TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Բաղդադում պայթյունների շարք է որոտացել․ կան զոհեր

07:12 05.11.2018

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում որոտացած 4 պայթյունների հետևանքով  8 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al-Arabia-ն՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրին։ Պայթյունների հետևանքով վիրավորվել է 16 մարդ։ Նշվում է, որ պայթուցիկ սարքերը գործարկվել են հրապարակում և մի շարք խանութների մոտ։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

̰
Վրաստանի նախագահի թեկնածուները Facebook-ի գովազդի վրա ավելի քան 53 հազար լարի են ծախսել

21:27 04.11.2018

Վրաստանի նախագահական ընտրությունների ընթացքում թեկնածուները Facebook-ի գովազդի համար ավելի քան 53 հազար լարի են ծախսել: Տվյալները հրապարակվել են պետական աուդիտի ծառայության քաղաքական ֆինանսների մոնիտորինգի բաժնի կողմից, հաղորդում է վրացական Առաջին ալիքը: Սոցիալական ցանցում գովազդային ծախսերով առաջին տեղում է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում շտաբը Facebook-ի գովազդի համար ծախսել է շուրջ 35 հազար 396 լարի: «Միացյալ […]

̰
Կոչնչացնենք քաղաքական ոստիկանությունը, ինչ անուն ուզում ես տուր, միևնույն КГБ-ն է․ Վաշաձե

21:10 04.11.2018

Վրացական «Ազգային շարժում» կուսակցությունից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Քութաիսում անց է կացրել նախընտրական հանդիպում: Վաշաձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին և զրուցել նախընտրական ծրագրի և երկրում գոյություն ունեցող իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Քաղաքական համակարգի փոփոխում, վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, դաշնակցային կառավարություն, դատական համակարգի վերափոխում, անկախ արդարադատություն և դատախազություն․ ահա այս բարեփոխումների մասին է Վաշաձեն զրուցել […]

̰
Թալիբներն Աֆղանստանում կառավարական բազա են զավթել

20:56 04.11.2018

Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն Ուրուզգան նահանգում կառավարական բազա են զավթել։ Այս մասին հայտնում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով տեղացի պաշտոնյայի։ Հարձակման հետևանքով զոհվել են աֆղան զինծառայողներ, զոհերի հստակ թիվը դեռևս հայտնի չէ։ Գրոհայիններին հաջողվել է աֆղանական բանակին պատկանող զենք և տրանսպորտային միջոցներ զավթել։

̰
Հրդեհ Իսպանիայի ծերանոցներից մեկում․ կա զոհ, տուժածներ

20:34 04.11.2018

Մադրիդից ոչ հեռու գտնվող Ռոբլեդո-դե-Չավելա քաղաքի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով 9 անձինք վնասվածքներ են ստացել։ 90-ամյա մի կին զոհվել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Տուժածները հոսպիտալացվել են։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է։ Հրդեհը բռնկվել էր շենքի առաջին հարկում։ Այդ պահին շենքում գտնվել է 41 մարդ։ Բռնկման պատճառների մասին չի հաղորդվում։ #SUMMA112 confirma fallecimiento […]

̰
Հանրաքվեի արդյունքում Նոր Կալեդոնիայի բնակիչները որոշեցին չանկախանալ Ֆրանսիայից

20:13 04.11.2018

Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյա գաղութ), որը տեղակայված է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող մի քանի տասնյակ կղզիների վրա, այսօր կայացել է Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվե։ Այս մասին հայտնում է BFM-ը։ Քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկման արդյունքում բնակիչների 56․8 տոկոսը դեմ է քվեարկել անկախությանը։ Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է ավելի քան 80 տոկոս։ Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի մաս […]

̰
Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արևելյան սահմանագիծ

19:44 04.11.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Բելառուսի ներկայացուցիչը կարող է գլխավորել ՀԱՊԿ-ը․ «Կոմերսանտ»

18:49 04.11.2018

ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը, գրում է «Կոմերսանտը»: Նշվում է, որ վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին, Աստանայում։ Ինտրիգն այն է, որ պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ առաջացել է այդ թափուր տեղը։ Կազմակերպության երեք երկրներում «Կոմերսանտի» դիվանագիտական աղբյուրները նշում են, որ, […]

̰
Վթար Աշտարակ-Սասունիկ ճանապարհին․ կա զոհ, 5 վիրավոր

18:30 04.11.2018

Նոյեմբերի 4-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքից Սասունիկ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 10 OT 808 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 MԼ 156 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Փաստի […]

̰
Մոսկվան և Մինսկը ստիպված կլինեն պատասխանել Լեհաստանում ռազմաբազաների ստեղծմանը․ Լուկաշենկո

18:00 04.11.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ խորհուրդ է տվել Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչին խուսափել երկրում «ավելորդ բազաների» ստեղծումից, այլապես Մոսկվան ու Մինսկը ստիպված կլինեն պատասխանել։ Այս մասին հայտնում է ԲելՏԱ գործակալությունը։ Լուկաշենկոյի խոսքով՝ լեհ նախարարի հետ զրույցը կայացել է անցած շաբաթ՝ Մինսկում կայացած Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում։ «Մենք չենք պատրաստվում Ձեզ հետ մարտնչել։ […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

17:07 04.11.2018

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում` Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 7-9-ին սպասվում է […]

̰
ՔՊ-ն հանցավոր միավորում չի, որ դրան անդամագրվելը պախարակվի․ Դավիթ Սանասարյան

16:47 04.11.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանցավոր միավորում չի, որ դրան անդամագրվելը պախարակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ով օրերս հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ՔՊ-ին անդամագրվելու մասին․ «Հնարավոր է, որ տարբեր հանրապետականներ ու այլ կուսակցականներ հիմա փորձեն տեղ գտնել ծանրության կենտրոնի տարածքում, բայց դա չի նշանակում, որ նրանց ցանկություններով […]

̰
Երևանում ծեծել են ամերիկացի դերասանների

15:40 04.11.2018

Երևանում ծեծել են ամերիկացի դերասանների: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի բնակիչ Արամ Թորոսյանը ոստիկանությանն ահազանգել է, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք նոյեմբերի 1-ին՝ ժամը 01:20-ին, ծեծել են ԱՄՆ քաղաքացիներ 26-ամյա Քրիստոֆեր Ռեյնոլդին և Դանիել Քովենին, որոնք Լոս Անջելեսից են և ժամանակավորապես բնակվում են «Մարիոթ» հյուրանոցում: Փաստի առթիվ ոստիկանության […]

̰
Փաշինյանը զինծառայողների հետ լուսանկար է հրապարակել

15:36 04.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում զինծառայողների հետ լուսանկար է հրապարակել, որում երևում են նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ «Եվ մեր անունն է հայկական բանակ»,- այսպես է Փաշինյանը մակագրել լուսանկարը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փաշինյանը նոյեմբերի 2-4-ը գտնվում է չվճարվող արձակուրդում։

̰
Երևանում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

13:33 04.11.2018

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչները հայտաբերել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

̰
Սիցիլիայում անձրևների պատճառով 10 մարդ է զոհվել

13:11 04.11.2018

Հանգստյան օրերին Սիցիլիան իրենց գերակայության տակ առած եղանակային վատ պայմանները 10 մարդու, այդ թվում 2 երեխայի կյանք են խլել։ Մարդիկ զոհվել են ափերից դուրս եկած Միլիչա գետի հեղեղաջրերում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության տեղի ծառայությանը։ Ողբերգությունը տեղի է ունեցել անցած գիշեր, Պալերմո նահանգի Կաստելդաչա քաղաքում։ Ափերից դուրս եկած գետը հեղեղել […]

̰
Լոնդոնից ոչ հեռու փչովի բլրակի փլուզման հետևանքով 8 երեխա է տուժել

12:52 04.11.2018

Լոնդոնից ոչ հեռու գտնվող Ուոքինգ ավանի (Սուրեյ կոմսություն) զվարճանքների այգում  փչովի բլրակ փլուզման հետևանքով 8 երեխա է տուժել։ The Independent-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Այգում բազմաթիվ այցելուներ են եղել, ովքեր եկել էին հրավառությամբ հիանալու։ Ականատեսների գնահատականներով՝ փչովի բլրակի վրա մոտ 40 երեխա է գտնվել։ Հավանաբար այն չի դիմացել ծանրությանը, դրա համար էլ […]

̰
ԱՄՆ-ը 200 մլն դոլար կծախսի զինվորականներին Մեքսիկայի հետ սահման ուղարկելու վրա

12:33 04.11.2018

Մինչև տարեվերջ Մեքսիկայի հետ սահման ամերիկացի զինվորականների ուղարկման արժեքը գնահատվում է 200 մլն դոլար՝ պաշտպանական բյուջեի՝ տարեկան 216 մլրդ դոլար ծավալի պայմաններում։ Հաջորդ տարի այդ ցուցանիշը զգալի կմեծանա։ Նման տվյալներ է հրապարակել The Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնի վերլուծաբաններին։ Ըստ այդմ, Սպիտակ տունը պահանջում է 33 մլրդ դոլարով կրճատել պաշտպանական ծախսերը՝ հղում անելով դաշնային բյուջեի դեֆիցիտի աճին։ […]

̰
Մանե Թանդիլյանը շնորհավորել է սոցիալական աշխատողներին մասնագիտական օրվա առիթով

11:49 04.11.2018

Նոյեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Մասնագիտական օրվա կապակցության սոցիալական աշխատողներին ուղերձ է հղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։ «Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, 2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել նրա նպատակներն ու խնդիրները: Այն […]

̰
«Լուսավոր Հայաստանը» ընտրություններին կմասնակցի առանձին՝ սեփական տեսլականով և ծրագրերով

11:40 04.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․ «Լուսավոր Հայաստան Կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում «Ելք» կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի […]

̰
Մելանյա Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին և դեմոկրատներին ԱՄՆ նախագահին վարկաբեկելու համար

11:02 04.11.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մեղադրել է Դեմոկրատական կուսակցությանն ու ԶԼՄ-ներին Դոնալդ Թրամփին վարկաբեկելու համար և կոչ արել ամերիկացիներին ընտրությունների ժամանակ ցույց տալ իրենց աջակցությունը նախագահին։ «Դեմոկրատներն ու ընդդիմադիր ԶԼՄ-ներն անում են ամեն ինչ՝ կեղծ մեղադրանքներով Դոնալդին վարկաբեկելու համար՝ տարածելով կեղծ նորություններ և ստեղծելով պատկեր, թե նա չի վայելում ամերիկացի ընտրողների աջակցությունը»,-ասվում է Մելանյայի նամակում, […]

̰
Նոր Կալեդոնիան Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվե է անցկացնում

10:43 04.11.2018

Նոյեմբերի 4-ին Նոր Կալեդոնիայում անցկացվում է Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվե։ Խաղաղ օվկիանոսում գտնվող արշիպելագի տարածքում կաշխատեն 270 ընտրատեղամասեր, որտեղ կքվեարկեն Ֆրանսիայի անդրծովյան գաղութի 174 270 բնակիչները, հայտնում է ТАСС գործակալությունը։ Ձայնի իրավունք են ստացել կղզիախմբում առնվազն 10 տարի բնակվող կալեդոնացիները։ Հարցումները ցույց են տվել, որ բնակչության մեծամասնությունը դեմ է անկախությանը՝ վախենալով, որ կղզիները կզրկվեն Ֆրանսիայի կողմից […]

̰
Բաբաջանյան փողոցում մեքենա է շրջվել

10:31 04.11.2018

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 22:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 40 շենքի մոտակայքում «TOYOTA ALTEZZA» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1987 թ.) դուրս […]

̰
Գեղարոտ գյուղում ավտոմեքենա է այրվել

10:26 04.11.2018

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել` 21:05-ին: «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

̰
Շոտլանդիայում 50 ագրեսիվ փոկերից փախուստի դիմած տղամարդն արգելափակվել է լեռներում

09:55 04.11.2018

Մոտ 50 ագրեսիվ փոկեր ստիպել են Շոտլանդիայում լողափով քայլող ձկնորսին փախուստի դիմել և բարձրանալ ժայռի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Այմուտ քաղաքի մոտ, գրում է Sky News-ը։ Նշվում է, որ տղամարդը չի կարողացել իջնել բարձունքից։ Նրան հաջողվել է փրկարարներ կանչել։ Օգնության են հասել առափնյա պահպանության ծառայության 4 թիմեր։ Տղամարդուն իջեցրել են ժայռից և տեղափոխել քաղաք։ […]

̰
Հայտնի է «Միսս Երկիր-2018» տիտղոսակրի անունը

09:39 04.11.2018

2018 թվականին «Միսս Երկիր» տիտղոսը նվաճել է Վիետնամի 23-ամյա բնակչուհի Ֆիոնգ Կհան Նգուենը, գրում է ABS-CBN News-ը։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել է 86 գեղեցկուհի։ Վիետնամի ներկայացուցիչն այդ տիտղոսն ստացել է առաջին անգամ։ Մրցույթն անցկացվել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում։ Նշվում է, որ տիտղոսակիրը մարքեթինգ է ուսումնասիրում, տիրապետում է անգլերենին։ Մրցույթի մյուս հաղթողներն են դարձել Մելիսա Ֆլորեսը […]

̰
Թրամփն ընդհատել է ելույթն ու բժիշկ կանչել հանրահավաքի մասնակցի համար

09:30 04.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կողմնակիցների առջև ելույթը դադարեցրել է ներկաներից մեկի վատ զգալու պատճառով։ Թրամփը հանկարծակի ընդհատել է ելույթը՝ բազմության մեջ ինչ-որ մեկին դիմելով․ «Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Մի՛ անհանգստացեք։ Մենք պետք է հոգ տանենք մեր մարդկանց մասին։ Հո՛գ տարեք այս մարդու մասին»,-ասել է  Սպիտակ տան ղեկավարը՝ բժիշկ կանչելով։ Րոպեներ անց տվյալ […]

̰
Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել Թրամփին հակաիրանական պատժամիջոցների համար

09:14 04.11.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու համար։ «Երկար տարիներ ես ողջ աշխարհին սպառնացող Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ պատժամիջոցների լիարժեք վերականգնման կոչ եմ արել»,-Նեթանյահուի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Մայիսի 8-ին Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու որոշման մասին։ Բացի այդ, Վաշինգտոնը վերականգնել էր […]

̰
SHANTNEWS

10:00 03.11.2018

̰
Վթար Գյումրիում. տուժած 4 քաղաքացիներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

17:07 02.11.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին` ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օդանավակայանի խճուղու սկզբնամասում բախվել են «Land cruiser» և «Mazda» մակնիշի […]

̰
BACK_TO_TOP