17:02 02.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի տներից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել փլուզում. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
16:39 02.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին. «Մեծ ցավ ապրեցի՝ տեղեկանալով հայկական սպորտի լեգենդներից մեկի՝ հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանը հայկական մարզաշխարհում չափանիշ ու օրինակ էր շատերի համար: Իր օլիմպիական ու համաշխարհային ռեկորդներով նա ապացուցեց, որ անհնարինն ընդամենը մարտահրավեր է, որը հնարավոր է […]
16:17 02.11.2018
Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ բանկի» միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ կառավարության: «Մենք փորձում ենք հնարավորինս արագ […]
13:58 02.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 10:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի 6-րդ մուտքի էլեկտրական հաշվիչների վահանակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:32-ին: Ամբողջությամբ այրվել են 12 էլեկտրական հաշվիչ և 5 […]
13:07 02.11.2018
Գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը որևէ կերպ կարգավորված չէ, և նաև դրան են ուղղված խորհրդակցությունները, որոնք նախաձեռնվել են Հայաստանի կողմից: «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ` պարզելու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգը: ⁃ Ներկայումս արդեն իսկ ընթանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը: Ինչպե՞ս է այն իրականացվում: ⁃ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում նշված է, որ Գլխավոր քարտուղար նշանակվում է Հավաքական անվտանգության խորհրդի […]
12:27 02.11.2018
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեդեյ Քազեմ Սաջադին: ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտություններին։
12:13 02.11.2018
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ քննարկել է կրթության ոլորտում հետագա համագործակցության մի շարք ծրագրեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ ՀՀ կրթության ոլորտին տրամադրած աջակցությունը, մասնավորապես, «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի […]
11:59 02.11.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել խորհրդարանի արձակման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ, խորհրդարանը վարչապետի հրաժարականից և երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: […]
11:23 02.11.2018
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 23:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 16/45 հասցեում գտնվող «Տաշիր Պիցցա»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 525» մակնիշի ավտոմեքենան (վարորդը բացակայել է դեպքի […]
11:20 02.11.2018
Նոյեմբերի 2-ին` ժամը 03:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մսի կոմբինատի մոտակա ժայռից քարերը պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապանի Գործարանային թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել […]
11:10 02.11.2018
«ՀՀ դատավորների և նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի միջև կռիվը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նրանք ներկայացրել են, թե ինչպես է ԲԴԽ-ն վարվում իրենց հետ` հորդորելով նախագահին չստորագրել ու չվավերացնել ԲԴԽ-ից ստացված փաստաթղթերը: Դատավորներից Մարինե Տաշչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ […]
11:08 02.11.2018
Հայաստանի դատախազությունը բավարարել է ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քևին (Քեմալ) Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Այո, միջնորդությունը բավարարվել է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատախազությունից: ՀՀ գլխավոր դատախազությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քևին (Քեմալ) Օքսուզին […]
11:00 02.11.2018
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ լրագրողներ, Նոյեմբերի 2-ը լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրն է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է լրագրողի մասնագիտության նկատմամբ հարգանքի ու […]
10:22 02.11.2018
ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում հաստատեց 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման փաստաթղթերն ընդունվելու են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օրվա ընթացքում: Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցումը կիրականացվի նոյեմբերի 14-19-ը՝ ժամը 18։00-ն: Նախընտրական քարոզչության համար […]
10:00 02.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին` ժամը 10։00-20:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Նարեկացի, Միկոյան, Անդրանիկի փողոցների և նրբանցքների, Արսենյան 9 համարի և Գետափ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:47 02.11.2018
Նոյեմբերի 2-ը Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրն է: Օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Միայն վերջին տասնամյակի ընթացքում ավելի քան հազար լրագրող է սպանվել իրենց կենսականորեն անհրաժեշտ աշխատանքն իրականացնելիս։ Տասը դատական գործից ինը չի բացահայտվել՝ պատասխանատվության չենթարկելով որևէ մեկին։ Իգական սեռի լրագրողները սովորաբար թիրախավորման […]
09:37 02.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բրյուսովի փ. 165 շենքը, Էստոնական փ. 3, 5, 9 շենքերը, Արզումանյան փ. 4, 6, Հալաբյան փ. 13, 15, 17, 19, 21, 23, 25 շենքերը, Դավիթաշեն 2, 3, 4 փողոցները և […]
09:26 02.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մերժել է ՀՀԿ-ի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կողմից Արարատի մարզում առաջադրվելու առաջարկը: Իր այս որոշումը Գրիգորյանը պատճառաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակաՀՀԿ-ական տրամադրություններով: Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և պատգամավոր ընտրվածների մեծամասնությունը ամենատարբեր պատճառաբանությամբ մերժել է կրկին […]
09:12 02.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբիկ Թադևոսյանին հարցրինք՝ ե՞րբ է տեղի ունենալու ՀՀԿ համաժողովը։ «Կուսակցական գաղտնիք է»,- ժպտալով ասաց նա։ Պարոն Թադևոսյան, ՀՀԿ-ի մասով էլ գաղտնիքներ չկան, բայց, նախ՝ ինչո՞ւ համաժողով և ո՛չ համագումար։ «Չէինք հասցնի, համագումարը պահանջում է լայնածավալ աշխատանք, ինչի ժամանակը չունենք՝ առջևում ընտրություններ են»։ Մասնակցելո՞ւ եք։ «Համաժողովը կտա բոլոր […]
09:00 02.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ, համատեղության կարգով օլիգարխ Սուրիկ Խաչատրյանը, հետևելով իր ռուս բախտակիցների օրինակին, հանգրվանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Խաչատրյանը իր մերձավոր շրջապատին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ մնալ տարագրության մեջ, բայց խուսափում է Հայաստան գալուց՝ վախենալով իր և որդու նկատմամբ քրեական հետապնդումից»:
08:47 02.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում, Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որևէ պաշտոն և, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը: Նա պարզապես […]
08:38 02.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ»-ի համար նախընտրելի ընդդիմությունը ո՞ր քաղաքական ուժն է ապագա պառլամենտում՝ Հանրապետակա՞նը, թե՞ «Սասնա ծռերը»՝ հարցրինք Լենա Նազարյանին։ «Մենք չենք որոշում՝ ընդդիմությունն ով է, մեր նախընտրություններով չպետք է ձևավորվի ընդդիմությունը․ ինչ ուժ էլ լինի, աշխատելու ենք հետը»։ Ասում են՝ «ՔՊ»-ում ամեն ինչ չէ, որ խաղաղ է, «նեպրիյազնի» դրսևորումները թափ են հավաքում, ասենք՝ […]
08:28 02.11.2018
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ աշխարհը ներկայում կլիներ միջուկային պատերազմի վիճակում, եթե չլինեին Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված իր ջանքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թրամփը՝ Միսսուրի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։ «Հենց հիմա մենք կլինեիք միջուկային պատերազմական վիճակում, եթե ճիշտ մարդ չգար։ Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ լավ […]
08:14 02.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետպարտքը լիովին կմարի իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին։ Այս մասին գրում է The Hill-ը։ Թրամփը, ելույթ ունենալով աշխատատեղերի ավելացմանը նվիրված միջոցառման ժամանակ, հայտնել է ԱՄՆ-ի վիթխարի պարտքի մասին, ինչպես նաև հավելել, որ երկիրը շուտով կսկսի պարտքերը վճարել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ի պետպարտքն […]
07:58 02.11.2018
Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները 116 մարդու են ձերբակալել Հելոուինի տոնակատարությունների ժամանակ։ Անկարգություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, մասնավորապես Լիոնում, Թուլուզում, Ռենում և Նանտում։ Անկարգությունների մասնակիցները հրկիզել են ավտոմեքենաներ, աղբամաններ, ինչպես նաև իրենց ագրեսիվ վերաբերմունք դրսևորել իրավապահների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները նշել է, որ Հելոուինն ավերածությունների առիթ չէ։ Նա ընդգծել […]
07:42 02.11.2018
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախարարների կաբինետի նիստի ժամանակ կառավարության անդամներին ցուցադրել է իր մարզական հմտությունները՝ գլխից վեր բարձրացնելով նվեր ստացած ոսկե ծանրաձողը։ Պետության ղեկավարի գործողությունները ներկաները ողջունել են ծափերով։ Նշվում է, որ հոկտեմբերի 31-ին կայացած նիստի ժամանակ քննարկվել է ծանր աթլետիկայի աշխարհի առաջնության նախապատրաստությունը։ Առաջնությունը հանրապետությունում մեկնարկել է նոյեմբերի 1-ին և կշարունակվի 10 օր։
07:28 02.11.2018
Ամերիկյան Apple կորպորացիայի եկամուտները երրորդ եռամսյակում, որն ավարտվել է սեպտեմբերին, կազմել են 62․9 մլրդ դոլար՝ 20 տոկոսով գերազանցելով անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Դա ռեկորդային ցուցանիշ է Apple-ի գոյության ողջ ընթացքում։ Ռեկորդային ցուցանիշի է հասել նաև եռամսյակային շահույթը։ Այն կազմել է 14․1 մլրդ դոլար (2․91 ԱՄՆ դոլար՝ մեկ բաժնետոմսի համար), ինչը 32 տոկոսով ավելի է, […]
07:16 02.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները շնորհավորել են իրեն ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ, և վստահություն արտահայտել, որ Ռուսաստանն ու Չինաստանը կրկին սկսել են հարգել Վաշինգտոնին։ «Մեզ կրկին սկսել են հարգել, դուք հավանաբար չէիք էլ մտածում, որ երբևէ կլսեք այդ մասին։ Չինաստանը, Ռուսաստանը, բոլորը հարգում են ԱՄՆ-ին, հարգում են այն, ինչ մենք արել […]
17:15 01.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։ Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը՝ նշելով, որ ցանկանում է իր դիտարկումներով կիսվել պարզապես որպես քննարկման մասնակից և չի […]
16:49 01.11.2018
Դատապարտյալը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը` պատշաճ բուժօգնություն ստանալու և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար: Նույն հարցով Պաշտպանին է դիմել նաև դատապարտյալի քույրը՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում եղբոր առողջական վիճակը վատթարացել է, վերջինս պարբերաբար ունենում է սուր ցավեր, և անհրաժեշտ է իրականացնել վիրահատական միջամտություն: Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: […]