11:05 28.10.2018
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի սինագոգում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնել է քաղաքի հանրային անվտանգության վարչության պետ Վենդել Հիսրիկը։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 8 զոհի մասին։ Զոհերի թվում երեխաներ չկան։ Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 6 մարդ, որից 4-ը՝ ոստիկաններ։ Տուժած իրավապահներից 2-ը գտնվում են ծանր վիճակում։
10:46 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 04:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda Elegant» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդը՝ Ա. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարները 3 տուժածներին՝ […]
10:33 28.10.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը պետք է վճռի երկրի ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն։ «Նա մի մարդ է, ով ոչնչացրել է իր մեկ միլիոն քաղաքացու։ Մենք ցանկանում ենք, որ դա վերջանա»,-ասել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, որ Ասադի ճակատագիրը պետք է վճռի Սիրիայի ժողովուրդը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի […]
10:21 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 20:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:11-ին, մարվել՝ 05:57-ին: Այրվել են մոտ 2000 հակ և 2 տոննա կուտակած անասնակեր, ծխախեղդ են եղել 100 հավ և 20 սագ: Հրդեհաշիջմանը […]
10:06 28.10.2018
Ստամբուլում International Fashion Show նորաձևության ցուցադրության ժամանակ կատուն բարձրացել է պոդիում, պառկել մեջտեղում և փորձել բռնել մոդելների ոտքերը։ Այնուհետև վեր է կացել և սկսել ճեմել պոդիումով։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Զավեշտալի միջադեպի տեսանյութը հայտնվել է YouTube-ում։
09:45 28.10.2018
Այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են։ Ընտրատեղամասերն արդեն բացվել են, քվեարկությունը սկսված է։ Նախագահի պաշտոնին հավակնում է 25 թեկնածու։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Սրանք ուղիղ քվեարկությամբ վերջին ընտրություններն են։ 6 տարի անց պետության ղեկավարին կընտրեն 300 պատվիրակներ։ Քաղաքագետները նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ են համարում ԱԳ նախկին նախարար, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, ով վայելում է […]
09:24 28.10.2018
Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Գերմանիայի առաջնորդները հաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, ասվում է Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողովի կոմյունիկեում։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ «Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Գերմանիայի առաջնորդները դիտարկել են սիրիական հակամարտությանն առնչվող վերջին իրադարձությունները և համընդհանուր մտահոգություն հայտնել տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ անվտանգության ու կայունության համար […]
09:09 28.10.2018
Ավելի քան 1 մլն մարդ ստորագրել է միջնորդագիրը՝ հաջակցություն Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով նոր հանրաքվեի անցկացման։ Միջնորդագրի ստեղծման նախաձեռնողի դերով հանդես է եկել Independent թերթը։ 2016 թվականին կայացած հանրաքվեի ժամանակ ԵՄ-ից երկրի դուրս գալուն կողմ էր արտահայտվել քաղաքացիների 51․9 տոկոսը։ Մեծ Բրիտանիան ծրագրում է լքել ԵՄ-ն 2019 թվականի մարտի 29-ին։
15:09 26.10.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Հոնգ Ուեյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության համար: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել և խրախուսել ԱԶԲ կողմից մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ դրանց […]
15:07 26.10.2018
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի` Աստանա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների միջև կնքվել է առողջության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը և Ղազախստանի իր գործընկեր Էլժան Բիրտանովը: Հաշվի առնելով երկկողմ շահերը` կողմերն այսպիսով պայմանավորվում են համաձայնագրի շրջանակներում համագործակցել 15 հիմնական ուղղությամբ, մասնավորապես, բժշկական […]
14:34 26.10.2018
«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը հերքել է այսօր մամուլում տարածված տեղեկությունը, թե «ՊԵԿ-ի կալանավորված պաշտոնյան «Տաշիրի Սամոյի» հովանավորյալն է»։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ն որևէ առնչություն չունի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ, ով ոչ վերը նշված աշխատակցին, ոչ էլ ՊԵԿ նախագահին […]
14:03 26.10.2018
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-13:30-ը, փակ կլինի մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային ճանապարհահատվածը: Քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
13:54 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 26 շենքի բակում գտնվող ծառի մի մասը քամուց կոտրվել, ընկել է՝ փակելով շենքի մուտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են կոտրված ծառի ճյուղերը:
13:53 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում՝ քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13:41 26.10.2018
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հայտնել է 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին: Ստորև ներկայացնում ենք Տիգրան Ավինյանի գրասենյակի տարածած հայտարարությունը. «Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության և ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին […]
13:29 26.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana ֆորումի «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին: Crans Montana ֆորումը համագործակցում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ու նպատակ ունի խրախուսել միջազգային համագործակցությունը: Ֆորումի շրջանակում տարեկան կազմակերպվում է չորս միջոցառում, որոնց ընթացքում ավելի քան 100 երկրի […]
11:08 26.10.2018
Հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել է, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում: ՄԻՊ-ից հայտնում են, որ այս կապակցությամբ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել հոգեբուժարան: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոգեբուժարանում պահվող այդ անձի հետ, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական […]
10:55 26.10.2018
ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերը հայտնվել են անելանելի վիճակում: Նշվում է, որ արտագնա աշխատողների մեկնողների նկատմամբ վերահսկողությունը քառապատկվել է, կան բազմաթիվ դեպքեր, երբ մեր հայրենակիցներին զրկել են ՌԴ մուտք գործելուց և ուղարկել են հետ՝ Հայաստան: Աշխատանքից զրկվածները ահազանգում են, որ ՌԴ ոստիկանությունը «առիթ է փնտրում, որ իրենց դեպորտ անեն»: […]
10:50 26.10.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շիրակում տեղաց առաջին ձյունը։ Աշոցք 26․10․2018»։ https://www.facebook.com/photo.php?fbid=2085726368157268&set=a.790094277720490&type=3&permPage=1
10:47 26.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի` պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ի, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ի և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Այս միջնորդության բավարարումը դատարանին հեշտ չի տրվել, […]
10:45 26.10.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում բազմիցս եղել է անդրադարձ այն մասին, որ մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ դուրս են գալիս աշխատանքից՝ իրենց իսկ դիմումի համաձայն: ՀՀ ոստիկանությունում և արդարադատության համակարգում իրավիճակն օր օրի ավելի է բարդանում: Պարզվում է՝ նոր իշխանությունը կրճատել է ժամանակ առ ժամանակ աշխատակիցներին տրվող 70 հազար դրամ պարգևավճարները, որով էլ նրանք կարողանում էին […]
10:42 26.10.2018
Կրթությունն առանց մշակույթի չի լինում, մշակույթն էլ առանց կրթության չի լինում։ Մեկնարկում է աբոնեմենտային ծրագրի առաջին փուլը․ հաջորդ շաբաթվանից աշակերտները կարող են այցելել թանգարաններ, իսկ թատրոններ ու համերգասրահներ այցելելու փուլը կմեկնարկի 2019 թվականի սկզբին։ Երկրորդ փուլի մեկնարկը կապված է համացանցային տեխնիկական լուծման հետ։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար […]
10:34 26.10.2018
Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար, 62-ամյա Ռազմիկ Մարգարյանը կատարել է մի շարք չարաշահումներ: Shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռ. Մարգարյանը անցյալ տարվա հուլիս-նոյեմբերին իր համայնքի զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման, համայնքի անբարեկարգ փողոցների բարեկարգման աշխատանքների կատարման համար բյուջեով նախատեսված գումարներ […]
10:12 26.10.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանությունը դեռ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը չլուծած, արդեն սկսել է ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկելու համար կոնկրետ անուններ շրջանառել: Մասնավորապես, ըստ տարածված լուրերի՝ ՔՊ ցուցակի անցողիկ տեղերում ընդգրկվելու է նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի պատասխանատու Արման Եղոյանը: Ըստ լուրերի՝ վերջինս ևս իր նեղ շրջապատում չի հերքում տարածված տեղեկությունը»:
09:56 26.10.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-14։00 Իսակովի պողոտայի ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Թբիլիսյան խճ. 7/2 շենքը, Ազատամարտիկների փ. 89 շենքը, Ավանեսովի փ. 1, 2 շենքերը, Արեշ 35փ. 125/3; 37փ. 125-135; 41փ. 68-119 սեփական տները, Արցախի փ. 10, 10Ա, […]
09:48 26.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ Դավթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրը՝ Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բժշկուհի Լուիզա Խաչատրյանը: Թե որն է բժշկուհու քայլի պատճառը, դեռևս պարզ չէ: Մինչ այդ տեղեկացնենք, որ Լ. Խաչատրյանը ոչ միայն Օհանյանի քենակալն է, այլև նրա ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա է՝ ԱՊՀ միջխորհրդարանական […]
09:34 26.10.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը, սակայն նա ևս այս պաշտոնին երկար չի մնա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իշխանության ներկայացուցիչներին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախարար աշխատել, քանի որ այդ պաշտոնն իրենը չի համարում: Ավելին, մեզ […]
09:17 26.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլթոնը, թվում էր, առաջին հերթին ՀՀ անվտանգության խորհրդի և նրա նախագահի՝ Արմեն Գրիգորյանի «հյուրը» պետք է լիներ, սակայն ամերիկյան կողմի վերապահումները՝ Գրիգորյանի անձի հետ կապված, այս այցի ժամանակ էլ են դրսևորվել։ Ճիշտ է՝ Բոլթոնն առավոտյան այցելեց ԱԱԽ, սակայն ԱԱԽ քարտուղարի հետ տետ ա […]
09:00 26.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանին հավատարմության երդում տալուց հետո նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախագահությամբ գործող՝ գաղտնալսումների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը չեն կայանում, թեպետ ի սկզբանե որոշվել էր ամեն չորեքշաբթի նիստ գումարել։ Ինչո՞ւ՝ Կոստանյանից հետաքրքրվել է մեր լրագրողը, որին ի պատասխան նա վստահեցրել է, որ այլ պատճառներ չեն կարող լինել, քան պատգամավորների զբաղվածությունն […]
08:52 26.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դեռ հայտնի չէ՝ հին, թե նոր ԸՕ-ով են ուժերը գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն կուսակցություններում արդեն սկսել են կազմել ընտրացուցակները։ Մենք տեղեկացանք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի կազմման կոորդինատորն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, բայց այդ աշխատանքներին մասնակցում է ևս 4 մարդ «ՔՊ»-ից, որոնք առաջարկներ են անում և որոշում, թե ում […]