Մարաշի ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+33.09 oC

Մարաշի ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է

17:16 18.01.2022

Հունվարի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, մի տղամարդ մտել էր մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի «Հայփոստի» բաժանմունք և հայտնել, որ իր անունով արտասահմանից ուղարկված ծանրոցը ցանկանում է ստանալ։
«Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել էր, որ նրա անունով ծանրոց չկա, ինչից հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել էր հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն և կոտրել բաժանմունքի գույքը։
Ներկաներից մեկն ահազանգել էր ոստիկանություն։
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին կատարվածի հանգամանքները։
Խուլիգանության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ կերպով ճշտեցին տղամարդու ինքնությունն ու ձեռնարկեցին որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Հունվարի 14-ին Մարաշի ոստիկանները 39-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայրիկս և իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք». ՊՆ-ը տեսանյութը

17:19 01.06.2025

«Հայրիկս և իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք». ՊՆ-ը տեսանյութը

«Հայրիկս և իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Al Arabiya. ՀԱՄԱՍ-ը կորցնում է անվտանգության վերահսկողությունը Գազայում սովի և քաոսի պատճառով

17:00 01.06.2025

Al Arabiya. ՀԱՄԱՍ-ը կորցնում է անվտանգության վերահսկողությունը Գազայում սովի և քաոսի պատճառով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում անվտանգության իրավիճակի նկատմամբ, որտեղ մարդասիրական օգնության թալանը և գողությունը աճել են ծանր պարենային ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ գողերն ու հանցավոր խմբավորումները սկսել են գրավել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները, թալանել տները և ահաբեկել պաղեստինյան […] ...

Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

16:38 01.06.2025

Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ Պրոբացիայի ծառայության հետ համատեղ, Կոմիտասի անվան այգում գտնվող Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացրել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պրոբացիայի շահառուների 27 երեխաներ։ Ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել արմատական ​​ռազմական տասնյակ օբյեկտների

16:20 01.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել արմատական ​​ռազմական տասնյակ օբյեկտների

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող տասնյակ արմատական ​​ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական տասնյակ թիրախների, այդ թվում՝ ականապատված ռազմական օբյեկտների, ստորգետնյա թունելների, դիպուկահարների դիրքերի և հակատանկային հրթիռային կայանքների, որոնք սպառնալիք էին […] ...

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

16:00 01.06.2025

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը 15-ից հասել է 30-ի, մոտ 120 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Այս տարածքում մարդասիրական առաքելությունն իրականացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել անցակետի շուրջ […] ...

Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ը

15:40 01.06.2025

Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ը

ՀՀ արդարադատության նախարարությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեսանյութով ներկայացրել է փոքրիկների «մեծ մտքերը»։   ...

BACK_TO_TOP