TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Արփինե Զարգարյանը նշանակվել է Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար

14:05 01.11.2018

Այս տարվա հոկտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արփինե Զարգարյանն ընտրվել է մի քանի հարյուր դիմորդներից՝ հաղթահարելով գրավոր առաջադրանքի և հարցազրույցի փուլերը: Նա պաշտոնը ստանձնում է նոյեմբերի 1-ից։ 2004 թվականին ավարտելով ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ Արփինեն կամավոր հիմունքներով աշխատանքի է անցել […]

̰
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

14:01 01.11.2018

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեին, միության թվային օրակարգին: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին, ինչպես նաև ԵԱՏՄ և Չինաստանի միջև […]

̰
Հելոուինը Կանադայի խորհրդարանում

11:57 01.11.2018

Հելոուինյան շնչով է անցկացվել հոկտեմբերի 31-ին Կանադայի խորհրդարանի նիստը: Առավոտյան մի քանի պատգամավորներ նիստին ներկայացել են ծերունիների տեսքով: Լուսանկարում երևում են Բրայան Մեյը և Քեն Մաքդոնալդը: Սակայն հետևի շարքերում ևս նկատելի են կերպարանափոխված անձինք: Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Ավելի ուշ նա սոցցանցի իր էջում հրապարակել է հելոուինյան ընտանեկան լուսանկար:

̰
Արմեն Սարգսյանը և Ղազախստանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ

11:14 01.11.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում հայ-ղազախական փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

̰
ԱԺ-ն քննարկում է համաներում հայտարարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը

11:12 01.11.2018

Ազգային ժողովը քննարկում է համաներում հայտարարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը երեկ միաձայն ընդունվել էր խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ (72 կողմ):

̰
ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

10:57 01.11.2018

Կապիտոլիումից ոչ հեռու կրակոցներ են հնչել: Վաշինգտոնի ոստիկանությունը հետաքննում է հրաձգության դեպքը, ինչի հետևանքով 35-ամյա տղամարդ է վիրավորվել: Նա ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է: Կոնգրեսի համալիր տանող մուտքերը շղթայվել են: Դեպքը տեղի է ունեցել կենտրոնական երկաթուղային կայարանի և Փոստի թանգարանի շրջանում: Հրաձիգի ինքնությունն ու նման արարքի դրդապատճառները հայտնի չեն:  

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

10:25 01.11.2018

Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ:

̰
Այս տարվա երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 15․7 տոկոս. Մանե Թանդիլյան

10:19 01.11.2018

Գործազրկությունը շարունակում է մնալ երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։ Նախարարի պաշտոնակատարի գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Աշխատանքի արդյունքի մասին՝ թվերով 2018թ. 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 15․7 տոկոս (նոր մեթոդաբանությամբ՝ 20․2 տոկոս)՝ նախորդ եռամսյակի 17․6 տոկոսի (նոր […]

̰
Արամ Մանուկյանը դեմ է ՀԱԿ-ի մասնակցությանը, հույս ունի՝ որդին կլինի ՔՊ ցուցակում. «Ժամանակ»

09:52 01.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես նշել էինք, ՀԱԿ վար­չությունը քվեարկությամբ որոշել էր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրու­թյուններին, վարչության անդամ­ներից 13-ը կողմ էին քվեարկել, 6-ը՝ դեմ: Հիմա պարզվում է, որ դեմ քվեարկողներն ունեն իրենց շար­ժառիթները: Նրանք հույս ունեն, որ եթե ՀԱԿ-ը առանձին չմաս­նակցի ընտրություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ որոշ ներկայացուցիչների կընդգրկի ՔՊ ցուցակ: Մասնավո­րապես, Արամ Մանուկյանը, ով […]

̰
Փարիզի օդանավակայանում երկու ինքնաթիռներ են բախվել

09:39 01.11.2018

Փարիզի «Ռուասի-Շառլ դե Գոլ» օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռներ։ Ինչպես գրում է Parisien թերթը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ Air France-ի ինքնաթիռը կայանման հրապարակից շարժվել է թռիչքուղի, երբ դրան հետևից թևով հարվածել է Delta Air Lines-ի ինքնաթիռը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ֆրանսիական ավիափոխադրողի ինքնաթիռն ուղևորվում էր Սեն-Մարտեն, չվերթը տեղափոխել են այսօր, ուղևորներին […]

̰
Վայքում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

09:26 01.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 2 մարզի որոշ համայնքներում

09:10 01.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սիլիկյան 1, 2, 3, 4, 10, 11, 13 փողոցները, Սիլիկյան 9, 12 փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզի՝ 10։00-13։00 Արմաշ գյուղը մասնակի, 10։00-16։00 Արտաշատ քաղաքի Արարատյան փ. 1, 3, 44 շենքերը […]

̰
Շշի Մելոյին և նրա թիկնազորին «փռել են ասֆալտին»․ «Ժամանակ»

09:01 01.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց և խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահները ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին և նրա թիկնազորին: Խնդիրն այն է, որ Մանուկյանը լուրջ խնդիրներ ունի քրեական աշխարհի հետ և պարտադրված է շրջել մեծաքանակ թիկնազորով: Պետությունը Մանուկյանին անվտանգության լիակատար երաշխիքներ […]

̰
Որտե՞ղ կհայտնվի Արայիկ Հարությունյանն ընտրություներից հետո․ «Հրապարակ»

08:52 01.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին։ «Կառավարության անդամները խորհրդարանական ընտրություններում մաս են կազմում իրենց համամասնական ցուցակներին։ Ես, այո, կլինեմ ցուցակում, բայցև համակարգը, որն այսօր ղեկավարում եմ, շատ եմ սիրում, կապվել եմ։ Կմնամ, թե ոչ, իմ որոշելիքը չէ։ Խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ նույնպես ունեմ, […]

̰
Գորիսի քաղաքապետի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում. ցուցմունքներ կան․ «Ժողովուրդ»

08:46 01.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունում կոնկրետ անձինք ցուցմունք են տվել՝ պատմելով միջադեպի մասին: Մասնավորապես, ականատեսները պատմել են, թե վեճը ծագել է նրանից, որ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել է նախընտրական խոստումը մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կես դրույքից […]

̰
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում

08:12 01.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին` ժամը 10:00-24։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին գյուղերի և Օշական գյուղի ձախ ափի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հայտնի է ամենաբարձր վարձատրվող հանգուցյալ աստղը

07:59 01.11.2018

Forbes-ի վարկածով այս տարի հանգուցյալ աստղերից ամենից շատ գումար է «վաստակել» փոփ արքա Մայքլ Ջեքսոնը։ Նրա ստեղծագործությունները ժառանգներին 12 ամսում բերել են 400 մլն դոլար։ Այդ գումարի մեծ մասը կազմում է EMI ընկերությունում վաճառված բաժնեմասը, ինչպես նաև հեռուստատեսային նախագծերը։ Համաձայն անցած տարվա վարկանիշի՝ Ջեքսոնի եկամուտները 2009 թվականին նրա մահվան պահից գերազանցել են 1 մլրդ դոլարը, […]

̰
Ներգաղթյալների «քարավանին» ընդառաջ Թրամփը 15 հազար զինվորական կուղարկի Մեքսիկայի հետ սահման

07:43 01.11.2018

Մեքսիկայի հետ սահմանին ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կհասնի 15 հազարի։ Նման մեծաթիվ զինվորները կփորձեն կանգնեցնել ներգաղթյալների «քարավանը»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Դեռևս օրեր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ իշխանությունները հայտարարում էին, որ սահման կուղարկեն 5200 զինծառայողի՝ ներգաղթյալներին զսպելու հարցում սահմանապահներին և գվարդիականներին օգնելու համար։ Հաղորդվում է նաև, որ սահման […]

̰
ԱՄՆ-ը երկարացրել է Իրանից նավթի մատակարարումների էմբարգոն

07:30 01.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է էմբարգոյի գործողությունը, որը նախկինում սահմանվել էր Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հուշագիրը հասցեագրված է Պետդեպարտամենտին, Ֆինանսների նախարարությանն ու Էներգետիկայի նախարարությանը և հրապարակվել է Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլի սահմանումից օրեր առաջ։ «Ես եկել եմ եզրակացության, որ աշխարհում Իրանից զատ, այլ երկրների […]

̰
Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իրանը կստեղծեն Սուեզի ջրանցքի այլընտրանք

07:16 01.11.2018

Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իրանը նոյեմբերին հանդիպում կանցկացնեն՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկումը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է իրանական Press TV-ն։ Երկաթգծերի և ծովային ուղիների կիրառմամբ 7200 կմ երկարությամբ նոր տրանսպորտային միջանցքը պետք է դառնա Սուեզի ջրանցքի ավելի էժան և կարճ այլընտրանքը։ Ենթադրվում է, որ տրանսպորտային միջանցքը կկրճատի բեռնափոխադրումների ժամանակն ու արժեքը 30-40 տոկոսով։ Օրինակ՝ […]

̰
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Լիխտենշտեյնում ՀՀ դեսպան

16:16 31.10.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին համատեղության կարգով Լիխտենշտեյնում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում […]

̰
Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին

15:05 31.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում առկա համագործակցությանը, պատրաստակամություն հայտնել կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ևս երկու երկրների միջև զարգացնելու […]

̰
ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ Վենետիկյան հանձնաժողովի նախագահին

14:11 31.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երևանում հրավիրված միջազգային խորհր­դաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձ­նաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության […]

̰
Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած տղամարդը կալանավորվել է

14:01 31.10.2018

Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, […]

̰
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում

12:52 31.10.2018

Հոկտեմբերի 31-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը և […]

̰
Վաչե Տերտերյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներին

12:50 31.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներին, որի կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն, ՌԴ ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարությունների պատասխանատուներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային […]

̰
Ցմահ դատապարտյալների մտերիմները նիստին հետևում են ԱԺ բակից՝ բջջային ուղիղ եթերով

11:39 31.10.2018

Խորհրդարանում ընթացող նիստին ցմահ դատապարտյալների մի քանի տասնյակ հարազատներ ու ընկերներ հետևում են ԱԺ բակից՝ հեռախոսներով՝ ուղիղ եթերի միջոցով։ Հիշեցնենք, որ նրանք սկզբում հավաքվել էին խորհրդարանի դարպասների մոտ, բայց հետո որոշել են բակ մտնել ու այնտեղից հետևել օրենսդիր մարմնի աշխատանքին։ Պահանջում են, որ համաներումն ազդի նաև ցմահ դատապարտյալների վրա։

̰
Ցուցարարներն առաջարկում են, որ համաներումն ազդի բոլորի պատժաչափի վրա

11:19 31.10.2018

SHANTNEWS.am- ն արդեն հայտնել է, որ այսօր ԱԺ֊ի մոտ դարձյալ ակցիա են կազմակերպել ցմահ դատապարտյալների ընկերներն ու հարազատները՝ պահանջով, որ համաներում տարածվի նաև նրանց վրա։ Սակայն, բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կան մարդիկ, որոնք պնդում են, որ համաներումը պետք է ազդի բոլոր ազատազրկվածների վրա՝ կրճատելով պատժաչափերը։ Այս պնդման կողմնակիցներն այն կարծիքին են, որ պետք է կրճատվեն […]

̰
Տիգրան Ավինյանը «ստվերային այգիների» քարտեզ է հրապարակել

11:17 31.10.2018

Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք, փաստացի, ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության […]

̰
ԱԺ-ի մոտ անցկացվել է բողոքի ակցիա՝ համաներումը ցմահ ազատազրկվածների վրա տարածելու պահանջով

10:33 31.10.2018

Այսօր դարձյալ ԱԺ-ի մոտ են հավաքվել ցմահ դատապարտյալների հարազատներն ու ընկերները՝ պահանջով, որ համաներում տարածվի ցմահ ազատազրկվածների վրա։ Ինչպես հայտնի է, անցած նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, խոսելով բողոքի ակցիայի մասնակիցների հետ, խոստացել էր, որ հարցը կքննարկի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Պատասխանի համար խոստացված 10 օրը դեռ չի լրացել: Ցմահ դատապարտյալների հարազատներն ու […]

̰
BACK_TO_TOP