17:58 18.01.2022
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչությունն ամփոփել է 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:
2021 թվականի ընթացքում փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի և պահապանման բաժանմունքի կողմից կատարվել է ընդհանուր 690 ելք, որից 329-ը հրդեհաշիջման, 247-ը տեխնիկական օգնության նպատակով, 5 ուսումնավարժություն և 3 այլ ելքեր: Տարվա ընթացքում փրկարարներն արձագանքել են նաև 6 կեղծ ահազանգի:
Նախորդ տարվա համեմատ հրդեհաշիջման նպատակով ելքերի քանակն աճել է 59 դեպքով:
Հրդեհների մեծ մասը գրանցվել է հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին` հիմնականում չոր խոտածածկ տարածքներում:
Բերքահավաքն անկորուստ կազմակերպելու նպատակով ԱՀ ամբողջ տարածքում տեղակայվել են 6 հենակետեր, ընդգրկելով շրջանային ԱԻ բաժինների հրշեջ փրկարար մասերի անձնակազմը:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումը 2021թ. հաշվետու ժամանակաշրջանում արձագանքել է 1235 կանչի, որից 38-ը վթարափրկարարական աշխատանքների, 33-ը՝ հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու համար, 482 կանչ՝ սոցիալ կենցաղային բնույթի: Որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով տարվա ընթացքում 315 ելք է իրականացվել: Փրկարարները տարվա ընթացքում արձագանքել են այլ բնույթի ևս 367 կանչերի:
Հաշվետու ժամանակաշրջանում փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի կողմից զինամթերքի ոչնչացման ելքերը աճել են 721-ով կամ 89 տոկոսով:
Սակրավորները 2021 թվականի ընթացքում հետախուզման և զինամթերքի ոչնչացման նպատակով իրականացրել են 806 ելք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 20 հազար 854 տարբեր տեսակի զինամթերք և մաքրվել 221.5 հեկտար տարածք:
Վարչության սպաների կողմից վերահսկվել է ՓՈՒՎ ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքների ընթացքը:
ԱՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում, պետական հիմնարկներում, ամառային շրջանում կազմակերպված ճամբարներում՝ ծառայության մասնագետների կողմից կազմակերպվել և անց են կացվել դասընթացներ՝ «Առաջին օգնության հիմունքներ» և «Չպայթած զինամթերքների հայտնաբերման դեպքում գործելու կարգը» թեմաներով:
2021 թվականի տարվա պատրաստության պլանի համաձայն վարչության սպաների կողմից իրականացվել են նաև հրամանատարական և մասնագիտական պատրաստության պարապմունքներ:
Արդյունքների ամփոփման ավարտին ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը արձանագրված թերացումների ու բացթողումների վերաբերյալ, ինչպես նաև հետագա ծառայության առավել արդյունավետ ու նպատակային իրականացնելու առումով համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերին տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:
12:20 22.08.2025
Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի12:20 22.08.2025
Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվիՏ-2-50, /Հ-10/ (Վանաշեն)-Այգավան-Եղեգնավան-/Հ-11/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ2+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 25-ից ժամանակավորապես կփակվի նշված ճանապարհի՝ Վանաշենով անցնող մոտ 1կմ հատվածի երթևեկությունը։ ...
12:13 22.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՎրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...
12:07 22.08.2025
Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ […] ...
11:53 22.08.2025
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։ Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և […] ...
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...