08:18 15.11.2018
ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 26 կազմակերպություն, որոնց հետ ԱՄՆ քաղաքացիներին արգելված է ուղիղ ֆինանսական գործարքներ կատարել։ Սահմանափակումների տակ է հայտնվել կուբացի զինվորականներին պատկանող 16 հյուրանոց։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Թրամփի վարչակազմի ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են այն բանին, որ ֆինանսական միջոցներն ԱՄՆ-ից չանցնեն Կուբայի զինվորականներին, հետախուզությանն ու […]
08:01 15.11.2018
Նոյեմբերի 13-ին «Մեգաֆոն» ընկերության բաժնետերերն արտահերթ ժողովում քվեարկությամբ գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանին 3 տարի ժամկետով նշանակել են գլխավոր տնօրեն։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով օպերատորին։ Հոկտեմբերի սկզբին «Մեգաֆոն»-ը հայտնել էր, որ ընկերությունում մոտ 20 տարի աշխատած Սերգեյ Սոլդատենկովը որոշել է հեռանալ պայմանագրի ժամկետը չլրացած։ Վերմիշյանը 2011 թվականից զբաղեցրել է գլխավոր տնօրենի ֆինանսական հարցերով […]
07:45 15.11.2018
Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի մարգարտե կախազարդը (1755–1793) Sotheby’s-ի կողմից կազմակերպված աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 36 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է աճուրդի տան կայքը։ Նշվում է, որ թագուհուն պատկանած զարդի քարը բնական առանձնահատուկ մարգարիտ է՝ անհավանական չափսի։ Աճուրդում վաճառվել են նաև թագուհու մարգարտե և ադամանդե ականջօղերը, ինչպես նաև ավելի քան 300 մարգարիտներով վզնոցը։ Վաճառված բոլոր […]
07:30 15.11.2018
Ավստրալիայում 4 մետրանոց վագրային շնաձուկը հարձակվել է նավակով զբոսնող տղամարդու վրա։ Այս մասին հայտնում է տեղի փրկարար ծառայությունը թվիթերյան իր էջում։ Դեպքը տեղի է ունեցել Սանշայն-Քոսթ (Քուինսլենդ) առափնյա շրջանից 1 կմ հեռավորության վրա։ Ծովային գիշատիչը նրան դուրս է գցել նավակից, սակայն չի հասցրել լուրջ վնասվածքներ պատճառել, տղամարդը կարողացել է բարձրանալ նավակ և օգնություն կանչել։ Այս […]
07:14 15.11.2018
ԱՄՆ-ը հարյուրամյակի սկզբից պատերազմների վրա ծախսել է մոտ 5․9 տրիլիոն դոլար։ Այդ պատերազմները խլել են առնվազն 480 հազար մարդու կյանք, ևս 10 մլն մարդ փախստական է դարձել։ Այս մասին հայտնում է Նետա Քրոուֆորդն ամերիկյան Բրաունի համալսարանից։ 2001 թվականից ԱՄՆ-ը մասնակցել է Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի պատերազմներին, ինչպես նաև տեղային այլ գործողությունների։ Քրոուֆորդը, ի տարբերություն պաշտոնական […]
17:23 14.11.2018
Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 15-ից Երևան քաղաքի Սասունցի Դավիթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Խորենացու փողոցի կողմից Բելինսկու փողոցով Ռոստովյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում ձախ եզրային 2-րդ գոտուց կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն:
15:57 14.11.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանի 6 հատուկ դպրոցներում իրականացրած չհայտարարված այցերի ընթացքում արձանագրել է խնդիրներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների մշտադիտարկում իրականացնելու լիազորության շրջանակում վեր հանված խնդիրները կապված են երեխաների խնամքի պայմանների, ընդունելության փաստաթղթերի, լոգարանների և սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, հաստատության բուժանձնակազմի աշխատանքի և հաստատություններում գործող […]
15:32 14.11.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի`«ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով «կեղծ նախաձեռնությունը»: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ակնհայտ է և անհերքելի փաստ, որ 27 տարի Հայաստանի Հանրապետությունում գործել է կուսակցապետություն: Այս կուսակցապետությունը կրկնել է Կոմունիստական կուսակցության արատավոր ավանդույթը` քաղաքական դաշտի և պետական իշխանության բոլոր գործառույթների մենաշնորհումը: […]
15:12 14.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հռոմ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ու կառավարության վեցամսյա գործունեության արդյունքները: Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ անվերապահ աջակցությունն է […]
13:23 14.11.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական միության տարածքում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին Արցախում՝ պետական նախարարը կարևորել է ընկերության կատարած ներդրումներն Արցախի էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը տեղեկացրին, որ մտադիր են մոտ ապագայում մեծացնել «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության մեջ ունեցած ներդրումային մասնաբաժինը։ Ներդրումային ընկերության ներկայացուցիչների խնդրանքով՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում կենսաթոշակային համակարգի, փոքր ավիացիայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության ոլորտների ներդրումային հնարավորությունները, որոնցում նույնպես հյուրերը ներդրումներ անելու հետաքրքրություն են դրսևորել: Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը։
13:12 14.11.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում: Այսօր Արթուր Դավթյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Ողջունելով ՀՀ գլխավոր դատախազին իր հրավերն ընդունելու և Իրանում գտնվելու կապակցությամբ՝ պարոն Մոնթազերին նշել է, որ Հայաստանի և Իրանի հազարամյակների պատմական ու մշակութային առնչությունները, ներկայիս երկու պետությունների […]
13:05 14.11.2018
Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։ Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ միջոցառմանը մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձևավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ: Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը, չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, մեծ […]
12:53 14.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. օգոստոսի 1-ին քաղաքացին Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, անհայտ անձը խաբեությամբ, գումարը հետագայում տալու պայմանով, Երևանում գործող խանութ-սրահներից մեկում վերցրել է իրեն պատկանող […]
12:33 14.11.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում: Բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների […]
12:21 14.11.2018
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 02։00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում դեղատան աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 00։40-ին, անհայտ անձը բաց դռնով մտել է Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում գործող դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156.000 դրամ: Նույն օրը․ բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի […]
12:19 14.11.2018
Նոյեմբերի 14-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ, 53-ամյա Կարեն Դարբինյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի […]
12:11 14.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 6-ական, անձնական ունեցվածքի գողության 5, խարդախության ու ծեծի 3-ական, շորթման, սպանության սպառնալիքի և ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, զենք-զինամթերքի առգրավման, […]
12:09 14.11.2018
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ Ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով: ԿԲ-ից հայտնում են, որ Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ կենտրոնական բանկերի մարտահրավերների, ռիսկերի վրա հիմնված վերահսկողության, կանխիկ դրամաշրջանառության, սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական շուկաների գլոբալ միտումների, ԵՏՄ և ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ: Միջոցառման շրջանակում […]
12:01 14.11.2018
«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 1990թ. ծնված Վլադիմիր Կ.-ն, որը նոյեմբերի 13-ին՝ ժամը 04։00-ին, Կորյունի փողոցի բիզնես-կենտրոնի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս, իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ օդ է կրակել: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16։30-ին Վլադիմիր Կ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել ձայնային […]
11:41 14.11.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Նասեր Սոբհանիփուրին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արման Պողոսյանը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում Իրանի դեսպանության հետ ակտիվ շփումները, որոնք նպաստում են իրավական փոխօգնության ոլորտում ի հայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիվ լուծմանը: Քննչական […]
11:35 14.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 20-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Ձերբակալվել է երիտասարդ կնոջ 30-ամյա ամուսինը: 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, Էրեբունի ԲԿ-ից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի […]
11:25 14.11.2018
Շատ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը, որի շինաշխատանքները կտևեն մի քանի տարի, որը թույլ կտա ջրամբարի ջուրը կասկադի միջոցով ինքնահոս կերպով տեղափոխել Մարտակերտ շրջկենտրոնի հարակից դաշտեր՝ հիմնելով 3 նոր ջրամբար և ոռոգովի դարձնելով ավելի քան 10․000 հեկտար հողատարածք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ […]
11:21 14.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր, ճանապարհը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
11:16 14.11.2018
Հոգեբուժական կազմակերպություններում խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է ևս երկու քրեական գործ։ ՀՀ գլխավոր դատախազությունից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության համաձայն՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց: […]
10:15 14.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամո, Մյասնիկյան, Հակոբջանյան, Մանթաշյան, Աղայան, Մխիթարյան, Մաքսիմ Գորկի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
10:00 14.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հակառակ հավաստիացումներին, որ «ՔՊ» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, մենք տեղեկացանք, որ Սյունիքից կառաջադրվի նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Գրիգորյանի մտերիմներից է, գործարար, որը նաև Գորիսի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։ «ՔՊ»-ի ռեյտինգային ցուցակով 5-րդ ընտրատարածքում` Արարատի մարզում, կառաջադրվի նաև Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն […]
09:48 14.11.2018
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 01:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին և էլեկտրական սյանը. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է […]
09:36 14.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վանաշեն և Արարատ գյուղերի ջրամատակարարումը: Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 09։00-18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]
09:20 14.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավան՝ Թումանյան թաղ. 13/1 շենքը, Անդրանիկի փ. 46, 50 շենքերը, Անդրանիկի փ. 43, 45, 47, 49, 51, 53 շենքերը և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդները, Սվաճյան փ. 40 շենքը, 10։30-16։30 Սայաթ-Նովա […]