11:05 16.11.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
10:42 16.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Սպիտակում և Լոռիում թույլ ձյուն է: Դիլիջանի ոլորաններում և Մարալիկի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ: Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]
10:31 16.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արծարծվել են Արցախ-Ֆրանսիա կապերին, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդին Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության […]
10:29 16.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Վերջինս կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ […]
10:00 16.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը: Լոռու մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:41 16.11.2018
Նոյեմբերի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:45-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Օդալեն ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 56-ամյա Վարդանիկ Ասատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MX 359 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, […]
09:27 16.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 10։00-22։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արագածոտնի մարզ՝ Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական գյուղեր, Արմավիրի մարզ՝ Լեռնամերձ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Այգեշատ, Դաշտ, Բանավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ Շահումյան գյուղեր և Շահումյան թռչնաֆաբրիկա:
09:13 16.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ. 3-8 և 3-րդ նրբ. 8 շենքերը, Լյուքսեմբուրգի փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Տիգրան Մեծի պող. 31Ա, 33 շենքերը, Տիգրան Մեծի նրբ. 6, […]
09:00 16.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության 8 պատգամավորներ չեն ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Ցուցակ չեն ներառվել 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանին բավական լուրջ գլխացավանքներ պատճառած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը և նախկին […]
08:47 16.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները, այսպես ասած, «սորոսական հատվածը»՝ նախընտրական ցուցակի և «հարակից» պատճառներով։ Զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բացակայությունից, այն դեպքում, որ Դավիթ Սանասարյանին լավ տեղ են հատկացրել։ Ինչո՞ւ չկաք ցուցակում՝ հարցրինք Հռոմ գործուղման մեկնած ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանին։ «Բանն այն է, որ ես ոչ թե […]
08:33 16.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկնածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգրկել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել։ Մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով․ նրան գրել են 27-րդ հորիզոնականում։ Բանն այն է, որ Ռաֆիկ Գրիգորյանը մերժել է ռեյտինգային […]
08:16 16.11.2018
Ամերիկյան «Apple» կորպորացիան գեղարվեստական ֆիլմեր կնկարահանի։ Դրա համար այն համաձայնագիր է ստորագրել կինոարտադրության ոլորտում հայտնի A24 ընկերության հետ։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ Գործարքի պայմանների մասին չի հաղորդվում։ Նախագծի իրագործման մեկարկը նախատեսվում է հաջորդ տարի։ А24 ընկերությունը հայտնի է մի շարք նշանավոր ֆիլմերի նկարահանմամբ, ինչպիսիք են «Էմին», օսկարակիր «Լուսնի լույսը», «Լեդի Բըրդ»-ը։ Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ սկզբում ֆիլմերն […]
08:03 16.11.2018
ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են օրինագիծ՝ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով։ Այս մասին հայտարարել են օրենսդիր մարմնի արտաքին հարցերով կոմիտեում։ Որպես արգելքի պատճառներ սենատորները նշել են Եմենի հակամարտությունն ու լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունը։ Օրինագծով նախատեսվում է զենքի վաճառքի դադարեցում, Եմենի քաղաքացիական պատերազմին մասնակցող արաբական կոալիցիայի ինքնաթիռների լիցքավորման արգելք, ինչպես նաև պատժամիջոցներ։ […]
07:45 16.11.2018
Պրահայի կենտրոնական Վացլավի հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ պահանջում են Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը` ֆինանսական հանցագործության գործի պատճառով։ Այս մասին հայտնում է Novinky առցանց պորտալը։ 2018 թվականի հունվարին Չեխիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից՝ կապված հետաքննության հետ, որն անցկացվում է նրա դեմ՝ որպես Արևելյան Եվրոպայի խոշորագույն Agrofert կորպորացայի ղեկավարի։ Խոսքը ԵՄ-ից ապօրինաբար 2 մլն եվրո սուբսիդիա […]
07:32 16.11.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է վերահսկել «բարձր տեխնոլոգիական» ռազմավարական նորագույն զենքի փորձարկումը։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ փորձարկումը հաջող է անցել, և Կիմ Չեն Ինը գովել է գիտնականներին։ Փորձարկումն անցկացվել է Պաշտպանության ազգային ինստիտուտում։ Նշվում է, որ զենքը փորձարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների խափանման […]
07:16 16.11.2018
Այս սեզոնի առաջին ձյունը կաթվածահար է արել Նյու Յորքի տրանսպորտային հաղորդակցությունը։ Քաղաքի ոստիկանության տվյալներով՝ ճանապարհներին գոյացել են բազմակիլոմետրանոց խցանումներ։ Բացի այդ, ձյան տեղումները ստիպել են փակել մուտքը դեպի Մանհեթենի ավտոբուսային տերմինալ։ Արտակարգ իրավիճակների հարցերով նյույորքյան վարչությունը հայտնել է, որ ձնախառն թաց անձրևը կարող է ճանապարհներին մերկասառույց առաջացնել և զգուշավորության կոչ արել։ Քաղաքում տաքսով ուղևորության արժեքը […]
15:14 15.11.2018
Երևան-Սևան-Իջևան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։ Նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հենապատի հիմնանորոգման […]
14:33 15.11.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ: Մասնավորապես՝ պարզված նախնական տվյալների համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) և սահմանված կարգի խախտմամբ, 2018 թվականի […]
11:57 15.11.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է Հասմիկ Տոլմաջյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման […]
11:43 15.11.2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 14-ին շնորհավորական նամակներ է ուղարկել դաշնային Կոնգրեսի և նահանգային խորհրդարանների միջանկյալ ընտրություններում հաղթած ԱՄՆ մի խումբ օրենսդիրների: «Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր աջակցությունը հայկական նշանակության հարցերում: Հույս ենք հայտնում, որ Ձեր հետագա գործունեությունը կշարունակի նպաստել մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և ժողովուրդների ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչմանը»,- […]
10:50 15.11.2018
Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Լինելու ենք կառուցողական եւ երկխոսության պատրաստ ընդդիմություն: Բայց կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում: Դրանցից առաջինն ու ամենագլխավորը` Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիր չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն […]
10:37 15.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Դիլիջանի, Սևանի, Սիսիանի (Զանգերի հատվածում), Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100մ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]
10:19 15.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն: Հռոմում նախագահ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոյի (Massimo Inguscio) հետ: Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը նշել է, որ մեծապես հետաքրքրված է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջ քաշված համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ, մասնավորապես […]
10:00 15.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ շնորհակալություն հայտնելով շրջանակի անդամներին […]
09:37 15.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-14։00 Ավան՝ Նարեկացի թաղ. 38 շենքը, Ավանի մշակույթի տունը, «Ֆիտնես Ավան» ՍՊ ընկերությունը, «Գոհար Մամիկոնյան» ՍՊ ընկերությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 33 շենքը և հարակից ոչ […]
09:26 15.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 15-ին` ժամը 10:00-22։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը։ Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 15-ին կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ […]
09:12 15.11.2018
Արցախում նոյեմբերի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ- Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մակնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվել ձորը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Գյումրի […]
09:03 15.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոն»-ի սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել: Պատճառը օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյանին ստիպել են գնալ այդպիսի ծանր որոշման։ Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2016թ. դեկտեմբերին ևս հրահանգել […]
08:48 15.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է։ Այստեղ են ապրում Ավշարի Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրները, Մանվել Ղազարյանը, այստեղ է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանը։ Երիտմարզպետ Գարիկ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ իր մարզի ցուցանիշներն ընտրություններում բարձր լինեն, և ինքն անցնի խորհրդարան՝ չխորշելով օգտագործել «հին Հայաստանի» մոտեցումները։ Երեկ […]
08:37 15.11.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի պահանջով Սպիտակ տան աշխատակցուհին հեռացվել է։ Խոսքն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալ Միրա Ռիկարդելի մասին է։ Այն, որ նա լքում է Սպիտակ տունը, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռիկարդելը քննադատել է նախագահի տիկնոջը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Ռիկարդելը […]