07:56 25.10.2018
CNN-ի կենտրոնական գրասենյակում ստացված ծանրոցում հայտնաբերվել է պայթուցիկ սարք և սպիտակ փոշիով ծրար։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքի ոստիկանապետ Ջիմ Օ՝Նեյլը։ «Մենք նախկինում նման բան տեսել ենք, ավելի վատն էլ ենք տեսել։ Մեզ չեք վախեցնի, և մենք պատասխանատվության կենթարկենք բոլոր օրինախախտներին»,- ասել է նա։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ պայթուցիկ սարքը «խողովակային ռումբ» է (պայթուցիկով […]
07:38 25.10.2018
Microsoft, Facebook և Google ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Լոնդոնում բրիտանացի նախարարների հետ՝ ստանալու երաշխիքներ այն դեպքի համար, եթե ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ի հարցով պայմանավորվածություններ ձեռք չբերեն։ Ընկերությունների բրիտանական մասնաճյուղերի ղեկավարները հանդիպել են մշակույթի նախարար Ջերեմի Ռայթի, թվային տեխնոլոգաների հարցերով նախարար Մարգոտ Ջեյմսի և միջազգային առևտրի հարցերով դեպարտամենտի ղեկավար Ռոնա Ֆերհեդի հետ։ Հանդիպման ընթացքում […]
07:25 25.10.2018
Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի անձնական թիկնապահին մահացած են գտել Թուրքիայի իր տանը։ Ինչպես հայտնում է իրաքյան Shafaаq պորտալը, 68-ամյա Ադնան Ջիրի Շամայիլի մահվան պատճառները կպարզվեն փորձաքննության ընթացքում։ Նախնական տվյալներով՝ նա մահացել է երկրի հարավարևելյան Շանլըուրֆա քաղաքում, սրտային անբավարարությունից։ Հուսեյնի նախկին թիկապահը լքել էր Իրաքը 2006 թվականին՝ նախկին նախագահի մահապատժից հետո։ Հուսեյնի ռեժիմի տապալման արդյունքում […]
07:14 25.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ՝ ուղղված ափիոնային կախվածության դեմ պայքարին։ Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, օրենքի դրույթները նախատեսում են հետազոտությունների առաջխաղացում՝ կախվածություն չառաջացնող ցավազրկողներ գտնելու համար։ Այն նաև ընդլայնում է հոգեակտիվ նյութերի կիրառումից առաջացած շեղումների բուժման հասանելիությունը։ Համաձայն ԱՄՆ կառավարության տվյալների՝ 2017 թվականին գերդոզավորումից ավելի քան 72 հազար ամերիկացի է զոհվել։ «Մենք միասին […]
14:28 24.10.2018
Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ […]
14:08 24.10.2018
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 24-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ: Հանրապետության նախագահը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը մեր երկրի տնտեսությանը։ Նշելով, որ տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, գյուղատնտեսություն, Հայաստանն ունի մեծ ներուժ և հավակնոտ ծրագրեր, նախագահ […]
14:03 24.10.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։ Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը […]
12:53 24.10.2018
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18։00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում իրար են բախվել «ԵրԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. «ԵրԱԶ»-ի 50-ամյա վարորդ Հովհաննես Մանուկյանը տեղում մահացել է, իսկ 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
12:26 24.10.2018
ՀՀ դատախազության կոլեգիան իր 2017թ. օգոստոսի 4-ի նիստի որոշումներով սահմանել է խափանման միջոց կալանավորման հիմքերի պարզման ու հիմնավորման, դրանց մասին փաստական տվյալները միջնորդություններում պարտադիր ներառելուն ուղղված մի շարք պահանջներ ու չափանիշներ: ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից այդ պահանջների կատարման վիճակը: […]
12:01 24.10.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մարինե Աֆրիկյանին պատկանող հասարակական սննդի կետում (Արմավիրի մարզ), որտեղ պատրաստվում և տեղում իրացվում է խոհարարական արտադրանք (փքաբլիթ կրեմով, կարկանդակ կարտոֆիլով, թռչնամսով, տավարի մսով, լահմաջո, փլավ, թանապուր, աղցան): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, արտադրամասն ապահովված չէ հոսող […]
10:31 24.10.2018
«Ազգային ժողովը պետք է լինի էնպիսին, որ ժողովուրդն այն պաշարելու անհրաժեշտություն չունենա, ժողովուրդը համարի, որ Ազգային ժողովի դահլիճում իր ներկայությունը լիարժեք ապահովված է։ Մեր իրավիճակի աբսուրդն այն է, որ ժողովուրդը տեսնում է, որ Ազգային ժողովի դահլիճում ինքն առնվազն մեծամասնությամբ ներկայացված չի»,- այս մասին այսօր ԱԺ նիստից առաջ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով […]
10:13 24.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ մինչև տարվա վերջ աշխատանքից «լավով» ազատվելու դիմումներ են գրելու մի շարք համայնքների ղեկավարներ, որոնց թվում են Արթիկի, Մարալիկի, Գավառի և մի շարք այլ քաղաքների քաղաքապետեր։ Մասնավորապես՝ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի օրերը հաշված են, քանի որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ խախտումներ […]
09:52 24.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է Մարտուն Գրիգորյանը, նա նոր իշխանությունների հետ փորձում է լեզու գտնել և համոզել, որ ինքը լավագույն թեկնածուն է, և որ ՀՀԿ-ի ժամանակ ամենաշատն ինքն է տուժել: Մեր աղբյուրները պնդում են, որ Բալասանյանի հարցն արդեն լուծված կարելի է համարել, և որ նրա թիմի մի քանի անդամներ արդեն […]
09:34 24.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակում։ Նախօրեին նշանակվել են Կենտրոնի, Էրեբունու և Նուբարաշենի ղեկավարները։ Կենտրոնում՝ Վիկտոր Մնացականյանը՝ գորգերի թանգարանի հիմնադիրը, նախկին սոցապնախարար Մխիթար Մնացականյանի եղբորորդին։ Նրա հորն է պատկանում «Երևանյան գիշերներ» ռեստորանը։ Էրեբունու ղեկավար է նշանակվել Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին։ Ինքը՝ Սուրեն Աբրահամյանը, իսկական թատրոն […]
09:21 24.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցություն ունենալու մասով հարցաքննվել է նաև Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ղահրամանյանը ևս մարդկանց է հավաքագրել և ուղարկել Երևան, որոնք մասնակցել են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների գործադրմանը: Հենց դրանով էր պայմանավորված, որ 10 տարի շարունակ նա վայելում էր իր իսկ ձևավորած իշխանության բարիքները»:
09:17 24.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում տեսակետ կա, որ ԸՕ-ի տապալումը տեղի ունեցավ, քանի որ իրենք զբաղված էին վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել-չհրավիրելու, քվորումի խնդիրներով։ Վարչապետի թեկնածու առաջադրելու նիստը տեղի է ունենալու այսօր՝ իրավունքի ուժով, ու քանի որ այսօր նաև կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն է, նիստը կլինի երեկոյան՝ ժամը 18-ից հետո։ Իսկ ԸՕ նախագիծը կառավարության […]
08:56 24.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետական խմբակցության ներսում իրավիճակ է փոխվել: Եվ եթե նախկինում նրանք ամեն կերպ փորձում էին չխոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքը և կողմ էին քվեարկում վերջիններիս ներկայացրած նախագծերին, ապա այժմ ճիշտ հակառակն են անում: Ընդ որում, ՀՀԿ խմբակցության անդամները հենց կառավարություն-ԱԺ համահունչ աշխատանքն էին օրինակ բերում` որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ չանցկացնելու պատճառ: […]
08:52 24.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգևորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։ «Մի տարի ավել պատգամավոր կլինենք»,- մասնավոր զրույցներում կատակում էին նրանք: Եթե այսօր հատուկ նիստում վարչապետի պաշտոնում վերընտրվի Փաշինյանը, ապա ԱԺ-ն […]
08:45 24.10.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները Shantnews.am-ին փոխանցում են, որ սահման են գնում՝ Բագրատաշենում ակցիան շարունակելու համար։ Նախաձեռնության անդամներից մի քանիսը Երևանում են մնացել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարություն գնալու համար։ Ինչպես հայտնի է, պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է կայանար խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների և նախաձեռնության անդամների հանդիպումը։ Shantnews.am-ին «Ղեկը աջ» նախաձեռնությունից հայտնում են, […]
08:41 24.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ն, մասնավորապես պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, «նոն-ստոպ» հանդիպումների մեջ է ՀՀԿ տարածքային ակտիվի, որոշ անհատների և երիտթևերի հետ։ Քննարկվում է «ինչպես, ումով ընտրությունների գնալ» առաջարկը փաթեթով ԳՄ-ին, Սերժ Սարգսյանին ներկայացնելու համար։ ՀՀԿ կորիզն ուզում է, որ ցուցակը ղեկավարի Վիգեն Սարգսյանը, սակայն այլ տարբերակներ էլ են քննարկում, օրինակ՝ եթե […]
08:28 24.10.2018
Հարրի Փոթերի հրաշագործ փայտիկերը զարդարել են լոնդոնյան փողոցը՝ «Միլենիում» կամրջի և Սուրբ Պետրոսի տաճարի միջև։ Lonely Planet պորտալի հաղորդմամբ՝ էլեկտրասյուների տեսքով հայտնված փայտիկների բարձրությունը կազմում է 4․5 մետր։ Ամեն երեկո դրանց լույսերը վառվում են։ Դրանք տեղադրվել են բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, որոնք այդ կերպ ցանկանում են ուշադրություն հրավիրել Հարրի Փոթերի մասին գրքի հեղինակ Ջոան […]
08:13 24.10.2018
Հռոմի մետրոյում շարժասանդուղքը, որի վրա գտնվել են ֆուտբոլային երկրպագուներ, շարքից դուրս է եկել։ Հաղորդվում է 30 վիրավորի մասին, որից 7-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Ականատեսների խոսքերով՝ դեպքի պահին շարժասանդուղքի վրա ռուս երկրպագուների մեծ խումբ կար։ Շարժասանդուղքը սկսել է արագ շարժվել, ուղևորները չեն հասցրել իջնել։ Մարդիկ ընկել են միմյանց վրա։ Դեպքը […]
08:00 24.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին, Փարիզում։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ «Կարծում եմ՝ հավանաբար, մենք կհանդիպենք»,- ասել է նա լրագրողներին՝ խոսելով Փարիզ ծրագրվող իր այցի մասին, որտեղ նոյեմբերի 11-ին կնշեն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը։ «Հանդիպումը դեռևս կազմակերպված չէ։ Հավանաբար այն կկազմակերպվի»,- […]
07:47 24.10.2018
Ամերիկյան իշխանությունները Սաուդյան Արաբիայի 21 ներկայացուցչի ամերիկյան վիզաները չեղարկել են կամ արգելել մուտքը երկիր՝ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթին։ Ցուցակում հայտնվածների անունները չեն հաղորդվում, սակայն Նաուերթը նշել է, որ նրանց մեծ մասն ունեցել է ամերիկյան վիզա։ Լրագրողն անհետացել էր հոկտեմբերի 2-ին՝ […]
07:36 24.10.2018
Չինաստանում Գինեսի նոր ռեկորդ է սահմանվել։ Զբոսաշրջիկները Վուկոնգում` լեռան լանջին, ամրացրել են 721 վրանից կազմված ամենաերկար շղթան։ Ինչպես հայտնում է UPI պորտալը, շղթան ձգվել է 14 կմ։ Կազմակերպիչները նշել են, որ նոր ռեկորդի սահմանմանը խանգարել են եղանակային պայմանները, սակայն չնայած ուժեղ քամուն ու անձրևին, 200 կամավորներին հաջողվել է իրականություն դարձնել իրենց առջև դրված հանձնարարությունը։
07:26 24.10.2018
Օվկիանոսից ցամաք շարժվող «Ուիլլա» փոթորիկը հասել է Մեքսիկայի տարածք։ Նայարիտ նահանգում տարհանվել է մոտ 10 հազար բնակիչ։ Universal պորտալի տվյալներով՝ երկու քաղաքներում ստեղծվել են 19 ժամանակավոր ճամբարներ, որոնցում տեղավորվել են տարհանվածները։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Երկրի տարածքում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ։ Լիարժեք պատրաստության մեջ են գտնվում 12 հետևակայիններ, ռազմական նավաստիներ և 11․5 հազար բժիշկ։ […]
07:16 24.10.2018
Հորդանանում գործող «Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը» հրապարակել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մահմեդականների ցանկը, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գրքում Էրդողանի մասին մասնավորապես նշվել է, որ նա Թուրքիայի՝ բնակչության քվեարկությամբ ընտրված առաջին նախագահն է (2014թ․)։ 2018թ․ երկրորդ նախագահական ընտրություններում Էրդողանը կրկին հաղթանակ տարավ՝ ստանալով քվեների 52․5 տոկոսը։ Աղբյուրի համաձայն՝ Էրդողանի […]
16:18 23.10.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց շրջանում անցկացված դիտարկումների առնչությամբ: ՊԵԿ հայտարարությունում ասվում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները, և ոլորտում առկա է մեծ ստվերային տնտեսություն: ՊԵԿ-ը նաև տեղեկացված է ՀՀ փաստաբանների պալատի կողմից […]
16:10 23.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 49 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 11։00-ն: Ինչպես տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների վերահաշվարկի և արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների, […]
13:41 23.10.2018
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 20։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ տնից կատարվել է գողություն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16։30-19։50-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ բնակարանից գողացել են 150.000 ռուբլի, 400 դոլար, 440.000 դրամ և ոսկյա զարդեր՝ պատճառելով 5.000.000 դրամի վնաս: […]