TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Նախագահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը հրավիրել է դիտարկել դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունը

17:26 06.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակներով դիմել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին (պատճենը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին՝ հրավիրելով համապատասխանաբար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաս­տատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը դիտարկել Հայաստանի Հանրա­պետությունում 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի դեսպաններին

17:15 06.11.2018

Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի), Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի) և Դանիայի դեսպան Ռուբեն Մադսենին (նստավայրը՝ Կիև): Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ գործընկերային հարաբերություններին՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու Շվեդիայի, Ֆինլանդիայի և […]

̰
Վթար Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

16:39 06.11.2018

Նոյեմբերի 6-ին`ժամը 11:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Մ. Վ., ծնված 1959 թ.) ավտոմեքենան դուրս է եկել […]

̰
ԶՈՒ ինժեներական զորքերում և ծառայություններում նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում էական խախտումներ են բացահայտվել

16:27 06.11.2018

ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության և ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի խորքային ուսումնասիրություն։ Նպատակն էր եղել պարզել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման (շահագործման), ծառայության կազմակերպման գործընթացներում ծագող խախտումների, չարաշահումների առկայությունը, դրանց առաջացմանը նպաստող […]

̰
Մանկապարտեզին հաց է մատակարարվել սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող փոխադրամիջոցով

15:11 06.11.2018

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական գործողությունների շրջանակում պարզել են, որ Երևանի թիվ 42 մանկապարտեզին հացը մատակարարվում է սանիտարական անձնագիր չունեցող, սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող, սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին չհամապատասխանող փոխադրամիջոցով: Հացի տվյալ խմբաքանակի մատակարարումը մանկապարտեզին կասեցվել է, իսկ «Ալբերտ Ալեքսանյան»ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում, որին պատկանում է փոխադրամիջոցը, կիրականացվեն պետական վերահսկողության միջոցառումներ: […]

̰
Իրականացվում է ՀՀ-ի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն. ԱԳՆ

14:54 06.11.2018

Ներկայումս իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները […]

̰
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանին

14:25 06.11.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը միջխորհրդարանական մակարդակում, կարևորել պատգամավորական բարեկամական խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում: Արա Բաբլոյանի […]

̰
Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

14:23 06.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը (նստավայրը՝ Թբիլիսի): Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, դեսպան Թիդեստրոմն ընդգծել է երկու երկրների ու ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները և կարևորել շվեդահայ համայնքի դերն այդ գործում: Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի […]

̰
Գողություն Բյուզանդի փողոցում. որոնվում են տեսապատկերված անձինք

13:11 06.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 28-29-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Բյուզանդի փողոցում գործող մսի խանութ, և դիտավորությամբ հափշտակություն կատարել: Դեպքի առթիվ 29.08.2018թ. ՀՀ […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

13:07 06.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում 1997թ. ծնված քաղաքացու անվամբ հաշվառված ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ցանկապատին: […]

̰
Արտակ Զեյնալյանը Հարավային Կորեայում ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումները

13:01 06.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում այսօր ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԲԿԳ-ին հանդիպմանը Հայաստանի պատվիրակությանը հրավիրելու համար, ինչպես նաև Կորեայի Հանրապետությանը կարևոր միջոցառումը կազմակերպելու համար: Նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով […]

̰
Վիճաբանություն Խանջյան փողոցում. կա վիրավոր

12:59 06.11.2018

Նոյեմբերի 5-ին` ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ազդրի վերին երրորդականի, պոչուկի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Համլետ Ն.-ն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 15։00-ին, Խանջյան փողոցի թիվ 9 […]

̰
Մահվան ելքով վրաերթ Հովտաշեն գյուղում՝ ճանապարհաշինական աշխատանքներ կատարելու ընթացքում

12:46 06.11.2018

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։10-ին, մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս իր վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ անզգուշությամբ վրաերթի է ենթարկել 62-ամյա Սլավիկ Ավետիսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։  

̰
Թալինի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում ապօրինի հուղարկավորան դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել

12:05 06.11.2018

ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում կատարված հուղարկավորությունների խնդիրը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետության պահպանության ներքո գտնվող եկեղեցու տարածքում 1994-2017 թվականների ընթացքում պարբերաբար անհայտ անձանց կողմից առանց թույլտվության իրականացվել են ապօրինի հուղարկավորություններ: Դրանց հետևանքով վնասվել է պատմամշակութային […]

̰
Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

11:47 06.11.2018

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն  Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, հանձնաժողովի կազմում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Կ. Բրուտյանը, ՀՀ տարածքային կառավարման […]

̰
«Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է». Ջորջ Քենթ

11:27 06.11.2018

Հայաստանում տեղի ունեցած վերջին շրջանի զարգացումների մասին «Ամերիկայի Ձայնը» զրուցել է ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի հետ, որը վերջերս այցելել էր Հայաստան: «Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է»,- նշում է բարձրաստիճան դիվանագետը: Նա ընդգծում է, որ այսօր ակնհայտ է, որ Հայաստանում գիտակցել են, որ երկրին անհրաժեշտ են դրական փոփոխություններ, որն […]

̰
Երևանում 19-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

10:50 06.11.2018

Երևանում նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան կրակոցներ են հնչել. ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա Սուրեն Թ.-ն՝ հրազենային վնասվածքներով, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո […]

̰
Սոֆյա ռոբոտն իր Twitter-ում կիսվել է Նիկոլ Փաշինյանի հետ սելֆիով

10:30 06.11.2018

Սոֆյա ռոբոտը թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել է Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սելֆիով: Փաշինյանը ռոբոտի հետ լուսանկարվել էր Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» այցի ժամանակ: Իր ելույթից հետո վարչապետը մոտեցել էր արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտին և մի քանի բառ փոխանակել նրա հետ: Վարչապետը հարցրել էր Սոֆյային՝ կարո՞ղ […]

̰
Վաղարշակ Հարությունյանը՝ ՀԱՊԿ քարտուղա՞ր, թե՞ ԱԽ քարտուղար. Արմեն Գրիգորյանին կտանեն ԿԸՀ. «Հրապարակ»

10:20 06.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։ Դրան զուգահեռ մերոնք շրջանառության մեջ դրեցին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, ում թեկնածությունը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին շրջանառվում էր մինչ Խաչատուրովի նշանակումը, դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ով ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար։ […]

̰
Այս շաբաթ գաղտնալսման հարցով Քննիչ հանձնաժողով կհրավիրեն ՀՔԾ և ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին. «Հրապարակ»

10:16 06.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ և ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանին։ «Լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Իսկ […]

̰
Ողբերգական վթար Նորագավիթի ՃՈ անցակետի մոտ. կա 4 զոհ

10:11 06.11.2018

Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ Նորագավիթի «Գայի պոստի» մոտ, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:50-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում «Nissan Tida» մակնիշի 35 ՕX 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան ընթանալիս բախվել է ՃՈ պահակետի ճաղավանդակներին, մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել պահակետի մուտքի բազալտե աստիճանների վրա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի […]

̰
Երկրապահներով. Ովքեր են գլխավորելու «Հանրապետության» ցուցակը. «Ժամանակ»

09:52 06.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն ընտրել է այն թեկնածուներին, ովքեր պետք է գլխավորեն կուսակցության համամասնական ցուցակը: Նրանց հիմնական մասը ԵԿՄ-ական ծագում ունի: Մասնավորապես՝ «Հանրապետության» ցուցակում կլինեն ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, նաև լրագրող Անահիտ Ադամյանը»:

̰
Չինաստանն ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքն է․ Պենտագոն

09:38 06.11.2018

ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը վստահ է, որ 2025-2035 թթ․ Ռուսաստանը հազիվ թե այնպիսի սպառնալիք ներկայացնի ԱՄՆ-ի համար, որքան Չինաստանը, քանի որ չի կարող ընթացիկ մակարդակի վրա պահպանել իր ներուժը։ Այս մասին նա հայտարարել է Դյուկի համալսարանում ելույթի ընթացքում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանում ժողովրդագրական և տնտեսական ցուցանիշները նվազում են։ […]

̰
Պլանային ջրանջատում Սյունիքի և Լոռու մարզերում

09:27 06.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 7-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարտաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար գյուղերի, «Տաթևեր» ճոպանուղու, «Սիսիան» Զորավարժարանի, Նորավանի զինմասի, Օդանավակայանի զինմասի, նշված համայնքներին հարակից զինմասերի, […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:12 06.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Վերին Անտառային փ. 124/1, 131, 133, 135 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զեյթունի հացի գործարանը, Նոր-Մարաշ համայնքի՝ Նորքի Այգիներ թաղ. 243, 247 սեփական տները, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Արմենակյան […]

̰
ԲԴԽ-ի դեմ դուրս եկած դատավորները խնդրի առաջ են կանգնել․ «Ժողովուրդ»

08:56 06.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը, որ սնանկության գործով դատավոր չընտրվելուց հետո ԲԴԽ-ի դեմ են դուրս եկել` դիմելով դատարան, հայտնվել են խնդիրների առաջ: Ու հիմա նրանք նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ահազանգելով, որ ոչ իրավաչափ դատարանի ստեղծման պատճառաբանությամբ իրենց դատարանից դուրս […]

̰
Բումերանգի էֆեկտով. ՀՀԿ-ն ռեյտինգային թեկնածու չի գտնում․ «Ժամանակ»

08:37 06.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռեյտինգային ընտրակարգը, որը ժամանակին ներդրվել էր ՀՀԿ-ականների կողմից իրենց տպավորիչ հաղթանակն ապահովելու համար, բումերանգի էֆեկտով հարվածում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ական վերնախավը թեկնածու չի գտնում, ովքեր կհամաձայնեն մասնակցել և առաջադրվել ռեյտինգային ընտրատարածքներում: 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները կտրուկ հրաժարվում են՝ հասկանալով, որ այս անգամ խայտառակ թվեր են ստանալու և բացահայտելու […]

̰
Գեղարքունիքում ՀԿԵ-ի աշխատակիցներն, ի նշան բողոքի, պառկել են ռելսերի վրա

08:24 06.11.2018

Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 5-ին լարված իրավիճակ է եղել. ժամը 16:00-ից 300-ից ավելի քաղաքացիներ, որոնք աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում, ի նշան բողոքի, փակել են Երևան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Առավոտից իրիկուն, տարվա ցանկացած եղանակային պայմաններում՝ թե՛ ձյանը, թե՛ անձրևին, թե՛ շոգին, աշխատել ենք իրենց ուզածով: Ոչ մի վրիպում […]

̰
ՌԴ-ում հրդեհը 8 մարդու, այդ թվում 6 անչափահասի կյանք է խլել

08:16 06.11.2018

Կեմերովոյի մարզի Յուրգա քաղաքի առանձնատներից մեկում բռնկված հրդեհը 8 մարդու, այդ թվում 6 երեխայի մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել ծխից թունավորման հետևանքով։ Հրդեհի ընդգրկված մակերեսը կազմել է մոտ 30 քառակուսի մետր։ Նշվում է, որ զոհերը վարձակալած են եղել տունը։ Հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել […]

̰
Աշխարհի ամենամահաբեր կատուն ապրում է Աֆրիկայում

07:57 06.11.2018

Աֆրիկայում ապրող սևոտն կատուն աշխարհի ամենամահաբեր կատուն է, գրում է LiveScience-ը։ Բավականին համեստ չափսերով գիշատիչը մեկ գիշերում ավելի շատ որս է անում, քան հովազը 6 ամսում։ Փոքրամարմին գիշատչի մոտ առկա է արագացված նյութափոխանակություն, և նա մշտապես պետք է էներգիա ստանա։ Մեկ գիշերում կատուն ոչնչացնում է 10-14 կրծող։ Դա նշանակում է, որ այն միջինը որսում է […]

̰
BACK_TO_TOP