի մեքենան են բեռնում գողոնը: Ոստիկաններն արագ մեկնում են դեպքի վայր, սակայն բեռնատարն արդեն շարժվել էր: Այն հաջողվում է հայտնաբերել ու կանգնեցնել Ալավերդի քաղաքի Սանահին […]

̰
Ավստրիայի պատվիրակությունը այցելել է ԲՏԱ նախարարություն

18:16 03.02.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 2-ին ընդունել է Ավստրիայի թվայնացման և տնտեսական հարցերի դաշնային նախարարության տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն, տնտեսական համագործակցության հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ֆլորիան Ֆրաուշերի գլխավորած պատվիրակությանը։ Ավստրիական պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ավստրիական համագործակցության միջկառավարական ութերորդ նիստին մասնակցելու նպատակով: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեությունը, […]

̰
Անցկացվել են հակաօդային պաշտպանության պարապմունքներ

18:12 03.02.2022

Փետրվարի 2-3-ը N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Պարապմունքների ընթացքում ստուգվել և կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։

̰
Ճամբարակի ոստիկանները թմրանյութի օգտագործման և իրացման դեպք են բացահայտել

18:06 03.02.2022

Թմրանյութերի օգտագործման, իրացման կամ անօրինական շրջանառության յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս ոստիկանությունն իրազեկում է հասարակությանը, ինչը կանխարգելիչ նպատակ ունի և ինքնին զգոնության կոչ է: Օրերս հերթական բացահայտումը գրանցվեց Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Դրախտիկ գյուղի 27-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, օգտագործում և իրացնում: Փետրվարի 2-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Ճամբարակի […]

̰
Սարատովկա գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

17:59 03.02.2022

Փետրվարի 3-ին՝ ժամը 14:24-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարատովկա գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Նովոսելցովո ավտոճանապարհի 18-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։44-ին, մարվել՝ 16։47-ին: Այրվել է մոտ 50 հա […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգին

17:55 03.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Շալենբերգի այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-ավստրիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նշելով, որ այս տարի լրացել է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ կառավարության ղեկավարն […]

̰
Քրեակատարողական ծառայողների կողմից ատամնաբուժարանի սանհանգույցում հայտնաբերվել են թմրամիջոցներ և արգելված իրեր

17:50 03.02.2022

2022 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ատամնաբուժական կլինիկա տեղափոխված դատապարտյալ Կ. Շ.-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից: Քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացրել են զննություն և աղբամանի միջից հայտնաբերել փաթեթ ու 2 բջջային հեռախոս: Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և հաղորդում է ներկայացվել ՀՀ […]

̰
ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը

17:46 03.02.2022

Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման չորրորդ հոսքի դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը: Շրջանավարտներին շնորհավորել և ավարտական վկայագրեր են հանձնել ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասընթացի ավարտական քննական հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։ Դասընթացի ծրագիրը մշակվել է ՊԱՀՀ-ի կողմից՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան […]

̰
Գյումրի, Հրազդան և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

17:36 03.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Հրազդան և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 17-31-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ալավերդիում՝ հունվարի 18-ին, Հրազդանում՝ հունվարի 21-ին, Գյումրիում՝ չի գերազանցել»:

̰
Արթիկի ոստիկանները քարհանքում բռնել են տղամարդկանց, իսկ գողոնը մեքենայում էր

17:30 03.02.2022

Հունվարի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնի ոստիկանները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ Պեմզաշեն գյուղի վարչական տարածքի քարհանքից գողություն է կատարվում: Շտապ ոտքի են հանվում տարբեր ծառայությունների աշխատակիցներ: Րոպեների ընթացքում քարհանքի տարածքը շրջափակվում է: Ժամը 11։50-ին ընկերության տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բաժին բերման են ենթարկում Տուֆաշեն գյուղի երկու բնակչի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի սրահում հայտնաբերվում […]

̰
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելին

17:24 03.02.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին։ Փոխվարչապետը, անդրադառնալով Հիմնադրամի կողմից տնտեսական, կրթական և քաղաքական ոլորտներում իրականացվող ծրագրերին, ընդգծել է հատկապես հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության ծրագրի կարևորությունը։ Հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի կառավարության առավելությունը […]

̰
BACK_TO_TOP