TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Եվրոպայի ամենակեղտոտ քաղաքը գտնվում է Մակեդոնիայում

07:44 06.11.2018

Մակեդոնական Տետովո քաղաքը ճանաչվել է Եվրոպայի ամենակեղտոտ քաղաքը՝ համաձայն Pollution Index 2018 վարկանիշի։ Տվյալները հրապարակվում են 6 ամիսը մեկ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է իտալական Նեապոլ քաղաքը, իսկ երրորդ հորիզոնականում տեղ է գտել մակեդոնական ևս մեկ քաղաք՝ մայրաքաղաք Սկոպյեն։ TASS գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի ամենամաքուր քաղաքներն են Հելսինկին (Ֆինլանդիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա), Ցյուրիխը (Շվեյցարիա) և Ստոկհոլմը (Շվեդիա)։ Վարկանիշային […]

̰
Լոնդոնում անցկացվել է հակակառավարական «Միլիոն դիմակների երթը»

07:31 06.11.2018

Լոնդոնի կենտրոնում անցկացվել է «Միլիոն դիմակների երթը», որը կազմակերպել էր Anonymous շարժումը։ Շարժումը միավորում է ցանցահեն-ակտիվիստների, որոնք պաշտպանում են քաղաքական գաղափարների առաջխաղացման, մարդու իրավունքների պաշտպանության և համացանցում առանց գրաքննության տեղեկատվության ազատության ապահովման համար համակարգչային ցանցերն օգտագործելու գաղափարը։ «Մենք տեսել ենք, թե ինչպես է քչերի հարստությունը, եկամուտները, ագահությունը վեր դասվում շատերի բարեկեցությունից, և մենք ասում ենք՝ […]

̰
Ստամբուլի պատմական հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել

07:15 06.11.2018

Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։ Ֆաթիհի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից 1821թ․ բացված տարրական դպրոցի շենքն արդեն քառորդ դար է՝ անմխիթար վիճակում է։ Քարե շինության պատերը ճաքճքել են, ներսը աղբանոցի է վերածվել։ Կառույցը ներկայումս անօթևանների ապաստանն է դարձել։ Պատմական կառույցի վերականգնման նպատակով հատուկ նախագիծ է մշակվել, սակայն […]

̰
Արդարադատության նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

17:27 05.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև երկարաժամկետ և ամուր գործընկերությանը: Այդ համատեքստում Արթուր […]

̰
ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Դինա Ակոպովնան ներկայացել է հայ իրավապահներին

16:37 05.11.2018

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին` ժամը 15։00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Դիանա Գ.-ն, որը փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ԱՄՆ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371, 3551, 1546, 1956 հոդվածների մեղադրանքով «ԱՄՆ կառավարության նկատմամբ խարդախության փորձ կատարելը, արտոնագրերի հետ կապված խարդախություն, փողերի լվացում»՝ Ինտերպոլի «Կարմիր անկյունով» քարտի […]

̰
Թուրքիայի քրդամետ կուսակցության 6000 անդամ բանտարկված է

16:21 05.11.2018

Թուրքիայում ուղիղ երկու տարի է` ինչ բանտում են գտնվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այդ կապակցությամբ քրդամետ կուսակցության ներկայիս համանախագահներ Փերվին Բուլդանը և Սեզայի Թեմելլին Անկարայում մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում տվյալներ են ներկայացրել, թե իրենց կուսակցությունից ինչքան մարդ է այժմ գտնվում […]

̰
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի  նախագահին

15:13 05.11.2018

Նոյեմբերի 5-ին Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, «Աբովյան» մշակութային միության ղեկավար Մաթո Հախվերդյանին: Այս մասին հայտնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաթո Հախվերդյանը նշեց, որ այսօր Հոլանդիայում ապրում է 20-25.000 հայ, և նրանց զգալի մասը վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածներ են, կան նաև […]

̰
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղըզստանի դեսպանը

14:59 05.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղըզական Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլոտ Օթունբաևը (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի հայ-ղրղըզական հարաբերությունների զարգացման գործում։ Նախագահը նշել է, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացումը բխում […]

̰
Վառարանի ծխից 4 անձինք թունավորվել են

14:52 05.11.2018

Նոյեմբերի 5-ին` ժամը 01.10-ին, հիվանդանոցից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում ծխով CO 2» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1985 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 2004 թ. ծնված Ռիտա Հ.-ն, 2007 թ. ծնված Հայկ Հ.-ն և 2013 թ. ծնված Ինեսա Հ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նոյեմբերի 4-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, տանը աթար […]

̰
Վաղարշակ Հարությունյանը չի մեկնաբանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու մասին լուրը

14:01 05.11.2018

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Լուրի իսկությունը SHANTNEWS.am-ը փորձեց պարզել հենց Հարությունյանից, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: «Չեմ մեկնաբանում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Կոմերսանտ»-ն […]

̰
Ռիհաննան զայրացել է Թրամփի վրա՝ իր երգերի օգտագործման պատճառով

12:19 05.11.2018

Ռիհաննան զայրացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա` քաղաքական միջոցառման ժամանակ իր երգերի օգտագործման պատճառով: Երգչուհու Do not Stop the Music երգը հնչել է Թեննեսի նահանգում Թրամփի ելույթի ժամանակ: Ստեղծագործության հնչելու ընթացքում բազմության ուղղությամբ նետել են «Թրամփ» գրությամբ մարզաշապիկներ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: «Իմ մարդիկ երբեք ներկա չեն գտնվի այդ ողբալի հանրահավաքներին»,- […]

̰
Վրաերթ Երևանի Սեբաստիայի փողոցում. 53-ամյա կին է մահացել

12:07 05.11.2018

Նոյեմբերի 4-ին` ժամը 18։10-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու Վարսիկ Եսայանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Բացահայտվել է 5 մլն դրամ կաշառք տալու փորձին օժանդակելու դեպք

12:05 05.11.2018

ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձերի և պետական ծառայություն իրականացնող ՊԵԿ պաշտոնատար անձի՝ իր պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով, կաշառք տվողի ու ստացողի միջև համաձայնությանը նպաստելու վերաբերյալ ՊԵԿ քննչական ծառայությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։ Գործի նախաքննության շրջանակում, Հատուկ քննչական ծառայության, ոստիկանության ԿՀԴՊ […]

̰
Սկսվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 2-րդ հատվածի հիմնանորոգումը

11:40 05.11.2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում նոր շրջափուլ է սկսվել։ 2016թ. սեպտեմբերին մեկնարկած շինարարության առաջին փուլով Վանաձոր–Ալավերդի 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտվել են և շուտով կհանձնվի շահագործման: Այս տարի սկսվել է նաև ավտոճանապարհի 2-րդ՝ 51.74 կմ հատվածի հիմնանորոգումը, որը մեկնարկել է ճանապարհի երկու ծայրերից՝ առաջին փուլով նորոգված 38.45-րդ կմ-ից դեպի «Թումանյան» կայարանից […]

̰
Չնայած պատժամիջոցներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել. Ռոհանի

11:24 05.11.2018

Չնայած պատժամիջոցներին՝ Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «ԱՄՆ-ը ցանկանում է զրոյի հասցնել իրանական նավթի վաճառքը… Բայց մենք կշարունակենք այն վաճառել»,- Ռոհանիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Նոյեմբերի 5-ին ուժի մեջ է մտնում Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների փաթեթը: Վաշինգտոնը կոչ է արել բոլոր գնորդներին հրաժարվել իրանական […]

̰
Կաթողիկոսն ընդունել է Արմավիրի մարզպետին

11:10 05.11.2018

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Նորին Սրբությունը նորանշանակ մարզպետին իր բարեմաղթանքներն է փոխանցել` վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռի և մարզպետարանի միջև ձևավորված սերտ գործակցությունը կշարունակվի արդյունավորվել նոր կենսագործումներով: […]

̰
Ներողություն եմ խնդրում` «Լույս» դաշինքն այլևս չկա. «Հանրապետություն»-ը կմասնակցի ընտրություններին. Արամ Սարգսյան

11:00 05.11.2018

«Հանրապետություն»-ը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ […]

̰
Վիրահատության համար ձերբակալվածից գանձված ավելի քան 600 հազար դրամը ՄԻՊ-ի աջակցությամբ վերադարձվել է նրան

10:37 05.11.2018

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր պաշտպանյալի վիրահատության համար վճարված գումարը հետ ստանալու նպատակով։ Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, նա տեղեկացրել է, որ  իր պաշտպանյալը, լինելով ձերբակալված անձ և ունենալով առողջական խնդիրներ, շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և անմիջապես վիրահատվել: Կատարված ծառայության դիմաց՝ բժշկական կենտրոնում ձերբակալվածից գումար են պահանջել, հաշվի չառնելով, […]

̰
Ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

10:25 05.11.2018

Նոյեմբերի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում՝ մոտ 750 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի հուշարձանի մոտակայքում գտնվող այգիներում այրվել է 3 հա խոտածածկույթ և 10 պտղատու ծառ, Աբովյան քաղաքի նախկին «Հաշվիչ» […]

̰
Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են ռազմական փոխգործակցությանը վերաբերող հարցեր

10:11 05.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ին քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար […]

̰
Անցած շաբաթ ՀՀ–ում գրանցվել է 177 արտակարգ դեպք

10:08 05.11.2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 310 դեպք, որից 177-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 110 կենցաղային կանչ, 81 հրդեհ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 104 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 8 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է […]

̰
Խոշոր վթար Դավթաշենի կամրջի վրա. կա 7 վիրավոր

09:52 05.11.2018

Երևանում նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։10-ի սահմաններում Դավթաշենի կամրջի վրա բախվել են Opel մակնիշի 35 RV 398 համարանիշի, Volkswagen Passat մակնիշի 35 DC 173 համարանիշի և Mini Cooper մակնիշի 18 NN 999 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

̰
Իրանում զանգվածային հակաամերիկյան ցույցեր են անցկացվում

09:30 05.11.2018

Իրանի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին հակաամերիկյան բազմահազարանոց ցույցեր են անցկացվում: Ցուցարարների ձեռքերին նկատելի են Թրամփին ծաղրող,  հակաամերիկյան կարգախոսներով պաստառներ: Ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը: Բողոքի ցույցերը հարևան երկրում անցկացվում են 1979 թվականին Իսլամական հեղափոխության ժամանակ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման օրը, որն այս տարի համընկել է պատժամիջոցների նոր փաթեթի սահմանման հետ: Ինչպես […]

̰
Վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա տուժած

09:02 05.11.2018

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 01:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել քարերի մեջ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 9-րդ կմ-ին «Mercedes […]

̰
Սպանված սաուդցի լրագրողի երեխաները Էր Ռիադից պահանջում են հոր մարմինը․ CNN

08:44 05.11.2018

Սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի որդիները Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջել են իրենց հանձնել իրենց հոր դին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նրանք հոր մարմինը պահանջում են հուղարկավորության համար։ Լրագրողի ընտանիքը հույս ունի, որ դա շուտով տեղի կունենա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ լրագրողի սպանության հրամանը տրվել է «բարձր մակարդակով»՝ […]

̰
Էր Ռիադն ամերիկյան զենքի հետ վարվել չգիտի․ Թրամփ

08:30 05.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Եմենում ամերիկյան զենքն օգտագործում է ոչ հմուտ կերպով։ Նա այդ կերպ պատասխանել է հարցին, թե իրեն անհանգստացնո՞ւմ է այն, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ամերիկյան ռումբեր է կիրառում խաղաղ բնակիչներին սպանելու համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ սարսափելի է համարում միջադեպը, […]

̰
Մեծ Բրիտանիայի շուրջը լողալով՝ տղամարդը ռեկորդ է սահմանել

08:15 05.11.2018

Մեծ Բրիտանիայի բնակիչ Ռոս Էջլին պատմության մեջ առաջին անգամ լողալով պտտվել է Մեծ Բրիտանիայի շուրջը՝ հաղթահարելով 3317 կմ։ Նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Նա ծովային ուղևորությունը սկսել էր հունիսի 1-ին, ծովափնյա Մարգիտ քաղաքից։ Ճանապարհին նրան ուղեկցել է նավաստի Մեթյու Նայթը սպորտային շարժիչավոր  կատամարանով, որի վրա Ռոսը հանգստացել ու գիշերել […]

̰
ԵՄ-ն բիզնես կվարի կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Իրանի հետ․ Պոմպեո

07:57 05.11.2018

Պետդեպի ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա ԵՄ ընկերություններին բիզնես վարել միաժամանակ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Քաղաքական գործիչն այդ կերպ պատասխանել է հաղորդավարի հարցին այն մասին, թե չե՞ն դադարեցնի որոշ եվրոպական ընկերություններ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն իրանական պատժամիջոցների պատճառով։ «Եվրոպական ընկերություններին չի թույլատրվի բիզնես վարել […]

̰
Նոյեմբերի 5-ին Իրանի դեմ սահմանվող պատժամիջոցները կլինեն ամենակոշտը․ Պոմպեո

07:43 05.11.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին Իրանի դեմ ուժի մեջ մտնող պատժամիջոցները կլինեն ամենակոշտը բոլոր այն պատժամիջոցներից, որոնք երբևէ սահմանվել են Թեհրանի դեմ։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։ Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները դարձնում են իրանական տնտեսությունն առավել […]

̰
Իլոն Մասկը ցուցադրել է Լոս Անջելեսի տակ փորված վակուումային թունելը

07:29 05.11.2018

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկն թվիթերյան իր էջում հրապարակել է Լոս Անջելեսի տակ փորված գերարագ վակուումային թունելի տեսանյութը: Նրա խոսքերով՝ ինքն անցել է թունելի ողջ երկարությամբ, գնահատել դրա պատրաստությունը։ Նա ավելացրել է, որ ուղևորությունը «տագնապալի երկար էր»։ Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ Լոս Անջելեսի ստորգետնյա վակուումային թունելը կգործարկվի դեկտեմբերի 10-ին։ Walked full length of […]

̰
BACK_TO_TOP