Արտակ Զեյնալյանն Իտալիայում ներկայացրել է հակակոռուպցիոն պայքարին ուղղված աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+26.09 oC

Արտակ Զեյնալյանն Իտալիայում ներկայացրել է հակակոռուպցիոն պայքարին ուղղված աշխատանքները

11:24 13.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմում նոյեմբերի 12-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացումը թվային ժամանակաշրջանում. վերջին միտումներն ու ԵԱՀԿ շրջանակում լավագույն փորձը» համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ Հայաստանի պատվիրակությանը համաժողովին հրավիրելու համար և Իտալիայի Հանրապետությանը՝ ջերմ հյուրընկալության համար:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և նշել, որ հայ ժողովուրդը թավշյա, խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքն ու ավելի լավ երկիր ունենալու իր երազանքը:

Խոսելով Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքներից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հասել է նոր մակարդակի, դարձել է ավելի նպատակային և արդյունավետ:

Այդ համատեքստում նա ընդգծել է, որ հակակոռուպցիոն ոլորտում առաջընթացը հիմնականում պայմանավորված է միջազգային չափորոշիչներին համապատասխան օրենսդրության ընդունմամբ և դրա արդյունավետ կիրառմամբ: Մասնավորապես, նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է ապօրինի հարստացման քրեականացմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ազդարարման համակարգի ստեղծմանը, հայտարարագրման ինստիտուտի բարեփոխմանը, գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ու էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների շարունակական ներդրմանը: Վերջինի առումով Արտակ Զեյնալյանն առանձնացրել է Արդարադատության նախարարության ստեղծած www.e-draft.am իրավական ակտերի նախագծի միասնական կայքը, www.e-hotline.am թեժ գծի կայքը, www.e-request.am էլեկտրոնային հետազոտությունների միասնական պլատֆորմը, www.e-license.am լիցենզիայի միասնական էլեկտրոնային ռեեստրը և այլն:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը կենտրոնացած է ոչ միայն իրավական և ռազմավարական գործողությունների մշակման, այլև ինստիտուցիոնալ և հարկադրանքի միջոցների համակարգերի կիրառման վրա: Այս առումով, Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախորդ երեք ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների և կոռուպցիոն սխեմաների բացահայտման մակարդակը զգալիորեն աճել է:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ներկայում մշակվող  2019-2022թթ. հակակոռուպցիոն նոր ռազմավարությանը և նշել, որ այդ ռազմավարության կանխարգելիչ մասը վերաբերելու է նորարարական մեթոդներով կոռուպցիայի դեմ պայքարին:

Ելույթի ավարտին Արտակ Զեյնալյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն ու անհանդուրժողականությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում և նշել, որ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կօգնի Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի գնահատման, թույլ կողմերի բացահայտման և ոլորտում հետագա գործողությունների ծրագրման համար:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

21:25 19.06.2025

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին: «Առաքելությունը հպարտանում է համայնքի վստահությամբ և կշարունակի հանձնառու մնալ տարածաշրջանի պաշտպանությանը և անվտանգությանը»,- նշվում է գրառման մեջ։ HoM Markus Ritter joined the patrol […] ...

Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրել

21:18 19.06.2025

Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մերձավան գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը տանը կից հողամասում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել է 42 կանեփի թուփ: Նա նշել է, որ կանեփը աճեցրել է անձնական օգտագործման նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

21:11 19.06.2025

Դեսպան Սմբատյանին շնորհվել է «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր շքանշանը

Հունիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ։ Այս մասին հայտնել են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից: Ա․Սմբատյանը երախտագիտություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ Շեմյեն Ժոլտը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հանձնեց Հունգարիայի նախագահի հրամանագրով Ա.Սմբատյանին շնորհված «Արժանիքի համար Պատվո խաչ» Հունգարիայի բարձր […] ...

Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ

21:05 19.06.2025

Հարգում ենք բոլոր մրցակիցներին․ «Նոայի» գլխավոր մարզիչ

«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանության մասին. «Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդուչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների»,- նշել է խորվաթ մասնագետը։ «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում […] ...

Հունիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:00 19.06.2025

Հունիսի 20-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. 84 հասցե՝ «Թիմ Տելեկոմ» ընկերություն միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական […] ...

Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:53 19.06.2025

Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը նոր հարվածների շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածելով Թել Ավիվում և Հայֆայում գտնվող ռազմական թիրախներին, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։ «Հայֆայում և Թել Ավիվում ռազմական արդյունաբերության օբյեկտների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակցված հարձակումների նոր ալիք է սկսվել։ … Ռազմական ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության […] ...

BACK_TO_TOP